Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/412

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


հանքային շրի ազդեցության մեխանիզմը շաքարախտով հիվանդների օրգանիզմի վրա (Վ․ Բադալյան)։ Հետազոտվում են բջջային թաղանթների թափանցելիության վիճակը թունավոր խպիպի և շաքարախտի ժամանակ։ Թունավոր խպիպի բուժման համար առաջարկվել և կիրառվում են նոր դեղանյութեր (լիթիումի կարբոնատ, վի– տամին E)։ Բացահայտվել է շաքարախտի ժամա– նակ վահանագեղձի ֆունկցիայի անկման երևույթը, որի համար կոմպլեքս բուժման մեջ կիրառվում է թիրեոիդին հորմոնը (Վ․ Հարությունյան)։ Աշխատանքներ են կատարվել նաև ՀՍՍՀ–ում հանգուցավոր խպիպի տարած– վածության ուսումնասիրման վերաբերյալ (Դ․ Ղազարյան)։ Պ․ Վարդապետ յան Ֆթիզիատրիա, հակատուբեր– կուլոզային ծառայությունը Հայաստա– նում կազմակերպվել է Դ․ Սաղյանի նա– խաձեռնությամբ, 1921-ին Դիլիջանի առա– ջին տուբերկուլոզային առողջարանի, 1926-ին՝ հակատուբերկուլոզային, 1927-ին՝ Երևանի քաղաքային և 1929-ին (Ռ․ Դյանջեցյանի մասնակցությամբ) հան– րապետական հակատուբերկուլոզային դիսպանսերների ստեղծումով։ 1936– 1940-ին գործել է տուբերկուլոզի հանրա– պետական ԴՀԻ։ 1963-ին բժիշկների կա– տարելագործման, իսկ 1967-ին՝ բժշկ․ ինստ–ներում ստեղծվեցին ֆթիզիատ– րիայի ամբիոններ, որոնց կլինիկական բազան 1967-ից Աբովյանի հանրապետա– կան կլինիկական տուբերկուլոզային հի– վանդանոցն է։ Ուսումնասիրվել են տուբերկուլոզի, մաս– նավորապես նրա թոքային ձևերի վաղ հայտնաբերման, բուժման և կանխարգել– ման հարցերը, Դիլիջան առողջարանում տուբերկուլոզով հիվանդների բուժման արդյունքները (Դ․ Սաղյան, «Դիլիջանն իբրև լեռնակլիմայական կայան», 1934, ռուս․)։ Պարզվել են Դիլիջան և Գյուլա– գարակ առողջարաններում տուբերկու– լոզով հիվանդների բուժման ցուցումներն ու հակացուցումները (Ռ․ Դյանջեցյան)։ Աշխատանքներ են տարվել Ստեփանավա– նի շրջանում տուբերկուլոզի վերացման, Ստեփանավանը առողջարանային վայր դարձնելու ուղղությամբ (Ի․ Հակոբյան)։ Պարզվել է մեծահասակների տուբերկու– լոզի դեպքում ԲՑԺ–վակցինայի կիրառ– ման նպատակահարմարությունը և արդ– յունավետությունը (Դ․ Կարապետյան)։ Ուսումնասիրվել են թոքերի տուբերկու– լոզի վիրաբուժության հարցերը, մշակ– վել և ՀՍՍՀ–ում առաջին անգամ կիրառ– վել են թոքերի մասնահատումների մի շարք վիրահատություններ (Լ․ Բոգուշ, է․ Կարապետյան, «Թոքերի ֆիբրո–կավեր– նոզ տուբերկուլոզի վիրահատական բու– ժումը», 1981, ռուս․)։ Աշխատանքներ են կատարվել Դիլիջան առողջարանում թո– քերի տուբերկուլոզով և ուղեկցող ստա– մոքսաղիքային հիվանդություններով տա– ռապողների բուժման հարցերի ուղղու– թյամբ (Ալ․ Կայծակով)։ Զբաղվել են տուբերկուլոզի ախտորոշ– ման, բուժման և կանխարգելման (Ե․ Ստամբոլցյան), տուբերկուլոզի ար– տաթոքային տեղակայումների, մասնա– վորապես ոսկրահոդային տուբերկուլոզի, համաճարակագիտության և բուժման հար– ցերով (Ֆ․ Ցաղուբյան)։ ՀՍՍՀ–ում ֆթի– զիատրիայի զարգացմանը նպաստել են նաև Լ․ Իսահակյանի, Թ․ Բաբայանի, Ա․ Վարդազարյանի, Ս․ Մելքումյանի, Ա․ Կարապետյանի, Լ․ Աբգարյանի աշխա– տանքները։ է․ Կարապետյան Վիրաբուժության զարգացումը Հայաստանում պայմանավորված է Երե– վանի համալսարանի բժշկ․ ֆակուլտե– տում (1924–27) և բժիշկների կատարելա– գործման ինստ–ում (1960–61) վիրաբու– ժության ամբիոնների կազմակերպմամբ, ինչպես նաև Երևանի օրթոպեդիայի և տրավմատոլոգիայի (1946), ռենտգենա– բանության և ուռուցքաբանության (1946), սրտաբանության և սրտային վիրաբուժու– թյան (1961) ԴՀԻ–ների, ՍՍՀՄ ԲԴԱ վիրա– բուժության համամիութենական գիտա– կան կենտրոնի երևանյան մասնաճյուղի (1974), պրոկտոլոգիայի ԴՀԻ–ի (1985), ստամոքսաղիքաբանության, անոթաբա– նության և պրոբլեմային այլ լաբորատո– րիաների հիմնադրմամբ։ Ուսումնասիր– վել են երկրամասային հիվանդություննե– րը (մալարիա, դիզենտերիա, հելմինթոզ– ներ, բրուցելոզ, էխինոկոկոզ ևն), որոնց առկայությունը բարդացնում է վիրաբու– ժական հիվանդությունների ընթացքը, ել– քը և հետվիրահատական շրջանը։ Մշակ– վել են մալարիայի ժամանակ «սուր որո– վայնի» ախտանշագիտության և կլինիկա– յի հարցերը, որը հնարավորություն է տը– վել խուսափել ախտորոշման սխալներից, կանխել անհարկի և վտանգավոր վիրա– հատությունները (Ի․ Դևորգյան)։ Ուսում– նասիրվել են մալարիային սպլենոմեգա– լիան (փայծաղի մեծացում) և թարախա– կույտերը։ Ռ․ Ցոլյանի ղեկավարությամբ հետազոտվել են մալարիայի ազդեցությու– նը վերքերի լավացման, արյան մակարդ– ման, թրոմբագոյացման, մեռուկացման և այլ պրոցեսների վրա, առաջարկվել են կանխարգելման և բուժման արդյունավետ մեթոդներ (Ռ․ Ցոլյան, «Մալարիայի վի– րաբուժական բարդությունները», 1950, ռուս․)։ Ուսումնասիրվել են լյարդի՝ դի– զենտերիային ծագման թարախակույտե– րի Կլինիկայի, ախտորոշման և բուժման հարցերը (Ռ․ Ցոլյան, «Լյարդի թարախա– կույտերը և նրանց բուժումը», 1949, ռուս․)։ Կազմվել են ՀՍՍՀ–ում էխինոկոկոզի տա– րածվածության համաճարակագիտական քարտեզներ, բացահայտվել են եղջերա– վոր անասունների և շների վարակվածու– թյան աստիճանը, մշակվել կանխարգելիչ միջոցառումներ, որոնք նպաստել են հան– րապետությունում հիվանդացության նը– վազմանը։ Հայ վիրաբույժները ՍՍՀՄ–ում առաջինն են ներդրել սկոլեքս–նստեցման ռեակցիան՝ էխինոկոկոզով վարակվածու– թյունը որոշելու նպատակով։ Մշակվել և առաջարկվել է բազմաբշտային էխինո– կոկի առաջացման սխեմա (Ի․ Դևորգյան, է․ Մարտիկյան)։ Առաջարկվել և կիրառ– վում են էխինոկոկոզի և նրա բարդություն– ների բուժման մեթոդներ4՜ հետէ[իրահա– տական մ՞նացորդային խոռոչների և լե– ղային խուղակների մկանային տամպո– նացումը (Ի․ Դևորգյան), թոքերից էխի– նոկոկի միանգամյա հեռացումը՝ երկայ– նակի կրծքահատման միջոցով։ Բրուցե– լոզի արտաքիրտային (էքսուդատիվ) ձևե– րի (ամորձու ջրակալում, ծնկահոդի բոր– բոքում ևն) ախտորոշման նպատակով մշակվել է շճաբանական ռեակցիայի արագ մեթոդ՝ թարախի բնույթը որոշելու համար (Ա․ Մինասյան)։ Մշակվել է բրու– ցելոգի դեմ նախապես անընկալունացված դոնորներից վերցրած արյան պահածո– յացման մեթոդ, որի շնորհիվ այդ արյունը հաջողությամբ օգտագործվում է բրուցե– լոզով հիվանդների կոմպլեքսային բուժ– ման նպատակով (Ա․ Մինասյան, Ք․ Ան– տոնյան և ուրիշներ)։ Ուսումնասիրվել են ասկարիդոզի և նրա բարդությունների (աղիքների անանցանելիություն, թափա– ծակում՝ դրան հաջորդող որովայնամզա– բորբ, լեղուղիների, լյարդի բորբոքում– ներ ևն) ախտածնության, կլինիկական ընթացքի և բուժման մեթոդների հարցերը։ Ապացուցվել է, որ ասկարիդների արտա– դրած թույները բարձրացնում են աղիքնե– րի տոնուսը, կծկման ամպլիտուդը և օր– գանիզմում առաջացնում նյարդա–ռեֆ– լեկտոր տեղաշարժեր։ ՀՍՍՀ–ում բացա– հայտվել են Հնդկաստանում հանդիպող ոտնաթաթի միկոզի դեպքեր, բուժման համար մշակվել և առաջին անգամ կի– րառվել է յոդի պատրաստուկների թույլ լուծույթների ներզարկերակային ներարկ– ման մեթոդը (Ի․ Դևորգյան, Մ․ Բաղդա– սարյան)։ Ցույց է տրվել, որ ՀՍՍՀ–ում միզաքարային հիվանդության տարածվա– ծության հիմնական պատճառը մի շարք շրջանների ջրում առանձին միկրոտար– րերի (կոբալտ, ֆտոր, յոդ) անբավարա– րությունն է, առաջարկվել է բանջարեղե– նի և մրգերի պահածոներին ավելացնել վերոհիշյալ միկրոտարրերը (Ի․ Մելքում– յան, Կ․ Մուրադյան)։ Ուսումնասիրվել են վիրաբուժական վարակի և մի շարք հի– վանդությունների կանխարգելմանն ու բուժմանը, հատկապես հակա բակտերիա– յին պատրաստուկների (անտիբիոտիկներ, սուլֆանիլամիդներ) և այլ դեղամիջոցնե– րի կիրառմանը, դրանք օրգանիզմ ներ– մուծելու նոր ուղիների (ներզարկերակա– յին, ներաորտային, ներդռներակային, ուղիղաղիքային) որոնմանը, ազդեցու– թյան երկարացմանը վերաբերող բազմա– թիվ հարցեր։ Փորձառական և կլինիկա– կան հետազոտություններով ցույց է տըր– վել, որ դեղանյութերի ներզարկերակա– յին ներարկումը ինտերոռեցեպտորների գրգռման հզոր գործոն է, որն առաջաց– նում է հիվանդ օրգանի ֆունկցիոնալ վի– ճակի վերակառուցման և սնուցման պրո– ցեսների ակտիվացում (Ի․ Դևորգյան, «Դե– ղանյութերի ներզարկերակային կիրառու– մը վիրաբուժության մեջ», 1958, ռուս․)։ Դեղանյութերի ներարկման ներդռներա– կային մեթոդը կիրառվում է լյարդի և լեղուղիների վիրաբուժական միջամտու– թյունների ժամանակ, այն արդյունավետ է նաև հետվիրահատական շրջանի բարդու– թյունների (հատկապես բորբոքային բը– նույթի) կանխարգելման համար (Հ․ Սա– րուխանյան)։ Փորձառական եղանակով ապացուցվել է, որ ներարկման ուղիղաղի– քային մեթոդի դեպքում անտիբիոտիկնե– րի կոնցենտրացիան որովայնի խոռոչում 5–10 անգամ բարձր է լինում (մյուս մե–