Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/390

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


տեխնոլոգիայի բնագավառում, մշակվել են վինիլացետատի օլիգոմերման, դրա արտադրության գազագոլորշային օգտա– գործման եղանակներ, որոնք ներդրված են «Պոլիվինիլացետատ» արտադր․ միա– վորումում։ Երեանի համալսարանի պոլիմերման պրոցեսների կինետիկայի պրոբլեմային լաբորատորիայում տարվող վինիլացե– տատի պոլիմերման հետազոտություն– ներով պարզվել է, որ գերօքսիդների և երրորդային ամինասպիրտների առկա– յությամբ պոլիմերումն ընթանում է մեծ արագությամբ և մեծ ելքով։ Հայտնաբեր– վել է կինետիկ, և նյութական շղթաների երկարությունը կարգավորելու հնարավո– րությունը։ Ոչ իոնական անիոնակտիվ մակերևութային ակտիվ նյութերի առկա– յությամբ վինիլացետատների պոլիմեր– ման կինետիկայի հետազոտությունների հիման վրա մշակվել է պոլիվինիլացետա– տի ջրային մանրադիսպերս համակար– գերի ցրտադիմացկունությունը մեծացնե– լու սկզբունքորեն նոր եղանակ (Ն․ Բեյ– լերյան)։ Համալսարանի օրգ․ քիմիայի ամբիոնում իրականացվել է հագեցած և արոմատիկ նիտրիլների համապոլիմե– րացումը 1,2- և 1,4-էպօքսիդների հետ, մշակվել են արոմատիկ ալդեհի՚դների և վինիլային մոնոմերների համապոլիմեր– ման, ինչպես նաև օ–ցիանբենզալդեհիդի անիոնային պոլիմերմամբ ջերմակայուն պոլիմերննրի ստացման եղանակներ։ Հայտնաբերվել է լուծիչում ընթացող հա– մապոլիմերման ընթացքում շղթայի աճը պայմանավորող ծայրային ակտիվ կենտ– րոնի առաջացումը, մշակվել են կարգա– վորված համապոլիմերների, նաև պոլի– քլորապրենից էպօքսիդների և a-քլորկե– տոնների ստացման եղանակներ (Ա․ Դուր– գարյան)։ Երևանի պոլիտեխ․ ինստ–ի օրգ․ սին– թեզի և պլաստմասսաների տեխնոլոգիա– յի ամբիոնում իրականացվել է վինիլացե– տատի և վինիլացետատ–վինիլպրոպիո– նատ զույգի համապոլիմերումը երկալիլ– ցիանամիդի հետ։ Մշակվել է վերջինիս ստացման սեփական արդյունավետ եղա– նակ։ Վինիլացետատ–վինիլպրոպիոնատ– երկալիլցիանամիդ եռակի համապոլիմե– րից ստացվել են մոդիֆիկացված պոլի– վինիլային սպիրտ և պոլիվինիլբութիրալ*․ Ստացված պոլիմերներն իրենց ֆիզիկա– մեխանիկական հատկություններով զգա– լիորեն գերազանցում են մայր պոլիմերին, իսկ քլորապրենի հիման վրա ստացված արոմատիկ օղակ պարունակող էլաստո– մերն օժտված է բավական մեծ ճառագայ– թականությամբ (Հ․ Սայադյան)։ Կիրո– վականի է․ Տեր–Ղազարյանի անվ․ պոլի– մերային սոսինձների համամիութենա– կան ինստ–ում ստացվել են ամենատար– բեր հատկություններ ունեցող սոսինձներ, իրականացվել է նրանց արտադրությու– նը; Այդ սոսինձները լայնորեն կիրառվում են տնտեսության տարբեր բնագավառնե– րում։ Օխտինսկի «Պլաստպոլիմեր» միա– վորման Երևանի բաժանմունքում մշակ– վել են պոլիվինիլսպիրտային մանրաթե– լի (Հ․ Հակոբյան) և պոլիվինիլացետատա– յին պոլիմերների ու համապոլիմերների ջրային դիսպերսիաների ստացման եղա– նակներ, որոնք ներդրված են արտադրու– թյան մեջ։ Քիմիական տեխնոլոգիա։ Որպես գի– տություն Հայաստանում սկիզբ է առել 40-ական թթ․, խոշոր քիմ․ արտադրության, մասնավորապես սինթետիկ կաուչուկի գործարանի, ստեղծմանը զուգընթաց։ Առաջին գիտ․ աշխատանքների հեղինակ– ները գործարանային ինժեներներն էին։ Առանձնապես արժեքավոր են Ա․ Գաս– պարրսնի ղեկավարությամբ կատարված աշխատանքները, որոնց շնորհիվ սինթե– տիկ կաուչուկի արտադրության սխեմա– յում մտցվեցին մի շարք էական բարելա– վումներ։ Ստեղծվեց քլորաջրածինը ջրով կլանելու պրոցեսը նկարագրող տեսու– թյուն և մշակվեց աղաթթվի ստացման ան– ընդհատ եղանակ, որը հաջողությամբ ներդրվեց արտադրության մեջ (ՍՍՀՄ պետ․ մրցանակ, 1946)։ Այն աչքի է ընկ– նում պարզությամբ, ապահովում է գազի անկորուստ կլանումը և նվազագույնի է հասցնում մթնոլորտի աղտոտումը։ Աղա– թթվի արտադրության այդ եղանակը, որը հայտնի է «Գասպարյանի եղանակ» ան– վանումով, լայն կիրառություն ունի աշ– խարհում։ Սինթետիկ կաուչուկի արտա– դրության ընթացքում գազային խառնուր– դից վինիլացետիլենը անջատելու պրո– ցեսի արդյունավետությունը բարձրացնե– լու նպատակով ստեղծվեց դեսորբման աշտարակների տաքացման նոր համա– կարգ, որի շնորհիվ նվազագույնի հասց– վեց երկվինիլացետիլենի խեժացումը, մե– ծացավ ջերմափոխանակիչի արդյունավե– տությունը։ Մշակվեց նաև երկվինիլացե– տիլենի և ացետիլենի պոլիմերման այլ արգասիքներ պարունակող մնացորդային հեղուկներից («յուղային կոնդենսատ», «կուբային մնացորդ») բարձրարժեք էթի– նոլային լաքի ստացման տեխնոլոգիան (Ա․ Գասպարյան, է․ Տեր–Ղազարյան, Կ․ Կոնաոանւոինով), որի շնորհիվ վե– րացան արտադրության այդ թավւոններն ու դրանք ոչնչացնելու անհրաժեշտությու– նը։ Մշակվել է քլորապրենային կաուչուկի լատեքսի մանրահատիկ և հնարավորին չափ մոնոդիսպերս մակարդման եղանակ (է․ Տեր–Ղազարյան, է․ Լազարյան, Ն․ Կա– րապետյան)։ Սինթետիկ կաուչուկի գործարանում տե– սականորեն հիմնավորվեց և արտադրու– թյան մեջ ներդրվեց նաև վինիլացետիլե– նի հիդրոքլորացման նոր տեխնոլոգիա, որի շնորհիվ քլորապրենի արտադրությու– նը դարձավ անընդհատ և պակաս վտան– գավոր, կրճատվեցին ելանյութերի կո– րուստները (Ռ․ Մելիքյան)։ Քլորբենզոլի արտադրությունն ավելի շահավետ դարձ– նելու նպատակով մշակվեց և ներդրվեց անընդհատ գործող ռեակտոր, բարելավ– վեց նաև վինիլֆլեքսի արտադրության տեխնոլոգիան, որի շնորհիվ զգալիորեն կրճատվեց ելանյութի ծախսը և բարձրա– ցավ արտադրանքի որակը (Հ․ Սայադ– յան)։ Քիմ․ տեխնոլոգ, հետազոտությունները հետագայում ծավալվեցին ՀՍՍՀ ԳԱ քի– միայի և Երևանի պոլիտեխ․ ինստ–ներում։ Այդ հետազոտությունները (Ա․ Գասպար– յան և աշխատակիցներ) վերաբերում են հիմնականում երկֆազ համակարգերի (պինդ–հեղուկ, պինդ–գազ, հեղուկ–գազ) մասնակցությամբ ընթացող տեխնոլոգ, պրոցեսների՝ զանգվածափոխանակու– թյան, ջերմափոխանակության, պնևմա– տրանսպորտի, հիդրոտրանսպորտի ևնի հետազոտմանը։ Հետազոտվեցին գնդա– ձև մասնիկների ազատ և կաշկանդված անկման օրինաչափությունները, մշակվե– ցին մասնիկների կաշկանդված անկման արագության որոշման, տվյալ բաղադրու– թյան կախույթների շարժման հաստատուն հոսանք ստանալու և շարժման ընթացքում բաղադրության փոփոխությունը որոշելու եղանակներ (Ա․ Զամինյան, Ռ․ Հակոբ– յան և ուրիշներ)։ Առաջարկվել է մանրա– հատիկ (հոսուն, ղժվարահոս, խոնավ, տաք) նյութերի պնեմատրանսպորտային տեղափոխման սկզբունքորեն նոր՝ «խիտ շերտով» տեղափոխման եղանակ, որը մեծ չափով նվազեցնում է էներգիայի ծախսերը, խողովակաշարերի մաշումը և շրջապատող օդի աղտոտումը։ Այն ներ– դրված է ՍՍՀՄ ավելի քան 80 արդ․ ձեռ– նարկություններում։ Կարևոր գործնական նշանակություն ունի պինդ մասնիկները ըստ չափերի տեսակավորման և աշտա– րակաձև սարքերում պինդ մասնիկներից լուծելի բաղադրիչները լուծահանելու ե– ղանակը, որը հիմնված է կախույթը աշ– տարակի ներքևից վերև շարժելու սկըզ– բունքի վրա (Ռ․ Հակոբյան, Ո․ Միրզա– խանյան, Ա․ Գասպարյան)։ 30-ական թթ․ Հայաստանում սկսված աղեղային վառարաններում բազալտի էլեկտրաձուլման աշխատանքները հետա– գայում տարածվեցին դժվարահալ նյութե– րի և ապակու էլեկտրաեփման ուղղու– թյամբ։ Երևանի մուլիտի գործարանում մշակվեց ալյումասիլիկատային դժվարա– հալ հրակայունների ստացման եղանակ և կազմակերպվեց դրանց արտադրությու– նը։ Հայրենական ապակու արտադրու– թյունն ապահովվեց ապակու ձուլման վա– ռարանների ներքին երեսպաաման հա– մար անհրաժեշտ բարձրորակ հրակայուն– ներով, որոնք նշանակալիորեն երկարաց– րին վառարանների շահագործման ժամ– կետը (Մ․ Սուլխանով, Ա․ Գալստյան, Ա․ Հովհաննիսյան, ՍՍՀՄ պետ․ մրցա– նակ, 1952)։ Ստեղծվեց և արտադրության մեջ ներդրվեց ուղղահայաց ձգման մեքե– նաների հետ համակցված լուսամուտի ապակու եփման հզոր էլեկտրավառա– րան, որն ուներ էլ․ հոսանքի միաֆազ և եռաֆազ խառը սնուցում (Մ․ Բաբաջան– յան, Վ․ Մինասյան, Ֆ․ էնտելիս, ՍՍՀՄ պետ․ մրցանակ, 1949)։ Հետագայում ՀՍՍՀ ԳԱ քիմիայի ինստ–ում ստեղծվե– ցին մոլիբդենային էլեկտրոդներով աշ– խատող նոր տեսակի՝ «խորքային» վա– ռարաններ, որոնք խիստ բարձրացրին արտադրվող էլեկտրավակուումային ապակիների պիտանելիության տոկոսը։ 70-ական թթ․ մշակվեցին ապակու էլեկ– տրահալման գարնիսաժային վառարան– ներ, որոնք հնարավորություն ստեղծեցին բարձրսիլիկատային դժվարահալ (2000– 2200°C), ինչպես նաև բարձրագրեսիվ կա– պարային ապակիների ստացումը ար– տադր․ մասշտաբներով (Կ․ Կոստանյան և ուրիշներ)։ Լ․ Գրիգորյան, Վ․ Ազաայան, Լ․ Գյուչբուդաղյան