U կենդանաբանության ինսա–ներում և այլ հիմնարկներում։ Մշակվել են լեռնային երկրների կենսաաշխարհագրական շըր– ջանացման սկզբունքները, տրվել է հան– րապետության տարածքի երկրաբուսա– բանական և կենդանաաշխարհագրական բնութագրությունը, ստեղծվել են քար– տեզներ։ 1958-ին ՀՍՍՀ ԳԱ երկրբ․ գիտություն– ների ինստ–ում կազմակերպված աշխար– հագրության բաժինը ֆիզիկաաշխարհա– գրական ճյուղային ուսումնասիրություն– ների հետ մեկտեղ սկսեց նաև տարածքի համալիր հետազոտությունները, հատկա– պես լեռնային համակարգերի լանդշաֆ– տային և ընդհանուր երկրագիտական պրոբլեմների լուսաբանման ուղղությամբ։ Կատարվել են խոշոր մասշտաբի լանդ– շաֆտային հանույթներ U կազմվել քար– տեզներ։ Լանդշաֆտային քարտեզներ պարունակում է «Հայկական ՍՍՀ ատլա– սը», որը հանրապետության առաջին ազ– գային կոմպլեքսային ատլասն է (1961)։ Կուտակված հարուստ նյութի հիման վրա ստեղծվել է հանրապետության լեռնային լանդշաֆտների դասակարգման սխեմա, կատարելագործվել են ֆիզիկաաշխար– հագրական շրջանացման սկզբունքները և մշակվել հանրապետության տարածքի շրջանացման նոր սխեմաներ։ 1971-ին հրատարակվել է «Հայկական ՍՍՀ ֆի– զիկական աշխարհագրություն» գիրքը՝ բնական շրջանների բնութագրերով (Ա․ Ասլանյան, Ա․ Բաղդասարյան, Լ․ Զոհ– րաբյան U ուրիշներ)։ Հետազոտություններ են տարվել լանդ– շաֆտի երկրաֆիզիկայի, երկրաքիմիայի, ինչպես նաև էներգիայի և նյութերի տա– րածական տեղաշարժերի օրինաչափու– թյունների ուսումնասիրությունների ուղ– ղությամբ։ Աշխատանքներ են կատարվում բարձունքային լանդշաֆտային գոտինե– րի կառուցվածքի, դինամիկայի պարզա– բանման և քարտեզագրման, ինչպես truili միջավայրի պրոբլեմների լանդշաֆտային ռեգիոնալ առանձնահատկությունների և այդ հիմքի վրա՝ լեռնային համակարգերի բնության պահպանության պրոբլեմների գծով։ Հատուկ ուշադրություն է դարձվում լեռնային լանդշաֆտագիտության կիրա– ռական (գյուղատնտ․, բժշկ․, մելիորա– ցիոն, ռեկրեացիոն են) ասպեկտներին։ Լանդշաֆտագիտական հետազոտություն– ներում օգտագործվում են օդատիեզերա– կան (աերոկոսմիկական), հեռավարման (դիստանցիոն) և այլ մեթոդների նյութե– րը (Ա․ Բաղդասարյան, Գ․ Գրիգորյան, Հ․ Գաբրիելյան, Դ․ Պողոսյան, Ա․ Քոչար– յան, Տ․ Տրիֆոնովա և ուրիշներ)։ Երկրագիտության ուղղությամբ կատար– ված աշխատանքների արդյունքների հի– ման վրա կազմվել է «Սովետական Միու– թյուն» 22 հատորանոց հրատարակության «Հայաստան» (1969) հատորը։ Ֆիզիկաաշխարհագրական գիտությու– նը մեծապես առնչվում է թեմատիկ քար– տեզագրության՝ ֆիզիկաաշխարհագրա– կան քարտեզագրության հետ։ Աշխա– տանքներ են կատարվել բնական տարրե– րի տարբեր մասշտաբների քարտեզների և ատլասների կազմման, հայ ժողովրդի աշխարհագրական ժառանգության ուսում– նասիրման ուղղությամբ (Ա․ Ասլանյան, Ս․ Երեմյան, Հ․ Ստեփանյան, Թ․ Հակոբ– յան և ուրիշներ)։ Շարունակվում են աշ– խատանքները ՀՍՍՀ բնական պայման– ների, ռեսուրսների և բնության պահպա– նության 1։500000 մասշտաբի համալիրա– յին ատլասի կազմման համար։ Հանրապետության ֆիզիկաաշխարհա– գրագետները մասնակցում են Միջազգա– յին աշխարհագրական միության միջազ– գային քարտեզագրական ասամբլեայի աշխատանքներին։ Գբկ․ Գիտությունը Հայաստանում 50 տա– րում, Ե․, 1973։ Багдасарян А․ Б․, География, в кн․։ Достижения науки в Со– ветской Армении, Е․, 1984․ Կենսաբանական գիտություններ Հնագիտական տվյալները վկայում են, որ Հայաստանի տարածքը դեռևս նախա– ուրարտական դարաշրջանում զարգացած հողագործության և անասնապահության երկիր էր։ Ըստ ժամանակակից գիտու– թյան տվյալների Հայաստանը եղել է որոշ մշակովի բույսերի (հացահատիկ, խա– ղող, ծիրան) աճեցման աշխարհի առաջին կենտրոններից։ Բնական գիտություննե– րի սաղմերն ի հայտ են գալիս Ուրար– աուի գոյության դարարշրջանում (IX– VI դդ․, մ․ թ․ ա․)։ Մ․ թ․ IV դ–ում հայկ․ կենսբ․ մտքի վրա զգալի ազդեցություն է ունեցել հելլենիստական մշակույթի հզոր կենտրոն Կեսարիայում ժամանակի մի շարք նշանավոր գիտնականների գործու– նեությունը։ Բարսեղ Կեսարացու «Վեց– օրէից ճառք»-ը, Նեմեսիոս Եմեսացու «Ցա– ղագս բնութեան մարդոյ» և Գրիգոր Նյու– սացու «Տեսութիւն ի մարդոյն կազմութիւն» գրքերը, որոնք որոշակի տեղեկություն– ներ են պարունակում մարդու, կենդան, և բուս, աշխարհի վերաբերյալ, հայերեն են թարգմանվել V–VIII դդ–ում։ Հայկ․ միջնադարյան մատենագրության մեջ պահպանվել են նաև հայ հեղինակների գործերը անատոմիայի, ֆիզիոլոգիայի, սաղմնաբանության, բուսաբանության, բժշկագիտության և կենսբ․ այլ գիտու– թյունների վերաբերյալ։ Նրանցից շատերն Արիստոտելի, Պլատոնի և այլոց աշխա– տանքների մեկնություններ են, մյուսնե– րը՝ ուրույն գործեր։ V դ–ում Եզնիկ Կողբացին իր «Եղծ աղան– դոց» (հրտ․ 1762) աշխատ, մեջ միանգա– մայն գիտականորեն տարբերակում է կեն– դանի և անկենդան մարմինները, գիտա– կից և ոչ գիտակից էակներին, ինչպես նաե անդրադառնում մարդու և կենդանի– ների բնազդներին, ժառանգականությա– նը։ Այդ ժամանակների հեղինակների աշխատանքներում կենսբ․ հարցերը վեր– լուծվում են տարերային մատերիալիզմի դիրքերից, վերարտադրելով պատմական Հայաստանի կենդան, և բուս, կենսաձևե– րի պատկերը, ինչպես նաև դրանց մոր– ֆոլոգիական, ֆիզիոլոգիական և սաղմնա– բանական հատկանիշները։ Հայ պատմիչ– ներից Ագաթանգեղոսը հիշատակում է բույսերի 67 տեսակ և խմբավորում նրանց կարգաբանական սկզբունքով։ Ղազար Փարպեցին բավական մանրամասնորեն նկարագրում է Արարատյան դաշտի կեն– դան․ և բուս, աշխարհը։ Մովսես Խորե– նացին տեղեկություններ է հաղորդում ոչ միայն Արարատյան դաշտի, այլև պատմա– կան Հայաստանի այլ շրջանների կաթնա– սուն կենդանիների մասին։ V–VI դդ–ի հայ գիտ․ մտքի ամենախոշոր ներկայացուցիչ Գավիթ Անհաղթն իր «Սահմանք իմաստա– սիրութեան» աշխատության մեջ արծար– ծել է բնապատմության, կենսաբանու– թյան, բժշկագիտության վերաբերյալ հար– ցեր։ Նրա բնափիլիսոփայության մեջ մար– դու բնորոշումն իբրև «ուղորդագնաց» էակի միանգամայն մոտ է հոլանդական մարդաբան է․ Գյուբուայի (XIX դ․ վերջ) սահմանմանը (Homo sapiens erectus)։ VII դ–ում Անանիա Շիրակացին շարունա– կել է անտիկ և հայ կենսբ․ մտքի լավա– գույն ավանդույթները։ Նրա աշխատանք– ներում տեղեկություններ կան Հայաստա– նի բուս, և կենդան, աշխարհի բնական հարստությունների վերաբերյալ։ Կյանքի և մահվան դիալեկտիկական սկզբունքը Շիրակացին արտահայտել է հետևյալ ձևով․ «Կյանքը մահվան սկիզբն է, իսկ մահը՝ կյանքի»։ Արաբական տիրապետության շրջանում հայ կենսբ․ միտքը, ինչպես և ողջ մշակույ– թը, անկում է ապրում։ X–XI դդ–ում Գրի– գոր Մագիստրոսը որոշ կենսբ․ հարցեր վերլուծել է Թեոֆրաստի և Արիստոտելի ոգով։ Անիի բարձրագույն դպրոցի հիմնա– դիր Հովհաննես Սարկավագը (1045– 1129) Ռոջեր Բեկոնից ավելի քան մեկ և կես դար առաջ ընդգծել է փորձի, որպես բնությունը ճանաչելու հիմնպկան մեթո– դի, նշանակությունը։ XI դ․ վերջերից հայ մշակույթը նոր վերելք է ապրում Կիլիկ– յան հայկ․ պետության մեջ։ Բնական գի– տություններից առավել բարձր զարգաց– ման են հասնում անատոմիան և ֆիզիո– լոգիան։ Այղ շրջանի աղբյուրներում՝ Մխի– թար Հերացու, Գրիգորիսի, Աբուսայիդի, Իշոխի երկերում ներքին օրգանների կա– ռուցվածքի մանրամասն նկարագրություն– ների կողքին Փորձեր են արվում ֆունկ– ցիոնալ կապ տեսնել գլխուղեղի և ծայրա– մասային նյարդային համակարգի մի– ջև։ Մի շարք միջնադարյան ձեռագրերում արծարծվում են նաև գյուղատնտեսու– թյան հարցեր։ XII դ․ խոշոր բժիշկ Մխիթար Հերացին բավական լավ ծանոթ էր բուս, և կենդան, աշխարհին, հատկապես այն տեսակնե– րին, որոնք օգտագործվել են բժշկ․ նպա– տակներով և որպես սնունդ։ Կարծիք կա, որ Մխիթար Հերացին է թարգմանել «Գիրք վաստակոց» գյուղատնտ․ հանրագիտա– րանը, որտեղ բազմաթիվ տեղեկություն– ներ կան գյուղատնտեսության և հատկա– պես գյուղատնտ․ պրակտիկայի վերաբեր– յալ։ XIII–XIV դ–ում Հայաստանի տար– բեր շրջաններում գործում էին բարձրա– գույն դպրոցներ և համալսարաններ, որ– տեղ, ի թիվս այլ առարկաների, ուսումնա– սիրվում էին նաև բնական գիտություն– ներ։ Այդ շրջանում կենսաբանության հետ կապված հարցեր շոշափվել են Հովհան– նես Երզնկացու, Գրիգոր Որոտնեցու և հատկապես Գրիգոր Տաթևացու աշխատու– թյուններում։ Վերջինս «Գիրք հարց– մանց»-ում (հրտ․ 1729) տեղեկություններ է հաղորդում բուսաբանության, կենդա– նաբանության և կենսբ․ այլ գիտություն–
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/394
Արտաքին տեսք