Բժշկագիտությունը Հայաստանում վեր– սկսեց զարգանալ 1828-ից, երբ Արլ․ Հա– յաստանը միացավ Ռուսաստանին։ Երե– վանում բացվեց առաջին զինվորական հոսպիտալը, ուր ազգաբնակչությանը ցույց էր տրվում բազմակողմանի բժշկ․ օգնություն։ Հոսպիտալներ բացվեցին նաե Ալեքսանդրապոլում (Լենինական), Զա– լալօղլիում (Սաեփանավան), Ախաայում (Հրազդան) և այլ շրջաններում։ 1833-ին Մոսկվայից Հայաստան եկավ առաջին դիպլոմավոր հայ բժիշկը՝ Ս․ Լոռու–Մե– լիքյանը։ Աշխատում էին նաև բժիշկներ Գ․ Տեր–Կարապետյանը (Կարապետով), Հ․ Հովհաննիսյանը, Ա․ Տեր–Ավետիքյա– նը և ուրիշներ։ XIX դ․ 2-րդ կեսին աչքի ընկած հայ բժիշկներ Դ․ Ռոստոմյանի, Լ․ Տիգրանյանի, Ա․ Բաբայանի, Ա․ Բու– դաղյանի, Մ․ Առուստամյանի, Վ․ Արծրու– նու և այլոց աշխատությունները գրված են ռուս, առաջադեմ բժշկագիտության ոգով։ Հայ ժողովուրդը բժշկագիտության բնագավառում պատմական նվաճումներ է ձեռք բերել սովետական կարգերի հաս– տատումից հետո։ 1922-ին հիմնադրվել է Երեանի համալսարանի բժշկ․ ֆակուլ– տետը, որը բժշկ․ կադրեր պատրաստե– լու հետ մեկտեղ դարձել է բժշկագիտու– թյան գիտահետազոտական կենտրոն։ Նորաստեղծ ֆակուլտետի հիմնադրմանը, ամբիոնների կազմակերպմանը ակտիվո– րեն մասնակցել են բժիշկներ Հ․ Զալադ– յանը, Վ․ Արծրունին, Հ․ Քեչեկը, Դ․ Արեշ– յանը, Ա․ Հակոբյանը, Ա․ Իսահակյանը, Լ․ Հովհաննիսյանը, Գ․ Մեդնիկյանը, Փ․ Հակոբյանը, Ե․ Շեկ–ՀովսեՓյանը, Ս․ Կամսարականը, Հ․ Միրզա–Ավագյա– նը, Ա․ Մելիք–Ադամյանը, Հ․ Գաբրիել– յանը, Ա․ Ար գուման յանը։ 1930-ին համալսարանի բժշկ․ ֆակուլ– տետը վերակազմավորվել և դարձել է Երեանի բժշկ․ ինստ․։ Ներկայումս Երե– վանում գործում են 12 ԳՀԻ, ուր մշակվում են կանխարգելիչ, տեսական և կիրառա– կան (կլինիկական) բժշկագիտության բազմաթիվ պրոբլեմները։ Գրկ․ Оганесян Jl․ А․, История меди– цины в Армении с древнейших времен до наших дней, ч․ 1–5, 2 изд․, Е․, 1946–47․ Մեզպուրյան Ա․Ն․, Հայ և ծագումով հայ բժիշկներ, մաս 1, Ստամբուլ, 1950։ Վ ա ր– դանյան Ս․ Ա․, Բժշկությունը հին և միջ– նադարյան Հայաստանում, Ե․, 1982։ Ս․ Վարդանյան Կանխարգելիչ բժշկագիտություն։ Սո– վետական Հայաստանում այս գիտու– թյունը ձևավորվել է 1920-ական թթ․՝ հիգիենայի բնագավառի ուսումնա– սիրություններով։ 1926-ին, Երևանի համալսարանի բժշկ․ ֆակուլտետում Խ․ Արխիպյանցի նախաձեռնությամբ հիմնա– դրվել է ընդհանուր հիգիենայի ամ– բիոն, իսկ 1930-ին՝ սանիտարահիգիե– նային ինստ․ (դիրեկտոր՝ Խ․ Արխիպ– յանց), ուր ուսումնասիրվել են վիրուսա– յին և բակտերիային ծագման վարակիչ հիվանդությունների պատճառագիտու– թյունը, մշակվել դրանց դեմ պայքարի մի– ջոցառումներ, ստացել բակտերիային պատրաստուկներ։ Ընդհանուր հիգիենա– յի ամբիոնում կատարվել են երեխաների և դեռահասների ֆիզիկ, զարգացման, սննդի և ճառագայթային հիգիենայի, թա– փոնների վնասազերծման, ջրամատակա– րարման և ջրամբարների պահպանության հարցերին վերաբերող հետազոտություն– ներ (Ա․ Ալեքսանյան, Ն․ Հակոբյան, Լ․ Հարությունյան, Տ․ Ասմանգուլյան և ուրիշներ)։ 1962-ից ամբիոնին կից գործել է ճառագայթային հիգիենայի պրոբլեմա– յին լաբորատորիա, ուր հետազոտվել են ՀՍՍՀ տարբեր շրջաններում ճառա– գայթման բնական ֆոնի մակարդակները, մարդու և կենդանիների օրգանիզմում ռա– դիոակտիվ իզոտոպների փոխանակու– թյան հարցերը (Լ․ Մկրտչյան)։ Կոմունալ հիգիենայի բնա– գավառի գիտահետազոտական աշխա– տանքները կատարվում են բժշկ․, բժիշկ– ների կատարելագործման ինստ–ների հա– մանուն ամբիոններում և ընդհանուր հի– գիենայի ու պրոֆեսիոնալ հիվանդություն– ների ԴՀԻ–ի շրջակա միջավայրի պաշտ– պանության բաժնում։ Սկզբնական շրջանի գիտական ուսում– նասիրությունները նվիրված էին հանրա– պետության բնակավայրերի սան․ բարե– կարգման հարցերին (ջրամատակարա– րում, կոյուղացում)։ Այդ տարիներին հե– տազոտվեցին ջրամատակարարման բազ– մաթիվ աղբյուրներ։ Խմբակային ջրմուղ– ների համակարգով (Ն․ Հակոբյան) կա– ռուցվեցին մեծ թվով ջրմուղներ, որոնք ունեն տնտ․ և հիգիենային մեծ առավե– լություններ։ Հետագայում հետազոտվե– ցին Հրազդան, Ողջի, Դեբեդ, Ախուրյան, Որոտան, Արփա գետերը և Սևանա լիճը (Տ․ Ասմանգուլյան, Թ․ Հովսեփյան, Լ․ Հա– րությունյան, Ե․ Մկրտչյան), որոնց արդ– յունքներն օգտագործվեցին կոմպլեքսա– յին սխեմայում։ Սևանա լճի երկարամյա հետազոտությունների հիման վրա (Դ․ Դը– րիգորյան, Ու․ Պողոսյան) մշակվեցին հանձնարարականներ՝ ջրի սան․ վիճա– կի բարելավման և լճի առափնյա տարած– քը՝ որպես հանգստյան գոտի օգտագոր– ծելու ուղղությամբ։ 50-ական թվականնե– րից ՀՍՍՀ–ում ծավալվեցին հիգիենային նորմավորման աշխատանքներ։ Մշակվե– ցին օդում և ջրամբարների ջրում վնասա– կար նյութերի սահմանային թույլատրելի քանակությունները (Մ․ Խաչատրյան, Ա․ Մնացականյան, Մ․ Նիկողոսյան, Կ․ Ափոյան), որոնք հաստատվեցին որ– պես միութենական նորմատիվներ։ Այդ տարիներին ուսումնասիրվեցին Երևան (Ա․ Մնացականյան, Մ․ Նիկողոսյան), Կիրովական (Ա․ Ավոյան), Ալավերդի (Դ․ Դերոյան) քաղաքների օդային ավա– զանների աղտոտման և նրա բացասական ազդեցության հարցերը։ Մշակվեցին և ներկայացվեցին հանձնարարականներ օդային ավազանների աղտոտման նվա– զեցման, վնասակար արտադրամասերի փակման (էլեկտրոլիզի արտադրամասը ԿանԱԶ–ում), քաղաքների (Երևան, Կիրո– վական, Ալավյերդի) հետագա զարգացման և կանաչապատման հարցերի վերաբեր– յալ։ 1970-ից հետազոտություններ են տար– վում մանուկների օրգանիզմի վրա մի շարք նյութերի բացասական ազդեցու– թյան ուսումնասիրության ուղղությամբ (Մ, Նիկողոսյան, Գ․ Դերոյան, Թ․ Խաչա– տրյան)։ Բազմաթիվ փորձագիտական եզրակա– ցություններ են տրվել շրջանային հատա– կագծման նախագծերի, քաղաքների գըլ– խավոր հատակագծերի, ջրամատակա– րարման, հանգստի գոտիների նախագծե– րի վերաբերյալ։ Աշխատանքի հիգիենայի և պրոֆեսիոնալ հիվանդ ու– թյունների բնագավառում գիտ․ և գործնական հետազոտություններն սկսվել են 1923-ից, երբ աշխատանքի ժողկոմա– տում կազմակերպվել է աշխատանքի պաշտպանության հրահանգչություն, իսկ 1925-ին՝ համանուն լաբորատորիա (1934-ին ընդգրկվել է առողջապահության ժողկոմատի սանիտարահիգիենային ինստ–ի կազմում)։ 1942-ին բժշկ․ ինստ–ում Հ․ Միրզաբեկյանի նախաձեռնությամբ կազմակերպվել է հիգիենայի ամբիոն։ 1959-ին վերոհիշյալ լաբորատորիայի հի– ման վրա Հրազդանում կազմակերպվել է աշխատանքի հիգիենայի և պրոֆեսիոնալ հիվանդությունների ԴՀԻ (1971-ից՝ ընդ– հանուր հիգիենայի և պրոֆեսիոնալ հի– վանդությունների ինստ․, Երևան)։ 1966-ին կազմակերպվել է բժիշկների կատարե– լագործման ինստ–ի պրոֆեսիոնալ հիվան– դությունների ամբիոնը (վարիչ՝ Մ․ Խա– չատրյան)։ 1967-ին հիմնվել է պոլիմերնե– րի ինստ–ի արդ․ թունաբանության լա– բորատորիան (վարիչ՝ Մ․ Դիժլարյան), 1971-ին՝ թունաքիմիկատների, պոլիմեր– ների և պլաստմասսաների հիգիենայի ու թունաբանության համամիութենական ԳՀԻ–ի հայկ․ մասնաճյուղը։ Աշխատանքի հիգիենայի բնագավառի ուսումնասիրությունները նվիրված են բանվորական վայրերի օդի փոշոտվածու– թյան, քիմ․ նյութերով աղտոտման և միկ– րոկլիմայական անբարենպաստ գործոն– ների ազդեցության հարցերին, հետազոտ– վել են սինթետիկ կաուչուկի արտադրու– թյան բանվորների աշխատանքի սանի– տարահիգիենային պայմանները, երկ– քլորբութենի ազդեցության հետևանքով կենդանիների օրգանիզմում փորձնական ճանապարհով առաջացած մի շարք ախ– տաբանական փոփոխությունները (Հ․ Միր– զաբեկյան, Ս․ Նիկողոսյան, Հ․ Մելքոն– յան), քլորապրենի ազդեցության հետևան– քով կենդանիների օրգանիզմում Փորձնա– կան ճանապարհով առաջացած կենսա– քիմ․ (Վ․ Մխիթարյան, Հ․ Մատինյան, Մ․ Աղաջանյան) և ախտաբանա–անատո– միական փոփոխությունները (Ա․ Ալա– վերդյան)։ Ուսումնասիրվել են երկքլոր– բութենի թունավոր հատկությունները, ար– ձանագրվել են նյարդային համակարգի մի շարք հիվանդություններ (Հ․ Մուրադ– յան), բացահայտվել լյարդի թունաբանա– քիմ․ ախտահարման (Ա․ Ավետիսյան), ինչպես նաև մաշկային պրոֆեսիոնալ հիվանդությունների ձևերը, մշակվել դը– րանց բուժման միջոցներ։ Ընդհանուր հի– գիենայի և պրոֆեսիոնալ հիվանդություն– ների ԴՀԻ–ում հետազոտել են Ղափանի պղնձահանքերի (Հ․ Մելքոնյան), Արթիկ– տուֆի քարհանքի (Վ․ Մարտիրոսյան), ալյումինի գործարանի փորձն, կավահո– ղի բաժանմունքի (Ա․ Դասպարյան) բան– վորների պրոֆեսիոնալ հիվանդություն– ները և մի շարք փոշիների ախտաբանա– կան առանձնահատկությունները։ Մշակ–
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/405
Արտաքին տեսք