Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/417

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

ռումը աոււոոոսկրածուծի կամ օրգանիզմից դուրս (in vitro) աճեցրած աուտոոսկրա– ծուծի ֆիբրոբլասաների հետ։ Մեթոդը ճանաչում է գտել նաև հանրապետությու– նից դուրս։ Հետազոտվել են հետվնաս– վածքային օստեոմիելիտների ժամանակ վերջույթների ավշաերակային խանգա– րումները և դրանց կարգավորման հար– ցերը․ առաջարկվել են շյուղերի խրձով ոսկրաբեկորների սևեռումով՝ կոտրվածք– ների բուժման, հարզարկերակային սիմ– պաթէկտոմիայով՝ Զուդեկի հիվանդության բուժման եղանակներ (Ի․ Հովսեփյան և աշխատակիցներ)։ Լուսաբանվել են բազմաքանակ և զու– գակցված կոտրվածքների ու վնասվածք– ների բուժման հարցերը, ներհոդային կոտրվածքների բուժման վիրահատական եղանակնեը, պտղի ոսկրով փոխպատ– վաստման (ալլոբրեֆոպլաստիկայի) օգ– նությամբ չսերտաճող կոտրվածքների, կեղծ հոդերի ոսկրակոշաուկի առաջացու– մը խթանելու և ոսկրային արատի վերա– կանգնման հարցերը։ Մշակվել է ոսկրային մատրիքսի ստացման օպտիմալ եղանակ (Լ․ Կոստանդյան, «Այլափոխպատվաստու– մը պտղի ոսկրով», 1985, ռուս․)։ Մանկա– կան տրավմատոլոգիայի բնագավառում կատարված հետազոտությունները նվիր– ված են երեխաների ներհոդային կոտըր– վածքների, արյունածին օստեոմիելիտնե– րի, էպիֆիզեոլիզների բուժման մեթոդ– ներին (Վ․ Հակոբջանյան և ուրիշներ)։ Ուսումնասիրվել են բաց կոտրվածքների և նրանց բարդությունների բուժման հար– ցերը․ վերքային ինֆեկցիան կանխելու նպատակով, կենսբ․ հատուկ մանրէային միջավայր ունեցող խցիկում (գնոտակենսբ, խցիկ) ծայրանդամի բուժման մեթոդները, հետվնասվածքային բարդությունների (կծկանքներ, ձևախախտումներ ևն) պահ– պանողական ու վիրահատական բուժման հարցերը (Գ․ Մհոյան և ուրիշներ)։ Մշակվել և գործնական տրավմատոլո– գիայում կիրառվում են ազդրի վզիկի կոտրվածքների, ծնկահոդի հետվնասված– քային կծկանքների, ողնաշարի չբարդա– ցած կոտրվածքների պահպանողական, ինֆեկցիայով բարդացած բաց, արմունկե– լուստի կոտրվածքների, անրակի հոդա– խախտերի ու կոտրվածքների ֆունկցիո– նալ (առանց մարմնամասի շարժումները սահմանափակելու) բուժման նոր եղանակ– ներ։ Օրթոպեդիայի բնագավառում կատարված հետազոտությունները վերա– բերում են հենաշարժական համակարգի զարգացման բնածին արատների, ոսկրե– րի բարորակ նորագոյացությունների, ձեռքբերովի ախտահարումների բուժման հարցերին։ Ուսումնասիրվել են ՀՍՍՀ–ում ազդրի բնածին հոդախախտի աշխար– հագրական տարածվածության հարցերը։ Առաջարկվել են նշված արատի պահպա– նողական բուժման մեթոդներ և հարմա– րանքներ։ Պարզաբանվել են ծռաթաթու– թյունների կենսամեխ․ փոփոխություննե– րը, ներդրվել դրանց բուժման պահպա– նողական, վիրաբուժական, ապարատա– յին եղանակները։ Մշակվել է պոլիոմիելի– տից հետո ստորին վերջույթների լուծան– քի միաժամանակյա մի քանի վիրահատու– թյուններով բուժման եղանակ։ Առաջարկ– վել են ծռավզության, ազդրոսկրի գլխիկի պատանեկան էպիֆիզեոլիզների վիրա– հատական բուժման միջոցներ։ Ուսումնա– սիրվել և ներդրվել են կրծքավանդակի ու ողնաշարի ծռումներով (սկոլիոզ, կիֆոզ) երեխաների վիրահատական բուժումը (Գ․ Խաչատրյան)։ 1986-ից հանրապետա– կան մանկական օրթոպեդիայի հիվան– դանոցում (Մասիսի շրջկենտրոնում) բա– ցի վերը թվարկված արատներից, տարվում է բազմամատության, կտցամատության, ազդրի մոտակա հատվածի ձևախախտում– ների, ազդրի բնածին հոդախախտում– ների վիրահատական բուժում։ Ողնաշարի և կրծքավանդակի ծռումնե– րի ու պոլիոմիելիտ տարած երեխաների ստորին վերջույթների լուծանքի բուժման նպատակով Նորքում (Երևան) ւ Օշա– կանում գործում են մասնագիտացված գի– շերօթիկ դպրոցներ։ Ուսումնասիրվել և ներդրվել են մեծա– հասակների կոնք–ագդրային և ծնկահո– դերի ձևախախտող արթրոզների պահպա– նողական և վիրահատական բուժման եղանակներ, ձևակազմող միջամտություն– ների ժամանակ օգտագործվել են Սիվա– շի ևն ներքին պրոթեզներ, Գուդուշաու– րու կորունդային կափարիչներ (Ա․ Մի– նասյան)։ Ծնկահոդի ձևախախտող ար– թրոզների, հոդաշապկի բորբոքումների բուժման, ախտաբանական գոյացություն– ների և վնասված մահիկների հեռացման ու հոդի հիվանդությունների ախտորոշ– ման նպատակով ՄՍՀՄ–ում առաջին ան– գամ ՀՍՍՀ–ում կիրառվում է (1985-ից) վի– րահատական հոդադիտակ՝ արթրոսկոպ (Վ․ Նաջարյան, ԱՄՆ, Ա․ Մոֆյան)։ Ներդրվել են բուժական ֆիզկուլտուրա– յի մեթոդներ, առաջարկվել են մի շարք գործիքներ, հարմարանքներ, սարքեր, ուսումնասիրվել են խողովակավոր ոսկ– րերի կոտրվածքից հետո հենունակու– թյան ֆունկցիայի վերականգնման հար– ցերը (Դ․Մինասյան, «Հենման ֆունկցիա– յի վերականգնման մեթոդները խողովա– կավոր ոսկրերի կոտրվածքների դեպ– քում», 1964, ռուս․)։ Հենաշարժական համակարգի հիվան– դությունների և վնասվածքների բուժման հասար հանրապետությունում լայնորեն կիրառվում է ճնշող–ձգող ապարատներով (Գուդուշաուրու, Իլիզարովի, Վոլկով– Հովհաննիսյանի, Կալնբերգի, Վարդան– յանի ևն) բուժումը։ Տրավմատոլոգիական և օրթոպեդիա– կան հիվանդների համար պրոթեզներ, օրթոպեդիական կոշիկ, սեղմիրաններ պատրաստվում են հանրապետական պրո– թեզային գործարանում։ Շ․ Վարդանյան Ուրոլոգիական որակյալ բուժ– օգնությունը ՀԱԱՀ–ում կազմակերպվել է Վ․ Ի․ Լենինի անվ․ հանրապետական հի– վանդանոցում, 1940-ին՝ Հ․ Քեչեկի նախա– ձեռնությամբ և 3-րդ կլինիկական հիվան– դանոցում 1960-ին կազմակերպված ուրո– լոգիական բաժանմունքներում։ Ուրոլո– գիայի բնագավառի գիտական հետազո– տություններ են կատարվում նաև 1970-ին բժշկ․, իսկ 1980-ին՝ բժիշկների կատարե– լագործման ինստ–ներում հիմնադրված ուրոլոգիայի ամբիոններում։ Ուսումնասիրվել են երկրամասային նշանակություն ունեցող միզաքարային հիվանդության տարածվածության, պատ– ճառագիտության հարցերը, մշակվել բուժ– ման մեթոդներ (Հ․ Քեչեկ, Ս․ Այդինյան, Ռ․ Ցոլյան, Մ․ Կարապետյան, Ս․ Շարի– մանյան, է․ Մուրադյան, ի․ Մելքումյան)։ Բացահայտվել է երիկամային խիթի ժա– մանակ ինդիգոկարմինի արտազատման խանգարման մեխանիզմը (քրոմոցիստոս– կոպիայի օգնությամբ), մշակվել և կի– րառվել է (Ա․ Միդոյան) «սուր որովայնի» տարբերակիչ ախտորոշման մեթոդ, որն իրագործվում է ՀՍՍՀ–ում և միության բազմաթիվ կլինիկաներում և հնարավո– րություն է տվել կրճատել անհարկի վի– րահատությունների (որդանման ելունի հեռացում) կատարումը։ Այդ նույն նպա– տակով ՀՍՍՀ–ում առաջինն են կիրառել (Ա․ Միդոյան, Ն․ Բասմաջյան) իզոտոպա– յին ռենոգրաֆիան։ Միզասեռական օր– գանների ստաֆիլակոկային ծագման սուր թարախային բորբոքումների բուժման նը– պատակով ՀՄՄՀ–ում Ա․ Միդոյանը և Ս․ Ալավերդյանը (աշխատակիցների հետ) առաջինն են օգտագործել գերիմուն հա– կաստաֆիլակոկային պլազմա (ստացվել է հեմատոլոգիայի և արյան փոխներարկ– ման ինստ–ում)։ Կենսաքիմիայի ինստ–ի աշխատակիցների հետ համատեղ ուսում– նասիրվել է ամոնիակի առաջացումը երի– կամներում և արտազատումը, միզաքա– րային հիվանդության ժամանակ երիկամ– ների տարբեր շերտերում ամոնիակի առա– ջացման ու կապման պրոցեսները, ինչ– պես նաև ադենոզինեռֆոսֆորաթթվի (ԱԵՖ) ազդեցությունը երիկամների ֆունկ– ցիայի վրա։ Նշված ուսումնասիրություն– ները հնարավորություն տվեցին երիկա– մային անբավարարության, միզապարկի ատոնիայի և աղիքների դինամիկական անանցանելիության բուժման նպատակով կիրառել ԱԵՖ։ Ուսումնասիրվել և գործնականում ներ– դրվել է ուրատային հիվանդության և միզաթթվային դիաթեզների պահպանո– ղական բուժման մեթոդը (Ա․ Միդոյան, Ռ․ Մամիկոնյան, Լ․ Ուզունյան)։ Բժիշկ– ների կատարելագործման ինստ–ում ուսումնասիրվել են Ջերմուկ առողջա– րանում քրոնիկական երիկամաավազա– նաբորբի և երիկամաքարային հիվանդու– թյան բուժման հարցերը, մշակվել ցու– ցումներն ու հակացուցումները, տրվել են մեթոդական հանձնարարականներ (Ի․ Աղաջանյան և աշխատակիցներ)։ Ա․ Միդոյանը և Կ․ Դանիելյանը առաջար– կել են երիկամային քարերի լուծման մե– թոդ՝ բակտերիաների առանձին շտամնե– րի արտադրած ֆերմենտներով, որը 1986-ին մտցվել է գիտական հայտնագոր– ծությունների ՄՍՀՄ պետ․ գրանցման մատյան։ Ա․ Միդոյան Ռենտգենաբանական առա– ջին հիմնարկները ՀՍՍՀ–ում կազմակերպ– վել են Բ․ Ֆանարջյանի և վ․ Աբգարովի նախաձեռնությամբ․ 1927-ին հիմնվել է Երևանի համալսարանի բժշկ․ ֆակուլտե– տի ռենտգենաբանության ամբիոնը։ Հե– տագայում գիտական ռենտգենաբանու– թյան և ուռուցքաբանության զարգացման խթան հանդիսացավ 1946-ին ռենտգենա–