Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/428

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


բույսերի փոշոտման արդյունավետության բարձրացման հարցերին։ Վ․ Աբրահամյան Գյուղատնտեսական մեքենաշինություն և մեքենագիտություն։ Հայաստանում սկսել է զարգանալ 1940-ական թթ–ից։ 1942-ին կազմակերպվել է Հայկ․ գյու– ղատնտ․ ինստ–ի մեքենայացման ֆակուլ– տետը, 1954-ից՝ ճյուղային ԳՀԻ–ների մե– քենայացման բաժինները, 1960-ին4 ՀՍՍՀ գյուղատնտեսության մեքենայացման և էլեկտրիֆիկացման ԳՀԻ–ն, 1966-ին4 տրակտորների համամիութ․ պետ․ ԳՀԻ–ի գիտահետազոտ․ փորձարկման հվ․ կայա– նը, 1977-ին՝ «Հայգյուղմեքենայացում» գիտաարտադր․ միավորումը (ընդգրկում է ՀՍՍՀ գյուղատնտեսության մեքենայաց– ման և էլեկտրիֆիկացման ԳՀԻ–ն, Եղ– վարդի մասնագիտացված Փորձարարա– կան գործարանը և գյուղմեքենայացման հատուկ կոնստրուկտորական բյուրոն), որը 1982–ից ՍՍՀՄ լեռնային երկրագոր– ծության և քարքարոտ հողերի իրացման համար մեքենաների ստեղծման գիտ․ կենտրոնն է։ Հետազոտվել են լեռնային և ջրովի երկ– րագործության մեքենայացման, ՀՍՍՀ քարքարոտ հողերի իրացման, գյուղա– տընտ․ մեքենաների հենքային մակերե– վույթների ու բնահողի փոխազդման (Ս․ Սահակյան), ավտոտրակտորային շարժիչների գազաբաշխման, շուռտվիկա– շարժաթեային մեխանիզմների նորոգման (Զ․ Մելքոնյան), լեռնային պայմաններում գյուղատնտ․ մեքենաների օգտագործման (Խ․ Խաչատրյան), գյուղատնտ․ արտադր․ պրոցեսների մեքենայացման, տեխ․ մի– ջոցների գիտ․ հիմնավորման (Շ․ Գրի– գորյան), գյուղատնտ․ արտադրության տարբեր ճյուղերի մեքենայացման, մոբիլ մեքենաների համալիր գնահատման ցու– ցանիշների համակարգի, դաշտավարու– թյան մեջ մեքենայական աշխատանքնե– րի որակական հսկման (Դ․ Սահակյան), լեռնային երկրագործության մեքենայաց– ման և քարքարոտ հողերի իրացման մե– քենաների դինամիկայի (Կ․ Ալեքսանդր– յան), խաղողագործության մեքենայաց– ման (ժ․ Աղաջանյան), քարքարոտ հողե– րի իրացման համալիր մեքենայացման, քարի օգտահանման (ուտիլացման) մե– քենաների համակարգի մշակման (Վ․ Բա– բայան), գյուղատնտեսության մեջ էլեկ– տրաէներգիայի կիրառման (Կ․ Ռոստոմ– յան, Ա․ Ծատուրյան), քարքարոտ հողե– րի իրացման ու մեքենայացման տեխնո– լոգ․ հիմունքների և քարհավաք մեքենա– ների աշխատանքային օրգանների ստեղծ– ման (Հ․ Վանյան), կերարտադրության և անասնապահության մեքենայացման և էլեկտրիֆիկացման (Ս․ Մարգարյան) պրոբլեմները։ 1970-ական թթ․ վերջերից ՀՍՍՀ–ում մշակվում է գյուղատնտ․ արտադրության համալիր մեքենայացման, մասնավորա– պես քարքարոտ և աղակալած հողերի իրացման, ջրային էրոզիայի դեմ պայքա– րի, լեռնային երկրագործության, բանջա– րանոցային ու բոստանային բույսերի, կարտոֆիլի մշակության, պտղաբուծու– թյան, խաղողագործության, ծխախոտա– գործության արտադր յ պրոցեսների էլեկ– տրիֆիկացման, գյուղատնտ․ արտադր․ շենքերի ջեռուցման համար էներգիայի բնական աղբյուրների օգտագործման և այլ խնդիրներ։ Հայ մեքենագետներն ըս– տեղծել են քարքարոտ և աղուտ հողերի իրացման մեքենաների համալիր, լեռնա– յին երկրագործության և ջրային էրոզիա– յի դեմ պայքարի մեքենաներ, ինքնաթավւ կցասայլակներ, փխրեցուցիչներ, գոմաղ– բահավաք սարք ևն (Կ․ Ալեքսանդրյան, Վ․ Բաբայան, ժ․ Աղաջանյան, Կ․Ռոստոմ– յան և ուրիշներ)։ Կ․ Աւեքսանղրյան Անասնաբուժություն։ Հայաստանում անասնաբուժության տարրերը հայտնի են դեռևս կենդանիների ընտելացման, վար– ժեցման և տնտ․ նպատակներով դրանց օգտագործման ժամանակներից։ Հնագույն ժամանակներում կենդանիների բուժմամբ զբաղվել են խաշնարածները, պայտար– ները և ուրիշները։ Բուժման նպատակով գործածել են դեղաբույսեր (լոշտակ, ար– քայիկ, սխտոր, դդում, կտավատ), հավկիթ, կենդանիների ճարպ ևն։ Միջին դարերում կիրառվել են վիրաբուժ․ միջամտություն տարբեր վերքերի, հոդախախտումների, ջարդվածքների և այլ դեպքերում։ Տար– բեր ժամանակներում և հատկապես X դ ․ սկսած Հայաստանում կազմվում կամ թարգմանվում են անասնաբուժ․ հատուկ գրվածքներ («Բժշկարան վասն ձիու ու ջորոյ և կամ իշու․․․», Երևանի Մ․ Մաշտո– ցի անվ․ Մատենադարան, ձեռ․ JVC 459, «Վասն հիվանդութեանց անասնոց», ձեռ․ JSP 9102, «Ի Գրաստոց բժշկարանէն Փո– խած», «Բազմավեպ», 1867, N․ 12, «Գիրք վաստակոց», հայ․ հրտ․ 1877, «Բժշկարան ձիոյ․․․», հրտ․ 1980, ևն)։ Երևանի նահան– գը կազմվելուց հետո (1849), ռուս անաս– նաբույժների օժանդակությամբ, ստեղծ– վում են անասնաբուժարաններ, անաս– նաբուժ․ սահմանային կետեր։ Հայաստանում անասնաբուժ․ գիտու– թյունն սկսել է զարգանալ սովետական կարգերի հաստատումից հետո, երբ ըս– տեղծվեց անասնաբուժ․ գիտ․ հիմնարկ– ների և ծառայության լայն ցանց։ 1927-ին Երևանում կազմակերպվեց հակաժան– տախտային անասնաբուժ․ կայանը, 1928-ին՝ Անդրկովկասի անասնաբուժ․ (1930-ից Երևանի անասնաբուծ․-անաս– նաբուժ․) ինստ․, 1930-ին՝ անասնաբուժ․ ԳՀԻ (1956–81-ին եղել է Հայկական անասնաբուծության և անասնաբուժու– թյան ԳՀԻ–ի կազմում), 1960-ին՝ գյուղա– տնտ․ կենդանիների ոչ վարակիչ հիվան– դությունների ուսումնասիրման գիտահե– տազոտական լաբորատորիան (1981-ից միավորվել է անասնաբուժ․ հայկ․ ԳՀԻ–ի հետ)։ 1986-ին ՀՍՍՀ–ում գործում էին մեկ հանրապետ․ և 32 շրջանային անասնա– բուժ․-մանրէաբան․ լաբորատորիաներ։ Գյուղատնտ․ կենդանինե– րի վարակիչ հիվանդություն– ն և ր ի (էպիզոոտոլոգիայի) ուսումնա– սիրության հարցերով սկսել են զբաղվել 1920-ական թթ․ վերջերից։ Պրոֆեսոր Բ․ Ն․ Միխայլովի ղեկավարությամբ ուսումնասիրվեցին խոշոր եղջերավոր կեն– դանիների ժանտախտի ախտաձևաբանա– կան ՓոՓոխությունների և ախտածնու– թյան հարցերը, իսկ Վ․ Ղազար յանը դրա դեմ վակցինա մշակեց։ 1923-ին Ա․ Իսա– հակյանը Հայաստանում առաջինն ախտո– րոշեց գյուղատնտ․ կենդանիների բրուցե– լոզը։ Հետագա տարիներին Օ․ Ցու․ Գեր– մանը, Լ․ Ն․ Լիպատովը, Ե․ Հակոբյանը, Գ․ Շաքար յանը, Գ․ Արշակունին, Վ․ Մե– լիքյանը, Զ․ Մանուկյանը, Գ․ Սարգսյանը, Դ․ Մարջանյանը և ուրիշներ հետագոտե– ցին բրուցելոզի հարուցչի տարբերակնե– րը, դրա տարածվածության, արտաքին միջավայրի պայմանների ու ախտահանիչ նյութերի նկատմամբ դիմացկունության, անապահով տնտեսությունների առող– ջացման, հիվանդ կենդանիների բուժման, հակահամաճարակային միջոցառումների մշակման և այլ հարցեր։ Օ․ Տեր–Օվանե– սովան առաջարկեց ոչխարների տուբեր– կուլոզի ախտորոշման նոր եղանակ, իսկ Վ․ Ղազարյանը և Վ․ Հայրապետյանը մշակեցին կենդանիների պաստերելոզի երկու տարբեր վակցինա։ Հ․ Բոյախչյանը և Գ․ Ծատուրյանը, Վ․ Հայրապետյանն ու Ա․ Խաչատրյանը, Գ․ Մարտիրոսյանը, Ա․ Պողոսյանը տարբեր տարիներին մշա– կել են սիբիրախտի, խոզերի ժանտախտի, թռչունների կեղծ ժանտախտի, աուեսկի հիվանդության կանխման ու վերացման միջոցառումներ (վակցինա ևն), որոնք ներդրված են ՍՍՀՄ անասնապահական տարբեր շրջաններում։ Ա․ Խաչատրյանը հյուսվածքային կուլտուրայի վրա աճեց– նելու եղանակով ստացել է թռչունների կեղծ ժանտախտի վիրուսի բարձր իմու– նածնությամբ ախտածին տարբերակ, Կ․ Ֆրանգուլյանը հետազոտել է թռչուն– ների լեյկոզի հարուցչի տեղական տա– րատեսակները, ախտորոշման եղանակի հարցերը ևն։ Ճիճվաբանության ևմակա– բ ու ծ ու թ յ ա ն բնագավառում Հայաս– տանում առաջին հետազոտությունները կատարեցին ակադեմիկոսներ Կ․ Ի․ Սկըր– յաբինի նախաձեռնությամբ կազմակերպ– ված ճիճվա բանա կան (1923) և Ե․ Ն․ Պավ– լովսկու ղեկավարած (1931–32) նախա– կենդանիներն ուսումնասիրող գիտարշավ– ները, ինչպես նաև 1929–30-ին պրոֆեսոր Բ․ Գ․ Մասինոյի հիմնադրած ճճվաբա– նության բաժինը (Հայկ․ անասնաբուժ․ ԳՀԻ–ի կազմում) և մակաբուծության ամ– բիոնը (Երևանի անասնաբուծ․–անասնա– բուժ․ ինստ–ի կազմում)։ 1924–27-ին Ն․ Պոպովը և Ն․ Քալանթարյանը ուսում– նասիրեցին Հայաստանի ընտանի կեն– դանիների և վայրի կրծողների հելմինթո– ֆաունան, Հայկ․ անասնաբուժ․ ԳՀԻ–ի նախակենդանիների ուսումնասիրության բաժինը՝ կենդանիների արյան մակաբուծ․ հիվանդությունները, դրանց փոխանցող– ների (տզերի) տեղադրությունն ու տարած– վածությունը։ Կազմվեց այդ հիվանդու– թյունների ու դրանց փոխանցողների հան– րապետ․ քարտեզ։ Այդ և նոր տվյալների հիման վրա մշակվեց արյան մակաբուծ․ հիվանդությունների դեմ կիրառվող մի– ջոցառումների կարգը։ ՀՍՍՀ ԳԱ թղթ․ անդամ է․ Դավթյանը նկարագրեց հորթե– րի նեոասկարիդոզի հարուցիչը (ՍՍՀՄ–ում առաջինը), թոքային ճիճուների 10 տե– սակ, ֆասցիոլոզը ևն։ Անասնաբուժ․ գի– տության մեջ համընդհանուր ճանաչում է գտել նրա առաջարկած միջնորդ տերերի և իմունակենսաբ․ նոր դասակարգումը։ Նրա ղեկավարությամբ ուսումնասիրվել