Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/40

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Տրանսկովկասյան լայնակի բարձրաց– ման սահմանագծում գտնվում են Զավախ– քի և Արագածի, իսկ Փամբակ–Զանգեգու– րի կամարաձև բարձրացման գոտում՝ Դե– ղամա, Վարդենիսի, Սյունիքի և Ղափանի հրաբխային մարզերը, որոնք տարածա– կանորեն կապված են բյուրեղային հիմ– քի հնագույն ապարների տարբերակված բեկորային (դիֆերենցիալ բլոկային) բարձրացումների հետ։ Ցուրաքանչյուր խոշոր և նրան ենթա– կա բեկորային բարձրացում ներկայաց– նում է հրաբխային ինքնուրույն շրշան, որի սահմաններում նկատվում է հրաբխա– յին երևույթների, նրանց էվոլյուցիայի, ինչպես նաև հրաբխային ապարների քիմ․, ապարագրական կագմի և ապարաքիմ․ հատկանիշների որոշակի առանձնահատ– կություններ։ Տրանսկովկասյան բարձրացման և նրա հարակից շրջանների հրաբխայնությունն սկսվում է վերին պլիոցենում՝ վերին թիկ– նոցի օջախներից սկիզբ առնող ալկալա– օլիվինային բազալտների արտահոսում– ներով ու ներժայթքումներով։ Բազալտ– ների հասակը որոշվում է դրանց շերտա– գրական դիրքով և ռադիոբանական տըվ– յալներով (3,5±0,3 մլն տարի)։ Բազալտ– ների բնորոշ հատկանիշն է դոլերիտային կառուցվածքը և տարբերակման բացակա– յությունը։ Բազալտային ժայթքումները ներկայացված են լայնատարած և հզոր (100–300 մ և ավելի) ծածկոցների ձևով Անդրկովկասում [Ախալքալաքի, Ծալկայի, Լոռվա, Աշոցքի (Ղուկասյանի), Կոտայքի սարավանդներ], Գեղամա լեռնաշղթա– յում, Հայկական հրաբխային բարձրա– վանդակի արմ․ մասում (էրզրումի և Հս․ Վանի հրաբխային մարզեր), Տիգրիս և Եփրաա գետերի ավազաններում։ Լավա– ների ժայթքումները տեղի են ունեցել խորքային լայնակի ճեղքվածքներով, որոնք, հատելով ամբողջ երկրակեղևը, հասել են վերին թիկնոցում գտնվող մագ– մայական օջախներին։ Մի շարք տեղե– րում այդ բազալտները հանդես են գալիս շերտավոր ներժայթքուկների և ապարա– զանգվածների (շտոկների) ձևով։ Դրանց բնորոշ օրինակն է Զրվեժ գյուղի տարած– քում լայնակի ուղղությամբ ձգվող բա– զալտների քիվը (էսկարպը)։ Տրանսկովկասյան հրաբխային գոտում, վերին պլիոցենի վերջում–չորրորդականի սկզբում, բազալտների ճեղքվածքային ժայթքումները փոխարինվում են կենտր․ և տարածքային (արեալ) հրաբխայնու– թյամբ։ Կազմավորվում են Արագած, Արա– յի լեռ, Կեչուտ, Ամպասար խոշոր բազմա– ծին հրաբուխները և ավելի քան 150 միա– ծին փոքր հրաբուխներ՝ խարամային, խարամալավային և լավային կոների ձե– վով։ Հիմքային մագմայի ժայթքումները աստիճանաբար փոխարինվում են ան– դեզիտադացիտային ու դացիտային լա– փռների և նրանց հրաբեկորային տարա– տեսակների մեծածավալ ժայթքումներով։ Թթու մագմայի հետ կապված՝ մեծ զար– գացում են ստանում իգնիմբրիտային ճեղքվածքային ժայթքումները, որը պայ– մանավորում է տուֆա–տուֆալավային շերտանման ծածկոցների առաջացումը անթրոպոգենի չորս փուլերում։ Այդ ծած– կոցները գոտևորում են Արագած հրաբխի զանգվածը հս–արմ–ից հվ–արլ․, ընդգըր– կելով հիմնականում նրա ստորոտները և հարակից հարթավայրերը։ Զգալիորեն նվազ իգնիմբրիտային հրաբխայնությու– նը դրսևորվում է Լենինականի գոգավո– րությունում, Փամբակ գետի ավազանում։ Կեչուտի հրաբխային մարզին իգնիմբրի– տային հրաբխայնությունը բնորոշ չէ։ Կե– չուտի հրաբխային ապարները տարբեր– վում են Արագածի հրաբխային մարզի ապարներից նաև միներալային կազմով և մագմայական պրոցեսների էվոլյուցիոն առանձնահատկություններով։ Դրանք ներ– կայացված են երկպիրոքսենային, հորն– բլենդային և քվարց պարունակող ապա– րատեսակներով։ Հրաբխային պրոցեսնե– րի էվոլյուցիան անդեզիտաբազալտներից մինչև դացիտ արտահայտված է հրաբխա– յին մեկ ցիկլով։ Արագածի մարզում ապար– ներն ունեն միայն երկպիրոքսենային (ավգիտ–հիպերսթենային) կազմ, իսկ մագ– մայական պրոցեսների էվոլյուցիան ան– դեզիտաբազալտներից մինչև դացիտ կըր– կընվել է առնվազն երեք հրաբխային ցիկ– լերով։ Փամբակ–Զանգեգուրի հրաբխային գո– տին բազալտ–անդեզիտային ապարների տարածման շրջանն է։ Անդեզիտադացի– տային ապարներն այստեղ գործնականո– րեն բացակայում են։ Այն տարածքային հրաբխայնության տիպիկ մարզ է, որ– տեղ տեղադրված են ավելի քան 400 միա– ծին հրաբխային կենտրոններ։ Դրանք ունեն գծային դասավորություն և կոնաձև բարձունքների ձևով ձգվում են հս–արմ–ից հվ–արլ․։ Մեկ հրաբխային մարզից մյու– սին անցնելիս՝ տեղի է ունենում հիմքա– յին կազմի ապարների ծավալի համեմա– տական մեծացում, որոնք միևնույն ժա– մանակ դառնում են ավելի մելանոկրատ և ալկալային։ Ընդհանուր ալկալայնու– թյան հետ միասին մեծանում է կալիումա– կան ալկալայնությունը։ Դեղամա հրա– բխային մարգի ալկալային ապարները Վարդենիսի և առավելապես Սյունիքի մարզերում փոխարինվում են տրախի– բազալտներով, տրախիանդեզիտաբա– զալտներով, տրախիանդեզիտներով։ Վեր– ջիններս կապված են Իշխանասար բազ– մածին հրաբխի հետ և բնորոշ չեն միա– ծին տարածքային հրաբխայնությանը։ Փամբակ–Զանգեգուրի հրաբխային գո– ւռ ու հվ–արլ․ ծայրամասում (Ղափանի զո– նա) հրաբխայնությունն արտահայտված է միայն բազալտային ժայթքումներով, որոնք ներկայացված են լիմբուրգիտնե– րով և նեֆելինային բազանիտներով։ Հս– արմ․–հվ–արլ․ ուղղությամբ միաժամանակ տեղի է ունենում հրաբխածին ապարների միներալային կազմի փոփոխություններ՝ ավգիտային ապարները (Դեղամա մարզ) փոխարինվում են ավգիտ–հորնբլենդային (Վարդենիսի մարզ), հորնբլենդ–պիրոք– սենային ապարներով՝ հաճախ ապատի– տի պորֆիրային ներփակումներով (Սյու– նիքի մարզ)։ ՀՍՍՀ նորագույն հրաբխայնության ուրույն դրսևորումներից է կրաալկալային ռիոլիտային հրաբխայնությունը, որը կապված է երկրակեղևի գրանիտային Փոխակերպային ապարներում վերահալ– ված մագմայական հալոցքների առաջաց– ման հետ։ Ռիոլիտային հրաբխայնությու– նը բազմաելքային է և հայտնի է բոլոր հրաբխային մարզերում, բացառությամբ Ղափանի մարզի։ Այն յուրաքանչյուր մար– գում ներկայացված է մեկ կամ մի քանի ժայթքման կենտրոններով և համարվում է չափագծերով սահմանափակ տեղային երևույթ։ Ռիոլիտային հրաբխայնության դրսե– վորման ժամանակի հարցը տակավին վիճելի է։ Հետազոտողների մեծամասնու– թյունն այն կարծիքին է, որ այն տեղի է ունեցել վերին պլիոցենի վերջում չոր– րորդականի սկզբում։ Վերջին տարինե– րին հետագծային (տրեկային) վերլուծու– թյան միջոցով ստացված տվյալները, որոնք հաստատվում են նաև ռիոլիտային ապարների բացարձակ հասակի K/Ar-որո– շումներով, վկայում են այն մասին, որ ռիոլիտային հրաբխայնությունը տարա– ժամանակ երևույթ է և տեղի է ունեցել 1,71-ից մինչև 0,31 մլն տարի առաջ։ Այդ արտավիժումներին են պատկանում Հրազ– դանի ավազանի միջին հոսանքում գտնը– վող նշանավոր օբսիդիանները և պեռլիտ– ները (բացարձակ հասակը՝ 310․000 տա– րի)։ Պալեոլիթի դարաշրջանի քարե գոր– ծիքները մեծ մասամբ պատրաստված են այդ օբսիդիաններից։ Նորագույն հրաբխային ապարները կա– րևոր դեր են խաղում հանրապետության էկոնոմիկայում։ Իրենց դեկորատիվ և շի– նարարական բարձր հատկություններով հայտնի են իգնիմբրիտային հրաբխայ– նությանը հարող տուֆերի և տուֆալա– վաների հանրահռչակ հանքավայրերը։ էքսպլոզիվ տարածքային հրաբխայնու– թյան հետ կապված առաջացել են հարյու– րավոր խարամային հանքավայրեր՝ 14,5 կմ3 կանխատեսումային պաշարնե– րով։ Մեծ ժողովրդատնտ․ նշանակություն ունեն ռիոլիտային հրաբխայնության հետ կապված պեռլիտի հանքավայրերը։ Նո– րագույն հրաբխայնության հետ կապված են բազալտների, անդեզիտաբազալտնե– րի, անդեզիտների, պեմզաների և այյ հրաբխանյութերի բազմաթիվ հանքավայ– րեր։ ՀՍՍՀ տարածքի էֆուզիվ հրաբխայնու– թյունը (դևոն, կարբոն, պերմ, յուրա, կա– վիճ, պալեոգեն, նեոգեն, անթրոպոգեն), ամբողջությամբ վերցրած, կապված է այն դեֆորմացիոն գոտու հետ, որն ընդհա– տումներով ձգվում է Եգեյան ծովից դեպի Լեռնահայաստան, էլբրուս և արլ․՝ մին– չև Բելուջիստան (մոտ 5000 կմ երկարու– թյամբ) և եզերում Անատոլիա–իրանա– կան ենթամայրցամաքը Եվրասիայի կող– մից։ Այդ նույն գոտու հետ են կապված վերը նկարագրված գրանոդիորիտների և օֆիոլիթների ֆորմացիաները, որոնց նկատմամբ համաչափ (սիմետրիկ) դիրք ունի նշված ենթամայրցամաքները Դոնդ– վանայի կողմից եզերող Տավրոս–Զագ– րոսյան լեռների համակարգը՝ իր օֆիո– լիթներով, դիաբազներով, տիրապետող կարբոնատային ֆացիաներով։ Ռ․ Մեչքոնյան, Կ․ Շիբինյան, Վ․ Աղամաչյան, Բ․ Մեչիքսեթյան, Ռ․ Ջր բաշյան, Ա․ Մնացական յան