նինգոկոկային ինֆեկցիաների (Մ․ Վար– դանյան) ուսումնասիրություններով։ Երևանի բժիշկների կատարելագործման ինստ–ում հետազոտվում են ՀՍՍՀ մի շարք քաղաքների հիվանդանոցների վիրաբու– ժարաններում ստաֆիլակոկային ինֆեկ– ցիաները, մշակում պայքարի կոնկրետ միջոցառումներ։ Զբաղվում են նաև սուր և քրոնիկ, պարապրոկտիտների, պար– օդոնտոզների միկրոֆլորայի ուսումնա– սիրություններով (Լ․ ժուրուլի)։ Տ․ Աահսն գոււրսն, Գ․ Դերոյան, Շ․ Քոսյան, Ա․ իյրիէՏչյան, Շ․ Պաւցոյան, Լ․ Արևշատյան, Գ․ Նիկողոսյան, Պ․ Բակաչյան, Կ․ Դեղձունյան, Է․ Շեկոյան Տեսական բժշկագիտություն։ Աtն ա– տոմիական հետազոտություններ Հայաստանում կատարվել են դեռ վաղ անցյալում, իսկ ՀՍՍՀ–ում նրա զար– գացումը պայմանավորված է Երևանի համալսարանի բժշկ․ ֆակուլտետում (1930-ից՝ բժշկ․ ինստ․) Վ․ Արծրունու նա– խաձեռնությամբ հիմնադրված (1922) անատոմիայի ամբիոնում կատարվող աշ– խատանքներով։ 1923-ին հրատարակվեց Վ․ Արծրունու անատոմիայի առաջին դա– սագիրքը, 1924-ին՝ ռուսերեն–լատիներեն– հայերեն բժշկագիտ․ բառարանը, որը հայկ․ բժշկագիտ․ տերմինաբանության զարգացման հիմքը հանդիսացավ (Հ․ Հով– հաննիսյան, Հ․ Հակոբյան, Ա․ Բեգզադ– յան, Վ․ Դրիգորյան)։ Ամբիոնում ուսում– նասիրվեցին ծայրամասային նյարդերի անատոմիա–տեղագրական տարբերակնե– րը (Հ․ Հակոբյան), մանկական օրգանիզ– մին բնորոշ առանձնահատկությունները (Ա․ Սարաֆյան), բացահայտվեցին ներ– օրգանային և ներհյուսվածքային արյան միկրոշրջանառության, ավշային շրջանա– ռության որոշ օրինաչափություններ (Լ․ Մանուկյան, Լ․ Վարդանյան)։ էլեկ– տրոնային մանրադիտակի կիրառման շնորհիվ նուրբ հետազոտություններ են կատարվել ախտաբանական մի շարք փո– փոշս աթյուննԵրի և զարգացման մեխա– նիզմների լուսաբանման ուղղությամբ։ Ախտաբանական անատո– միայի զարգացումը կապված է 1923-ին Երևանի համալսարանի բժշկ․ ֆակուլտե– տում ф․ Հակոբյանի նախաձեռնությամբ համանուն ամբիոնի ստեղծման հետ (այն հետագայում ղեկավարել են Լ․ ճգնավե– Րովը, Ե․ Շուբենկո–Շուբինը, Ե․ Շեկ– Հովսեփյանը, Ա․ Նոդովը, Վ․ Դաբրիել– յանը, Ա․ Բեգլարյանը, Ն․ Վարդազար– յանը)։ 1962-ին համանուն ամբիոն է ստեղծվել նաև բժիշկների կատարելա– գործման ինստ–ում։ Արժեքավոր հետազոտություններ են կատարվել բժշկ․ ինստ–ում ռևմատիկ հի– վանդությունների պատճառների, ախտա– ծնության, անատոմիական և հյուսվածքա– քիմ․ փոփոխությունների ուսումնասիրու– թյան ուղղությամբ (Ա․ Բեգլարյան, Ն․ Վարդազարյան, է․ Մկրտչյան, Ա․ Ազ– նաուր յան)։ 1962-ից ամբիոնին կից ստեղծ– ված կոլագենային հիվանդությունների պատճառագիտության և ախտածնության հարցերն (Ա․ Բեգլարյանի նախաձեռնու– թյամբ) ուսումնասիրող պրոբլեմային լա– բորատորիայում ներդրվել են հյուսվա– ծաբանական, հյուսվածքաքիմ․, մանրէա– բանական և իմունաբանական մեթոդնե– րը, նոր տեսանկյունով մեկնաբանվել են նշված հիվանդությունների զարգացման մեխանիզմները, տրվել են դրանց բուժ– ման տես․ հիմքերը։ Ապացուցվել է շա– րակցական հյուսվածքի սիստեմային ախ– տահարման գործում ստրեպտոկոկային վարակի դերը։ Աշխատանքներ են կատար– վում նաև А, В խմբի Z ձևերի ստրեպտո– կոկային վարակի մոդելավորման, նրա օրգանային ախտաբանության պարզա– բանման, վաղ մանկական հասակի երե– խաների թոքաբորբերի ուսումնասիրու– թյան ուղղությամբ։ Ախտաբանական ֆիզիոլո– գիայի բնագավառի ուսումնասիրու– թյուններն սկսվել են 1934-ին, բժշկ․ ինստ–ում Ի․ Բախրոմեևի նախաձեռնու– թյամբ ախտաբանական ֆիզիոլոգիայի ամբիոնի հիմնադրմամբ։ Ուսումնասիր– վել են օրգանիզմում նյութերի փոխանա– կության, ներզատիչ ապարատի, արյունա– ստեղծ օրգանների, պաշտպանողական հարմարվողական պրոցեսների վիճակը մահացման և վերակենդանացման պայ– մաններում, ինչպես նաև մահացման և վերակենդանացման պրոցեսների վրա օր– գանիզմի բնականոնից ցածր և բարձր ջերմաստիճանների, տենդի, ճառագայթ– ման, այրվածքների և հղիության ազդե– ցության հարցերը։ Կարևոր է հետվերա– կենդանացման շրջանում Bi, Bi2 վիտամին– ների զուգակցությամբ բուժման ինսոլլի– նա–թերապիայի մեթոդը, որի համար Մ․ Խաչատրյանն արժանացել է Ցան Պոլր– կինեի (Չեխոսլովակիա) և Ի․ Ջանելիձեի (ՍՍՀՄ) անվ․ մեդալների։ Ո–եանիմատոլոգիայի կարևոր հարցի՝ կլինիկական մահվան տևողության երկա– րացման ուսումնասիրությամբ պարզել են, որ օրգանիզմի նախնական հարմարեցու– մը թթվածնային քաղցին (օրինակ, բարձ– րադիր վայրերում) բերում է կլինիկական մահվան տևողության երկարացման մինչև 10–12 ր (Ա․ Սարգսյան, Ս․ Խաչատրյան)։ Բժշկ․ ինստ–ի կենտր․ գիտահետազոտ․ լաբորատորիայում կարևոր հետազոտու– թյուններ են կատարվում հարվահանաձև գեղձերի թերֆունկցիայի վերաբերյալ (Ա․ Զիլֆյան)։ Երևանի բժիշկների կատա– րելագործման ինստ–ի համանուն լաբո– րատորիայում ուսումնասիրվել են են– թաստամոքսային գեղձի բորբոքումների առաջացման պատճառները, զարգացման մեխանիզմները և բուժման հարցերը (Պ․ Սիմավորյան)։ Ուղեղի արյան շրջա– նառության դեղորայքային կարգավորման հարցերն ուսումնասիրվում են սրտաբա– նության ինստ–ում (Վ․ Սամվելյան) ևն։ Դեղաբան ու թյան զարգացումը ՀՍՍՀ–ում պայմանավորված է 1922-ին Դ․ Մեդնիկյանի նախաձեռնությամբ Երե– վանի պետ․ համալսարանի բժշկ․ ֆակուլ– տետում (1936-ից՝ վարիչ Մ․ Միրզոյան) դեղաբանության ամբիոնի կազմակերպ– մամբ։ 1965-ին ամբիոնին կից կազմա– կերպվել է սիրտ–անոթային համակարգի դեղաբանության պրոբլեմային լաբորա– տորիա, 1968-ին համանուն լաբորատո– րիա է բացվել նաև ււրտաբանության և սրտային վիրաբուժության ինստ–ներում։ Դեղաբանության զարգացմանը նպաստել է նաև 1963-ին Մ․ Դովլաթյանի նախաձեռ– նությամբ կազմակերպված փորձարարա– կան թերապիայի և օրգ․ սինթեզի լաբորա– տորիան։ Դեղաբանական առաջին կենտ– րոնների ստեղծման հետ մեկտեղ սկսվեց հանքային ջրերի ծրագրված ուսումնասի– րությունը, պարզեցին դրանց ազդեցու– թյան մեխանիզմները ստամոքսաղիքա– յին համակարգի շարժողական ֆունկցիա– ների վրա (Դ․ Մեդնիկյան, Ս․ Միրզոյան)։ Հայրենական մեծ պատերազմի և հետ– պատերազմյան տարիներին, երբ մի շարք դեղամիջոցների փոխարինողների խիստ անհրաժեշտություն էր զգացվում, ուսում– նասիրվեցին հանրապետության բուս, պաշարները և հայտնաբերվեցին ավելի քան 65 ալկալոիդակիր բույսեր, անջա– տեցին նոր՝ «Արագածին» (Արագած լե– ռան անվամբ) ալկալոիդը։ Փորձարարա– կան հետազոտություններով բացահայտ– վեցին շնչառության և արյան շրջանառու– թյան նոր խթանիչներ, արյան ճնշումն իջեցնող միջոցներ, տեղական անզգայաց– նողներ, արյունահոսությունը դադարեց– նող, միզամուղ դեղամիջոցներ, ինչպես նաև բուս, ծագման անտիբիոտիկներ։ Բժշկ․ ինստ–ի դեղաբանության ամբիոնը, ՆՕՔԻ–ի և կենսաքիմիայի ինստ–ի հետ մշակել է նյութի կառուցվածքի և նրա դեղաբանական ազդեցության միջև կա– պի խնդիրը և արդի կենսաքիմ․ դեղաբա– նության հարցեր։ Հետազոտվել են ստա– մոքսաղիքային համակարգի ֆունկցիա– ների, ինչպես նաև այդ համակարգում տեղակայված վեգետատիվ նյարդային հանգույցներում միջսինապսային հաղոր– դակցության վրա գանգլերոնի և քվատե– րոնի ներգործության առանձնահատկու– թյունները, ստամոքսի հյուսվածքներում, ստամոքսահյութում, ինչպես նաև ստա– մոքսից արտահոսող արյան մեջ մեդիա– տորների և կենսածին ամինների քանա– կական տեղաշարժերը։ Կարևոր են նաև հակախոցային նոր դեղամիջոցների որոն– ման և դրանցից առավել ակտիվ պատ– րաստուկների ազդեցության մեխանիզմ– ների ուսումնասիրությունները։ Աշխա– տանքներ են կատարվել ուղեղային ար– յան շրջանառության վրա գամմաամինա– կարագաթթվի (ԴԱԿԹ) ներգործության մեխանիզմների, սրտային անբավարա– րության ժամանակ օգտագործվող կար– դիոտոնիկ մի շարք դեղանյութերի և հա– կաառիթմիկ միջոցների ազդեցության մե– խանիզմների բացահայտման վերաբեր– յալ։ Ուսումնասիրվել են մարսողության դեղաբանության (մասնավորապես ստա– մոքսաաղիքային համակարգի, արյունա– ստեղծման վրա անտիբիոտիկների ազդե– ցության), հեմո– և ի մունա դեղաբանու– թյան հարցերը։ Բրոնխային հեղձուկի և խոցային հիվանդության բուժման նպա– տակով կլինիկական փորձարկման են ենթարկվել և բժշկ․ պրակտիկայում օգ– տագործվում են հետերոցիկլիկ մի շարք միացություններ (հատկապես ֆուրանի ածանցյալները)։ Պարզվել է ուղեղի ար– յան անոթների պատերում առկա անոթա– սեղմիչ և անոթալայնիչ պրոստագլանդին– ների մասնակցությունը ուղեղային արյան շրջանառությանը՝ հոմեոստազում (է․ Դաբրիելյան, է․ Ամրոյան)։
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/408
Արտաքին տեսք