Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/42

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


թյամբ և, հավանաբար, արաահայաում միոգեոսինկլինալային և էվգեոսինկլինա– լային գոտիների սահմանը։ 4000–4200 մ բարձրությունից դիտված դաշտը բնութագրվում է իրար հաշորդող մինիմումների և մաքսիմումների փոխ– զուգահեո գոտիներով։ Ամենաինտենսիվ դրական անոմալիաները (մինչև 700 նՏչ) ամբողջությամբ վերցրած, դիտվում են նորագույն հրաբխայնության գոտում։ Հնամագնիսականությունը։ Ըստ մեգոկայնոգոյան հասակի (մին– չև 230 մլն տարի) հրաբխածին, ներծին և նստվածքային ապարների հնամագնի– սական ուսումնասիրությունների, ՀՍՍՀ տարածքի շերտագրական կտրվածքում բացահայտված են 29 ուղիղ և 22 հակա– դարձ մագնիսացված գոտիներ։ Առաջին անգամ հանրապետությունում հայտնա– բերված են նոր հակադարձ մագնիսական գոտիներ՝ յուրայի և էոցենի հասակի շերտախմբերում։ Կազմված է ՀՍՍՀ մե– զոկայնոզոյի ռեգիոնալ հնամագնիսա– կան–շերտագրական ամփոփիչ սանդղա– կը։ Այս ուսումնասիրությունների համա– ձայն, Երկրի մագնիսական դաշտը բազ– մաթիվ անգամ փոխել է իր բևեռականու– թյունը, իսկ մագնիսական բևեռի կոոր– դինատները ուրույն հետագծով ժամանակի ընթացքում որոշակիորեն տեղափոխվել են։ Այս տվյալները ընդգրկված են հնա– մագնիսական համաշխարհային ամփո– փագրերում։ Ստացված հնամագնիսական տվյալներով ճշտվել են ՀՍՍՀ տարածքի որոշ երկրբ․ կտրվածքների հասակները։ Գրավիտացիոն դաշտի ոչ մակընթացային փոփոխա– կ ու մ ն և ր։ Զանգեգուրի, Արարատյան, Շիրակի երկրադինամիկական փորձա– դաշտերում և հանրապետության առան– ձին ծանրաչափական (գրավիմետրական) 25 հենակետերում 1970-ից կատարված բարձր ճշգրտության կրկնվող դիտար– կումները, տարեկան և սեզոնային պար– բերությամբ, ցույց են տալիս, որ ձգողա– կան դաշտը ժամանակի ընթացքում փո– փոխվում է։ Այդ փոփոխակումները, շնոր– հիվ մշակված մեթոդիկայի, գրանցվում են 0,95-ից մինչև 0,997 վստահելի հավա– նականությամբ, տրված վստահելի մի– ջակայքում (0,6 մկմ/վ2)։ Ավելի քան տասը տարիների ընթաց– քում ստացված արդյունքների վերլուծու– թյունից պարզվել է, որ գրավիտացիոն դաշտի ոչ մակընթացային փոփոխակում– ները ակտիվ խորքային բեկվածքների շրջանում գերազանցում են տարեկան 1 մկմ/վ2 արժեքը այն դեպքում, երբ դի– տարկման սխալը նշանափոխ բնույթ է կրում և չի անցնում 0,3 մկմ/վ2-ուց։ Սովո– րաբար այդպիսի փոփոխակումների պատ– ճառը սեյսմատեկտոնական պրոցեսներն են, ֆլյուիդների տեղաշարժերը (խորքա– յին շրերի մակարդակի անոմալ փոփոխու– թյունները և այլ հեղուկ կամ գազային նյութերի տեղաշարժերը)։ Այդ փոփոխա– կումները, ինչպես նաև ժամանակակից ուղղաձիգ շարժումները, որոնց արագու– թյունը երբեմն Զանգեգուրի սեյսմաակ– տիվ գոտում հասնում է տարեկան 10– 15 t/ /–ի, մի քանի անգամ գերազանցում են այն Փոփոխակումները, որոնք դիտ– վում են երկրակեղևի ավելի կայուն բե– կորների (բլոկների) վրա։ Մագնիսական դաշտի փո– փոխակումները։ Երկրի մագնի– սական դաշտի փոփոխակումը կազմում է Երկրի մագնիսական դաշտի շատ փոքր մասը՝ 1%–ը։ Սակայն այդ փոփոխակման ուսումնասիրությունը կարևոր նշանակու– թյուն ունի Երկրի կառուցվածքի հետազո– տության համար։ Մագնիսական դաշտի փոփոխակումնե– րի պատճառներ կարող են հանդիսանալ, ա․ իոնաոլորտային էլեկտրական հոսանք– ները, որոնք պարբերաբար փոփոխվում են՝ կապված Երկրի օրական պտույտի հետ։ Նման Փոփոխակումը կոչվում է օրա– կան կամ արեգակնային։ Նրա մեծությու– նը կախված է Արեգակի ակտիվությունից, և ըստ դրա տարբերվում են փոփոխակ– ման հանդարտ ու մրրկային տեսակներ։ բ․ Երկրի կեղևում ընթացող ֆիզիկա–քիմ․ փոփոխությունները, որոնք առաջացնում են Երկրի մակերևույթի վրա տեղային անոմալ վւոՓոխակումներ։ գ․ Երկրի մի– ջուկում կատարվող շարժումները՝ կապ– ված Երկրի մագնիսական դաշտի հետ։ ՀՍՍՀ տարածքի համար օրական կամ արեգակնային վւոփոխակումը հասնում է մինչև 50 նՏչ–ի, որի միշին մեծությու– նը կախված է նաև տարվա եղանակնե– րից։ Երկրակեղևում ֆիզիկա–քիմ․ փոփոխու– թյունների հետ կապված փոփոխակումը ուսումնասիրվել է Զանգեգուրի հվ–ում և Գեղամա լեռների տարածքում։ Այն համապատասխանաբար կազմում է 15 և 25 նՏչ, որը մասնավորապես կապված է նաև այդ շրջանների տեկտոնական ակ– տիվության հետ։ Տարեկան կամ դարավոր փոփոխակու– մը հանրապետության տարածքում մինչ!ւ 1974-ը ուներ զրոյական արժեք։ Կապված արևմտաեվրոպական անոմալ կենտրոնի ցրման հետ, 1977-ին տարեկան փոփոխա– կումը հասավ 15 նՏչ–ի։ Երկրաշարժեր։ Հայկ․ լեռնաշ– խարհը Երկրի սեյսմաակտիվ շրջաննե– րից է և մտնում է Միշերկրածովային սեյս– միկ գոտու մեջ։ Երկրաշարժերի մասին եղած հարուստ պատմ․ տվյալներով (ի դեպ, Հայաստանը այն քիչ շրջաններից է, ուր տվյալներ կան մոտ երկու հզ․ տար– վա համար) երկրաշարժի առավելագույն ուժը հասել է տասը բալի (Երզնկայի շըր– շան)։ Երկրաշարժերի առավելագույն բա– վականությունը անցնում է տասից։