Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/436

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


1970-ական թթ․ «Հայհաստոց» գիաա– արաադրական միավորումում կատարված տեսական և կիրառական հետազոտու– թյունների արդյունքում ստեղծվել է դիսկ– րետ հավասարակշռող զանգվածի ավտո– մատ վերադրման միջոցով դինամիկական հավասարակշռման սկզբունքորեն նոր եղանակ։ Այս աշխատանքը 1985-ին ար– ժանացել է ՀՍՍՀ պետ․ մրցանակի (П․ Աճեմյան, Լ․ Վարդանյան և ուրիշներ)։ Զգալի զարգացում են ստացել մեքենաների թրթռաարատանշման նոր մեթոդը և դրա հիման վրա ստեղծված ավտոմատացված համակարգը (Վ․ Ավագյան)։ 1970-ական թթ․ Կիրովականի «Ավտո– մատիկա» գիտաարտադրական միավո– րումում սկսվել են ռոբոտոտեխնիկայի բնագավառի աշխատանքներ։ Ստեղծվելն ներդրվել են հատուկ նշանակության ավ– տոմատ մանիպուլյատորներ և արդ․ ռո– բոտներ, կատարվել են կենսատեխնիկա– կան համակարգի դինամիկայի հետազո– տություններ։ 1980-ական թթ․ ծավալվել են ռոբոտ–մանիպուլյատորների մեխա– նիկայի և բարձր մանևրայնության ճկուն մանիպուլյացիոն համակարգերի կառուց– մ ն և կառավարման աշխատանքներ V*-․ Արեշյան, Ցու․ Սարգսյան)։ Կատար– վել են լիսեռների, ատամնանիվների և մետաղական կոմպոզիտներից պատ– րաստված դետալների հոգնածային ամ– րության և երկարակեցության վրա ազդող գործոնների հավանականային գնահատ– ման և դրա հիման վրա հաշվարկման նոր մեթոդների մշակման հետազոտություն– ներ։ Ուսումնասիրվել են էլեկտրական մեքենաների առանցքակալային հանգույց– ների երկարակեցության բարձրացման, մետաղահատ հաստոցների և լեռնային վայրերի համար նախատեսված գյուղ, մեքենաների կոնստրուկցիաների մշակ– ման և դրանց երկարակեցության բարձ– րացման հարցերը։ Ռոբոտ–մանիպուլ– յաւոոր ՀՍՍՀ–ում ինտենսիվ զարգացում են ստացել տրիբոնիկան և տրիբոտեխնիկան։ Դեռևս 1950-ական թթ․ ծավալվել են կըտ– րող գործիքների մաշակայունության բարձրացման հետազոտություններ (Մ․ Կասյան, Ի․ Տեր–Ազարև)։ 1960-ական թթ․ վերջերին շփման հանգույցների աշ– խատունակությունը որոշելու նպատակով մշակվել են շփման և մաշման պրոցեսների ֆիզիկ, մոդելավորման միջոցառումներ։ Զգալի զարգացում է ստացել շփման պայ– մաններում կայուն շարժման ապահով– ման տեսությունը, ստեղծվել են հաստոց– ների ուղղորդիչներում շփման տատա– նումների փոքրացման մեթոդներ (Ա․ Պո– ղոսյան և ուրիշներ)։ Նշված աշխատանք– ները 1981-ին արժանացել են ՀԼԿԵՄ մրցանակի։ ժամանակակից կոմպոզիցիոն պոլիմե– րային նյութերից մեքենաների մասերի ու շփման հանգույցների հաշվարկի և նախա– գծման բնագավառում ձևավորվել է ինք– նայուղվող պոլիմերային կոմպոզիտների և դրանց հիման վրա շփական հանգույցնե– Կոմպոզիցիոն նյութերից պատրաստված դե– տալներ րի մշակման նոր ուղղություն։ Դրա հիմ– քում ընկած հետազոտությունների ար– դյունքներն ամփոփվել են Ա․ Կ․ Պողոս– յանի «Լցուկներով պոլիմերային նյութե– րի շփումը և մաշումը» աշխատության մեջ (1977, ռուս․)։ Տրիբոտեխնիկայի զարգաց– ման գործում զգալի դեր է խաղում Մաշա– կայունության և շվւման պրոբլեմների հայկ․ կոմիտեն, որն ստեղծվել է 1974-ին։ Մետաղագիտություն։ Այս բնագավա– ռի գիտական հետազոտությունները ՀՍՍՀ–ում սկսվել են հետպատերազմյան տարիներին։ 1949-ին Պ․ Պետրոսյանի նա– խաձեռնությամբ ԵրՊԻ–ում կազմակերպ– վել է մետաղագիտության և մետաղների տեխնոլոգիայի ամբիոն։ Համաշխարհա– յին ճանաչում են ստացել Ս․ Սալտիկովի աշխատանքները մետաղագիտության բնագավառում, որոնք հիմք են ծառայել նոր ուղղության՝ տարածաչափական մե– տաղագիտության ստեղծման համար։ Նրա առաջարկած տարածաչափական վերլու– ծության մեթոդը, որը շարադրվել է «Տա– րածաչափական մետաղագրություն» աշ– խատության մեջ (1970, ռուս․), լայն կի– րառություն է ստացել գիտության տարբեր բնագավառներում։ Այս աշխատանքի հա– մար Ս․ Սալտիկովին շնորհվել է ՀՍՍՀ պետ․ մրցանակ (1975)։ 1960-ական թթ․ սկսվել են գործիքային պողպատների ջերմային և ջերմաքիմիա– կան մշակման, փոշեմետալուրգիայի մե– թոդով ստացվող պողպատների ջերմա– մեխանիկական մշակման աշխատանքներ։ Այդ ուղղությամբ կատարված հետազոտու– թյունները նպաստել են փոշեմետալուր– գիայի մեթոդով բարձրամուր շինվածքնե– րի ստացման տեխնոլոգիական նոր եղա– նակների մշակմանը։ Նյութերի մշակում։ Հետպատերազմ– յան տարիներին շինարարության զար– գացման ընթացքը պայմանավորեց քա– րի մշակման մեքենայացված եղանակնե– րի և հաստոցների ստեղծման անհրա– ժեշտությունը։ ՀՍՍՀ–ում կտրմանը վերա– բերող առաջին հետազոտությունների առարկան են դարձել տարբեր քարա– տեսակներ (գրանիտ, մարմար, բազալտ ևն)։ Ուսումնասիրությունների արդյուն– քում բացահայտվել է կտրման պարամետ– րերի և կտրող գործիքի մաշման պրոցեսի կապը, ստացվել են կտրման դինամիկա– կան ցուցանիշները և տարբեր քարերի համար կտրման օպտիմալ արագություն– ները։ Այդ հետազոտությունների արդ– յունքներն ամփոփվել են Մ․ Վ․ Կասյանի և Ի․ Ա․ Տեր–Ազարևի «Մետաղների կտըր– ման հիմունքները» մենագրության մեջ (1957) և հիմք ծառայել բազային քարա– ֆրեզիչ հաստոցի ստեղծման համար։ ԵրՊԻ–ի մեքենաշինության տեխնոլոգիայի ամբիոնում, այնուհետև՝ Մետաղահատ հաստոցների փորձարարական գիտահե– տազոտական ինստ–ի անդրկովկասյան մասնաճյուղում և «Հայմեքշինգիտ» ինստ–ում ծավալվել են նոր տեսակի մե– տաղահատ հաստոցների, կտրող գործիքի նոր կոնստրուկցիաների մշակման, կտըր– ման օպտիմալ ռեժիմների ընտրման հե– տազոտություններ ։ԵրՊԻ–ում, Մետաղահատ հաստոցների փորձարարական ԴՀԻ–ում, «Հայմեքշին– գիտ»-ում, ԵրՊԻ–ի Կիրովականի և Լենի– նականի մասնաճյուղերում կատարված հետազոտությունները հանգեցրել են մրրկապատճենահանման, էլեկտրաքի– միական մշակման, սինթետիկ կորունդը որպես կտրող գործիք օգտագործելու հետ կապված նոր տեխնոլոգիաների ստեղծ– մանը։ Մրրկապատճենահանման պրոցեսի հնարավորությունների ընդլայնման հա– մար 1970-ին մի խումբ մասնագետներ (Մ․ Կասյան, է․ Դևորգյան, Կ․ Մնջոյան) արժանացել են ՀՍՍՀ պետ․ մրցանակի։ Բյուրականի օպտիկամեխանիկական լաբորատորիայում մշակվել է անգագաթ կտրիչ, որի ստեղծումը հիմք է հանդիսա– ցել պտտման մարմինների շրջատաշման և ներտաշման գործողությունների կա– տարելագործման համար։ Ուսումնասիր– վել են ընդհանուր կտրման ժամանակ առաջացող երևույթները, կտրման առանձ– նահատկությունները վակուումում, տեխ– նոլոգիական զանազան միջավայրերում և ուլտրաձայնային դաշտում։ Հետազո– տությունների այս շարքն ամփոփվել է Մ․ Վ․ Կասյանի և Դ․ Ս․ Մինասյանի «Անիլ կտրիչներով տիտանային համաձուլվածք– ների կտրման առանձնահատկություննե– րը» աշխատության մեջ (1975, ռուս․)։ ԵրՊԻ–ի կտրման ռեոլոգիայի լաբորատո– րիայում կատարված աշխատանքներից աչքի են ընկնում ալմաստային հղկման դեպքում կտրող հատիկների բացման պայ– մաններում կտրման առանձնահատկու– թյունների ուսումնասիրությունը և կանո– նավոր հատիկներով հղկող գործիքների ստեղծումը։ Ստեղծվել են անցքերի մշակ–