Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/422

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


տարածվածության, քթի–կոկորդի–ական– ջի գիգանտ ուռուցքների կլինիկայի և բուժման վերաբերյալ։ Փորձառական և կլինիկական հետազոտությունների հի– ման վրա մշակվել են բերանի խոռոչի, ըմպանի U կերակրափողի քիմ․ այրվածք– ների կլինիկայի U բուժման հարցերը, առաջարկվել է կերակրափողի այրվածքի բուժման մեթոդը՝ առանց ձողարկման, սպիական հյուսվածքի աճը կանխող դե– ղամիջոցներով։ Բացահայտվել է բրոն– խային հեղձուկի և քթի ու հարքթային ծո– ցերի ախտաբանության Փոխադարձ կապը։ Ուսումնասիրվել են հայմորյան և ճակա– տային ծոցերի բորբոքման ժամանակ խնայողական բուժման (Ի․ Ագիգյան, Բ, Դունայվիցեր), ինչպես նաև հարքթա– յին ծոցերի քրոնիկական բորբոքման դեպ– քում գլխուղեղի նյարդավեգետատիվ և անոթային ռեակցիաների արդյունավե– տությունը (Ա․ Դյուլխասյան և ուրիշներ)։ Կիրառվում են դեմքի և քթի արտաքին մասի տարբեր ձևախախտումների վիրա– բուժական–պլաստիկ վիրահատություն– ների մեթոդներ։ Կ․ Շաքարյան Ակնաբան ու թյան զարգացումը պայմանավորված է 1925-ին Երևանի հա– մալսարանի բժշկ․ ֆակուլտետում, Հ․ Կա– նայանի նախաձեռնությամբ, իսկ 1960-ին՝ բժիշկների կատարելագործման ինստ–ում ակնաբանության ամբիոնների կազմա– կերպմամբ։ Սկզբնական շրջանում ուսում– նասիրվել են տրախոմայի և գարնանային կատարի բուժման հարցերը, մշակվել է տրախոմայի բուժման ինքնատիպ մե– թոդ՝ սուլֆիդինի լուծույթի ներերակային ներարկումներով (Բ․ Մելիք–Մուսյան)։ Բ․ Մելիք–Մ ուս յանը և Հ Դեմիրչօղլյանը ՍՍՀՄ–ում առաջինն են ներդրել (1954) էլեկտրացանց հնագրության մեթոդը։ Ս․ Մալա յանը ՀՍՍՀ–ում առաջինն է ստեղ– ծել տեսողության սրության որոշման հա– յերե՛ն աղյուսակների հավաքածու։ Ե․ Բլա– վասակայայի ղեկավարությամբ աշխա– տանքներ են կատարվել գլաուկոմայի, տեսողության օրգանի վնասվածքաբանու– թյան, աչքի առաջային բաժնի բուժիչ– օպտիկական վիրահատությունների բնա– գավառում ևն։ Առաջարկվել է լայն անկյու– նային գլաուկոմայի կոմպլեքսային բուժ– ման մեթոդ (Ս․ Մուրադյան)։ Մշակվել է ակնագնդի հերմետիզացման և վերականգ– նման մեթոդ (աչքի թափանցող մեծածա– վալ վնասվածքների դեպքում)՝ պահա– ծոյած ապակենման մարմնի փոխպատ– ՝վաստմամբ։ Մշակվել է դիակի աչքից ապակենման մարմնի վերցման, պահա– ծոյացման և երկարատև պահպանման մե– թոդ, որը ներդրվել է ՍՍՀՄ ակնաբանա– կան մի քանի (Երևանի բժշկ․, Նովոկուզ– նեցկի, Լենինգրադի բժիշկների կատա– րելագործման ինստ–ների, Մոսկվայի Հելմհոլցի անվ․ ակնաբանական ԳՀԻ–ի են) կլինիկաներում (Մ․ Դզգզյան)։ 60- ական թթ–ից ուսումնասիրվել են աչքի տարբեր հիվանդությունների ժամանակ եղջերապատվաստման հարցերը, առա– ջին անգամ փոխպատվաստման համար օգտագործել են նորածնի դիակից վերց– րած եղջերաթաղանթ (բրեֆոեղջերաթա– ղանթ); Մշակվել են նաև աչքի սպի տա– պատ յանի, ապակենման մարմնի պահա– ծոյացման մեթոդներ (Տ, Օսիպյան և աշխատակիցներ)։ Առաջարկվել են եղջե– րաթաղանթի Փոխպատվաստողների կի– րառման և ամրացման եղանակներ, վի– րապատությունների նոր մեթոդներ։ Փորձարարական եղանակով մշակվել է աչքի ռեֆրակցիայի շտկման ինքնատիպ մեթոդ4 բրեֆոեղջերաթաղանթով (Ե․ Բլա– վատսկայա, «Ռեֆրակցիոն եղջերապատ– վաստում», 1973, ռուս․)։ 70–80-ական թթ․ աշխատանքներ են կատարվել ցանցա– թաղանթի և տեսողական նյարդի տարբեր հիվանդությունների ախտորոշման նպա– տակով էլեկտրացանցենագրության մե– թոդի կատարելագործման բնագավառում։ Տեսողական վերլուծիչի և նրա բաժինների վիճակի գնահատման նպատակով մշակ– վել են էլեկտրացանցենագրի վերլուծու– թյան յուրօրինակ մեթոդներ (Լ․ Բարսեղ– յան, Ի․ Միրզա–Ավագյան և ուրիշներ)։ Առաջարկվել են ոսպնյակի արտապատի– ճային հեռացման, գարնանային կատա– րի բարդացած ձևերի վիրաբուժական բուժման (Վ․ Մարգարյան և ուրիշներ), եղջերաթաղանթի խորը շերտերից և ոսպ– նյակից օտար մարմինների հեռացման (Լ․ Բարսեղյան), պոլիմերային սոսնձի (Արմեն–Кз) կիրառմամբ՝ անկար եղջերա– պատվաստման, բրեֆոՓոխպատվաստու– կի կիրառմամբ՝ սպիտապատյանի ամ– րացման, աչքի վնասվածքների և ցանցա– թաղանթի կազմափոխման դեպքում՝ մագ– նիտոֆորեզի, եղջերաթաղանթաբորբի ծանր ձևերի՝ լազերով բուժման, հերպե– սային եղջերաթաղանթաբորբի ախտորոշ– ման մեթոդները։ Աշխատանքներ են տար– վել նոր ինքնատիպ սարքերի ու գործիք– ների ստեղծման և եղածների ձևաՓոխման ուղղությամբ, առաջարկվել են տեսախթա– նիչ, վերքալայնիչ, կպումները հատող շպատել–դանակ։ Մ․ Գզգզյան Մանկաբուժության զարգա– ցումը ՀՍՍՀ–ում սկսվել է 1921-ից, երբ ՏՍՍՀ առժողկոմատին կից ստեղծվեցին մայրության և մանկության պահպանու– թյան, երեխաների և դեռահասների առող– ջության պահպանման բաժիններ, 1931-ին՝ մայրության և մանկության պահպանու– թյան ինստ․։ 1926-ին, Հ․ Դաբրիելյանի մասնակցությամբ, Երևանի համալսարա– նի բժշկ․ ֆակուլտետում ստեղծվել է ման– կաբուժության ամբիոն։ Հետագայում հա– մանուն ամբիոններ են ստեղծվել բժշկ․ և բժիշկների կատարելագործման ինստ–նե– րում։ Սկզբնական շրջանում ուսումնասիրվել են երկրամասային ախտաբանության, հատկապես մալարիայի և լեյշմանիոզի հարցերը, հայտնաբերվել և մանրամասն նկարագրվել են մալարիայի գլխուղեղա– յին (էնցեֆալիտիկ, մենինգիտային) ձևն րը (Հ․ Գաբրիելյան)։ Հայտնաբերվել են բնածին մալարիայի դեպքեր, բացահայտ– վել են մալարիայով հիվանդ մորից ծնված երեխաների զարգացման առանձնահատ– կությունները (Գ․ Արեշյան)։ Նկարագրվել են պատերազմի ժամանակ մալարիայի ծանր ընթացքը և նրան ուղեկցող բարդու– թյունները՝ այդ թվում հիպո– և ավիտա– մինոզները (Ս․ Սլկունի)։ Դեռևս 1922-ին նկարագրվել էին ընդերային լեյշմանիո– զի դեպքեր (Հ․ Գաբրիելյան), 1945– 1965-ին մանրամասն ուսումնասիրվել են այդ հիվանդության կլինիկական տարբե– րակները, դրա ժամանակ սպիտակուցա– յին վւոխանակության առանձնահատկու– թյունները, մշակվել են երեխաների լեյշ– մանիոզի կոմպլեքսային բուժման հար– ցերը, որի շնորհիվ այդ հիվանդությունը վերացավ հանրապետությունում (Բ․ Զու– լումյան)։ Ուսումնասիրվել է երեխաների բրուցելոզը, մշակվել կանխարգելման և բուժման միջոցառումներ։ Պարզվել են մանկական վարակիչ հիվանդությունների (կարմրուկ, դիֆթերիա, քութեշ) համա– ճարակային տարածվածության, կլինի– կական ընթացքի և ելքի հարցերը (Հ․ Գաբ– րիելյան)։ Բացահայտվել է լուծի պատ– ճառագիտությունը, այդ թվում վարակիչ բնույթը, մանրամասն նկարագրվել դի– զենտերիայի և ստամոքս–աղիքային հա– մակարգի մյուս սուր վարակիչ հիվանդու– թյունների կլինիկական դրսևորման ձևե– րը, հատկապես նյարդային համակարգի ախտահարումն այդ հիվանդությունների ծանր ընթացքի ժամանակ։ Ուսումնասիր– վել է մարսողության թունավոր խանգա– րումը (տոքսիկ դիսպեպսիա)՝ համադրե– լով ջրա–աղային և սպիտակուցային փո– խանակության խանգարումների և ոչ– առանձնահատուկ իմունիտետային ցու– ցանիշների հետ, մշակվել են ստամոքս– աղիքային հիվանդությունների կոմպլեք– սային բուժման մեթոդներ՝ խթանիչ պատ– րաստուկների (պլազմա, գամմա–գլոբու– լին ևն) կիրառմամբ։ Բազմակողմանիորեն հետազոտվել են լեղուղիների բորբոքա– յին հիվանդությունների պատճառագի– տությունը, կլինիկական առանձնահատ– կությունները, մշակվել Փուլային բուժման հիմնական սկզբունքները (Վ․ Աստվածա– տրյան, «Երեխաների լեղուղիների բոր– բոքային հիվանդությունները», 1971, ռուս․)։ Ուսումնասիրվել է պոլիոմիելիտի կլի– նիկան, կիրառվել են վիրուսաբանական մեթոդներ, որոնց զուգակցումը կանխար– գելիչ պատվաստումների հետ հանգեց– րել է պոլիոմիելիտով հիվանդացության խիստ նվազման։ Բացահայտվել են երե– խաների տուբերկուլոզի կլինիկական դրսևորումները տարբեր տարիքային խմբերում, պարզվել է հիվանդության ծանր ընթացքի և սպիտակուցային փոխա– նակության խանգարման փոխադարձ կապը, որի հիման վրա առաջարկվել են խթանող դեղամիշոցներ (պլազմա և դրան վւոխարինողննր)։ Հետազոտություններ են կատարվել արյան համակարգի հի– վանդությունների ուսումնասիրման բնա– գավառում, հատկապես տարբեր պատ– ճառագիտության սակավարյունություն– ների, դրանց տարբերակիչ ախտորոշման վերաբերյալ, հիմնավորվել են բուժման հիմնական սկզբունքները (Թ․ Գաբրիել– յան)։ 50–-60-ական թթ–ից սկսած ուսում– նասիրվում են ռևմատիզմի հարցերը, ապացուցվել է օրգանիզմի բակտերիային (ստրեպտոկոկային) գերզգայնացման, կենսաքիմ․ և իմունաբանական փոփոխու– թյունների դերը հիվանդության ախտա– ծնության մեջ։ Զբաղվել են ռևմատիզմի ժամանակ սիրտ–անոթային համակարգի փոփոխություններով (Ռ․ Գալստյան),