Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/384

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

միրից ներկանյութ ստանալու խնդրով։ Նրա ձեոագիր աշխատություններում կան ներկանյութը կորզելու բազմաթիվ դե– ղատոմսեր։ Մշակել է որդի ճարպազերծ– ման և ներկի լուծահանման սեփական եղանակներ, որոնց շնորհիվ նրան հա– ջողվել է անջատել տարբեր երանգների գունանյութեր։ Միայն քիմիային նվիր– ված առաջին հայերեն գիրքը Մ․ Վահան– յանի «Սկզբունք քիմիական գիտութեան» (1853) ձեռնարկն է, որտեղ շարադրված են անօրգ․ քիմիայի հիմնական հարցերը, նկարագրված են քիմ․ նպատակներով գոոծածվող ֆիզ․ գործիքներ, քիմ․ նոմեն– կլատուրայի («անվանադրության») սկըզ– բունքները։ «Բազմավեպ» ամսագրում 1852–53 թթ․ տպագրվել է Օ․ Դուրգեն– յանի «Սկզբունք բնալուծութեան» խորա– գրով հոդվածաշարը, որը համակարգված սկգբունքներով ներկայացնում է քիմ․ (անօրգ․) գիտության իր ժամանակի մա– կարդակը։ 1870 թ․ լույս է տեսել Մ․ Քաջունու եռա– հատոր գիրքը՝ «Տարրաբանութիւն տե– սական եւ արուեստական»), որի առաջին երկու հատորները նվիրված են անօրգ․, երրորդը՝ օրգ․ քիմիային։ Գրքում հա– րուստ տեղեկություններ կան նաև քիմ․ գիտության պատմության մասին։ Նրա գիրքը, սակայն, գործնական լայն կիրա– ռություն չի ստացել գրաբարով գրված լինելու պատճառով։ 1891-ին տպագրվել է Պ․Գաֆթանի երկ– հատոր «Նոր տարրաբանութիւնը», որի աոաջին հատորը նվիրված է մետաղներին և մետաղակերպ մարմիններին, իսկ երկ– րորդը՝ օրգ․, և մասնավորապես տանն ու տնտեսության մեջ հաճախ գործածվող նյութերին։ XIX դ․ կատարվել են նաև քիմ․ գրքերի զուտ թարգմանություններ (պրոֆ․ Րոս– կոյի «Քիմիա», 1892, «Բնալուծություն Բերնշտեյնի», 1885)։ XIX դ․ վերջի U XX դ․ սկզբի եվրոպա– կան քիմիայի զարգացման մեջ իրենց ծանրակշիռ ավանդն ունեն լուսաքիմիա– յի հիմնադիր, պիրոլի քիմիայի սկգբնա– վորող Լ․ Չամիչյանը (Բոլոնիա, Իտա– լիա) և վերլուծական քիմիայի ճանաչված մասնագետ Հ․ Աբելյանը (Ցյուրիխ, Շվեյ– ցարիա)։ Քիմիայի գիտ․ առաջին օջախը Սովե– տական Հայաստանում ստեղծվել է Երե– վանի համալսարանում (1921)։ Հայաս– տանի կառավարությունը համալսարանում աշխատելու հրավիրեց ականավոր գիտ– նականների, այդ թվում քիմիկոսների (Ս․ Ղամբարյան, Ա․ Հակոբյան, Պ․ Քա– լանթարյան, Հ․ Հովհաննիսյան, Լ․ Ռո– տինյան, Հ․ Ակունյան և ուրիշներ)։ Հա– մալսարանի հինգ ֆակուլտետներից երե– քում՝ գյուղատնտ․, բժշկ․ և տեխն․, սկսե– ցին դասավանդել ժամանակի գիտ․ մա– կարդակին համապատասխանող դասըն– թացներ, կատարվեցին առաջին գիտ․ ուսումնասիրությունները, որոնք հետա– գայում շարունակվեցին նորաստեղծ պո– լիտեխ․, բժշկ․ և մանկավարժ, ինստ–նե– րում։ Լայն ծավալ ստացան տնտեսության համար կարևոր խնդիրների բնագավառի գիտ․ աշխատանքները։ Հետազոտություն– ների առարկա դարձան Արարատյան դաշ– տի կրաքարերը, կավահողերը, մերձ– արաքսյան ճահիճները, բազալտները և նրանց հաւման արդյունքները։ 1935-ին ստեղծվեց ՍՍՀՄ ԳԱ հայկ․ մասնաճյուղի քիմ․ լաբորատորիան4 անօրգ․, օրգ․, ֆի– զիկ․ և կենսբ․ քիմիաների բաժանմունք– ներով։ Քիմ․ գիտության զարգացումը Հայաստանում լայն թափ ստացավ հատ– կապես ՀՍՍՀ ԳԱ ստեղծումից (1943) հետո։ Անօրգանական քիմիա։ Զարգացումը Սովետական Հայաստանում կապված է հիմնականում հանրապետության տարած– քում գտնվող հանքային և ոչ հանքային հումքի հետազոտման հետ։ Առաջինն այդ ուղղությամբ Լ․ Ռոտինյանի աշխատանք– ներն են, որոնք վերաբերում են բազալտի հալման և բյուրեղացման օրինաչափու– թյուններին և նպատակ ունեին ստեղծել քարե ձուլածո իրերի արտադրություն։ Այդ աշխատանքների շնորհիվ Երևանում ստեղծվեց բազալտի փորձ, (հետագայում՝ մուլիտի) գործարան։ Առաջին շրջանի աշ– խատանքներից հիշարժան է Վ․ Դեմիր– չօղլյանի «Ատոմի կառուցվածքը և արժե– քականությունը» մենագրության հրատա– րակումը (1926, ռուս․)։ Այն հեղինակի դեռևս մինչհեղափոխական շրջանում ըս– կըսած տեսական հետազոտությունների արդյունքն էր։ Վ․ Գեմիրչօղլյանն առաջինն է կռահել ջրածնի իզոտոպի՝ դեյտերիու– մի գոյությունը, որին անվանել է «արմե– նիում»։ Դեռևս 30-ական թթ–ին, ՍՍՀՄ ԴԱ հայկ․ մասնաճյուղի քիմիայի լաբորատո– րիայում, Մ․ Մանվհլյանի ղեկավարու– թյամբ կատարվող նեֆելինային սիենիտ– ների հետազոտությունները շարունակվե– ցին ՀՍՍՀ ԳԱ քիմիայի (1970-ից՝ ընդհա– նուր և անօրգ․ քիմիայի) ինստ–ում։ Այդ աշխատանքների արդյունքը եղավ նե– ֆելինային սիենիտների հիմնային ջրա– ջերմամշակմամբ ալյումինի և սիլիցիու– մի օքսիդներ, նատրիումի և կալիումի մետասիլիկատներ, երևանիտներ և այլ նյութեր ստանալու տեխնոլոգիայի մշա– կումը։ Ֆիզիկաքիմ․ վերլուծության եղա– նակով հետազոտվեցին մի շարք սիլի– կատային բազմաբաղադրամաս համա– կարգեր (Հ․ Բաբայան)։ Մետասիլիկատ– ների այկ․ հետազոտությունների շնորհիվ հնարավոր դարձավ կազմակերպել նատ– րիումի մետասիլիկատի արտադրությունը Երևանում։ ՀՍՍՀ ԴԱ ընդհանուր և ան– օրգ․ քիմիայի ինստ–ը ներկայումս զբաղ– վում է Հայաստանի հանքանյութերի, բազ– մամետաղական սուլֆիդային խտանյու– թերի, ինչպես նաև արտադր․ թափոնների համալիր վերամշակման խնդիրներով։ Մշակվել է ցեմենտի արտադրության մեջ բնական գիպսը արտադր․ թափոն հանդի– սացող ֆոսֆոգիպսի վերամշակման ար– գասիքներով փոխարինելու արտադրա– եղանակ։ Ստացվել են մաշակայուն և դյուրահալ բորատային ապակիներ, որոնք օգտագործվում են ռադիոսարքերի մագնիսական գլխիկների ֆերիտների զոդման համար։ Հանրապետության գոր– ծարաններում ներդրվեցին ապակու էլեկ– տրաեփման վառարաններ (Մ․ Բաբաջան– յան, Վ․ Մինասյան և Ֆ․ էնտելիս, ՄՍՀՄ պետ․ մրցանակ, 1949)։ 50-ական թթ․ ՀՄՍՀ ԳԱ քիմիայի ինստ–ում սկսվեցին ապակու քիմիային և տեխնոլոգիային նվիրված հետազոտություններ, որոնք հետագայում լայն ծավալ ստացան։ Տե– ղական հումքի օգտագործմամբ ստացվե– ցին օպտիկական, մեխ․ և ջերմային բազ– մազան հատկություններ ունեցող ապակի– ներ, մշակվեցին տարբեր կառուցվածքնե– րի էլեկտրավառարաններ, ստեղծվեցին մո– լիբդենային, անագօքսիդային և այլ էլեկ– տրոդներով խոր էլեկտրահնոցներ, որոնք արմատապես բարելավեցին բորասիլիկա– տային ապակիների ստացման եղանակը ՍՍՀՄ–ում։ Ստեղծվեցին դժվարահալ (մինչև 2300°C) և դյուրահալ (մինչև 120°C) ապակիների եփման ուղղակի տաքաց– ման վառարաններ։ Արդյունքներն ամ– փոփված են Կ․ Կոստանյանի «Բյուրեղա– պակի և տեսակավոր ապակիներ» (1964) մենագրությունում։ Լեռնային ապարների վերամշակման նոր եղանակներ են ստեղծ– վում «Քարի և սիլիկատների» գ/ա միա– վորումում։ Մշակվել և արտադրության մեջ ներդրվել է մարգարտաքարից ապա– կու նոր հումքի (կանազիտ) ստացման անթափոն եղանակ (Դ․ Մելքոնյան), մը– շակվել են նաև փրփրապակու և բյուրեղա– ցած ապակու ստացման եղանակներ։ Կազ– մակերպվել է Արմնիկս (հայկ․ քարի և սիլիկատների ինստ․) կոչվող ջերմա– և ձայնամեկուսիչ սալիկների արտադրու– թյունը։ Սիլիկատային նյութերի վերա– մշակման տեխնոլոգիային նվիրված հե– տազոտություններ են կատարվում նաև Երևանի պոլիտեխ․ ինստ–ում։ Մշակվել է կավահողբելիտային ցեմենտի ստացման եղանակ (Լ․ Զախարով), առաջարկվել է հախճապակու կառուցվածքը բացատրող տեսություն (Ի․ Գևորգյան), մշակվել է Սվարանցի հանքանյութի համալիր վե– րամշակման եղանակ, հետազոտվել են կատալիտիկ ակտիվություն ունեցող նյու– թեր (Ա․ Ալչուջյան, Ա․ Դյուլզադյան)։ Տե– ղական դոլոմիտներից, մագնեզիտներից և այլ հանածոներից մագնեզիում և մագ– նեզիումի միացություններն անջատելու եղանակներ է առաջարկել Մ․ Դարբին– յանը։ 50-ական թթ–ից Երևանի համալսա– րանի անօրգ․ քիմիայի ամբիոնում սկսե– ցին կիրառվել ֆիզիկաքիմ․ վերլուծու– թյան եղանակները (Տ․ Ղազանչյան)։ Իրա– կանացվեցին անցումային տարրերի սուլ– ֆատային, ամոնիակատային, հալոգենի– դային բազմաբաղադրամաս համակար– գերի հետազոտություններ (Ռ․Մխիթար– յան, Վ․ Գալստյան)։ Սինթեզվեցին տեսա– կան և գործնական նշանակություն ունե– ցող л և խելատային կոմպլեքսներ (Ս․ Ավագյան)։ 60-ական թթ․, Հ․ Բաբայա– նի ղեկավարությամբ, այնտեղ ծավալվե– ցին սիլիկատային և ֆտորիդային բազ– մաբաղադրամաս համակարգերի բազմա– կողմանի հետազոտություններ ֆիզիկա– քիմ․ վերլուծության եղանակներով։ Ըս– տեղծվեց հազվագյուտ տարրերի քիմիա– յի և տեխնոլոգիայի ճյուղային լաբորա– տորիա, որտեղ իրականացվում են բազ– մամետաղական հանքանյութերի և ար– տադր․ թափոնների վերամշակման աշ– խատանքներ։ Առաջարկվել է թավւոննե– րից ոսկի կորզելու եղանակ, Ալավերդու լեռնամետալուրգիական կոմբինատի թա– վւոնները վերամշակելու տեխնոլոգիա։