Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/419

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

օգտագործում, հողում և ջրում մագնե– զիումի մեծ բաղադրություն (Կ․ Բազիկ– յան)։ Կենտրոնը, Հանրապետական ուռուցքաբանության դիսպանսերի հետ համատեղ, ամեն տարի կազմակերպում է ազգաբնակչության կանխարգելիչ ստու– գումներ, հայտնաբերվում են քաղցկեղով հիվանդանալու հավանականությամբ («բարձր ռիսկի» խմբի մեջ մտնող) ան– ձինք և սահմանվում է հետագա դիսպան– սեր հսկողություն։ Բժիշկների կատարելագործման ինստ–ի ռենտգենաբանության ամբիոնում մշակ– վել են ծայրանդամների ոսկրերի սնու– ցողական փոփոխությունների և դրանց զարգացման օրինաչափությունների ռենտգենաբանական պատկերի (Զ․ Մով– սիսյան), ականջի բորբոքումների ախաա– ճանաչման հարցերը։ ՀՍԱՀ–ում առաջին անգամ ներդրվել է թոքաանոթագրության (անգիոպուլմոնոգրաֆիա) մեթոդը՝ թո– քի քրրնիկական թարախային բորբոքում– ների և քաղցկեղի տարբերակիչ ախտորոշ– ման համար (Ա․ Աբելյան)։ Լ․ Մկրաչյան, Հ․ Գւսչաոյան Մանկաբարձ ու թյան և գինե– կոլոգիայի զարգացումը Հա– յաստանում պայմանավորված է 1923-ին, Գ․ Արեշյանի նախաձեռնությամբ, Երևանի համալսարանի բժշկ․ ֆակուլտետում, 1958-ին՝ բժշկ․ ինստ–ի բժիշկների կատա– րելագործման ֆակուլտետում (1962-ից՝ բժիշկների կատարելագործման ինստ․) մանկաբարձության և գինեկոլոգիայի ամ– բիոնների կազմակերպմամբ, ինչպես նաև 1931-ին՝ մայրության և մանկության պահ– պանության ինստ–ի (1937-ից՝ Ն․ Կրուպս– կայայի անվ․ մանկաբարձության և գինե– կոլոգիայի ԳՀԻ) հիմնադրմամբ։ 1963-ից բժշկ․ ինստ–ում համապատասխան ամ– բիոն է գործում նաև սանիտարահիգիենա– յին և մանկաբուժական ֆակուլտետնե– րում։ Մկզբնական շրջանում ուսումնասիրվել է մալարիայի ազդեցությունը հղիության, ծննդաբերության և հետծննդյան շրջան– ների վրա, ապացուցվել է մալարիայի խիստ բացասական ազդեցությունը կնոջ սեռական օրգանների և մանկածնության ֆունկցիայի վրա (Գ․ Արեշյան)։ Ուսում– նասիրվել է վիտամին С-ի փոխանակու– թյունը կնոջ օրգանիզմում՝ ընկերքում, մոր և պտղի օրգաններում։ Ապացուցվել է, որ մոր հիպովիտամինոզի հետևանքով ձվարանում դեղին մարմնի թերձևավորու– մը նպաստում է հղիության վաղաժամ ընդհատմանը (Մ․ Ռենիգեր–Արեշյան, «Հղիությունը և մալարիան», 1944, ռուս․)։ Հաստատվել է բնածին մալարիայի առկա– յությունը․ պորտալարի արյան մեջ հայտ– նաբերվել են մալարիայի պլազմոդիում– ներ, իսկ ընկերքի խավիկներում և պըտ– ղի օրգաններում՝ մալարիայի պիգմենտ։ Ցույց է տրվել, որ մալարիայով բարդա– ցած հղիության ընթացքում խախտվում են նյութափոխանակությունը կարգավորող բոլոր մեխանիզմները, հատկապես աղա– յին փոխանակությունը, որի հետևանքով սպիտակուցի քանակն արյան մեջ խիստ նվազում է, ընկերքի խավիկներում, մոր և պտղի ներքին օրգաններում առաջա– նում են կազմափոխություններ (Պ․ Մար– գարյան)։ Պարզվել է, որ մալարիայով հիվանդ մայրերից ծնված երեխաների ոսկրագոյացման պրոցեսները խանգար– վում և արգելակվում են, որի հետևանքով երեխայի հասակային աճը ետ է մնում (Մ․ Բիշարյան)։ Աշխատանքներ են կա– տարվել ծննդաբերության ցավազրկման բնագավառում․ 1936-ին մշակվել է ցավա– զրկման նոր մեթոդ, որն անվնաս է թե՝ մոր, թե՝ պտղի համար։ Հետազոտվել է հղիության տոքսիկոզների ժամանակ լյարդի ֆունկցիոնալ վիճակը, պարզ– վել է, որ հղիության վաղ շրջանում տոքսիկոզներն ուղեկցվում են լյարդի թունազերծող, սպիտակուցային, պրո– թրոմբինագոյացման և ածխաջրատային ֆունկցիաների նվագմամբ, որի համար մշակվել են բուժման արդյունավետ մի– ջոցներ։ Հայտնաբերվել են հետծննդյան և հետվիժման վարակի ժամանակ ծայրա– մասային արյան և ոսկրածուծի մեջ զգա– լի փովւոխություններ, որոնք արտահայտ– վում են էրիթրոցիտագոյացման (էրիթրո– պոեզի) և միելոցիտագոյացման (միելո– պոեգի) խանգարումներով։ Մշակվել է ծննդկանների արգանդային արյունահո– սությունը դադարեցնող մեթոդ։ Պարզվել են պերինատալ մահացության անմիջա– կան պատճառները (պտղի ներարգանդա– յին շնչահեղձություն, ծննդաբերական վնասվածքներ)։ Մոր հիվանդությունների ժամանակ հայտնաբերվել են ընկերքի թավիկների կարծրախտ, արյան անոթնե– րի բորբոքային և կարծրախտային փո– փոխություններ, որոնք հանգեցնում են պտղի արյան շրջանառության խանգա– րումների, թթվածնային քաղցի և ներար– գանդային մահվան։ Փորձարարական ճանապարհով ապա– ցուցվել է ուղեղիկի դերը սեռական ֆունկ– ցիայի հասունացման և վերարտադրողա– կան գործունեության մեխանիզմներում (Լ․ Մարգարյան)։ Առաջարկվել է ներար– գանդային պտղի ձայնաէլեկտրասրտա– գրության մեթոդ, որի շնորհիվ վաղ հայտ– նաբերած փոփոխություններով հնարա– վոր է գաղափար կազմել պտղի վիճակի մասին և կիրառել համապատասխան բուժ– կանխարգելիչ միջոցներ։ Առաջարկվել է վաղաժամ ծննդաբերությունների բուժման մեթոդ՝ մակերիկամի կեղևի հորմոնով։ Ապացուցվել է, որ վաղաժամ ծննդաբերու– թյունների հիմնական պատճառը սուր և քրոնիկական վարակիչ հիվանդություն– ներն են, ինչպես նաև հղիության տոք– սիկոզներն ու այլ պատճառներ (Բ․ Աա– յադյան)։ Ուսումնասիրվել է պտղի վրա մոր հիպերտոնիկ հիվանդության ազդե– ցության կլինիկական ընթացքը, պարզ– վել է, որ հիպերտոնիկ հիվանդության առ– կայության պայմաններում նկատվում է պտղի սրտի գործունեության և շարժողա– կան ակտիվության ընկճում, առաջարկվել է կոմպլեքսային բուժումը զուգակցել հղի կնոջ երիկամի շրջանի դիաթերմիայով, անհրաժեշտության դեպքում կատարել հղիության վաղաժամ ընդհատում։ Ապա– ցուցվել է, որ մոր զուգակցված տոքսի– կոզների դեպքում բարդություններն ավե– լի անբարենպաստ են, քան մաքուր տոք– սիկոզների ժամանակ (Ե․ Մուղնյան)։ Աշխատանքներ են կատարվել արգանդի քաղցկեղի ուսումնասիրության բնագա– վառում (Գ․ Արեշյան), հայտնաբերվել են քաղցկեղի վաղ ախտորոշման ախտա– նշաններ (Մ․ Ռենիգեր–Արեշյան)։ Առա– ջարկվել է արգանդի քաղցկեղի բարձի– թող արված՝ ոչ վիրահատելի դեպքերի ժամանակ արյունահոսությունը դադա– րեցնելու եղանակ (Ա․ Ահարոնով)։ Փորձարարական ճանապարհով ուսում– նասիրվել են արգանդի պարանոցի քաղց– կեղի կլինիկա–մորֆոլոգիական տվյալ– ները, առաջարկվել են համապատասխան դեղամիջոցներ, որոնք դանդաղեցնում են քաղցկեղային գոյացությունների զարգա– ցումը (Մ․ Այլամազյան)։ Հետազոտվել են տարբեր արտադր․ գործոնների ազդե– ցությունը կնոջ սեռական օրգանների ֆունկցիայի վրա, ձեռնարկվել են համա– պատասխան բուժ, և կանխարգելիչ մի– ջոցառումներ (Մ․ Մարտիկյան)։ Պարզվել է, որ որոշ արտադր․ ձեռնարկություննե– րում, հատկապես քիմ․, գինեկոլոգիական հիվանդացությունը աճում է։ Փորձնական եղանակով ուսումնասիրվել է սպիտակ առնետների կտղուցային փուլի և ձվա– րանների բազմացման ֆունկցիայի վրա քլորապրենի թունավոր ազդեցությունը, քրոնիկական թունավորման ժամանակ ձվարաններում հայտնաբերվել են ֆունկ– ցիոնալ և մորֆոլոգիական փոփոխություն– ներ (Ն․ Մելիք–Ալավերդյան, «Առնետ– ների ձվարանների բազմացման ֆունկ– ցիան և կտղուցային փուլը քլորապրենա– յին թունավորման ժամանակ», 1967, ռուս․)։ Աշխատանքներ են տարվել Ջեր– մուկ առողջարանում հանքային ջրով կանանց սեռական օրգանների բորբոքա– յին պրոցեսների բուժման հարցերի վե– րաբերյալ (Ա․ Ավետիսյան)։ Վերջին տարիներին մանկաբարձու– թյան և գինեկոլոգիայի բնագավառի հիմ– նական պրոբլեմը կնոջ, մոր և նորածնի առողջության պահպանության հարցի ուսումնասիրությունն է։ Հատկապես զար– գացել է գինեկոլոգիական ներզատաբա– նությունը։ Մշակվել և գործնականում ներդրվել է մեծահասակների և երեխանե– րի արգանդային արյունահոսությունների բուժման մեթոդը՝ ուղիղ աղիքային հիպո– թերմիայի միջոցով։ Գինեկոլոգիական ներզատաբանության բնագավառի հետա– զոտություններով պարզաբանվել են աղ– ջիկների սեռական հասունացման շրջա– նում առաջացող հիպոթալամուսային հա– մախտանիշը, դրա կլինիկական ընթացքը, տարբերակիչ ախտորոշման և բուժման մեթոդները։ Աշխատանքներ են կատար– վել նաև անպտղության հարցերի ուսում– նասիրման բնագավառում (Կ․ Ակունց և աշխատակիցներ)։ Մշակվել են կանանց միզասեռական օրգանների վնասվածք– ների ու խուղակների վիրաբուժական բուժման արդյունավետ մեթոդներ (Ա․ Տրդատյան)։ Հիշարժան են նաև պտղի ներարգանդային* թերզարգացման կլինի– կային, ախտորոշմանը և բուժման մեթոդ– ներին (Մ․ Վարդանյան), նեոնատալոգիա– յին (գիտություն նորածինների մասին), մեծահասակների և երեխաների գինեկո– լոգիական հիվանդությունների՝ ացիդո– ֆիլային կուլտուրայով բուժման և կան–