Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/443

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

ՄՇԱԿՈՒՅԹ

ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ Կրթությունը հնագայն ժամանակ– ներից մինչև XIX դ․ Նախաքրիստոնեական շրջանից մեզ հայտնի հայ կրթատունը Երազամույն տա– ճարի (ենթադրվում է, որ եղել է այժմյան Զվարթնոցի տեղում) քրմական դպրոցն է։ Մինչև հայոց գրերի և հայալեզու դըպ– րոցների ստեղծումը Հայաստանում գոր– ծել են հուն*, մասամբ էլ ասորերեն ուսուց– մամբ դպրոցներ։ Դրանք ազգ․ դպրոցներ չէին, բայց կարևոր դեր են կատարել հայ դպրության զարգացման գործում։ Հայոց դպրոցի բուն պատմությունն ան– խզելիորեն կապված է գրերի ստեղծման հետ։ Մեսրոպ Մաշտոցը, Սահակ Պարթև կաթողիկոսի աջակցությամբ, հայ գրերն ստեղծելուց հետո ձեռնամուխ է լինում կրթատներ հիմնելու գործին։ Առաջին դպրոցը՝ վարդապետարանը, բացվել է Վաղարշապատում։ Սկզբնական շրջանում դասավանդվել են Սուրբ գիրքը, վարքա– բանություն և եռյակ գիտությունները (քե– րականություն, ճարտասանություն, դիա– լեկտիկա), հետագայում նաև աստղա– բաշխություն, բարոյագիտություն, թվա– բանություն և այլ առարկաներ։ Դպրոցը պատրաստել է ուսուցիչներ, քարոզիչներ և եկեղեց․ գործիչներ, որոնք լուսավորա– կան գործունեության էին մեկնում Հա– յաստանի տարբեր գավառները։ Այստեղ սովորելու և կատարելագործվելու էին գալիս Հայաստանի տարբեր վայրերից։ Դպրոցը հատկապես ծաղկում է ապրել Ղազար Փարպեցու ուսումնապետության ժամանակ։ Հատուկ ուշադրություն է նվիր– վել սաների ֆիզիկակ․ դաստիարակու– թյանը (մարզանք, խաղ, ձիավարժություն, զինավարժություն ևն)։ Վաղարշապատի դպրոցը գոյատևել է մինչև 510-ը։ Վաղարշապատից հետո Մեսրոպ Մաշ– տոցը դպրոցներ է բացել Հայաստանի միջնաշխարհում և գավառներում։ Մես– րոպյան դպրոցներում դասավանդվել են հայոց լեզու, երգ, երաժշտություն, գըր– չության արվեստ և այլ առարկաներ։ Խո– շոր դպրոցները միաժամանակ եղել են գրչության կենտրոններ և ունեցել ձեռա– գրատներ։ Գործել են նաև որոշակի թե– քումով դպրոցներ։ Եթե Վաղարշապատի մայր վարժարանը բազմաճյուղ էր և մի քանի մասնագիտություն էր ուսուցանում, ապա Սյունյաց դպրոցին տրված էր թարգ– մանիչներ, Արշարունյաց դպրոցին՝ գրիչ– ներ պատրաստելու մենաշնորհ։ Երբ եռյակ գիտությունների ուսումնա– ռության համար արդեն թարգմանվել էին քերականական, ճարտասանական և Փիլ․ մի շարք գրքեր, Դավիթ Անհաղթը, որ– պես արտաքին կամ աշխարհիկ գիտու– թյունների դասընթաց, առաջարկեց քառ– յակ գիտությունների (թվաբանություն, երկրաչափություն, աստղագիտություն և երաժշտություն) ուսուցում բարձր տիպի դպրոցներում։ Դա իրականացրեց Անա– նիա Շիրակացին։ Նա ստեղծեց հայ աշ– խարհիկ առաջին գիտ․ դասագիրքը՝ >Քննիկոն»-ը, ուր զետեղված են «Յոթ ազատ արվեստները»։ Կաթողիկոսարանը ժամանակին դասագիրքն արգելել է աշ– խարհիկ բովանդակության համար։ 400 տարի անց Գրիգոր Մագիստրոս Պահլա– վղւնին, ձեռք բերելով «Քննիկոն»-ի մեկ օրինակ, դրանով դասավանդել է Սանա– հինի և Բջնիի դպրոցներում։ VIII–IX դդ․ վերելք է ապրել Սյունյաց դպրոցը։ Այդ շրջանում բեղմնավոր գոր– ծունեությամբ աչքի էր ընկնում մի այլ կրթարան՝ Գեղարքունի գավառի Մաքեն– յաց ուխտը։ IX դ․ արաբ, լծի թոթափումը, հայկ․ պետականության վերականգնումը, և դրա հետ կապված տնտ․ կյանքի, ինչպես նաե քաղաքների զարգացումը, նպաստավոր պայմաններ ստեղծեցին հայկ․ մշակույթի զարգացման համար։ Բագրատունիները և Զաքարյանները Հայաստանում, իսկ Ռու– բինյանները Կիլիկիայում հովանավորում էին գիտության, գրականության և ար– վեստի մարդկանց գործունեությունը։ Վանքերին կից, քաղաքներում և այլ բնա– կավայրերում բացվեցին տարբեր տիպի դպրոցներ։ Դպրոցների մի մասն աշխար– հիկ բնույթի էր և կոչվում էր հասարակա– կան կամ ժողովրդական։ Պահվում էին պետության, եկեղեցու կամ հասարակա– կան միջոցներով։ Այդպիսի դպրոցներ են գործել Անիում, Արգինայում, Վանում, Կարսում և այլուր։ Աշակերտներին ուսու– ցանում էին գրել, կարդալ, երգեցողու– թյուն և տարրական թվաբանություն։ Առանձին ուսումնասեր մարդիկ կազմա– կերպել են նաև մասնավոր բնույթի դըպ– րոցներ, որոնք մատենագրության մեջ անվանվում են նաև առանձնական, իմաստնոց, տուն դպրանոց։ Դրանք տա– լիս էին սոսկ քահանայական կրթություն։ Ուս․ տևողությունը երեք տարի էր։ Լայն տարածում են ունեցել նաև վանական դըպ– րոցները, որոնք գործել են խոշոր վանքե– րին կից և եղել են երկու կարգի՝ տարրա– կան և բարձր։ Տարրականում ուսուցա– նում էին գրագիտություն, թվաբանու– թյուն, պատմություն, աշխարհագրություն, երաժշտություն ևն։ Այդ շրջանի դպրոցներում դասավանդ– ման մեջ նկատվում էր աշխարհականաց– ման պրոցես։ Դպրոցի նշանավոր դեմքե– րից էին Հովհաննես Կոզեռնը, Գրիգոր Մագիստրոս Պահլավունին, Հովհաննես Սարկավագը և ուրիշներ։ Կիլիկյան Հայաստանում դպրությունն առաջընթաց է ապրել XI դ․ վերջից։ ժա– մանակի առաջավոր պետ․ գործիչներն ու մտավորականները առաջադրել են դեռա– հաս սերնդի համընդհանուր ուսուցման և դաստիարակության գաղափարը՝ ձգտե– լով կենսագործել այն։ Երկրի բազմա– թիվ բնակավայրերում ու վանքերում բաց– վել են դպրոցներ։ Կրթությունը եղել է ձրի և մատչելի։ Նախնական կրթությունը սկսվել է 7 տարեկանից և տևել 3–5 տա– րի։ Սովորեցրել են գրաճանաչություն, ընթերցանություն և արտասանություն, թվաբանություն, երաժշտություն, նկարչու– թյուն, նախնական գիտելիքներ տվել կրո– նից, պատմությունից, աշխարհագրությու– նից ևն։ Միջնակարգ դպրոցներում ուսու– ցանել են քերականություն, ճարտասանու– թյուն, գրչության արվեստ, նկարչություն, պատմություն, աշխարհագրություն, մա– թեմատիկա ևն։ Պատրաստել են պետ․ և հասարակական մանր աստիճանավոր– ներ։ Վարդապետարաններում դասավան– դել են աստվածաբանություն, իմաստա– սիրություն, տրամաբանություն, իրավա– գիտություն, դիվանագիտություն, բժշկա– գիտություն ևն։ Պատրաստել են գիտնա– կաններ, պետ․ և հոգևոր բարձր աստիճա– նավորներ։ Ուսուցումը տարվել է ժողո–

ՎԸՐԴԻ խոսակցական լեզվին մոտ՝ կիլիկ– յան միջին հայերենով։ Կիլիկիայում ուսումնագիտ․ խոշոր կետրոններ են եղել Ակները, Արքայակաղնին, Դրազարկը, Կրական, Հեսվանցը, Մեծքարը, Սկևռան, Սիսը, Տարսոնը ևն։ XII դ․ վերջի աչքի ընկնող ուս․ հաստա– տություններից է Խորանաշատի վանքի Հովհաննես Տավուշեցու դպրոցը, ուր սո– վորել է Մխիթար Գոշը։ Նոր Գեաիկում նրա հիմնած վարդապետարանը, որը հե– տագայում կոչվել է Գոշավանք, լայն ճա– նաչում է ունեցել։ Այստեղ ուսանելու են եկել Հայաստանի տարբեր վայրերից։ Մխիթար Գոշի մահից հետո դպրոցը ղե– կավարել է Մարտիրոս Վարդապետը, ապա՝ Կիրակոս Գանձակեցին։ Խորանա– շատի գրչության դպրոցում, որը հիմնվել է XIII դ․ սկզբին, Մխիթար Գոշի աշակերտ Վանական Վարդապետի ջանքերով, որ– պես դասագիրք գործածվել են նրա որոշ երկեր։ Վարդան Արևելցին XIII դ․ Կարնո բեր– դում հիմնել է դպրոց, որէւ հետագայում տեղափոխվել է Խոր Վիրապ։ Դպրոցներ են գործել նաև Հառիճում, Հաղարծնում, Երզնկայում (վերջինս գլխավորել է Հով– հաննես Երզնկացին) և այլուր։ XIV–XV դդ․ ուսումնագիտ․ նշանակա– լից արդյունքի են հասնում Սյունյաց աշ– խարհի Հերմոնի դպրոցը, Եղվարդի, Այ– րի վանքի, Ցիպնավանքի և այլ դպրոցներ։ Այս դպրոցներում շեշտը դրվել է հատկա– պես գիտափիլ․, հասարակական առար– կաների ուսումնասիրման և գրչագրական– ձեռագրագիտ․ հմտություն ձեռք բերելու վրա։ XIV–XVI^․ujuiuuf․ խառնակ ու դժվարին պայմաններում խամրեցին ու վանական անապահով խցերում պարփակվեցին հայկ․ ուս․ հաստատությունները։ Չնայած դը– րան՝ դւղրոցներն արձագանքում էին ժա– մանակի համազգային բոլոր կարևոր իրա– դարձություններին! XV–XVI դդ․ հիշար– ժան ուս․ հաստատություններից են՝ Սևա– նի, Ասի, Սեբաստիւսյի, Ամիդի դպրոցնե– րը։ XVII դ․ 1-ին կեսից, երբ երկրում հա– մեմատաբար խաղաղ իրադրություն հաս– տատվեց, ժողովուրդը կրկին ձեռնամուխ եղավ դպրոցների բացման գործին։ Այս– պես, Բաղեշի Ամրդոլու վանքի դպրոցը վերակենդանացավ, ծաղկում ապրեց հատ– կապես Վարդան Բաղիշեցի վարդապետի ժամանակ և կոչվեց համալսարան։ Ուշա–