տանում առաջին օդերևութաբանական կայանը և դրա տվյալների հիման վրա գրել «Օդի բարեխառնությունը Երևանում» հոդվածը։ Ռուս․ ԳԱ և բանակի ռազմատեղագրա– կան վարչության արշավախմբերը ուսում– նասիրել են Արլ․ Հայաստանի տարածքի ռելիեֆը և երկրաբանությունը, կազմել և հրատարակել առաջին քարտեզները (Ֆ․ Պարրոտ, Հ․ Աբիխ, Ի․ Խոձկո)։ Արլ․ Հայաստանի ֆիզիկաաշխարհագրական բնութագրերը արվել են ռուս, միապետու– թյան աշխարհագրությանը նվիրված ճյու– ղային և համալիրային նկարագրություն– ներում։ Արմ․ Հայաստանի ուսումնասի– րությամբ այդ ժամանակ զբաղվել են ռուս և արեմաաեվրոպական առանձին հեւոա– զոտողներ։ Լույս է տեսել Հ․ Լինչի «Հա– յաստան» (1901) մենագրությունը։ Նախահեղափոխական շրջանում հայկ․ աշխարհագրական միտքը հիմնականում զարգացել է Հայաստանից դուրս եղած մշակութային կենտրոններում, կապված պատմության (պատմ․ աշխարհագրու– թյուն, տոպոնիմիկա), ազգագրության և հայրենագիտության հետ։ Այդ ուղղու– թյամբ զգալի աշխատանքներ են կատար– վել Վենետիկի Մխիթարյան միաբանու– թյունում (Ղ․ Ալիշան, Ղ․ Ինճիճյան)։ Սովետական իշխանության առաջին տա– րիներին հանրապետությունում ծավալվել են գեոմորֆոլոգիական հետազոտություն– ներ՝ կապված հանքային հարստություն– ների յուրացման, հողաշինարարական, ջրաշինարարական, քաղաքաշինական, ճանապարհաշինական աշխատանքների հետ։ Հանրապետության հողակլիմայական ռեսուրսների ռացիոնալ օգտագործման համար կատարվել են կլիմայական հե– տազոտություններ, ընդարձակվել է օդ– երևութաբանական կայանների ցանցը, լույս են տեսել առաջին կլիմայական տե– ղեկատուները։ Ջրատեխ․ և ջրաէներգե– տիկ շինարարության ծավալման կապակ– ցությամբ լայն թափ են ստացել ջրագի– տական հետազոտությունները։ Օրակար– գի հարց է դարձել Սևանա լճի ջրի պաշար– ների ջրաէներգետիկ օգտագործման պրոբլեմը։ Հանրապետության ֆիզիկա– աշխարհագրական հետազոտությունների ծավալման գործում զգալի դեր են կատա– րել ՍՍՀՄ ԳԱ անդրկովկասյան արշա– վախումբը4 Ֆ․ Լևիննոն–Լեսինգի և Սևանի ջրաօդերևութաբանական կայանը՝ Վ․ Դա– վիդովի գլխավորությամբ։ Հանրապետության տարածքի կենսա– աշխարհագրական հետազոտություննե– րում զգալի դեր են խաղացել Ն․ Վավիլովի ուսումնասիրությունները։ Ֆիզիկաաշ– խարհագրական բնութագրությունները ընդգրկվել են Լ․ Բերգի, Ա․ Դրիգորևի աշխատություններում։ ՀՍՍՀ աշխարհա– գրական գիտության ձևավորման գործում մեծ դեր է խաղացել Երևանի համալսա– րանը, որտեղ 1929-ին պրոֆ․ Հ․ Հով– հաննիսյանի, Հ․ Կարապետյանի, P․ Գա– լըստյանի, Ս․ Լիսից յանի, Տ․ Ջրբաշյանի նախաձեռնությամբ ստեղծվել է ընդհա– նուր աշխարհագրության ամբիոն, 1933– 1934 ուս․ տարում՝ աշխարհագրաերկրբ․ ֆակուլտետ։ 1935-ին կազմակերպվել է Հայկ․ աշխարհագրական ընկերությու– նը։ Հայրենական մեծ պատերազմին նա– խորդող տարիներին, աշխարհագրության ասպարեզում տարվող աշխատանքները կապված են եղել հանրապետության բնու– թյան տարրերի վերաբերյալ փաստական նյութերի հավաքման և ամփոփման հետ։ Հրատարակվել են առաջին դպրոցական դասագրքերը, բուհական ձեռնարկներն ու քարտեզները [այդ թվում՝ Ս․ Լիսիցյանի «ՀՒՎ1Հ ֆիզիկական աշխարհագրություն» (դեմոգրաֆիայով) աշխատությունը, 1940]։ Հայրենական մեծ պատերազմից հետո ՀՍՍՀ–ում ձևավորվում են ֆիզիկաաշ– խարհագրության ճյուղային գիտություն– ները՝ գեոմորֆոլոգիան, կլիմայագիտու– թյունը, ջրաբանությունը, հողերի աշխար– հագրությունը և կենսաաշխարհագրու– թյունը։ 1950-ական թթ․ ՀՍՍՀ ԴԱ տնտեսագի– տության սեկտորում (հետագայում ինստ․) աշխատանքներ են ծավալվել հանրապե– տության բնական պայմանների և ռեսուրս– ների հաշվառման ուղղությամբ։ Սկիզբ է դրվել ֆիզիկաաշխարհագրական հե– տազոտությունների համեմատական, գնահատական և քարտեզագրական մե– թոդների կիրառմանը, կազմակերպվել են արշավախլքբային հետազոտություններ։ ՍՍՀՄ ԳԱ աշխարհագրության ինստ–ի հետ համատեղ աշխատանքներ են տար– վել հանրապետության գեոմորֆոլոգիա– կան և կլիմայական ուսումնասիրություն– ների ուղղությամբ։ Հայկ․ լեռնաշխարհի գեոմորֆոլոգիա– յին նվիրված առաջին ամփոփ աշխատու– թյունը Ա․ Ղուկասովի «Հայկական լեռնաշ– խարհի կառուցվածքի հիմնական գծերը» (1901, ռուս․) աշխատությունն է։ Հետպա– տերազմյան շրջանում սկսեցին ընդարձակ– վել գեոմորֆոլոգիական աշխատանքները, առանձնակի ուշադրություն է նվիրվել ռե– լիեֆի կազմավորման գործում նորագույն տեկտոնական շարժումների, երիտա– սարդ հրաբխային ռելիեֆի կազմավորման և զարգացման, ծագումնային տիպերի, հարթված մակերևույթների, հովտային ցանցի ձևավորման պրոբլեմներին, լեռ– նային ռելիեֆի ձևավորման գործում ներ– ծին և արտածին պրոցեսների դերի, չոր– րորդական սառցապատման նշանակու– թյան, ինչպես նաև հնէաաշխարհագրական պրոբլեմներին (Ս․ Բալյան, Ա․ Դաբրիել– յան, Ն․ Դումիտրաշկո, Պ․ Հովհաննիս– յան, Լ․ Զոհրաբյան և ուրիշներ)։ Հետա– զոտություններ են կատարվել գետային հուների դինամիկայի, սելավների, սո– ղանքների, լանջային պրոցեսների, էրո– զիայի, փլուզումների և այլ քայքայիչ պրոցեսների ուսումնասիրման ուղղու– թյամբ (Ի․ Եղիազարով, Մ․ Վելիկանով, Հ․ Դաբրիելյան, Դ․ Տեր–Ստեփանյան և ուրիշներ)։ Գեոմորֆոլոգիական հետազոտության արդյունքները ամփոփվել և հրատարակ– վել են մի շարք մենագրություններում՝ «ՀՍՍՀ երկրաբանություն» բազմահա– տորյակի առաջին հատորում՝ «Գեոմոր– ֆոլոգիա» (1962, ռուս․), 1։500000 մասշտա– բի քարտեզով, Ս․ Բալյանի «Հայկական բարձրավանդակի և հարակից շրջանների կառուցվածքային գեոմորֆոլոգիա» գըր– քում (1969, ռուս․) ևն։ Հայկ․ լեռնաշխարհի կլիմայի ուսում– նասիրությամբ զբաղվել են դեռևս Ա․ Վո– յեյկովը և Ի․ Ֆիգուրովսկին։ Վերջինս 1920-ին հրատարակել է «Հյուսիս–արևել– յան Հայաստանի և հարևան շրջանների կլիմայական ակնարկ» աշխատությունը։ Օդերևութաբանական դիտարկումների ամփովւման հիման վրա 1937-ին հրատա– րակվել է Ռ․ Քրիստոստուրյանի «Հայկա– կան ՍՍՀ կլիմայական նկարագրությու– նը» գիրքը (ռուս․)։ Պատրաստվել և հրա– տարակվել են զանազան ամփոփագրեր և տեղեկատուներ, այդ թվում՝ կլիմայի առանձին տարրերի ու երևույթների (օդի ջերմաստիճանի, տեղումների, ձնածած– կույթի, քամու, ամպրոպների, կարկուտի ևն) ամփոփումները, Արեգակնային ճա– ռագայթման հաշվեկշիռը (Գ․ Ալեքսան– դր յան, Ա․ Բաղդասարյան, Դ․ Զուբյան, Ա․ Մխիթարյան, |ս․ Պողոսյան)։ Նկարագրվել է Հայաստանի կլիման, կլիմայական վերլուծության ժամանակա– կից մեթոդների (միջինների, կոմպլեքսա– յին և դինամիկ) համատեղ օգտագործ– մամբ (Ա․ Բաղդասարյան «Հայկական ՍՍՀ կլիման», 1958, ռուս․) և միջինների մե– թոդով (Ա․ Ներսեսյան «Հայաստանի կլի– ման», 1964)։ Դրանց հիման վրա մշակվել են լեռնային երկրների կլիմայի տիպա– վորման և հանրապետության կլիմայա– կան շրջանացման սխեմաները։ Հետազո– տություններ են կատարվել կիրառական կլիմայագիտության (գյուղատնտ․, առող– ջարանային, ռեկրեացիոն ևն) գծով։ Ջրաբանական հետազոտությունները նախապատերազմյան շրջանում հիմնա– կանում կապված են եղել ոռոգման հա– մակարգերի ստեղծման և Սևան–Հրազ– դան պրոբլեմի լուծման հետ։ Առաջին հետազոտությունները կապված են Վ․ Դա– վիդովի և Բ․ Զայկովի գլխավորությամբ Սևանի պրոբլեմի առաջին սխեմայի մշակ– ման հետ։ Հետագայում հանրապետու– թյան ջրագրության և ջրային հաշվեկշռի մշակմամբ աշխատանքներ են կատարվել ջրային պրոբլեմների և հիդրոտեխնիկա– յի ինստ–ում (Ա․ Մխիթարյան, Վ․ Վալես– յան, Ե․ Մաֆարով, Մ․ Տիմոֆեև)։ Հետա– զոտություններ են կատարվել հանրապե– տության ջրագրության՝ գետերի և լճերի ռեժիմի, ինչպես նաև ջրային հաշվեկշռի հաշվարկման և հոսքի վերաբաշխման ուղղությամբ՝ կապված Սևանի պրոբլեմի և ջրային ռեսուրսների ռացիոնալ օգտա– գործման հետ։ Մշակվել են լեռնային լանդշաֆտների խոնավաշրջանառության հարցերը։ 1981-ին լույս է տեսել «Հայկա– կան ՍՍՀ ջրագրություն» աշխատությունը (Դ․ Ալեքսանդրյան, Վ․ Ավետիսյան, Ա․ Բաղդասարյան, Հ․ Դաբրիելյան և ուրիշներ)։ ՀՍՍՀ ԴԱ հողագիտության բաժնում, հետագայում նաև հողագիտության և ագ– րոքիմիայի ինստ–ում կազմվել են հողա– ծածկույթի քարտեզներ (Բ․ Գալստյան, Ի*․ Միրիմանյան, է․ Հայրապետյան, Ռ․ էդիլյան, Ա․ Չիտչյան և ուրիշներ)։ Բույսերի և կենդանիների աշխարհա– գրության գծով հետազոտություններ են կատարվել ՀՍՍՀ ԳԱ բուսաբանության
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/393
Արտաքին տեսք