Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/420

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

խարգելման հարցերին նվիրված աշխա– տանքները։ Լ․ Մարգարյան Մաշկավեներոլոգիայի ձե– վավորմանն ու զարգացմանը նպաստել է 1926-ին Երեանի համալսարանի բժշկ․ ֆակուլտետում մաշկային և վեներական հիվանդությունների ամբիոնի (վարիչ՝ Գ․ Տեր–Գրիգորյան), համանուն ինստ–ի (գործել է 1929–1940-ը) և Երեանի բժշկ․ գիտ․ ընկերության մաշկավեներոլոգիա– կան բաժանմունքի (գործել է 1924–47-ը, 1947-ից՝ համանուն գիտական ընկերու– թյուն) հիմնադրումը։ Սկզբնական շրջանում ուսումնասիրվել են ՀՍՍՀ–ում՜ մաշկային վարակիչ ու վե– ներական հիվանդությունների տարածվա– ծությունը, համաճարակագիտությունը, վեներական հիվանդությունների սոցիա– լական պատճառները և մշակվել դրանց դեմ պայքարի արդյունավետ եղանակ– ներ։ Պարզվել է սիֆիլիսի ընթացքի վրա մալարիայի ազդեցությունը (Ն․ Հովսեփ– յանց), տրվել է սիֆիլիսային վարակի դինամիկան և հիմնավորվել սոցիալական բնույթը (Տ․ Շահվերդով), բացահայտվել է բորի համաճարակագիտությունը Հա– յաստանում (Ե․ Միրաքյան, «Բորը Հայկ․ մմՀ–ում», 1934, ռուս․)։ ՀՍՍՀ–ում թաքնը– ված սիֆիլիսով հիվանդ կանանց արգան– դի վգիկի հեղուկում առաջինն են հայտ– նաբերել դժգույն տրեպոնեմներ։ Մշակ– վել է սեղմ ժամկետում սիֆիլիսի բուժման մեթոդ, բացահայտվել ու հիմնավորվել է ատամների տարաճումների նշանակու– թյունը բնածին սիֆիլիսի ախտորոշման համար (Գ․ Տեր–Գրիգորյան)։ Հայրենա– կան մեծ պատերազմի և հետպատերազմ– յան տարիներին ուսումնասիրվել և գործ– նականում ներդրվե[ են մաշկի մակաբու– ծական հիվանդությունների (քոս, ոջլո– տություն, մաշկի թարախային հիվանդու– թյուններ) բուժման նոր դեղամիջոցներ, որոնք ստացվել են տեղական մատչելի հումքից (Դ․ Խաղաղով, Գ․ Տեր–Գրիգոր– յան), տրվել է տղամարդկանց (Ռ․ Աղա– սարյան) U կանանց գոնոռեայի բուժման համեմատական գնահատականը՝ սուլ– ֆանիլամիդային դեղամիջոցներով։ Պարզ– վել է արյան փոխներարկման արդյու– նավետությունը որոշ մաշկախտերի բուժ– ման գործում։ 60-ական թթ–ից հետազոտ– վել են տրիխոմիկոզների տարածվածու– թյունը, բացահայտվել են դրանց տարած– ման նոր ուղիներ ու օրինաչափություն– ներ, մշակվել են կանխարգելման ու բուժ– ման նոր եղանակներ (է․ Դանիելյան)։ Ուսումնասիրվել են պրոֆեսիոնալ սըն– կիկային հիվանդությունների առաջաց– ման գործոնները, մշակվել են բուժման և կանխարգելման կոնկրետ միջոցառում– ները գյուղական և քաղաքային պայման– ներում կիրառելու համար (Մ․ Միրաքյան, «Պրոֆեսիոնալ սնկիկային հիվանդու– թյունները», 1981, ռուս․), զբաղվել են Սոչիի պայմաններում ոտնաթաթերի էպի– դերմոֆիտիայի կլինիկայի, ընթացքի ու բուժման հարցերով, մշակվել է եղունգ– ների սնկիկային հիվանդության բուժման նոր եղանակ, որը ճանաչված է միությու– նում (Գ․ Անդրիասյան, «Եղունգների սըն– կիկային հիվանդությունները», 1951, ռուս․)։ Հայտնաբերվել ու նկարագրվել են նոր սնկիկային հիվանդություններ, ան– ջատվել են դրանց հարուցիչները (Գ․ Անդ– րիասյան, է․ Դանիելյան, Մ․ Միրաքյան), բացահայտվել են աճուկային էպիդերմո– ֆիտիայի կլինիկական ընթացքի, համա– ճարակագիտության և ուլտրակառուցված– քային նոր առանձնահատկություններ, առաջին անգամ հանրապետությունում հայտնաբերվել են ակտինոմիկոզները և խորը միկոզները, ուսումնասիրվել են եղունգների ոչ սնկիկային ախտահարում– ների առաջացման պատճառներն ու կլի– նիկան։ Հետազոտություններ են կատար– վել սինթետիկ կաուչուկի, սինթետիկ խե– ժերի, պլաստմասսաների, քրոմի ու նի– կելի և քիմ․ ռեակտիվների արտադրու– թյունում աշխատողների պրոֆեսիոնալ հիվանդությունների ուսումնասիրման բնագավառում։ Սիֆիլիսի վերաբերյալ բազմաթիվ հետազոտությունների շնոր– հիվ կատարելագործվել է Վասերմանի ախտորոշիչ–շիճուկաբանական ռեակ– ցիան, ուսումնասիրվել է բիցիլինի կիրառ– ման արդյունավետությունն այդ հիվանդու– թյան բուժման գործում։ Աշխատանքներ են կատարվել բնածին սիֆիլիսի կանխար– գելման և բուժման ուղղությամբ։ Մոսկվա– յի կենտրոնական մաշկավեներոլոգիա– կան ԳՀԻ–ի աշխատակիցների հետ համա– տեղ աշխատանքներ են կատարվել կրկըն– վող ու թաքնված սիֆիլիսի առաջացման պատճառների պարզաբանման ու ախտո– րոշման մեթոդների կատարելագործման ուղղությամբ։ Ուսումնասիրվել է բուժման նկատմամբ սիֆիլիսի շճաբանական կա– յունությունը և մշակվել այդ ձևերի բուժ– ման ու կանխարգելման մեթոդներ, մշակ– վել է նաև սիֆիլիսի բուժման արդյունա– վետ եղանակ՝ անտիբիոտիկների մեծ դոզաներով։ Ուսումնասիրվել են տրիխո– մոնոզային միզուկաբորբերի դիսպանսե– րացման, հայտնաբերման և բուժման հար– ցերը։ Հետազոտվել են Ջերմուկի և Ազա– տավանի հանքային ջրերի բուժիչ ազդե– ցությունը տարբեր մաշկային հիվանդու– թյունների վրա։ Ուսումնասիրվել է երե– խաների ալերգիական մաշկախտերի բժշկաաշխարհագրական տարածվածու– թյունը, բացահայտվել են գենետիկական ու իմունաբանական օրինաչափություն– ներ և բարձրլեռնային պայմանների բու– ժիչ ազդեցությունն այդ հիվանդություն– ների վրա։ է․ Դանիեսան, Մ․ Միրաքյան Հոգեբուժության զարգացումը Հայաստանում կապված է 1926-ին Երե– վանի համալսարանի բժշկ․ ֆակուլտե– տում նյարդախտաբանության և հոգեբու– ժության ամբիոնի ստեղծման (Ա․ Արզու– մանյան) հետ։ Գիտական հոգեբուժու– թյան բնագավառում լուրջ աշխատանքներ են կատարվել Հայրենական պատերազ– մից հետո, ուսումնասիրվել են գանգու– ղեղային վնասվածքների հետևանքները (Մ, Դավթյան), երկրամասային ախտաբա–» նություն համարվող մալարիային պսի– խոզները (Վ․ Հովհաննիսյան), ինչպես նաև բրուցելոզի, ռևմատիզմի, տուբեր– կուլոգի, գրիպի ժամանակ հանդիպող հոգեկան խանգարումները։ Աշխատանք– ներ են տարվել նաև Հայաստանի հոգե– բուժության պատմության և հոգեկան հի– վանդությունների կլինիկա–վիճակագրա– կան ուսումնասիրության, ինչպես նաև շիզոֆրենիայի բնագավառներում։ Մանրակրկիտ ուսումնասիրվել է անձի և գիտակցության (Ա․ Մեհրաբյան, «Անձը և գիտակցությունը», 1978, ռուս․), շիզո– ֆրենիայի պրոբլեմները (Ա․ Մեհրաբ– յան), լուսաբանվել են այդ հիվանդության վաղաժամ դրսևորումները և նրա նևրո– զանման ընթացքը (Ս․ Դավթյան, «Շիզո– ֆրենիայի վաղաժամ ախտորոշումը», 1972, ռուս․), շիզոֆրենիայի անընդմեջ ձևերի ընթացքի առանձնահատկություն– ները (Գ․ Աղբալյան), շիզոֆրենիայի և աթերոսկլերոզի դեպքում առաջացած դե– ֆեկտի կառուցվածքի և փոխհատուցման մեխանիզմի հարցեր (Մ․ Մելիք–Փաշա– յան, «Դեֆեկտը և կոմպենսացիան շիզո– ֆրենիայի և աթերոսկլերոզի դեպքում», 1983, ռուս․)։ Բազմակողմանի հետազոտություններ են կատարվել թմրամոլության ուսումնա– սիրման ուղղությամբ, լուսաբանվել են հաշիշիզմի և հաշիշային պսիխոզների (Վ․ Հովհաննիսյան, «Հաշիշիզմը և հաշի– շային պսիխոզները», 1971), ալկոհոլա– յին ատիպիկ և խառը պսիխոզների կլի– նիկան (Կ․ Դանիելյան, «Ալկոհոլային ատիպիկ և խառը պսիխոզների կլինի– կան», 1982)։ Աշխատանքներ են կատարվել հատկա– պես էպիլեպսիայի ուսումնասիրության բնագավառում, օգտագործվել են փորձա– րարա–հոգեբանական և կլինիկա–կատամ– նեստիկ մեթոդներ։ Լուսաբանվել են էպի– լեպտիկ պսիխոզների ընթացքի կլինիկա– կան, էլեկտրաֆիզիոլոգիական (էլեկտրա– ուղեղագրական) առանձնահատկություն– ները, պարզվել են էպիլեպսիայով հի– վանդների գլխուղեղում (տարբեր հաճա– խականության լուսախթանման դեպքում) առաջացած ֆունկցիոնալ փոփոխություն– ները, ծայրամասային արյան տարրերում նուկլեինաթթուների և որոշ ֆերմենտնե– րի գենետիկական նշանակությունը, ար– յան մեջ և ողնուղեղային հեղուկում լակ– տադեհիդրոգենազ ֆերմենտի ընդհանուր ակտիվության փոփոխությունը, որոնց շնորհիվ էական շտկումներ են մտցվել էպիլեպսիայի վաղաժամ հայտնաբերման, տարբերակիչ ախտորոշման, ելքի և արդ– յունավետ բուժման, կանխարգելման, բժշկածագումնաբանական կոնսուլտա– ցիաների և այլ հարցերում։ Ուսումնասիրվել են հոգեդեղաբուժու– թյան որոշ հարցեր, փորձարկվել են նո– րաստեղծ պսիխոլեպտիկ դեղամիջոցներ։ Հրատարակվել ու վերահրատարակվել է ՍՍՀՄ–ում ճանաչում գտած՝ Գ․ Բուռնազ– յանի «Պսիխոֆարմակոլոգիա» մենագրու– թյունը։ Կարևոր աշխատանքներ են կատարվել նաև նյարդահոգեկան հիվանդություննե– րի համաճարակագիտության ուսումնասի– րության բնագավառում, պարզվել են էպիլեպսիայի, մանիակալ–դեպրեսիվ պսի– խոզի, սահմանային հիվանդությունների (նևրոզներ, պսիխոպաթիաներ և ռեակ– տիվ վիճակներ) համաճարակագիտական առանձին հարցեր։ Կատարվում են նաև ՀՍՍՀ–ում ալկոհոլամոլության և թմրա– մոլության տարածվածության կլինիկա–