Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/406

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

վել են օդում քիմ․ մի շարք նյութերի քա– նակական որոշման մեթոդներ (Դ․ Փար– սադանյան, Ե․ Երեմյան)։ Ուսումնասիրվել են միավինիլացեսփ– լենի (Մ․ Դիժլարյան), կարագալդեեիդի (Ս․ Ուլոյան), կրոսփլենի (Ս․ Դևորգյան) թունաբանական հաակությունները։ Պարզ– վել են ֆենիլկարբամինաթթվի և հեր– բիցիդային որոշ ածանցյալների թունա– բանական ազդեցության առանձին մեխա– նիզմները, օրգանիզմում դրանց տարրա– լուծման ուղիները, մշակվել բուժ, միջո– ցառումներ և օդում այդ նյութերի սահ– մանային թույլատրելի քանակությունների նորմաները (Շ․ Քոսյան)։ Հետազոտվել են քիմ․ արդյունաբերության տարբեր ճյուղերի և լեռնարդյունաբերության բան– վորների պրոֆեսիոնալ հիվանդություն– ների, մոլիբդենային ախտահարումների կլինիկական առանձնահատկությունները, վաղաժամ ախտորոշման, աշխատանքա– յին փորձաքննության հարցերը (Հ․ Անդ– րեասյան, Մ․ Ավագյան, Ռ․ Բադյան և ուրիշներ), նկարագրվել են արհեստական կորունդի արտադրության բանվորների վերին շնչուղիների պրոֆեսիոնալ հի– վանդությունները (Ռ․ Ֆրանգուլյան)։ Ուսումնասիրվում են գյուղատնտեսության մեջ կիրառվող թունաքիմիկատների թու– նաբանական և հիգիենային առանձնա– հատկությունները․ նկարագրվել են գրա– նոզանով թունավորման դեպքեր, մշակվել դրանց բուժման մեթոդներ (Կ․ Նազարեթ– յան)։ Հետազոտվել են ինչպես ՀՍՍՀ, այնպես էլ ՍՍՀՄ տարբեր շրջանների արդ․ օբյեկտներին մոտ բնակավայրերում աղ– մուկի ֆիզիկ, և ֆիզիոլոգիական ազդե– ցությունը, կազմվել են աղմուկի քարտեզ– ներ և դրանց հիման վրա մշակվել աղմու– կի ինտենսիվությունը նվազեցնող հանձ– նարարականներ ։Սոցիալական հիգիենային առողջապահ ու թյան կազմ ա– կ և p պ մ ա ն զարգացումը կապված է Երևանի համալսարանի բժշկ․ ֆակուլտե– տում 1926-ին սոց․ հիգիենայի ամբիոնի ստեղծման հետ (Ս․ Բաղդասարյան)։ Ուսումնասիրվել են Երեանի բնակչու– թյան հիվանդացությունը (Մ․ Մելիք–Քա– րամյան), հանրապետության բնակչու– թյան և նրա առանձին խմբերի առողջու– թյան և առողջապահական (Շ․ Պապոյան, Ա․ Կծոյան, Ռ․ Փարսադանյան, Ա․ Հարու– թյունյան, Ա․ Ավագյան), ամբուլատոր– պոլիկլինիկական հիմնարկների և հի– վանդանոցների միավորման արդյունա– վետության (Շ․ Պապոյան), բ ու ժակա ման– կաբարձական կետերի գործունեության կազմակերպման (Մ․ Մաթևոսյան) հարցե– րը։ Կազմվել են հանրապետության գյու– ղական առողջապահության ատլասներ (Ա․ Հայրիյան, ՍՍՀՄ պետ․ մրցանակ, 1985)։ Սոց․ պրոբլեմների բնագավառում կատարվել են հանրապետության բնակ– չության վերարտադրության պրոցեսների, Երևան քաղաքում կանանց մանկածնու– թյան, մանկական մահացության (Ա․ Եղիկ– յան, Վ․ Աստվածատրյան), վաղ մանկա– կան հասակի երեխաների ֆիզիկ, զար– գացման (Ռ․ Մկրտչյան), գյուղական ըն– տանիքների սոցիալհիգիենային հարցե– րի ուսումնասիրություններ։ 1980-ին Ար– մաշի տեղամասային հիվանդանոցի հի– ման վրա կազմակերպվել է գյուղի սո– ցիալհիգիենային պրոբլեմների լաբորա– տորիա, ուր ուսումնասիրվում են արտա– քին միջավայրի աղտոտվածության և գյու– ղաբնակների ժառանգական անոմալիա– ների փոխկապակցության հարցերը (Ա․ Հայրիյան)։ Ընդհանուր հիգիենայի և պրոֆեսիոնալ հիվանդությունների ԴՀԻ–ում (1972-ից) ուսումնասիրվել է լեռնամետալուրգիա– կան (Ղափանի, Ագարակի կոմբինատներ) և քիմ․ («Նաիրիտ» գ/ա միավորում, «Պո– լիվինիլացետատ», Կիրովականի քիմ․, արհեստական մետաքսաթելի գործարան– ներ) արդյունաբերության բանվորների հիվանդացությունը։ Մշակվել են Երևանի դպրոցականների մորֆոֆունկցիոնալ և հոգեբանաֆիզիոլոգիական պատրաստա– կանության չափանիշները, թեթև արդյու– նաբերության, մեքենաշինության և քիմ․ մասնագիտությունների գծով պրոֆտեխ․ և տեխ․ ուսումնարաններում ուսուցման ռեժիմի բարելավման ու մասնագիտու– թյան ընտրության հարցերը– Երեխաների ևդեռահասնե– րի հիգիենայի զարգացումը պայ– մանավորված է Երևանի բժշկ․ ինստ–ում Դ․ Ղևոնդյանի նախաձեռնությամբ համա– նուն ամբիոնի կազմակերպմամբ (1944)։ Աշխատանքներ են ծավալվել միջավայրի գործոնների հետ կապված երեխաների առողջության վիճակի, մանկական սննդի, մանկական առողջարանների հիգիենայի և ուսումնադաստիարակչական պրոցեսի գիտ․ հետազոտությունների ուղղությամբ (Դ․ Նիկողոսյան, Ռ․ Գասլեր, Վ․ Հակոբ– յան)։ Դրանց արդյունքների հիման վրա, ուս․ պրոցեսի ռացիոնալացման և մանուկ– ների առողջության պահպանման նպա– տակով մշակվել են ստանդարտներ, գիտ․ հանձնարարականներ (Դ․ Հարությունյան, Կ․ Կարապետյան, Դ․ Համբարձումյան)։ Սննդի հիգիենան ՀՍՍՀ–ում սկսել է զարգանալ 1932-ից։ 1942-ին հիմնվել է համապատասխան ամբիոն։ Հետազոտություններ են կատարվել նաև սանիտարահիգիենային ԴՀԻ–ում։ Սննդի հիգիենայի բնագավառի գիտ․ հետազո– տություններն սկզբնական շրջանում հիմ– նականում նվիրված էին սննդային թու– նավորումների կանխարգելման, հասա– րակական սննդի կազմակերպման, տե– ղական մի շարք սննդամթերքների քիմ․ կազմի և սննդային արժեքի որոշման, վի– տամինային նոր հարուստ աղբյուրների որոնման հարցերին։ 60-ական թթ–ից ծավալվել են բազմակողմանի հետազո– տություններ՝ մարսողական համակարգի վրա տարբեր սննդամթերքների ֆիզիո– լոգիական ազդեցության և դրանց մեխա– նիզմների բացահայտման ուղղությամբ (Լ․ Հարությունյան, Պ․ Բակալյան)։ Բժշկ․ ինստ–ի սննդի հիգիենայի ամբիո– նում և ընդհ․ հիգիենայի ու պրոֆեսիոնալ հիվանդությունների ԴՀԻ–ի սննդի հի– գիենայի բաժնում տարվում են քիմ․ արդ– յունաբերության մեջ աշխատող բանվոր– ների կանխարգելիչ սննդի մշակման հար– ցերին նվիրված աշխատանքներ (Պ․ Բա– կալյան, Ա․ Ավագյան, 0․ Անտոնյան և ուրիշներ)։ Համաճարակագիտությ ուն․ նախասովետական Հայաստանում տա– րածված վարակիչ հիվանդությունների դեմ պայքարն սկսելու նպատակով 1922-ին Երևանում, ապա նաև ՀՍՍՀ շրջաններում, ստեղծվեցին սանիտարա–համաճարակա– յին առաջին կազմակերպությունները։ Վե– րացվեցին խոլերան, բնական ծաղիկը և հետադարձ տիֆը։ 1924-ին հրապարակ– վեց մանկական հասակի բնակչության պարտադիր ծաղկապատվաստման վերա– բերյալ դեկրետ։ 1923-ին, մալարիայի և մակաբուծ․ այլ հիվանդությունների հայտ– նաբերման, բուժման և կանխարգելիչ արդ– յունավետ կոմպլեքս միջոցառումների մը– շակման ու կիրառման նպատակով հիմ– նադրվեց տրոպիկական ինստ–ը (1971-ից՝ համաճարակագիտության, վիրուսաբա– նության և բժշկ․ պարազիտաբանության ինստ․), 1927-ին Երևանում կազմակերպ– վեց ՀՍՍՀ–ում առաջին սանիտարահիգիե– նային լաբորատորիան, իսկ 1935-ին, բժշկ․ ինստ–ում՝ համաճարակագիտու– թյան և բժշկ․ պարազիտաբանության ամ– բիոնը (Ա․ Ալեքսանյան)։ Միաժամանակ շրջաններում ստեղծվեցին ասնիտարտ– համաճարակային կայաններ։ 1953-ին ՀՍՍՀ–ում վերացավ տրոպիկական մալա– րիան, իսկ 1963-ին՝ մալարիան ընդհան– րապես (Ք․ Փիրումով, Հ․ Ագատյան, Մ․ Սալինյան, Ա․ Չուբկովա, Կ․ Դեղձուն– յան և ուրիշներ)։ Ուսումնասիրություններ են կատարվել լեյշմանիոզների, մլակային տենդի հա– մաճարակագիտության, կլինիկայի, էկո– լոգիայի բնագավառում, որոնք նպաստել են պայքարի և կանխարգելման արդյու– նավետ միջոցառումների մշակմանը և այդ հիվանդությունների վերացմանը (Ա․ Չուբ– կովա, Կ․ Դեղձունյան, Ռ․ Կարապետյան, Շ․ Մնացականյան և ուրիշներ)։ Աշխատանքներ են տարվել մակաբու– ծական և փոխանցողական (տրանսմիսիվ) հիվանդությունների աշխարհագրական տարածվածության վերաբերյալ։ Մշակվել են հակահամաճարակային միջոցառում– ներ, որոնք ապահովել են մալարիայի, մլակային տենդի, տզային հետադարձ տիֆի վերացումը և ՀՍՍՀ–ում հելմինթոզ– ների նվազումը։ Մանրակրկիտ ուսումնա– սիրություններ են կատարվել միաբջիջ միկրոօրգանիզմներից առաջացող աղի– քային հիվանդությունների վերաբերյալ։ Հայտնաբերվել են միաբջիջ մակաբույծ– ների շատ տեսակներ (մտրակավորներ, սպորավորներ և ինֆուզորիաներ), որոշ– վել է դրանց դերը տեղական ախտաբանու– թյունում, ազգաբնակչության վարակվա– ծության աստիճանը, վարակակրության հարցերը։ Ուսումնասիրվել են Entamoeba histolytica-ի ուլտրակառուցվածքային յու– րահատկությունները, հայտնաբերվել է բջջի նոր ուլտրակառուցվածք (Շ․ Մաթևոս– յան, Հ․ Կարապետյան, Մ․ Ծատուրյան, Մ․ Սարգսյան, Կ․ Հովնանյան և ուրիշներ)։ 1959-ին Հ․ Կարապետյանին հաջողվել է ստանալ լյամբլիաների աճեցման արհես– տական սննդային միջավայր, որը համաշ– խարհային ճանաչում է գտել։ Վերջին տա– րիներին նրա ղեկավարությամբ աշխա– տանքներ են տարվում ամեոբիազի և բա– լանտիդիազի ժամանակ տիրոջ և մակա–