Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/416

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


յան փոխներարկմամբ, արյան զանգվա– ծային փոխներարկման և պահածոյաց– ման հարցերը (Ռ․ Ցոլյան)։ Առաջարկվել է արյան կայունարար նյութ, որը խիսա կա– րևոր է վնասվածքային շոկի ժամանակ արյան զանգվածային պատրաստման ու փոխներարկման համար։ Ապացուցվել է նաև փոխներարկման ժամանակ վարա– կիչ հիվանդությունների փոխանցման հնա– րավորությունը և մշակվել դրա կանխար– գելման մեթոդներ (Ա․ Սաֆարյան)։ Աշ– խատանքներ են կատարվել պատերազմի ժամանակ արյան փոխներարկման և ռազ– մադաշտային պայմաններում (շոգ կլի– մայում) արյան պահպանման փորձի ընդ– հանրացման բնագավառում (Ռ․ Պարոն– յան)։ Մշակվել է պահածոյացված արյան բակտերիալոգիական հսկողության նոր մեթոդ՝ վակուում–փորձանոթի օգնու– թյամբ։ Զբաղվել են վարակված արյունից մանրէների ցանքի ժամկետների կրճատ– ման (Ա․ Հակոբյան), այժմ լայնորեն կի– րառվող պերֆուզիայի մեթոդի մշակման հարցերով (Ս․ Գալստյան)։ Ուսումնասիր– վել են ոսկրածուծի պահածոյացման և դրա փոխպատվաստման ժամանակ երկ– րորդային հիվանդության կանխարգելման հարցերը (Ք․ Անտոնյան, ժ․ Փխրիկյան), մշակվել են ֆիզիոլոգիորեն լիարժեք լեյկոցիտների անջատման (Ս․ Ալավերդ– յան), լեյկոզների ախտորոշման ու բուժ– ման նոր արդյունավետ մեթոդներ (Հ․ Պո– ղոսյան), զբաղվել հյուսվածքների տի– պավորման (Վ․ Ներսիսյան, Թ․ Թորգոմ– յան) և թրոմբասթենիկ վիճակների (Ա․ Իսահակյան) ուսումնասիրությամբ։ Աշխատանքներ են կատարվել Վասեր– մանի ռեակցիայում մարդու արյան կոմպ– լեմենտի օգտագործման, պրոպերդինի որոշման բնագավառներում։ Ապացուց– վել է բնական հեմոլիտիկ ամբոցեպտոր– ների և հեմագլուտինինների նույնությու– նը (Ս․ Ֆիլինա)։ Զբաղվել են դոնորու– թյան պրոբլեմի, արյան հավաքման, ար– յան բարձրորակ պատրաստուկների ու բաղադրամասերի բացթողման (Ա․ Եղիկ– յան և աշխատակիցներ), իմունաարյունա– բանությտն (Վ․ Ներսիսյան) և արյան չարորակ ուռուցքների (Ե․ Ամիրխանյան) ուսումնասիրման հարցերով։ Վերջին տա– րիներին մանրակրկիտ ուսումնասիրվել են հյուսվածքային տիպավորման հար– ցերը․ առաջին անգամ հետազոտվել են արյան պլազմային սպիտակուցների ան– տիգենային համակարգի սպեկտրները, էրիթրոցիտային անտիգենները և հայկ․ պոպուլյացիաներում ու արյան հիվան– դությունների ժամանակ հյուսվածքային համատեղելիության անտիգենները։ Մշակվել են սառեցման միջոցով արյան բջիջների պահածոյացման մեթոդներ, ըս– տեղծվել է արյան հազվագյուտ խմբերի բանկ, հաշվի առնելով բոլոր հայտնի անտիգենային համակարգերը։ Առաջարկ– վել է էրիթրոցիտների ֆիզիոլոգիական լիարժեքությունը վերականգնող մեթոդ՝ սառեցմամբ և հետագա պահածոյացմամբ, որը հնարավորություն է տալիս որակա– զրկված (պիտանիության ժամկետն ան– ցած) էրիթրոցիտային զանգվածից ստեղ– ծել փոխներարկման լիարժեք միջավայր։ Մշակվել են լեյկոզների դեմ պայքարի մեթոդներ, բացահայտվել են լեյկոզով հիվանդների ու նրանց հարազատների ձեռքի ափամաշկի ակոսիկների (դերմա– տոգլիֆիկա) առանձնահատկություննե– րը․ պարզվել է, որ լեյկոզով հիվանդների և նրանց արյունակից հարազատների ափի լայնական ակոսիկն արտահայտվում է ավելի հաճախ, քան ստուգիչ խմբում, և այդ անձանց մոտ բարձր է լեյկոզով կամ չարորակ այլ նորագոյացություններով հի– վանդացության որոշակի գենետիկական նախատրամադրվածությունը։ Ցույց է տըր– վել, որ լեյկոզի ժամանակ արյունահոսա– յին համախտանիշի զարգացման գործում դեր է կատարում արյան կինինային հա– մակարգի ակտիվացումը, առաջարկվել են անտիկինինային պատրաստուկներ։ էրի– թրոցիտների ֆունկցիոնալ լիարժեքու– թյան վերականգնմանը և երկարատև պահպանմանը, ափամաշկի ակոսիկների և կինինային համակարգի ուսումնասիրու– թյուններին նվիրված աշխատանքները դասվել են արյունաբանության և արյան փոխներարկման համաշխարհային նվա– ճումների շարքը։ Քրոնիկական լիմֆո– լեյկոզների բուժման համար փորձարկ– վել են հակալեյկոզային նոր պատրաս– տուկներ՝ իմաֆեն, ֆոտրին և ֆենտոս, իսկ սուր լեյկոզների և քրոնիկական միելոլեյկոզների կրիզի ժամանակ՝ լի– կուրիմ, կարբոֆոմիդ, հեքսաֆոմիդ, Լ– ասպարագինազ և կարմինոմիցին։ Պարզ– վել է, որ սուր լեյկոզի ժամանակ ան– հատական և ընդհանուր ֆոսֆոլիպիդնե– րի կազմի ցուցանիշները և էրիթրոցիտ– ների թաղանթներում անհատական ֆոս– ֆոլիպիդների հարաբերությունը, համեմա– տած առողջ մարդկանց հետ, կրկնակի բարձր է։ Ուսումնասիրվել են երկաթի ան– բավարարության հետ կապված սակավար– յունության համաճարակագիտության հարցերը, զանգվածային հետազոտու– թյունների շնորհիվ մշակվել են դրանց կանխարգելման մեթոդներ, այդ թվում՝ ատոմա–աբսորբցիոն մեթոդով որոշվել են տվյալ սակավարյունության մասշտաբնե– րը՝ երեխաների և մանկածնության տարի– քի կանանց մոտ։ Ա․ Իսահակյան Տրավմատոլոգիայի և օր– թոպեդիայի բնագավառի գիտական հետազոտություններն սկսվել են 1946-ին կազմակերպված Երևանի օրթոպեդիայի և վերականգնողական վիրաբուժության ԳՀԻ–ում (1959-ից՝ Երևանի օրթոպեդիայի և տրավմատոլոգիայի ԳՀԻ, 1962-ից՝պրոֆ„ Ք․ Պետրոսյանի անվ․)։ Սկզբնական շըր– ջանում կատարվել են Հայրենական մեծ պատերազմի հաշմանդամների հաշվառ– ման և ստացիոնար բուժման միջոցառում– ներ, որոնց շնորհիվ վերականգնվել է հաշմանդամների 89,5% –ի աշխատունա– կությունը։ Հետագայում ուսումնասիրվել են գյու– ղատնտ․ (Տ․ Քրիստոստուրյան և աշխա– տակիցներ), տրանսպորտային (Ի․ Իսա– հակյան, Ս․ Թումյան, ի․ Հովսեփյան և ուրիշներ), մանկական (Ի․ Իսահակյան, «Մանկական տրավմատիզմը», 1950), դըպ– րոցական (Վ․ Հակոբջանյան և աշխատա– կիցներ), սպորտային (Գ․ Մինասյան և ուրիշներ) տրավմատիզմի հիմնական պատճառները, մշակվել կանխարգելման առավել արդյունավետ միջոցառումներ։ Հետազոտվել են ռազմական վնաս– վածքները, նրանց բարդությունները և հետևանքները, մշակվել վերականգնման մեթոդները (Վ․ Սարուխանյան, Ս․ Գա– լըստյան, Ս․ Շարիմանյան, Ի․ Գևորգյան և ուրիշներ)։ Առաջարկվել և ներդրվել են դեպի առաջ գոգավորված ծնկի վիրահատման, ենթատամբիոնային ոսկրահատման, ծնկոսկրի կոտրվածքը վերականգնող և անոթային կարի նոր եղանակներ, մատ– ների և հոդերի կծկանքի, ծռաթաթության բուժման սարքեր, մեքենաբուժության էլեկտրական ապարատ, ոսկրահատման վիրաբուժական սեղան։ Լուսաբանվել են ազդրի բնածին հոդախախտման ախտա– ծնության ու զարգացման գործոնները, հանրապետությունում նրա տարածվա– ծության և բուժման հարցերը (Ք․ Պետրոս– յան, «Ազդրոսկրի բնածին հոդախախտու– մը», 1957, ռուս․)։ Մշակվել և ներդրվել են վերջույթների ծայրատման ու կրկնածայրատման, փա– կեղափոխպատվաստման վիրահատու– թյունների եղանակներ (Ի․ Իսահակյան, «Ծնկոսկրի փակեղափոխպատվաստումա– յին ծայրատումները և կրկնածայրատում– ները», 1959, ռուս․), ազդրի ծայրատումը ծնկան մակարդակին՝ ծնկոսկրը պահ– պանեւով, մատների, դաստակի և ոտնա– թաթի ոսկրերի կոտրվածքների ապարա– տային բուժման եղանակը ևն։ Ուսումնասիրվել են քլորապրենով քրո– նիկական թունավորման ժամանակ ոսկ– րերի կոտրվածքների վերականգնման ըն– թացքը, ոսկրածուծի վերականգնողական հնարավորությունները և դերը ոսկրա– գոյացման գործում, մետաղյա կոնստրուկ– ցիաների կիրառումով երկար խողովա– կավոր ոսկրերի կոտրվածքների վիրա– հատական բուժման հարցերը (Ս․ Թում– յան, «Մետաղե ձողերի կիրառումը ոսկոր– ների կոտրվածքների բուժման ժամա– նակ», 1967)։ Մշակվել և կիրառվել է վեր– ջույթների անոթների ու ոսկրերի հիվան– դությունների՝ տեղային պերֆուզիայով բուժման եղանակ։ Ուսումնասիրվել են կոտրվածքի տեղում հանքային փոխանա– կության և կոտրվածքի սերտաճման խը– թանման, բազմաքանակ կոտրվածքներով հիվանդների բուժման հարցերը (Ս․ Մու– շեղյան և աշխատակիցներ)։ Հետազոտվել են խողովակավոր ոսկրե– րի կոտրվածքների դեպքում իրագործվող կայուն ոսկրամիացման (օսթեոսինթեզի) պայմանները և մեթոդները, բազկոսկրի կոտրվածքների բուժման, շաքարախտով տառապող տարիքավոր և ծեր հիվանդ– ների ստորին վերջույթների կոտրվածքի բուժման ևն հարցերը (Հ․ Աստվածատուր– յան և ուրիշներ)։ Պարզաբանվել են չսերտաճող կոտրվածքների, կեղծ հոդե– րի, օսթեոմիելիտների և ոսկրային հյուս– վածքի պակասի դեպքում ոսկրերի ամ– բողջականության վերականգնման պրո– ցեսների խթանման նոր ուղիներ, մշակվել են ոսկրային մատրիքսի պատրաստման և պահածոյացման պայմանները, կլինի– կական օգտագործման եղանակները, ինչ– պես նաև մատրիքսի զուգակցված կիրա–