Դեղագործ ու թյ ու նը զարգա– ցել և դեղագործական ուսումնական հաս– տատությունները Հայաստանում հիմնվել են սովետական կարգերի հաստատումից հետո։ 1925-ին Երեանի բժշկ․ ուսումնա– րանում բացվել է դեղագործության, ավե– լի ուշ, քիմիա–տեխնոլոգ․ տեխնիկու– մում՝ քիմիա–դեղագործական բաժին։ Դիտ․ դեղագործության սկզբնավորմանը նպաստել է Ա․ Մնջոյանի գործունեու– թյունը․ 1927-ին նրա նախաձեռնությամբ կազմակերպվել է դեղագործական լա– բորատորիա, 1947-ին՝ դեղագործական քիմիայի լաբորատորիա։ Վերջինիս հի– ման վրա 1955-ին ստեղծվել է ՀՍՍՀ ԴԱ նուրբ օրգ․ քիմիայի ինստ–ը, որի տեխ– նոլոգ․ բաժնում արտադրվում են 10 նոր դեղանյութ։ 1972-ին բժշկ․ ինստ–ում բաց– վել է դեղագործության ֆակուլտետ, իսկ 1974-ին՝ կազմակերպվել են դեղերի տեխ– նոլոգիայի (վարիչ՝ Թ․ Թադևոսլան) և դեղագործական քիմիայի (վարիչ՝ Դ․ Մար– տիրոսյան) ամբիոններ։ Դատական բժշկ ու թյան փոր– ձագետի առաջին հաստիքային պաշտոնը ՀՍՍՀ–ում ստեղծվել է 1921-ին, որով սկիզբ է դրվել գիտության այդ ճյուղի զարգաց– մանը։ 1953-ից ՀՍՍՀ–ում գործում է Առող– ջապահության մինիստրության դատա– բժշկ․ փորձաքննության բյուրո՝ երեք բա– ժիններով։ 1926-ին Երեանի համալսարա– նի բժշկ․ ֆակուլտետում հիմնադրվել է դատական բժշկության ամբիոն (Ե․ Շեկ– Հովսեփյանի նախաձեռնությամբ)։ Ուսումնասիրվել են հանկարծամահության պատճառները, օժանդակող գործոնները, մշակվել ախտորոշման նորագույն մե– թոդներ և ներդրվել պրակտիկայում (Ն․ Ավագյան), բացահայտվել են հանկար– ծահաս մահվան կապը մթնոլորտային տարբեր գործոնների հետ (Շ․ Վարդան– յան, Լ․ Առաքելյան)։ Կատարվում են դատաբժշկ․ թունաբանության՝ կենցաղա– յին թունավորումների կանխարգելման մի– ջոցառումների ուսումնասիրություններ (Կ․ Նազարեթյան, Ռ․ Դրիգորյան, Ռ․ Բա– բախանյան)։ Զբաղվել են դատաբժշկ․ մահաբանության պրոբլեմի տարբեր հար– ցերի ուսումնասիրությամբ (Դ․ Փաշին– յան, Ա․ Թորոսյան, Ռ․ Տերտերյան, Ե․ Մա– նուկյան), մահվան վաղեմության հարցե– րի լուծման նպատակով կիրառել լաբորա– տոր ուսումնասիրության նորագույն մե– թոդներ։ Լուսաբանվել են դատաբժշկ․ վնասվածքաբանության տես․ ու գործնա– կան հարցեր՝ կապված վնասվածքների առաջացման մեխանիզմների, մահվան ու վնասվածքների առաջացման ժամկետնե– րի հետ (Հ․ Փորքշեյան, Р․ Սարգսյան, Ռ․ Բալայան, Վ․ Դրիգորյան, է․ Եղիա– զարյան, Ռ․ Այդինյան, Ն․ Հարություն– յան, Մ․ Հովհաննիսյան)։ Տուժողների, կասկածյալների ու մեղադրյալների փոր– ձաքննության մի շարք հարցերով զբաղ– վել են Վ․ Մուսայելյանը, Մ․ Ղասաբ– յանը։ Հայաստանի դատական բժշկու– թյան պատմ․ ակնարկին ու իրեղեն ապա– ցույցների ուսումնասիրությանն են նվիր– ված Ա․ Հովսեփյանի և Ե․ Մակարյանի աշ– խատանքները։ Դատական բժշկության զարգացմանը նպաստել է նաև 1954-ին հիմնադրված համամիութենական դատա– բժշկ․ փորձագետների գիտ․ ընկերության հայկ․ մասնաճյուղը (նախագահ՝ Ն․ Ավագ– յան)։ Ա․ Սարաֆ յան․, Ն․ Վար դա զար յան, Ս․ Խաչատրյան, Ս․ Միրզոյան, Թ․ Թադևոսյան, Ն․ Ավագյան Կլինիկական բժշկագիտություն։ Թ ե– ր ա պ ի ա յ ի զարգացումը Հայաս– տանում պայմանավորված է Երևանի համալսարանի բժշկ․ ֆակուլտետում և բժիշկների կատարելագործման ինստ–ում թերապիայի ամբիոնների, սրտաբանու– թյան և սրտային վիրաբուժության, կու– րորտաբանության և ֆիզիկ, մեթոդներով բուժման ԴՀԻ–ների և կլինիկական հի– վանդանոցների թերապիայի բաժանմունք– ների ստեղծմամբ։ Սկզբնական շրջանում ոաումնասիրվել են մալարիայի կլինիկայի, դասակարգ– ման, բուժման հարցերը և այդ հիվանդու– թյան հետ կապված սիրտ–անոթային հա– մակարգում կատարվող կենսաքիմ․ տե– ղաշարժերը (Լ․ Հովհաննիսյան, Ա․ Մե– լիք–Ադամյան, Ա․ Քաթանյան, Ռ․ Գյան– ջեցյան), նյութափոխանակության խան– գարումները (Ա․ Սիմոնյան), բրուցելոզի կլինիկայի (Ռ․ Դյանջեցյան) հարցերը։ Առաջարկվել է բրուցելոզի օբյեկտիվ քննության տեստ, որի միջոցով պարզվել է հիվանդության ալերգիական շեմքը և մշակվել են բուժման արդյունավետ եղա– նակներ (Ս․ Երամյան)։ Նկարագրվել և առանձնացվել է ՀՍՍՀ–ում տարածված մի հիվանդություն, որն սկզբում անվանվել է 6-օրյա տենդ, իսկ հետագայում՝ պարբե– րական հիվանդություն (Լ․ Հովհաննիս– յան, Վ․ Ավագյան)։ Բազմակողմանի ուսումնասիրվել են նշված հիվանդության կլինիկական առանձնահատկությունները, մշակվել է նոր դասակարգում, առաջարկ– վել ախտածագման ուրույն տեսություն, ուր մեծ նշանակություն է տրվում ալեր– գիական և իմունաբան․ մեխանիզմներին (Ա․ Այվազյան, «Պարբերական հիվանդու– թյուն», 1982, ռուս․)։ Աշխատանքներ են կատարվել երիկամ– ների հիվանդությունների ախտորոշման ու բուժման բնագավառում (Ա․ Մելիք– Ադամյան, Տ․ Մնացականով)։ Մշակվել են կլինիկական նեֆրոլոգիայի հար– ցերը, հիմնավորվել է երիկամի էրիթրո– պոետինների և ինհիբիտորների դերը երիկամային սակավարյունության ախտա– ծնության մեջ, ուսումնասիրվել են երի– կամների ախտահարման առանձնահատ– կությունները սիստեմային կարմիր գայ– լախտի և կարծրամաշկության դեպքում (Ֆ․ Դրամփյան)։ Լուսաբանվել են երի– կամների հիվանդությունների ժամանակ արյան անոթների թափանցելիության, լյարդի ֆունկցիոնալ տեղաշարժերի, երի– կամների քրոնիկական անբավարարու– թյան կլինիկայի և բուժման, երիկամա– ավազանաբորբի (իմունաբան․ տեսան– կյունով), երիկամների և միզուղիների քարային հիվանդության պահպանողա– կան բուժման (քարերի լուծման եղանա– կով) հարցերը (Ռ․ Մամիկոնյան և աշխա– տակիցներ)։ Ուսումնասիրվել են թոքերի քրոնիկական ոչ տուբերկուլոզային հի– վանդությունների (բրոնխային հեղձուկ, քրոնիկական բրոնխաբորբեր) տարած– վածության, բարձրլեռնային պայմաննե– րում դրանց բուժման հարցերը (Վ․ Ամա– տունի, «Թոքերի քրոնիկական օբստրուկ– տիվ հիվանդությունները և բարձրլեռնա– յին կլիմա», 1975, ռուս ․և <Ալերգիա», 1985, ռուս․)։ Ռ․ Դյանջեցյանը ՀՍՍՀ–ում առա– ջինն է առաջարկել խոցային հիվանդու– թյան բուժումը բրոմի պատրաստուկներով և քնով։ Մշակվել է դեղորայքային քնի արդյունավետությունը բարձրացնող տար– բերակված մեթոդ (Ռ․ Ստամբոլցյան և Ռ․ Դյանջեցյան, «Խոցային հիվանդությու– նը քնով բուժելու մեթոդիկայի մասին», 1953), ներդրվել էլեկտրաքնի ինքնատիպ սարք (Ռ․ Ստամբոլցյան)։ Ռ․ Մամիկոնյան Սրտաբանության բնագավառի գիտ․ հետազոտություններն սկսվել են 40–50- ական թթ–ից․ ուսումնասիրվել են սրտի աղմուկների ծագման (Լ․ Հովհաննիսյան), սիրտ–անոթային համակարգի գործիքա– յին հետազոտման (Վ․ Աղեկյան, Ա․ Մի– մոնյան, Ա․ Ֆարմանյան, Ա․ Քաթանյան), սրտամկանի ինֆարկտի, հիպերտոնիկ հիվանդության (Վ․ Ավագյան) հարցերը։ Նախադրյալներ ստեղծվեցին էլեկտրա– սրտագրության զարգացման համար (Ռ․ Ատամբոլցյան, Զ․ Դոլաբչյան)։ Առաջարկվել է էլեկտրասրտագրության քանակական վերլուծության մակերեսա– չափական մեթոդ (Ռ․ Ստամբոլցյան և Լ․ Միխայելյանց, «էլեկտրասրտագրի քա– նակական վերլուծության մակերեսաչա– փական մեթոդը», 1981, ռուս․), մշակվել սրտամկանի ինֆարկտի նոր օջախների առաջացման տեսություն։ Ներդրվել է նաև դինամիկ էլեկտրասրտագրության մեթոդը, որի կատարելագործման հարցե– րով զբաղվում է Երևանի տեխնոլոգիա– կան միկրոէլեկտրոնիկայի ինստ–ի բժշկ․ էլեկտրոնիկայի բաժինը, ուր մշակվում և ստեղծվում են սրտի գործունեությանը հետևող նոր սարքեր ու համակարգեր։ Դրանով հիմք է դրվում սրտաբանության մի նոր ուղղության՝ մանիտորա–կոմպյու– տերային դինամիկ էլեկտրասրտագրու– թյան զարգացմանը (Ռ․ Ստամբոլցյան, «Կլինիկական էլեկտրասրտագրություն», 1978, ՀՍՍՀ պետ․ մրցանակ, 1980)։ Հե– տազոտվել են սիրտ–անոթային համա– կարգի բնականոն և ախտաբանական ֆի– զիոլոգիայի (Ս․ Բադալյան, Ա․ Ալեքսան– յան, Ն․ Ալավերդյան և ուրիշներ), դեղա– բանության (Ս․ Միրզոյան) հարցերը։ Դ․ Բադալյանի ղեկավարությամբ զբաղվել են սրտային գլիկոզիդների ազդեցության ուսումնասիրությամբ՝ սրտային անբա– վարարության ժամանակ։ Պարզվել է, որ սրտի ձախ փորոքային անբավարարու– թյան դեպքում տեղի են ունենում բրոն– խային անցանելիության խանգարումներ, բարդանում է արյան փոքր շրջանառու– թյունը, առաջարկվել են բուժման նոր մե– թոդներ։ Մշակվել են սրտային հեղձուկի բուժման, սրտի իշեմիկ հիվանդության առաջացման և զարգացման գործում ժա– ռանգականության դերի, արևի ակտիվու– թյան և սրտամկանի ինֆարկտի առաջաց– ման միջև կապի հարցերը, արտաքին շնչառության ուսումնասիրման մեթոդնե– րը․ արտաքին շնչառության մեկ ցուցա– նիշ հայտնի է որպես «Բադալյանի ցու– ցանիշ» (Դ․ Բադալյան, «Սրտային սաթ–
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/409
Արտաքին տեսք