Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/413

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


թոդների համեմաա) և օպտիմալ դոզան 12 ժամ պահպանվում է (Ի․ Դևորգյան)։ Մշակվել են թոքերի թարախային պրոցես– ների բուժման մեթոդներ՝ թոքային զար– կերակի մեջ դեղանյութերի ներարկմամբ, ինչպես նաև շնչափողի և բրոնխի ձողար– կումով (Ա․ Դրիգորյան, Մ․ Ավդալբեկյան և ուրիշներ)։ Անեսթեզիոլոգիայի բնագա– վառում տեղային անզգայացման նպատա– կով օգտագործվել են դիկաինը, սովկաի– նը (Ռ․ Ցոլյան, Ի․ Դևորգյան) և օքսիկաի– նը։ Մշակվել են անզգայացման շուրջ– կարծրենային (պերիդուրալ) և ֆրակ– ցիոն–ողնուղեղային մեթոդները։ Ապացուց– վել է տեղային անզգայացման դեպքում մկանային ռելաքսանտների կիրառման հնարավորությունը՝ առանց ընդհանուր նարկոզի (Ա․ Պետրոսյան)։ Պարզեցվել և կատարելագործվել է ներզարկերակա– յին տեղային անզգայացման մեթոդը, որը կիրառվում է հատկապես վերջույթների վիրահատման այն դեպքերում, երբ առ– կա են առանձին ուղեկցող հիվանդություն– ներ (շնչառական, սիրտ–անոթային հա– մակարգի հիվանդություններ, շոկային վի– ճակ, շաքարային միզահյուծության ծանր ձևեր ևն)։ ՀՍՍՀ–ում մշակվել է միջմկա– նային հեքսենալային նարկոզի մեթոդը (ի․ Դևորգյան, Ս․ Մելիք–Իսրայելյան, Վ․ Սարուխանյան, Ս․ Շարիմանյան և ուրիշներ)։ Աշխատանքներ են կատարվել նուրբ օրգ․ քիմիայի ինստ–ում սինթեզ– ված մկանային ռելաքսանտների (դիթի– լին, բորոտիլին) փորձարկման և ներ– շնչափողային նարկոզի ներդրման ուղ– ղությամբ (Ս․ Ավդալբեկյան, Ի․ Դևորգ– յան, Վ․ Սարուխանյան, Ա․ Զանջուղազ– յան և ուրիշներ)։ Հետվիրահատական շըր– ջանում և որոշ հիվանդությունների (հատ– կապես խցանող էնդարտերիտի) ժամա– նակ ցավի դեմ պայքարի նպատակով մը– շակվել և ներդրվել են ցավազրկող նյու– թերի (նովոկաինի 5– 10%-անոց, տրիմե– կաինի 3–5%-անոց լուծույթներ), ներզար– կերակային ներարկման, ազոտի ենթօք– սիդի թթվածնագազային խառնուրդի ար– տաթոքային (հարերիկամային, հարնըր– բենային) ներարկման ևն մեթոդներ։ Ռեանիմատոլոգիայի զար– գացման հիմքը հանրապետությունում դրվեց վերջնային տարբեր վիճակների դեպքում օրգանիզմի վերակենդանացման հետազոտություններով։ Վ․ Ի․ Լենինի անվ․ հանրապետական կլինիկական հի– վանդանոցում կազմակերպվեց ռեանիմա– տոլոգիայի խոշոր կենտրոն, ուր ուսում– նասիրվում են վերակենդանացման, անես– թեզիոլոգիայի, էքսոգեն թունավորումնե– րի, գերճնշումային թթվածնաբուժման, արագ ախտորոշման հարցերը։ 1981-ին վերոհիշյալ կենտրոնում կազմակերպվել է արյունա– և ավշակլանման («արհեստա– կան լյարդ») լաբորատորիա, ուր հաջո– ղությամբ կիրառվում է թունազերծման մե– թոդը (Դ․ Անժելով)։ Հետազոտվել են փոխներարկումային և տուրնիկետային (արյան անոթի ժամա– նակավոր սեղմումից առաջացած) շոկի ախտածնության հարցերը։ Հաստատվել է, որ շոկի այդ ձևի ժամանակ առաջանում են մակերիկամների արտազատական ֆունկցիայի վւոՓոխություններ, որոնք բնորոշվում են ստրեսի երևույթներով՝ ենթակեղևային գոյացությունների, ինչ– պես նաև գլխուղեղի մեծ կիսագնդերի կեղևի կենսաէլեկտրական ակտիվության ընկճմամբ։ Առաջարկվել է արդյունավետ բուժման մեթոդ։ Ուսումնասիրվել են կալցիում–կարբի– դային այրվածքների ախտաբանամորֆո– լոգիական առանձնահատկությունները և կլինիկական ընթացքը (որոնք հիմնակա– նում լինում են III և IV աստիճանների), մշակվել է բուժման ակտիվ մեթոդ, ախտա– հարված հատվածի հատում՝ առաջնային կարեր դնելով կամ մաշկի ազատ փոխ– պատվաստմամբ, որոնց շնորհիվ խիստ կրճատվել է ժամանակավոր անաշխատու– նակությունը։ Մշակվել է նաև տարբեր ծագման այրվածքների «պահպանողա– կան բուժման» մեթոդը, որի հիմնական սկզբունքը ծայրամասային (տեղային ցա– վազրկող դեղամիջոցներով) և կենտրոնա– կան (քնաբուժությամբ) նյարդային հա– մակարգի խնայումն է (Ս․ Մելիք–Իսրա– յելյան)։ Տրանսպլանտ ո լ ո գ ի ա յ ի (վերակառուցողական վիրաբուժություն) մեջ լայնորեն կիրառվում են ինքնա–, նույնա– և այլափոխպատվաստումները։ Մշակվել է մաշկի ինքնա–նույնափոխպատ– վաստման համակցված մեթոդ, որը լայն ճանաչում է գտել ՍՍՀՄ–ում և արտասահ– մանում (Ի․ Տատկալո, «Մաշկի ինքնա– նույնափոխպատվաստումը կլինիկական պրակտիկայում», 1968, ռուս․)։ Վերջին տարիներին ՀՍՍՀ–ում սինթեզվել են պո– լիմերային սոսինձ, սպունգներ և թաղանթ– ներ (օլիպլեն, դիպլեն, տրիպլեն), որոնք կիրառվում են վիրաբուժության տարբեր բնագավառներում։ Կրծքային վիրաբուժու– թ յ ա ն բնագավառում ուսումնասիրվել են թոքերի թարախակույտի, բրոնխալայ– նանքի (բրոնխէկտազիա), թոքերի ստա– ֆիլակոկային կազմափոխությունների պատճառագիտության, ախտածնության, կլինիկայի, ախտորոշման և բուժման հար– ցերը։ Նվազել է թոքերի թարախային հի– վանդություններից մահացությունը (Ս․ Ավ– դալբեկյան)։ Բազմաթիվ հետազոտու– թյուններ են կատարվել որովայնա– յին վիրաբուժության բնագա– վառում․ փորձնական ճանապարհով ցույց է տրվել, որ աղիքների վնասվածքի ժա– մանակ «լորձային խցանը» չի կանխում որովայնամզաբորբը, և ապացուցվել է, որ աղիքների վերքերն ինքնուրույն չեն ապաքինվում, այլ խիստ կարիք ունեն առաջնային վիրաբուժական մշակման և խուլ կարերի դրման (Ս․ Շարիմանյան)։ Հետազոտություններ են կատարվել ստա– մոքսի մասնահատման և բացազատման ժամանակ բարակ ու հաստ աղիքների փոխպատվաստման, ստամոքսի լորձա– թաղանթի ֆունկցիոնալ վիճակի և ստա– մոքսի շարժողության ակտիվության հար– ցերի ուսումնասիրման բնագավառնե– րում։ Մշակվել և ներդրվել է ստորին բե– րանակցումով (անաստամոզ) ստամոքսի մասնահատման մեթոդը (Վ․ Մալխասյան, «Ստամոքսի տիպիկ վիրահատություննե– րի տեխնիկան», 1963, ռուս․)։ Աշխատանք– ներ են նվիրվել ստամոքսի ֆիզիոլոգիա– յի և ախտաբանության, 12-մատնյա աղի– քի խուղակների, աղիքների անանցանե– լիության, ստամոքսի մասնահատումից հետո 12-մաանյա աղիքի ծայրատի մշակ– ման հարցերին (Վ․ Մալխասյան)։ Կատա– րելագործվել է բարակ աղիքների կպու– մային անանցանելիության վիրահատման Նոբլի եղանակը և անվանվել «նպատակա– ուղղված կպումագոյացման վիրահատու– թյուն» (ի․ Դևորգյան)։ Պարզվել է, որ շարժուն կույր աղիքի սևեռումը հակա– ֆիզիոլոգիական միջամտություն է։ Մշակ– վել է վերել հաստ աղիքի ստորին երրորդը որովայնամզի մեջ ընդգրկեյու (մեզո– պերիտոնիզացիա) նոր մեթոդ, որը վե– րացնում է հիվանդությունը և ապահովում ֆիզիոլոգիական շարժունությունը (Ի․ Դե– վորգյան, Դ․ Միրզա–Ավագյան, «Շարժուն կույր աղիք», 1969, ռուս․)։ Պարզվել է, որ որդանման ելունի բորբոքումների 98%-ի դեպքում հեռացված որդանման ելուննե– րում սուր բորբոքման հետ միաժամանակ նկատվում են առաջնային քրոնիկական բորբոքման պրոցեսներ։ Մշակվել է լյար– դի բիոպսիայի մեթոդ՝ պունկցիայի միջո– ցով (պունկցիոն բիոպսիա), կազմվել է լյարդի բջջագրի վերլուծության հատուկ դասակարգում–սխեմա (Ռ․ Պարոնյան)։ Մշակվել է նաև ենթաստամոքսային գեղ– ձի պունկցիոն բիոպսիայի մեթոդ, որը հնարավորություն է տալիս անցկացնել ենթաստամոքսային գեղձի քրոնիկական բորբոքման և քաղցկեղի տարբերակիչ ախտորոշում։ Բազմակողմանիորեն ուսումնասիրվել է ՀՍՍՀ–ում հազվադեպ հանդիպող՝ որո– վայնամզի չարորակ նորագոյացությունը՝ մեզոթելիոման, առաջարկվել են այդ հի– վանդության ախտորոշման յրացուցիչ մե– թոդներ՝ որովնայնախոռոչի պունկցիա– յի միջոցով ստացված հեղուկի բջջային կազմի, pH-ի և սպիտակուցների պարու– նակության հետազոտմամբ (Ի․ Դևորգ– յան)։ Զբաղվել են լյարդի և լեղուղիների հի– վանդությունների երկրամասային առանձ– նահատկությունների ուսումնասիրու– թյամբ, ցույց է տրվել այդ հիվանդություն– ների պատճառագիտության գործում տար– բեր մակաբույծների դերը (Ա․ խաչատըր– յան, «Լեղուղիների բորբոքում», 1981, ռուս․)։ Առաջարկվել է լյարդ–լեղապար– կային խիթի ժամանակ ցավազրկման մե– թոդ՝ աջակողմյան միջկողային նյարդերի նովոկաինային պաշարմամբ (Ի․ Դևորգ– յան)։ Ի․ Գնորգյան Պրոկտոլոգիայի բնագավա– ռում ուսումնասիրվել են ՀՍՍՀ–ում տա– րածված՝ ուղիղ աղիքի վերջնային հատ– վածի հիվանդությունների պատճառագի– տության, ախտածնության, կլինիկայի, ախտորոշման ու բուժման հարցերը, մշակ– վել են էպիթելային խուղակների և պո– չուկային կիստաների (Ս․ Հովհաննիսյան, «էպիթելային խուղակներն ու պոչուկա– յին շրջանի կիստաները», 1970, ռուս․), սուր և քրոնիկական հարուղիղաղիքաբոր– բերի վիրահատական բուժման մեթոդ– ներ և տարբեր ձևափոխումներ (Ս․ Շա– հինյան, «Պարապրոկտիտներ», 1978)։ Պրոկտոլոգիայի հետագա զարգացումը