Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/41

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Եքւկրաֆիզիկական բնութագիր Երկրաֆիգիկ․ հեաազոաությունների սկիզբը ՀՍՍՀ տարածքում վերագրվում է 1829-ին, երբ հայ մեծ լուսավորիչ Ի*․ Ա– բովյանը և Դորպատի համալսարանի պրո– ֆեսոր Ֆ․Պարրոտը ձեռնարկեցին Արա– րատ լեռան վրա գրավիտացիոն դաշտի լարվածության4 ճոճանակային սարքի օգ– նությամբ կատարվող չափումները։Դրա– նից հետո մինչև 1945-ը տարբեր կազմա– կերպություններ կատարել են սակավադեպ բնույթի երկրաֆիգիկ․ ուսումնասիրու– թյուններ։ Հանրապետությունում պլանա– չափ ռեգիոնալ գրավիմագնիսական հե– տազոտությունները (1946–1961) կապված են ՀՍՍՀ ԳԱ երկրբ․ գիտ․ ինստ–ում երկ– րաֆիզիկ․ խմբի կազմակերպման հետ։ 1950-ի սկզբում հանրապետությունում կազմակերպվում է կենտր․ երկրաֆիգիկ․ տրեստի առաջին արշավախումբը, որը կոմպլեքսային հետազոտություններ է կա– տարում ՀՍՍՀ մետաղային հանքավայ– րերում։ 1951-ից ՀՍՍՀ տարածքում սկըս– վում են Ադրբ․ ՍՍՀ նավթային արդյունա– բերության մինիստրության ծովային երկ– րաֆիզիկ․ արշավախմբի ռեգիոնալ բնույ– թի հետազոտությունները։ ՀՍՍՀ տարածքում երկրաֆիգիկ․ հե– տազոտությունների ակտիվացման և զար– գացման համար շրջադարձային երևույթ էր ՀՍՍՀ ԴԱ երկրաֆիզիկայի և ինժենե– րային սեյսմոլոգիայի ինստ–ի կազմակեր– պումը Լենինականում։ ՀՍՍՀ տարածքում երկրաֆիզիկայի գծով գիտահետազոտական և արտադր․ աշխա– տանքներ են կատարում հանրապետու– թյան ԴԱ մի շարք հիմնարկներ, երկրա– ֆիզիկայի և ինժեներային սեյսմոլոգիա– յի, երկրբ․ գիտ․ ինստ–ները, վերգետնյա– տիեզերական երկրաշարժերի կանխա– գուշակման երկրաֆիգիկ․ և սեյսմոլոգիա– կան համակարգերի ստեղծման հատուկ կոնստրուկտորական բյուրոն, Երևանի համալսարանը, պոլիտեխ․ ինստ–ը, ՀՍՍՀ երկրաբանության վարչությունը և ՀՍՍՀ գունավոր մետալուրգիայի վարչությունը, միութենական գերատեսչությունների երե– վանյան ԴՀԻ–ները և մասնաճյուղերը, հանրապետ․ գիտահետազոտ․ և նախա– գծային այլ կազմակերպություններ։ Ապարների ֆիզիկական հատկությունները։ Ապարների ֆիզիկ, հատկությունների ուսումնասիրու– թյունները սկսվել են դեռևս 1932–33-ին, երկրբանական հետազոտությունների հետ համատեղ, իսկ պարբերական ուսում– նասիրությունները4 1950-ին։ Ներկայումս ապարների ուսումնասիրման աստիճանը անհամաչաՓ է, ինչպես դրանց տեսակնե– րի, այնպես էլ տարածման շրջանների նկատմամբ։ Ավելի մանրակրկիտ ուսում– նասիրված են նստվածքային և հրաբխա– յին առաջացումների խտությունները և մագն․ պարամետրերը։ Քիչ են հետազոտ– ված դրանց էլեկտրական (տվյալները միայն հանքային շրջանների համար են) և ջերմային հատկությունները, ինչպես նաև առաձգական ալիքների տարածման արագությունները։ Խ տ ու թ յ ու ն ը։ Ապարների խտու– թյունների որոշման արդյունքների վեր– լուծությունը ցույց է տալիս, որ ՀՍՍՀ տա– րածքի ընդհանուր շերտագրական կաըր– վածքում առանձնացվում է խտություննե– րի երեք կոմպլեքս, ա․ ստորին կոմպլեք– սը բաղկացած է բյուրեղային հիմքի ապարներից, որոնց միջին խտությունը հասնում է 2,80 գ/սմ3, բ․ միջին կոմպլեքսը ընդգրկում է դևոնից մինչև միջին էոցենի նստվածքային ապարները և բնութագըր– վում 2,65 գ/սԱ3 միջին խտությամբ, գ․ վե– րին կոմպլեքսը կազմված է միջին էոցենից մինչև չորրորդական ժամանակաշրջանի առաջացումներից՝ 2,50 գխմ3 միջին խտու– թյամբ։ Շերտագրական կտրվածքում նշված կոմպլեքսները միմյանցից անջատվում են խտության երկու սահմաններով, ա․ առա– ջին սահմանը անջատվում է վերին և մի– ջին էոցենի հասակի ապարների միջև, որտեղ խտության արժեքի թռիչքը կազ– մում է 0,15 գ/սմտ, բ․ երկրորդ սահմանը անջատվում է քեմբրի–մինչքեմբրիի փո– խակերպային ապարների և անկյունա– յին աններդաշնակությամբ դրանց ծած– կող առաջացումների միջև։ Խտության արժեքի թռիչքը կախված է սահմանակից ապարների հասակից՝ միջին պալեոզոյ, մեզոզոյ, կայնոզոյ, և կարող է փոփոխվել 0,15 մինչև 0,30 գիսէ3։ Ներժայթքային ապարների խտությու– նը հիմնականում պայմանավորված է սի– լիկահողի պարունակությամբ․ թթու ապարները միջին հաշվով ունեն 2,58 գ/uil3, իսկ հիմքային և գերհիմքային ապարները՝ 2,80–2,90 գ/աէ3 խտություն։ Մագնիսական հատկու– թ յ ու ն ն և ր ը։ Ապարների մագնիսա– կան հատկությունները փոփոխվում են լայն սահմաններում, սկսած գործնակա– նում ոչ մագնիսականից (փոխակերպա– յին թերթաքարեր, քվարցիտներ, կրաքա– րեր, արգիլիթներ, կավեր ևն) վերջացրած ուժեղ մագնիսականով (անդեզիտներ, բազալտներ, դացիտներ, լավաների տա– րատեսակներ)։ Վերին պրոտերոզոյի և քեմբրիի հա– սակի ապարները (մարմարներ, քվարցիտ– ներ, ամֆիբոլիտներ, գղձաքարեր) ունեն թույլ և միջին մեծության (գրաֆիտային թերթաքարեր, եղջերաքարեր), իսկ դևո– նից մինչև միջին յուրայի ապարների կոմպ– լեքսը (կրաքարեր, մերգելներ, կավեր, ավազաքարեր ևն)՝ թույլ մագնիսականու– թյուն։ Բավական ուժեղ արտահայտված մագնիսական հատկություններ ունեն մի– ջին յուրայի և ավելի երիտասարդ հասակի հրաբխածին ապարները։ ՀՍՍՀ ապար– ների շերտագրական կտրվածքում կարելի է առանձնացնել մագնիսական հատկու– թյունների բաժանման մեկ հատուկ սահ– ման, որն անցնում է ստորին և միջին յուրայի միջև։ Այն համընկնում է հետ– լեասյան հրաբխային ․գործունեության հետ։ Այսպիսով, չհաշված ներժայթքային ապարների առաջացրած անոմալիաները, ՀՍՍՀ տարածքի անոմալ մագնիսական դաշտը պայմանավորված է վերին յուրա– յի և ավելի երիտասարդ հասակի հրա– բխային առաջացումներով։ Ներժայթքային ապարների մագնիսա– կան հատկությունները կախված են սիլի– կահողի և գունավոր միներալների պա– րունակությունից։ Դրավիտացիոն դաշտը։ Հանրապետության գրավիտացիոն դաշ– տը, Բուգեի ուղղումներով, ամենուրեք բնութագրվում է ծանրության ուժի անո– մալիաների բացասական արժեքներով։ Ըստ անոմալիաների ինտենսիվության, տարածման և այլ պարամետրերի, ՀՍՍՀ տարածքում անջատվում են գրավիտա– ցիոն դաշտի երեք գոտիներ՝ Մերձարաքս– յան, Կենտրոնական և Ալավերդի– Ղափանի, որոնք տարածականորեն հա– մապատասխանում են Արարատյան և Նախիջևանի իջվածքներին, ՀՍՍՀ ծալ– քավոր գոտուն, Սոմխեթա–Ղարաբաղի և Ղափանի մեգաանտիկլինորիումներին։ Այդ գոտիները միմյանցից բաժանվում են ծանրության ուժի ձգված աստիճանա– ձև անոմալիաներով, որոնք ունեն մի քա– նի տասնյակ և ավելի կմ ձգվածություն, ծանրության ուժի և նրա հորիզոնական գրադիենտի մեծ փոփոխություններ, որոնք հստակորեն համընկնում են այդ գոսփ– ների սահմանների հետ։ Ֆայի ուղղոււաերով գրավիտացիոն դաշտը կտրուկ կերպով տարբերվում է Բուգեի անոմալիաներից։ Ֆայի անոմա– լիաները մեծ մասամբ դրական են, որոշ տեղերում՝ թույլ բացասական և առանց ցայտուն գծայնության։ Ըստ իզոստատիկ անոմալիաների քար– տեզի՝ ինտենսիվ դրական անոմալիանե– րով բնութագրվում են Մերձարաքսյան և Ալավերդի–Իջևանի գոտիները, իսկ ծալ– քավոր գոտում դիտվում են ցածր, տեղ– տեղ բացասական անոմալիաներ։ Անոմալ մագնիսական դաշ– տ ը։ Անոմալ մագնիսական դաշտը ուսումնասիրված է վերգետնյա և աերո– մագնիսական մի շարք հանույթներով։ Վերգետնյա հանույթի քարտեզների վրա (մագնիսական դաշտի ուղղաձիգ բաղա– դրիչի անոմալիան՝ Za) դաշտը բնութա– գրվում է չափազանց բարդ կառուցված– քով։ Za-ի արժեքները փոփոխվում են մի– ջին հաշվով 7000-ից մինչև 4500 նՏչ սահ– մաններում։ Չնայած կառուցվածքի բար– դությանը, Փոքր Կովկասի տարածքում առանձնացվում են անոմալ մագնիսական դաշտի երկու ռեգիոնալ գոտիներ (Մերձ– արաքսյան և Մերձսևանյան), որոնք որո– շակիորեն տարբերվում են միմյանցից անոմալիաների ինտենսիվությամբ, հա– ճախականությամբ, ձևով, նշանով, տա– րածման ուղղությամբ և այլ բնորոշ գծե– րով։ Մերձարաքսյան գոտին, որն ընդգըր– կում է Արարատյան գոգավորությունը և Նախիջևանի ԻՍՍՀ տարածքը, բնութա– գրվում է հանգիստ, թույլ գրադիենտային, առավելապես բացասական նշանի անո– մալիաներով։ Մերձսևանյան գոտուն, որն ընդգրկում է ՀՍՍՀ մնացած տարածքը, ինչպես նաև Վրաստանի և Ադրբեջանի սահմանակից շրջանները, բնորոշ է կտրուկ փոփոխվող և մեծ ինտենսիվության անոմալ մագնի– սական դաշտը։ Նշված երկու գոտիների սահմանը ձըգ– վում է Հոկտեմբերյան–Երևան․ Ազիզ– բեկով–Կապուտջուղ․ Օրդուբադ ուղղու–