Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/415

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


սանցքի լայնացման վիրահատական մե– թոդը, որի հիմքում ընկած է ինտիմթրոմբ– էկտոմիան՝ զարկերակի պատի սինթե– տիկ կարկատանի կամ աուտոերակային փոխպատվաստման կիրառմամբ (Ռ․ Հախ– վերդյան)։ Նշված մեթոդը կիրառվել է նաե երիկամային զարկերակի խցանման դեպքում, հատկապես երիկամային հի– պերտոնիայի ժամանակ (Ի․ ՀովսեՓյան)։ Հետազոտություններ են կատարվել վե– րակառուցողական վիրահատական մի– ջամտությունների բնագավառում, զար– կերակների պրոթեզավորման համար օգ– տագործվել են սինթետիկ նյութեր, առա– ջարկվել է որովայնային աորտայի և նրա ճյուղերի աթերոսկլերոտիկ խցանումների ախտորոշման աորտառենտգեննկարա– հանման մեթոդ (Պ․ Անանիկյան, 8ու, Բեր– յոգով, «Որովայնային աորտայի և նրա ճյուղերի աթերոսկլերոզի ախտորոշումը աորտաարտերիագրաֆիայով», 1966, ռուս․)։ Բազմաթիվ հետազոտություններ են կատարվել խոշոր զարկերակների թրոմ– բոզների և էմբոլիաների (որոնք հանգեց– նում են վերջույթի գանգրենայի և հիվան– դի մահվան) պատճառագիտության, ախ– տածնության, ախտորոշման ու բուժման բնագավառում (Գ․ Միրզա–Ավագյան, Մ․ Կնյազե, 0․ Բելոռուսով, «Վերջույթնե– րի խոշոր զարկերակների սուր թրոմբոզ– ները և էմբոլիաները», 1978, ռուս․)։ Հայ վիրաբույժները ՍՍՀՄ–ում առաջինն են ուսումնասիրել (դիակների վրա) կրծքա– յին ավշածորանի պարանոցային բաժնի վերջնային հատվածի անատոմիական տարբերակները, որի հիման վրա մշակ– վել են փողակավորման (կանյուլացիա) մեթոդները։ Կատարվել են այդ հատվա– ծից վերցրած ավշի կենսաքիմ․ հետազո– տություններ, որոնք ունեն ախտորոշիչ մեծ նշանակություն։ Ներկայումս վերոհիշ– յալ ավշածորանի դրենավորումը լայնո– րեն կիրառվում է ՍՍՀՄ վիրաբուժական հիմնարկներում (Վ․ Մալխասյան, Ի․ Տատ– կալո և համահեղինակներ, «Կրծքային ավշածորանի դրենավորումը վիրաբուժա– կան պրակտիկայում», 1979, ռուս․)։ Ի․ Գնորգյան Նյարդավիրաբ ու ժ ութ յան զարգացումը ՀՄՄՀ–ում պայմանավորված է 1952-ին, Երևանի բժշկ․ ինստ–ում, Ս․ Հովհաննիսյանի, իսկ 1960-ին բժիշկ– ների կատարելագործման ինստ–ում՝ Ս․ Զոհրաբյանի նախաձեռնությամբ, նյարդավիրաբ ուժության կլինիկաների հիմնադրմամբ։ Ուսումնասիրվել են նյարդային համա– կարգի վնասվածքները, մշակվել է գըլ– խուղեղի վնասվածքների դասակարգման սխեմա, նկարագրվել են գլխուղեղի վնաս– վածքների ժամանակ ներգանգային ճընշ– ման անկման համախտանիշի կլինիկա– կան, ախտաբանաֆիգիոլոգիական առանձնահատկությունները հասուն և մանկական տարիքում, մշակվել են բուժիչ, ախտորոշիչ և կանխարգելիչ հանձնարա– րականներ (Ս․ Զոհրաբյան, «Գլխուղեղի վնասվածքները», 1965, ռուս․)։ Ուսումնա– սիրվել են գանգի արատների և գլխուղեղի թաղանթների սպիների, գանգի թափան– ցող էլեկտրավնասվածքների վերակա– ռուցողական վիրահատությունների, գըլ– խուղեղի ծանր վնասվածքների կլինիկա– յի, ախտորոշման, վիրաբուժական և ոչ վիրաբուժական բուժման առանձնահատ– կությունները։ ճշտվել են առաջնային և ուշացած գանգապատվաստման ցուցում– ներն ու օպտիմալ ժամկետները, վաղ մանկական տարիքի երեխաների գլխու– ղեղի կեղծվնասվածքային ճողվածքի զարգացման մեխանիզմները, մշակվել կլի– նիկա–անատոմիական դասակարգումը և բուժման մեթոդները։ ՀՍՍՀ ԴԱ ֆիզիոլոգիայի ինստ–ի աշ– խատակիցների հետ համատեղ մշակվել են նյարդային համակարգի վնասվածքնե– րի և ղրանց բարդությունների բուժման նպատակով պրոտեոլիտիկ պատրաստուկ– ների ու կորտիկոստերոիդների կիրառ– ման հարցերը։ Ողնուղեղի ծանր վնաս– վածքների բուժման նպատակով առա– ջարկվել է լիդազի՝ ենթաոստայնենային ներարկման մեթոդը։ Ուսումնասիրվել են ծայրամասային նյարդերի ախտահարում– ների դեպքում ցավային համախտանիշի զարգացման մեխանիզմները, հատկապես սիմպաթիկ նյարդային համակարգի դերդւ կաուզալգիայի ախտածնության մեջ։ Մը– շակվել են նաև եռորյակ նյարդի նյարդա– ցավերի՝ պահպանողական մեթոդներով և նյարդի պաշարման միջոցով բուժման հարցերը։ Կիրառվել են գլխուղեղային անոթա– գրության, գլխուղեղի արյան տեղային հոսքի վիճակը որոշելու, էլեկտրասցին– սփգրաֆիայի, դոպլերագրության են մե– թոդներ։ ճշտվել են գլխուղեղի արյան շրջանառության, ինչպես նաև գլխուղեղի անոթային (կեղծուռուցքանման) լքի շարք հիվանդությունների տարբերակիչ ախտո– րոշման հարցերը։ Զբաղվել են գլխուղեղի կաթվածի և ներգանգային անևրիզմի վի– րաբուժական բուժման հարցերով։ Ուսումնասիրվել են վնասվածքային, անոթային և քունքային էպիլեպսիայի ախտածնության և բուժման հարցերը։ Մշակվել է բուժման սխեմա, որը կիրառ– վում է նաև այլ հանրապետություններում։ Աշխատանքներ են կատարվել նյար– դային համակարգի ուռուցքների և ուռուց– քանման հիվանդությունների ախտորոշ– ման բնագավառում։ Ուսումնասիրվում են նյարդային համա– կարգի, հատկապես տեսողական խաչ– վածք–թրքական թամբի շրջանի (ներառյալ հիպոֆիզի ուռուցքները և կրանիոֆա– րինգիոմաները), գլխուղեղի հիմքի այլ հատվածների ուռուցքների վիրահատա– կան բուժման հարցերը։ Գլիոմաների վիրահատական և ճառա– գայթային բուժման արդյունավետության բարձրացման հետ մեկտեղ, Փորձեր են արվում նաև քիմիաթերապիայի միջոցնե– րի օգտագործման (տեղային, ներքներա– կային, ներգոտկային ճանապարհներով) ուղղությամբ։ Ուսումնասիրվել են գըլ– խուղեղի տուբերկուլոմաների կլինիկայի և ախտորոշման առանձնահատկություն– ները և ՍՍՀՄ–ում առաջինն են մշակել վիրաբուժական և առանձնահատուկ դե– ղորայքային կոմպլեքսային բուժման մե– թոդ (Ս․ Հովհաննիսյան, Ա․ Հարությու– նով, Ցու․ Զոզուլյա, «Գլխուղեղի տուբեր– կուլոմաներ», 1959, ռուս․)։ Աշխատանք– ներ են կատարվել երկրամասային հի– վանդություն համարվող՝ գլխուղեղի բըշ– տային էխինոկոկի կլինիկայի, ախտո– րոշման և վիրահատական բուժման առանձնահատկությունների ուսումնասիր– ման բնագավառում։ Ս․ Հովհաննիսյան Ստոմատոլոգիայի զարգա– ցումը ՀՍՍՀ–ում պայմանավորված է Ա․ Մաշուրի նախաձեռնությամբ կենտրո– նական ատամնապրոթեզավորման լաբո– րատորիայի (այժմ JSP 1 ստոմատոլոգիա– կան պոլիկլինիկա), 1936-ին՝ ատամնա– բուժական դպրոցի հիմնադրմամբ։ 1946-ին Երևանի օրթոպեդիայի և տրավ– մատոլոգիայի ինստ–ում բացվել է ծնոտ– դիմային վիրաբուժության կլինիկա, 1961-ին՝ Երևանի բժշկ․ ինստ–ում ստոմա– տոլոգիական ֆակուլտետ։ 1972-ին հիմն– վել է հանրապետական ստոմատոլոգիա– կան պոլիկլինիկա, իսկ 1974-ին՝ բժիշկնե– րի կատարելագործման ինստ–ում՝ ստո– մատոլոգիայի ամբիոն (վարիչ՝ է․ Գու– լունյան)։ Ա․ Մաշուրի ղեկավարությամբ զբաղվել են Հայաստանում (դպրոցական տարի– քի), այնուհետև Երևանում (նախադըպ– րոցական և դպրոցական տարիքի) երե– խաների բերանի խոռոչի հիվանդություն– ների հայտնաբերման և բուժման հարցե– րով։ Աշխատանքներ են տարվել ատամ– ների և բերանի խոռոչի լորձաթաղանթի հիվանդությունների բուժման նորագույն մեթոդների ներդրման, ստոմատոլոգիա– յի տարբեր բնագավառներում բրեֆո– ոսկրանյութի օգտագործման ուղղությամբ։ Լուսաբանվել են օրթոպեդիական ստո– մատոլոգիայի հարցերը (է․ Կիլիկյան, է․ Գևորգյան)։ Ուսումնասիրվում են ՀՍՍՀ–ում ստոմատոլոգիական հիվանդու– թյունների համաճարակագիտության հար– ցերը․ պարզվել է ատամների ոսկրափու– տի (կարիես) տարածվածության կապը կլիմայաաշխարհագրական պայմանների հետ։ Մշակվել և գործնական լայն կիրա– ռություն է ստացել արյունահոսությունը դադարեցնող «Կապրոֆեր» նոր պատրաս– տուկը։ Բացահայտվել են բերանի խոռո– չի և ատամների քիմ․ ախտահարումները, մշակվել դրանց կանխարգելման հարցե– րը։ Զբաղվել են ծնոտ–դիմային վիրաբու– ժության հարցերի ուսումնասիրությամբ (Գ․ Եղի յան, Ի*․ ԲւԱդալյան), մշակվել են դեմքի բնածին և ձեռքբերովի արատնե– րի վերացման և ձևախախտումների շըտկ– ման մեթոդներ (Գ․Եղիյան, «Վիրաբուժա– կան ստոմատոլոգիա», 1967)։ 1987-ին Հանրապետական ստոմատո– լոգիական պոլիկլինիկային կից բացվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության ստոմատոլոգիական կենտրոնը։ է․ Դաչան յան Արյունաբանության և ար– յան փոխներարկման զարգա– ցումը ՀԱԱՀ–ում պայմանավորված է 1947-ին, Ռ․ Ցոլյանի նախաձեռնությամբ, հեմատոլոգիայի և արյան փոխներարկ– ման ԳՀԻ–ի հիւքնադրմամբ։ Ուսումնասիրվել են արյան փոխներարկ– ման բուժիչ ազդեցության մեխանիզմնե– րը, շոկի և արյան կորստի բուժումը ար–