Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/423

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


հայանաբերվել են նաև այլ օրգանների ու համակարգերի ւիաիոխություններ, ած– խաջրաաային Փոխանակության խանգա– րումներ, որոնք պայմանավորված են լյարդի և ինսուլինային ապարատի ֆունկ– ցիայով։ Պարզվել է ոսկրածուծի արյունա– ստեղծման ֆունկցիայի փոփոխություն– ներով պայմանավորված սակավարյունու– թյան բնույթը։ Բացահայտվել է թոքաբորբի պատճա– ռագիտական գործոնների մեջ վիրուսա– յին վարակի գերակշռությունը, կենսա– քիմ․, ֆերմենտային խանգարումների U ալերգիական մեխանիզմների ազդեցու– թյունը հիվանդության ընթացքի վրա։ Ուսումնասիրվել են մինչև մեկ տարեկան երեխաների թոքաբորբի հարցերը (Ս․ Իբո– յան, «Մինչև մեկ տարեկան երեխանե– րի թոքաբորբը», 1976)։ 60-ական թթ–ից ՀՍՍՀ–ում ուսումնասիրվում են երեխանե– րի երիկամների հիվանդությունները՝ հատկապես տարածուն կծիկաերիկամա– բորբը։ Նկարագրվել են երիկամաբորբի կլինիկա–լաբորատորային առանձնահատ– կությունները, համադրելով ջրա–աղային, սպիտակուցային և նյութափոխանակու– թյան այլ ձևերի խանգարումների հետ (Ռ․ Մինասյան, Մ․ Իբոյան)։ Ուսումնասիրվել են երիկամաբորբի ըն– թացքում օրգանիզմի իմունաալերգիական վերափոխումների դրսևորումները, մշակ– վել վաղ ախտորոշման և բուժման մեթոդ– ներ։ Ապացուցվել է երիկամաբորբի բուժ– ման արդյունավետությունը։ Ուսումնասիրվել են նորածինների ֆի– զիոյոգիան և ախտաբանությունը։ Հետա– զոտություններ են կատարվում նաև երե– խաների պարբերական հիվանդության բնագավառում, պարզվել են կլինիկական դրսևորման, օրգանների և համակարգերի ախտահարման ձևերը։ Ներկայումս աշխատանքներ են տար– վում երեխաների կյանքի առաջին տարում հիվանդացության և մահացության պատ– ճառների, թոքաբանության, երիկամաբա– նության, սիրտ–անոթային համակարգի, վարակիչ հիվանդությունների, նորածին– ների ախտաբանության ուսումնասիրու– թյան գծով։ Վ․ Աստվւս ծա արյան Մանկական վիրաբուժու– թ յ ա ն զարգացումը պայմանավորված է 1965-ին բժշկ․ ինստ–ում համանուն ամ– բիոնի ստեղծմամբ (վարիչ՝ է․ Մարտիկ– յան)։ 1966–67-ին ՀՍՍՀ–ում առաջին անգամ իրականացվել են երեխաների մի շարք եզակի ու բարդ վիրահատություններ (կե– րակրափողի պլաստիկա, նորածիննե– րի թոքի մասնահատում, պրոկտոպլաս– տիկա՝ Հիրշպրունգի հիվանդության ժա– մանակ) և ներդրվել հետազոտման մեթոդ– ներ՝ բրոնխադիտում, կերակրափողադի– տում, բրոնխագրություն, սպլենոպորտո– գրաֆիա (Ա․ Վանյան)։ Հաջողությամբ կիրառվում են գոյու– թյուն ունեցող բոլոր պրոկտոպլաստիկ վիրահատությունները՝ հաստ աղիքի արատների ժամանակ։ Իրականացվել են երիկամների, միզածորանի, միզապար– կի և միզուկի արատների ժամանակ օր– գանը պահպանող մի շարք վիրահատու– թյուններ (Ջ․ Զաքարյան)։ ՀՍՍՀ–ում առաջինն են կիրառվել բնա– ծին հոդախախտի (կոնքազդրային հոդի դիսպլազիայի) կանխարգելման և բուժ– ման մեթոդները նորածնության շրջա– նում։ Աշխատանքներ են կատարվել շըն– չառական օրգանների սուր վիրաբուժա– կան հիվանդությունների անհետաձգելի ախտորոշման և բուժման (Ա․ Վանյան), որովայնամզաբորբի, բնածին հոդախախ– տի և ծանր կրուպների բուժման (Վ․ Գե– վորգյան), քրոնիկական թոքաբորբերի ժամանակ բրոնխների միկրոֆլորայի և իմունիտետի հարցերի վերաբերյալ։ Մը– շակվել և կատարելագործվել են գաղտնա– մորձության (կրիպտորխիզմ) և հիպոս– պադիայի (միզուկի արատ) բուժման վի– րաբուժական մեթոդներ։ 1971-ից 4-րդ հիվանդանոցում բացվել է ՀՍՍՀ–ում առա– ջին մանկական վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունքը, որ– տեղ զբաղվում են մանկական ռեանիմա– տոլոգիայի հարցերի մշակմամբ։ Վանյան Գյուղատնտեսական գիտություն– ներ Հայաստանում գյուղատնտ․ գիտություն– ները ձևավորվել են արտադրող, ուժերի և սոցիալ–տնտ․ հարաբերությունների զարգացմանը զուգընթաց։ Դրանց առան– ձին բաժինների սաղմերը վերաբերում են հնագույն ժամանակներին, երբ մար– դու դիտողականությամբ ձեռք բերած փոր– ձառությունը (սերմեր ծլեցնելը, նոր բույ– սերի ստացումը, որսած կենդանու ձագե– րին տանը պահելը ևն) բույսերի մշակման և կենդանիների ընտելացման ուղեցույց դարձավ։ Անմիջականորեն գործնական փորձից վերցրած բույսերի մշակման և կենդանիների բուծման ձևերը որպես գի– տելիք և կանոն սերնդեսերունդ փոխանց– վել են բանավոր։ Գրերի գյուտից և դա– սական գրականության սկզբնավորումից հետո, այդպիսի գիտելիքները, ինչպես նաև բնաշխարհիկ որոշ բույսերի և կեն– դանիների նկարագրությունները, գյուղա– տնտեսության առանձին ճյուղերի զար– գացման մասին եղած տեղեկություն– ներն աստիճանաբար ընդգրկվել են պատմ․ և աշխարհագր․, եկեղեցափիլի– սոփ․ աշխատություններում (Բարսեղ Կե– սարացի, Ղազար Փարպեցի, Մովսես Իա– րենացի, Գրիգոր Մագիստրոս և ուրիշ– ներ)։ Այդ շրջանում արդեն կուտակված էր մասնավորապես խաղողի վազի, պըտ– ղատու ծառատեսակների, քունջութի, բամբակենու, կտավատի, հացահատիկա– յին ու բանջարաբոստանային և այլ բույ– սերի մշակությանը, ձիաբուծությանը, շե– րամապահությանը, մեղվապահությանը և անասնապահության այլ ճյուղերին վե– րաբերող էմպիրիկ հարուստ նյութ։ Չնա– յած այդ նյութերի բազմազանությանը, այնուամենայնիվ մինչև Կիլիկյան հայկ, թագավորության ժամանակաշրջանը զուտ գյուղատնտ․ գիտ․ երկ կամ թարգմ․ գործ չի ստեղծվել։tXII–XIII դդ․ Կիլիկյան Հայաստանում արաբ․ տարբերակից թարգմանվել է «Գեոպոնիկան» (հայերեն «Գիրք վաստակոց», հրտ․ Վնա․, 1877), որը հիմնականում արտացոլում է հուն․ բնագրի բովանդակությունը։ «Գիրք վաս– տակոցի» 332 գլուխներում ընդգրկված են հողագիտության (հող ճա– նաչելու միջոցները, դրա ընտրությունը ևն), բուսաբուծության (սերմի ընտրությունը, ցորենի, գարու, ոսպի, սիսեռի, բակլայի, կորեկի, կտավատի, կանեփի ցանքը, ցանքի, բերքահավաքի, կալսելու ժամկետները ևն), ա յ գ և գ ո ր– ծ ու թ յ ան (այգետնկման համար հո– ղամասի ընտրությունը, փոսերի խորու– թյունը և հեռավորությունը, այգեփորը, խաղողի առանձին փոփոխակները, էտը, խաղողի վազի հիվանդությունները ևն), բանջարաբուծության (շաղգա– մի, բողկի, վարունգի, սոխի, սխտորի, ծնեբեկի ևնի մշակությունը, խնամքը), բույսերի հիվանդ ու թյ ու ննե– րի և վնասատուների նկարա– գրությունը, դրանց դեմ պայքարի ձևերը, ձիաբուծության, մեղվապա– հության, թռչնաբուծության և անասնապահության այլ ճյուղերին վե– րաբերող բազմաբնույթ հարցեր։ Սելջուկյան, մոնղ․ արշավանքների, XVI–XVIII դդ․ Հայաստանի տարածքում ընթացող թուրք–իրան․ ընդհարումների ժամանակ գյուղատնտեսության ճյուղերի և գյուղատնտ․ գիտությունների զարգա– ցումն անկում է ապրել։ Անդրկովկասի, ինչպես նաև Արլ․ Հա– յաստանի գյուղատնտեսությունն ուսում– նասիրելու և նրա զարգացումը խթանելու նպատակով 1850-ին Թիֆյիսում հիմնա– դրվում է Կովկասյան գյուղատնտ․ ընկե– րությունը և Արլ․ Հայաստանի գյուղա– տնտեսության մասին տեղեկությունները, ճյուղի զարգացման հնարավորություններ և այլ հարցեր լուսաբանել են «Զապիսկի» («Записки»), «Օտչյոտի» («Отчеты»), «Տրուդի» («Труды»), «Կավկազսկիյ կա– լենդար» («Кавказский календарь») հանդեսներում և «Կավկազսկոյե սելսկո– յե խոզյայստվո» («Кавказское сельское хозяйство») թերթում։ Նույն ժամանակա– շրջանում Կ․ Պոլսում կազմակերպվում է Երկրագործ, ընկերությունը (հիմնադիր" Գ․ Աղաթոն)։ XIX դ․ 2-րդ կեսից երկրագործության, պտղաբուծության, այգեգործության, անասնաբուծության և նրա առանձին ճյու– ղերի վարման (Ն․ Տաղավար յան), շերա– մապահության (Գ․ Թորգոմյան), կաթնա– տնտեսության (Գ․ Չոպանյան), հավաբու– ծության (Հ․ Տանցիկյան), խոզաբուծու– թյան (Մ․ Ավետիսյան) վերաբերող տար– բեր հարցեր լուսաբանվել են «Բազմա– վեպ», «Երկրագունդ», «Գիտական շար– ժում», «Գյուղատնտես», «Արոր», «Մշակ», «Մուրճ» և այլ հանդեսներում ու թերթե– րում։ XIX դ․ վերջերից հետազոտվել և նկա– րագրվել են Կովկասում տարածված գյու– ղատնտ․ կենդանիների ցեղերը, ուսում– նասիրվել խոշոր և մանր եղջերավոր կեն– դանիների բուծման աշխատանքները, Ան– դըրկովկասում կազմակերպվել է կաթնա– տնտեսության գործը, կատարելագործվել են կաթնատնտ․ մեքենաներն ու գործիք– ները՝ սերզատ, խնոցի, պանրի մամլիչ են (Ալ․ Քալտնթաբ)։