ԿԷՀԳՀԻ–ի բազայի վրա ստեղծվել են Կաբելի արդյունաբերության համամիու– թենական ԳՀԻ–ի (ԿԱՀԴՀԻ) Երևանի բա– ժանմունքը, էլեկտրատեխնիկայի համա– միութենական ինստ–ի Երևանի բա– ժանմունքը, էլեկտրամեքենաշինության ԴՀԻ–ն։, Ուժային կոնդենսատորաշինու– թյան համամիութենական ԳՀԻ–ի (ՈւԿՀԴՀԻ) Երևանի մասնաճյուղը։
ԿԱՀԴՀԻ–ի Երևանի բաժանմունքի գի– տահետազոտական և նախագծակոնստ– րուկտորական աշխատանքների զարգաց– ման ուղղություններն են․ 10–35 կվ լար– ման համար նախատեսված՝ վուլկանաց– ված պոլիէթիլենային մեկուսիչով ուժային կաբելների, միասնականացված սերիա– ների էլեկտրաշարժիչների համար տար– բեր ջերմակայունության ելուստային հա– ղորդալարերի, ատոմային էլեկտրակա– յանների համար հատուկ կոնստրուկցիա– յի կաբելների, հզոր ռադիոսարքավորում– ների և հեռանկարային էներգետիկայի համար կատարելագործված կոնստրուկ– ցիայի բարձր հաճախականության փա– թույթային և դիրքափոխված հաղորդա– լարերի, կաբելային նոր տեխնոլոգիական սարքավորման մշակումը։ Տեղակայման հաղորդալարերի տեսակների մեծ մասը (տարեկան մոտ 2 մլն կմ) ՍՍՀՄ–ում ար– տադրվում և թողարկվում է ըստ
ԿԱՀԴՀԻ–ի Երևանի բաժանմունքում մը– շակված տեխ․ փաստաթղթերի։ Ինքնագրգռման հա– մակարգով և լարման ավտոմատ կարգավո– րումով ՕՍ սերիայի սինխրոն գեներատոր Բարձր լարման էլեկտրական ցանցերի զարգացումը ՍՍՀՄ բարձրլեռնային շըր– ջաններում, մասնավորապես Հայաստա– նում, հիմք հանդիսացավ Վ․ Ի․ Լենինի անվ․ էլեկտրատեխնիկայի համամիութե– նական ինստ–ի Երևանի բաժանմունքի ստեղծման համար, որն զբաղվում է գեր– բարձր լարման հաստատուն հոսանքի հեռավոր էլեկտրահաղորդման գծերը գեր– լարումներից պաշտպանող ապարատնե– րի ստեղծմամբ, մինչև 330 կվ լարման էլեկտրասարքավորման մեկուսացումը կոորդինացնելու, բարձր լարման տեխնի– կայի հատուկ հարցերով։ Կատարվում են գերբարձր լարման հաստատուն հոսանքի հզոր հաղորդումների համար պաշտպա– նական պարպիչ սարքերի ստեղծման գի– տահետազոտական և փորձակոնստրուկ– տորական աշխատանքներ։ Ինստ․ ստեղ– ծել է բարձրավոլտ տեղակայանք Սևա– նում և գիտահետազոտական ու փորձարկ– ման բարձրավոլտ լաբորատորիա Երևա– նում։ էլեկտրամեքենաշինության ԴՀԻ–ի ա– ռաջին մեծ ինքնուրույն աշխատանքի արդյունքը եղավ Փոքր հզորության ԱՕԼ2 եռաֆազ ասինխրոն շարժիչների սերիա– յի ստեղծումը, որին հաջորդեց էներգե– տիկական բարձր ցուցանիշներով եռա– ֆազ ասինխրոն էլեկտրաշարժիչների 4Ա նոր սերիան։ Սկսած 1985-ից բոլոր սե– րիաների եռաֆազ սինխրոն շարժիչները Փոխարինվում են «Ինտերէլեկտրոյի» շըր– ՚ ջանակներում մշակվող ՍԻ սերիայի շար– ՚ ժիչներով, որոնք միասնական են ՏՓԽ–ի ՚ անդամ–երկրների համար։ Այդ սերիայից ինաո–ը մշակում է մինչև 550 վւո հզորու– թյան, պտտման առանցքի 45, 50, 56 և 63 մմ բարձրության շարժիչներ։ ՍՍՀՄ–ի և ՉՍՍՀ–ի միջև կնքված Միջկառավարա– կան համաձայնությամբ էլեկտրամեքենա– շինության ԳՀԻ–ն համարվում է ՍՍՀՄ գլխավորող ինստ․։ ՈւԿՀԴՀԻ–ի Երևանի մասնաճյուղի պրո– ՚ ֆիլը որոշող աշխատանքների հիմնական ուղղություններն են․ տիրիստորային փո– խակերպիչների, լյումինեսցենտային լու– սակալների, փոքր հզորության էլեկտրա– շարժիչների և կենցաղային տեխնիկայի համար փոքրաչափ կոնդենսատորների սերիաների ստեղծումը, դրանց արտա– դրության համար հատուկ տեխնոլոգիա– կան սարքավորման մշակումն ու ներդրու– մը, փոքրաչափ ուժային կոնդենսատոր– ների արտադրության տեխնոլոգիայի կա– տարելագործումը։ Վակուումային պատ– վածքների հատուկ կոնստրուկտորական բյուրոյի (Ոփգա) հետ համատեղ մշակ– վել և ներդրվել է 6-ից 12 մկմ հաստության և 500 մմ լայնության կոնդենսատորային դիէլեկտրիկների երկկողմ մետաղապատ– ման եզակի սարք, որը մետաղաթաղանթա– յին կոնդենսատորների արտադրության նորագույն տեխնոլոգիայի հիմքն է։ Միաց– յալ աշխատանքներ են կատարվել նաև Երևանի պոլիտեխնիկական ինստ–ի հետ ջերմաստիճանային և էլեկտրական դաշ– տերի, կոնդենսատորի դիէլեկտրիկի ծակ– վելուց հետո էլեկտրական ամրության ինքնավերականգնման պրոցեսների, •կոն– դենսատորային դիէլեկտրիկների երկ– կողմ մետաղապատման տեխնոլոգիայի հետազոտությունների ուղղությամբ։ էլեկտրատեխնիկայի բնագավառում աշ– խատանքներ են կատարվում նաև Կիսա– հաղորդչային տեխնիկայի հատուկ կոնս– տրուկտորական տեխնոլոգիական բյու– րոյում (ԿՏՀԿՏԲ), որը մինչև 1970-ական թթ․ վերջը զբաղվել է էլեկւորաթերմիա– յում օգտագործվող՝ հաճախականության կիսահաղորդչային փոխակերպիչների մշակմամբ և թողարկմամբ։ 1970-ական թթ–ի վերջերից ԿՏՀԿՏԲ–ում մշակվում են ուժեղահոսանք էլեկտրոնիկայի նոր տար– րեր՝ ուժային սիլիցիումային տրանզիս– տորներ։ 1980-ին արտադրության է հանձ– նըվել հայրենական առաջին ՏԿ–ՀՕ ուժա– յին տրանզիստորը։ Մշակվել և արտադրու– թյան մեջ են ներդրվել 16–500 ա հոսան– քի և 50–1000 վ լարման մի շարք ուժա– յին տրանզիստորներ։ Երևանի պոլիտեխնիկական ինստ–ի էլեկտրական մեքենաների և էլեկտրական ապարատների ամբիոններում կատարվել են մագնիսական կախոցով վերգետնյա արագընթաց տրանսպորտի համար գծա– յին էլեկտրական շարժիչների և դրանց կա– ռավարման ու սնման համակարգերի մը– շակման, էլեկտրական մեքենաների արատորոշման միջոցների ստեղծման, ասինխրոնացված սինխրոն գեներատոր– ների հետազոտման (Գ․ Արեշյան և ուրիշ– ներ), ինդուկցիոն տաքացման սկզբուն– քով աշխատող սարքերի նախագծման, էլեկտրական ապարատների նոր տեսակ– ների մշակման (Վ․ Ալեքսեևսկի և ուրիշ– ներ) աշխատանքներ։ Հայաստանում էլեկտրամեքենաշինու– թյան և էլեկտրաապարատաշինության զարգացման և այդ բնագավառում գիտա– կան կադրերի պատրաստման գործում մեծ ավանդ ունի Ա․ Իոսիֆյանը։ 9-․ ԴեԱիրճյան Մեքենագիտության և մեքենաների արտադրության տեխնոլոգիա Մեքենաների և մեխանիզմների տե– սություն (ՄՄՏ)։ Ուսումնասիրություննե– րը ՀԱԱՀ–ում սկսվել են 1950-ական թթ․, Երևանի պոլիտեխնիկական ինստ–ում և պետ․ համալսարանում։ Դրանք նվիրված էին օպտիմալ ուժային բնութագրերով մե– խանիզմների նախագծմանը (Ա․ Դա զա– րով) և տարածական մեխանիզմների կի– նեմատիկական սինթեզին (Կ․ Շահբազ– յան)։ Այս աշխատանքների շնորհիվ տա– րածական մեխանիզմների նկատմամբ առաջին անգամ կիրառվել է մեխանիզմ– ների մոտավոր սինթեզի չեբիշևյան եղա– նակը։ Առաջին անգամ մեխանիզմների սինթեզի դեպքում սկսել են կիրառել էլեկտրոնային հաշվողական մեքենաներ։ 1971-ին կազմակերպվել է ԱԱՀՄ ԴԱ ՄՄՏ գիտական սեմինարի հայկ․ մասնա– ճյուղը, որը մեծ դեր է խաղացել ՀԱԱՀ–ում ՄՄՏ–ի ինքնուրույն գիտական դպրոցի ձևավորման գործում։ Մեխանիզմների սինթեզի տեսության բնագավառում կա– տարված հետազոտությունների արդյուն– քում առանձնացել է միջազգային ճանա– չում ստացած «մոտարկումային կինեմա– տիկական երկրաչափություն» գիտական նոր ուղղությունը, որի հիմունքները շա– րադրվել են Ցու․ Լ․ Աարգսյանի «Մեխա– նիզմների մոտարկումային սինթեզ» մե– նագրությունում (1982, ռուս․), իսկ դրա հիմքում ընկած հետազոտությունների շարքի համար Ցու․ Աարգսյանին շնորհ– վել է ինժեներ–մեխանիկների ամեր․ ըն– կերության մրցանակ։ Զգալի զարգացում է ստացել փոՓոխա– կան կառուցվածքով և երկրաչափական պարամետրերով մեխանիզմների նախա– գծման տեսությունը, մշակվել են բազմա– ֆունկցիոնալ կարգավորվող սարքերի կա– ռուցման նոր սկզբունքներ։ 1970-ական թթ․ վերջերից ծավալվել են մեծ բեռն– վածքի պայմաններում աշխատող մեխա– նիզմների դինամիկական օպտիմացման հետազոտություններ։ Մշակված հաշվար– կային մեթոդները կիրառվել են ԱԱՀՄ ծանր մեքենաշինության մի շարք ձեռնար– կություններում արտադրվող խողովակա– գլոցման նոր հաստոնների նախագծման ժամանակ։ Հետազոտությունների առավել հեռա– նկարային ուղղություններից է թրթռա– հաղորդակների միջոցով գերճշգրիտ գոր– ծողության մեխանիկական համակարգե– րի, այդ թվում նաև միկրոմանիպուլյա– տորների մշակումը։ Այս ուղղությամբ կատարված աշխատանքների շարքի հա– մար մի խումբ մասնագետներ 1978-ին արժանացել են ՀԼԿԵՄ մրցանակի։