Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/429

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


են ճիճուների ֆաունայի, կենսաբանու– թյան, ճիճվային հիվանդությունների ծագ– ման, վարակամերժման, վիրուլենտու– թյան, բուժման և պայքարի միջոցների հարցերը, մշակվել՝ պաթոգենետիկ թե– րապիայի մեթոդ (համալիրում օգտագոր– ծելով միկրոտարրեր և վիտամիններ), ֆասցիոլոգի բուժման համար առաջարկել հեքսաքլորէթան պատրաստուկը, որոնք ՍՍՀՄ անասնաբուժության մեջ տարած– ված աոավել արդյունավետ միջոցներից են։ Գ․ Գրիգորյանը և Ռ․ Ւաւնբեգյանը ոչխարների ֆասցիոլոգի սուր ընթացքի համար առաջարկել են բուժման զուգակց– ված մեթոդ (կիրառվում է ՍՍՀՄ–ում U արտասահմանում)։ Գ․ Գրիգորյանը, Վ․ Հակոբյանը հետազոտել են ոչխարների դիկրոցելիոզի առաջացման և տարածման գործոնները, առաջարկել՝ դրա բուժման արդյունավետ միջոցներ։ Վայրի որոճող– ների հելմինթոֆաունայի, ճիճուների կեն– սաքիմիայի, կենդանիների մաշկային գազիրքի, ենթամաշկային բոռի և այլ հար– ցերով զբաղվել են Գ․ Գրիգորյանը, Ս․ Ղե– վոնդյանը, Գ․ Համբարձումյանը, Ա․ Փահ– լևանյանը U ուրիշներ։ Գյուղատնտ․ կենդանինե– րի ոչ վարակիչ հիվանդ ու– թյունների և թերապիայի հար– ցերով (շնչառական ուղիների, սիրտ–անո– թային համակարգի, ստամոքսաղիքային ուղիների, նյութափոխանակության հի– վանդությունների, կերային թունավորում– ների), բուժկանխարգելիչ միջոցառում– ների մշակմամբ զբաղվել են Պ․ Հովհան– նիսյանը, Գ․ Աղաջանյանը, Ի*․ Ազարյանը և ուրիշներ։ ․Ծննդագիտության և ար– հեստական սերմնավորման խնդիրներով զբաղվել են Ալ․ Մանասյա– նը, Ա․ Մանվելյանը, Գ․ Գրիգորյանը և ուրիշներ։ Նրանց հետազոտությունները վերաբերում են կենդանիների հղիության, դրա վրա ազդող ներօրգանիզմային գոր– ծոնների, անպտղության հիմնական պատ– ճառների (մետրիտ, ձվարանների կիստա, կայուն դեղին մարմին են), սպերմայի մանրէային աղտոտվածության, սերմնա– հեղուկի նոսրացման, պահպանման, տե– ղափոխման առանձնահատկությունների, ֆոլիկուլների զարգացման օրինաչափու– թյունների, կաթնագեղձի հիվանդություն– ների և այլ հարցերին։ Մշակել և անաս– նապահության մեջ են ներդրել արգանդի, հեշտոցի և կովերի ստինքների բորբո– քումների բուժ, միջոցներ։ Վիրաբուժության բնագավա– ռում Մ․ Մ․ Լիոնովը, Մ․ Մանվելյանը, Ա․ Բայբուրտցյանը, Մ․ Մելիքսեթյանը, Բ․ Մկրտչյանը, Գ․ Մարգարյանը և ուրիշ– ներ ուսումնասիրել են վիրաբուժ․ ախտա– բանական պրոցեսների, վերքերի, այր– վածքների, կոտրվածքների խնդիրները, առաջարկել՝ դրանց բուժման ու կանխար– գելման միջոցներ։ ՄՍՀՄ անասնապահա– կան շրջաններում լայնորեն կիրառվում է պրոֆ․ Ա․ Մելիքսեթյանի ստեղծած նախա– ստամոքսների վնասվածքների կանխար– գելման ու բուժման սարքերի համալիրը (մագնիսային զոնդը, օղակը և մետաղա– ինդիկատորը), Ա․ Բայբուրտցյանի, Բ․ Մը– կըրտչյանի առաջարկած ամորձատման եղանակը ևն։ Անատոմ–անւսսնաբույժները մեծ ներ– դրում ունեն գյուղատնտ․ կենդա– նիների անատոմիայի տար– բեր հարցերի ուսումնասիրման գործում։ Մասնավորապես կարևոր են Հայաստա– նում բուծվող ցեղական տավարի, խառնա– ծինների և գոմեշների համեմատական անատոմիայի հարցերով կատարված Ս․ Մ․ Սմիրենսկու, Պ․ Հարությունյանի, է․ Խոեցյանի, Ս․ Չիտչյանի և ուրիշների հետազոտությունները։ Կաթնասուն կենդանիների օրգանների ու հյուսվածքների վերականգնման և փոխ– պատվաստման, ինչպես նաև գյուղատնտ․ կենդանիների համեմատական, հասակա– յին, հյուսվածքաքիմիայի, հյուսվածքա– ֆիզիկայի, մանրադիտակային հ յ ու ս– վածքաբանության հարցերով զբաղվել են Ե․ Վ․ Կադիլովը, Ա․ Հովսեփ– յանը, Ա․ Մեժլումյանը և ուրիշներ։ Գյուղատնտ․ կենդանինե– րի ֆիզիոլոգիայի բնագավա– ռում հայտնի են Հ․ Մտեփանյանի ուսում– նասիրությունները (ստամոքսահյութի հատկությունները, արյան կենսաքիմ․ փո– փոխությունները և կենտրոնական նյար– դային համակարգի ազդեցությունը օրգա– նիզմի պարբերական գործունեության վրա)։ Նա պարզել է, որ մի շարք կենդանի– ների ստամոքսահյութն ունի բուժիչ հատ– կություն և այն կենդանիների, թռչունների աճի, զարգացման ու մթերատվության բարձրացման լավագույն կենսախթան իչ է (ստամոքսահյութը որպես խթան իչ Հ․ Մտեփանյանի առաջարկությամբ լայ– նորեն կիրառվում է ՄՍՀՄ անասնապահու– թյան մեջ)։ Կենսաքիմիայի բնագավառում Գ․ Քամալյանը հետազոտել է ամինա– սպիրտների կենսբ․ դերի և հատկություն– ների առանձին կողմերը, սինթեզել էթա– նոլամինի մի շարք ածանցյալներ, որոնք որպես աճի խթանիչ 1960-ից ներդրված են անասնապահության մեջ։ Ախտաբանական ֆիզիոլո– գիայի խնդիրներով (օրգանիզմի վրա ցավի առաջացրած հետևանքների վերաց– ման ուղիները, ճառագայթային ախտա– հարման պայմաններում օրգանիզմի կեն– սագործունեության կարևորագույն ցուցա– նիշները, միկրոտարրերի դերը օրգանիզ– մի բնականոն և ախտաբան, վիճակների դեպքում, հատկապես դրանց ազդեցու– թյունը կենդանիների արյան պատկերի, օրգանիզմի իմունաբանական, ալերգիա– կան հակազդեցության, կենսաքիմ․ և ֆեր– մենտային համակարգերի վրա) զբաղվել են Մ․ Գրիգորյանը, Ա․ Բրուտյանը և ուրիշ– ներ, իսկ իմունադեղաբանության, դեղա– բանության, իմունածնության ֆիզիոլո– գիական մեխանիզմի, օրգանիզմի պաշտ– պանական ֆունկցիաների վրա ցավային գրգիռների ազդեցության հարցերով՝ Մ․ Աաքանյանը։ Գյուղատնտ․ կենդանինե– րի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդ ու թյ ու նների ախտա– բանական անատոմիայի տար– բեր խնդիրներով զբաղվել են Տ․ Մովսիս– յանը և է․ Թուխիկյանը։ ՀԱԱՀ–ում 1920–86-ին հրատարակվել է 75 անասնաբուժ․ դասագիրք, 200-ից ավելի գիտ․ հանրամատչելի աշխատու– թյուն։ Անասնաբուժ․ գիտ․ աշխատանք– ները տպագրվում են Երևանի անասնա– բուծ․–անասնաբուժ․ ինսա–ի ու Հայկ․ անասնաբուժ․ ԳՀԻ–ի գիտ․ աշխատու– թյունների ժողովածուներում և գիտ․ այլ ամսագրերում։ Վ․ Հայրապետյան

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ էներգետիկական գիտություն և տեխնիկա էներգետիկայի բնագավառի գիտահե– տազոտ․ աշխատանքներն ու տեխ․ մշա– կումները Հայաստանում սկսվել են սո– վետական կարգերի հաստատումից հետո (Ի․ Եղիազարով, Հ․ Մելիք–Փաշայան, Հ․ Տեր–Աստվածատրյան)։ ՀԱՍՀ–ում էներ– գետիկայի զարգացման հիմնական փու– լերին համապատասխան մինչև 1960-ական թթ․ այդ աշխատանքներն ընդգրկում էին Սևանա լճի և առավել ջրառատ գետերի ջրային ռեսուրսների կոմպլեքս օգտա– գործման, իսկ 60-ական թթ–ից՝ ջերմա– էներգետիկայի, ատոմային էներգետիկա– յի և մասամբ նաև էներգիայի ոչ ավանդա– կան աղբյուրների (արեգակնային, երկ– րաջերմային, քամու) օգտագործման պրոբլեմները։ էլեկտրաէներգետիկա։ էլեկտրաէներ– գետիկայի զարգացումը ՀՍԱՀ–ում առաջ է բերել հրատապ գիտական պրոբլեմներ, որոնց լուծման գործում ներգրավվել են էներգետիկայի հայկ․ ԳՀԻ–ն, Երևանի պոլիտեխ․ ինստ–ը (ԵրՊԻ) և էներգետիկա– յի բնագավառի հանրապետական մի շարք կազմակերպություններ։ Մշակվել են էլեկտրահամակարգերի բարդ, անհամա– չափ ռեժիմների տեսությունն ու հաշվարկ– ման մեթոդները (շարադրվել են Հ․ Տ, Ադոնցի «Բազմաբևեռ» մենագրությունում, 1965, ռուս․), բարդ համակարգերի ռե– ժիմների հաշվարկման դեկոմպոզիցիոն մեթոդը (Վ․ Խաչատրյան և ուրիշներ), միացյալ էներգահամակարգերի համար էլեկտրամեխանիկական անցումային պրոցեսների հետազոտման մեթոդները, որոնց հիման վրա առաջարկվել են հա– կավթարային ավտոմատիկայի սարքա– վորումներ։ Մշակվել են նաև հզորություն– ների մեծ դեֆիցիտի առաջացման դեպ– քում անցումային պրոցեսների հաշվարկ– ման մեթոդներ, ստորգետնյա էլեկտրա– սարքավորումների ու ցանցերի, լեռնա– յին էլեկտրակայանքների ռելեային պաշտ– պանության միջոցառումներ (նկարագրվել են Գ․ Հ․ Գիմոյանի «Լեռնային էլեկտրա– կայանքների ռելեային պաշտպանու– թյուն» մենագրությունում, 1978, ռուս․), ինչպես նաև բարձրլեռնային էլեկտրահա– ղորդման գծերի ու կառուցվածքների ամպ– րոպապարպման ու սառցապատման կանխման տեխ․ միջոցառումներ։ Ստեղծ–