Հայաստանում գյուղատնտ․ գիտություն– ների զարգացման գործում մեծ ներդրում ունեն նաև ռուս գիտնականները։ XIX դ․ վերջերին և XX դ․ սկզբներին նրանք պար– բերաբար հետազոտել են Լոռվա սեահո– ղերի ծագման և զարգացման ուղիների, ձևաբանական հատկանիշների, կարգա– բանության, ագրոարտադր․ առանձնա– հատկությունների (Ս․ Զախարով), Ազատ գետի ավազանի հողերի ոռոգման (Ի․ ժի– լինսկի), Հայաստանում տարածված 50 տեսակ վնասատու միջատների առանձնա– հատկությունների (Բ․ Ուվարով), Կարսի, Երևանի նահանգի պտղաբուծության (Ա․ Ռոլով), Հայաստանի անասնապա– հության զարգացման առանձնահատկու– թյունների, տավարի, ոչխարի և գյուղա– տընտ․ այլ կենդանիների ցեղերի գնա– հատման, բնական կերային պաշարների օգտագործման (Ա․ Դլասգո, Ն․ Անդրո– նիկով, Պ․ Զելենսկի) և այլ խնդիրներ։ Հայաստանում սովետական կարգերի հաստատումից հետո ստեղծվեցին ԳՀԻ–ների, փորձակայանների, բուհերի լայն ․ցանց։ Հողագիտություն։ Որպես բնագիտու– թյան ինքնուրույն ուղղություն, հողագի– տությունը Հայաստանում ձևավորվել է սո– վետական կարգերի հաստատումից հետո՝ հանրային հողօգտագործման պահանջնե– րին համապատասխան։ 1920–30-ական թթ․ Սովետական Հայաստանի հողագետ– ներն սկսում են ծրագրված ուսումնասի– րել տարբեր շրջանների հողածածկույթի առանձնահատկությունները, գյուղատնտ․ արտադրությունում հողատեսքերի օգտա– գործման հնարավորության, հողերի ոռոգ– ման, հողաբարելավման, հողապաշտպան համալիր միջոցառումների մշակման հար– ցերը, Սևանա լճի ավազանում զարգացող հողերի աշխարհագր․ տարածման օրինա– չափությունները, դրանց ծագումը, մոր– ֆոգենետիկ․ առանձնահատկությունները (Բ․ Գալստյան, Ա․ Նալբանդյան, Ս․ Խա– չատրյան և ուրիշներ)։ 1929-ին Հայաս– տանի հողժողկոմատի ջրային տնտեսու– թյանը կից կազմակերպվեց «Հողային խումբ» (Ա․ Նալբանդյան, Պ․ Պողոսով, Ա․ Չիթչյան, Հ․ Անանյան և ուրիշներ), որը մշակեց «Մեծ Սարդարապատի», Արազդայանի տափաստանների, Լամբա– լուի հարթավայրի, Կարճևանի ևնի հո– ղային զանգվածների իրացման, ոռոգ– ման, հողաբարելավման միջոցառումները և դրանց քարտեզագրման հարցերը։ 1926–34-ին կազմվում են Հայաստանի հողածածկույթի (առաջին անգամ) և հո– ղագիտ․ քարտեզներ (Բ․ Գալստյան)։ 1934-ին Հայաստանի հողժողկոմատի պա– րարտացման գիտահետազոտական կա– յանի կազմում ստեղծված հողերն ուսում– նասիրող խումբը (Հ․ Անանյանի ղեկավա– րոքթյամբ) հետազոտում է Արարատյան դաշտի շրջանների տարբեր տնտեսու– թյունների հողածածկույթը։ 1930–40-ին Արարատյան գոգհովտի նախալեռնա– յին և հարթավայրային տարածքների հո– ղային ու քարտեզագր․ հետազոտություն– ներից բացի, հողաաշխարհագր․ աշխա– տանքներ են ծավալվում նաև լեռնատա– փաստանային գոտու հողերի ուսումնա– սիրման ուղղությամբ (Խ․ Միրիմանյան, Մ․ Զախարով, Բ․ Գալստյան, Ա․ Չիթչյան, Մ․ Դունամալյան, Հ․ Սմբատյան և ուրիշ– ներ)։ Այդ տարիներին առանձին ուսումնասի– րության խնդիր են դառնում սևահողերի տարածման, ծագման և զարգացման, կար– գաբանման, ագրոարդ․ բնութագրման հարցերը (Խ․Միրիմանյան)։ 1935-ին ՍՍՀՄ ԳԱ հայկ․ մասնաճյուղի կազմում կազմա– կերպված հողագիտության բաժինն ուսում– նասիրում է հանրապետության հողերի աշխարհագր․ տարածվածության, տարբեր տարածքների հողածածկույթի առանձնա– հատկությունները ևն (Ա․ Չիթչյան, Հ․ Անանյան, Պ․ Պողոսով, Պ․ Զուբիետ– յան և ուրիշներ)։ 1946–55-ին հետազոտվում են Արա– րատյան դաշտի աղուտ–ալկալի ու ճահ– ճացած հողերի տարածման, դրանց շըր– ջանացման, օգտագործման, բարելավման և իրացման հնարավորությունները (Գ․ Աղաջանյան, Ա․ Չիթչյան, Ռ․ Այդին– յան, Վ․ Աղաբաբյան, Հ․ Անանյան և ուրիշներ), Սևանա լճի առափնյա գրունտ– ների ծագման, տարածման, դրանց քիմ․, ֆիգ -քիմ․ և ագրոմելիորատիվ առանձնա– հատկությունները (Ռ․ էդիլյան), գրունտ– ների լուծույթների աղային կազմը, ռեակ– ցիան և ճահճային հողագրունտների թըթ– վության պատճառները (Ն․ Ավագյան) ևն։ 1958-ին ստեղծված ՀՍՍՀ հողագիտու– թյան և ագրոքիմիայի ԳՀԻ–ի աշխատա– կիցներն ուսումնասիրեցին հողերի ծագ– ման և աշխարհագրության, հանքաբանու– թյան, էրոզիոն պրոցեսների զարգացման և դրանց կանխման, հողաբարելավման, բերրիության բարձրացման, պարարտաց– ման և այլ հարցեր։ Պարզաբանվեց, որ տարբեր մեխ․ կազմ ունեցող սոդային ալկալի աղուտ հողերը հնարավոր է մելիո– րացնել ծծմբական թթու և երկաթի ար– ջասպ պարունակող արդ․ թափոններով, իսկ երկրորդային աղակալումը կարելի է կանխել դրա և ցամաքուրդների համաաեդ գործածությամբ։ Սահմանեցին նաև լվաց– ման նորմաները, առաջարկեցին երկգւթի արջասպը որպես մելիորանտ (Հ․ Պետ– րոսյան, Ա․ Չիթչյան, Ա․ Ռաֆայելյան և ուրիշներ)։ Հետազոտվեցին և քարտեզա– գրվեցին ՀՍՍՀ բոլոր տնտեսությունների և պետ․ ֆոնդի հողերը, մշակվեցին հողե– րի ծագումնաբանական, ագրոմելիորատիվ կարգաբանման սկզբունքները, նոր հո– ղերի արտադր․ իրացման, հողային ռե– սուրսների արդյունավետ օգտագործման և այլ հարցեր, կազմվեց ՀՍՍՀ հողերի ագրոարտադր․ քարտեզը։ Հողագիտու– թյան տարբեր հարցերով զբաղվում էն նաև Հայկ․ գյուղատնտ․ ինստ–ի հողագի– տության, Երևանի համալսարանի ագրո– քիմիայի և հողագիտության ամբիոննե– րում։ Ռ․ էդիւրսն, Ի․ Փարսադանյան Ագրոքիմիա։ Այս բնագավառի գիտա– հետազոտական աշխատանքները տար– վում են 1920-ական թթ–ից, երբ ստեղծ– վեցին Երևանի համալսարանի գյուղա– տնտ․ ֆակուլտետի ագրոքիմիայի ամ– բիոնը (1922, վարիչ՝ Պ․ Քալանթարյան), Հայաստանի հողժողկոմատի կենտրոն, միացյալ քիմ․ լաբորատորիան (1928), պարարտացման ԳՀ կայանը (1929)։ Վեր– ջինս 1939-ին դարձավ համամիութենա– կան ինստ–ի հայկ․ մասնաճյուղ և կոչվեց «Քիմիացման և ագրոհողագիտության գի– տահետազոտական կայան»։ 1943-ին կազ– մակերպվեց ՀԱԱՀ ԳԱ երկրագործության ինստ–ը, 1947-ին՝ ագրոքիմիայի լաբորա– տորիան, որի հիմքի վրա 1966-ին ստեղծ– վեց ՀՍՍՀ ԳԱ ագրոքիմ․ պրոբլեմների և հիդրոպոնիկայի ԳՀԻ։ Հետազոտվել են հողերի բերրիության, ագրոքիմ․ բնութագրման, բույսերի ար– մատային և արտարմատային սննդառու– թյան, լեռնային շրջաններում հացահա– տիկային բույսերի, մարգագետինների պարարտացման հարցերը, կազմվել (1962) ՀԱԱՀ հողածածկի առաջին ագրո– քիմ․ քարտեզը։ Ակսած 1966-ից ՀՍՍՀ ԳԱ ագրոքիմ․ պրոբլեմների և հիդրոպոնիկա– յի ԳՀԻ–ում ուսումնասիրվում են սննդա– տարրերի և ռադիոնուկլիդների շրջա– պտույտը և հաշվեկշիռը հիմնական հո– ղակլիմ․ գոտիներում, բույսերի արդ․, ան– հող արտադրության բնագավառի նոր ուղ– ղություններ, բաց հիդրոպոնիկայի պայ– մաններում բանջարաբոստանային, տեխ․, եթերայուղատու և այլ բույսերի արտա– դրության արդյունավետության բարձրաց– ման հարցեր, լուծվում կենսոլորտի հե– տազոտության, պահպանման և շահա– գործման միջազգային ծրագրի հետ կապ– ված խնդիրներ, մշակվում կարևոր սնըն– դատարրերի միգրացիայի, բնության մեջ դրանց շրջապտույտի ու հաշվեկշռի, բույ– սերի հիդրոպոնիկ արտադրության ագրո– քիմ․, ֆիզիոլոգ, և կենսաքիմ․ հիմունք– ները (Գ․ Դավթյան, Վ․ Անանյան և ուրիշ– ներ)։ Ագրոքիմ․ հետազոտություններ են կա– տարվում նաև ՀՍՍՀ հողագիտության 1ւ ագրոքիմիայի ԳՀԻ–ում (հիմն, է 1958-ին)։ Ուսումնասիրվել են ՀՍՍՀ հողերի բեր– րիության և բույսերի բերքատվության բարձրացման, շարժուն ազոտի, ֆոսֆո– րի, կալիումի որոշման մեթոդների մշակ– ման, բույսերի պարարտացման, ագրո– քիմ․ քարտեզագրման, ՀՍՍՀ հողերում միկրոտարրերի տարածման օրինաչա– փությունները ևն (Ն․ Ավագյան և ուրիշ– ներ)։ 1962-ից ՀԱԱՀ երկրագործության ԳՀԻ–ում մշակվում է ցանքաշրջանառու– թյան մեջ բույսերի պարարտացման հա– մակարգերը, ուսումնասիրվում բույսերի յուրացրած սննդատարրերը, դրանց հաշ– վեկշռի որոշման, ծրագրավորված բերքի ստացման, հանքային պարարտացման և այլ հարցեր (Հ․ Գրիգորյան, Գ․ Գավի– դովսկի, Վ․ Սիմոնյան, Գ․ Ասլանյան, Բ․ Աստվածատրյան և ուրիշներ)։ ՀՍՍՀ խաղողագործության, գինեգոր– ծության և պտղաբուծության ԳՀԻ–ի ագ– րոքիմիայի և հողագիտության բաժնում հետազոտվում են պտղատու տնկարկնե– րի, խաղողի այգիների պարարտացման, համալիր պարարտացման արդյունավե– տության, խաղողի վազի տարբեր օրգան– ներում միկրոտարրերի բաղադրության և այլ հարցեր (Ա․ Հարությունյան և ուրիշ– ներ)։ Հայկ․ գյուղատնտ․ ինստ–ում ուսում– նասիրվում են բույսերի սննդային ռե– ժիմի և սննդառության ախտորոշման, հանքային պարարտանյութերի և հերբի– ցիդների համատեղ կիրառման, բերքի քանակի վրա պարարտանյութերի ազդե–
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/424
Արտաքին տեսք