ուսումնարանը, երաժշտ․ ստուդիան (1954-ից՝ Ռ․ Մելիքյանի անվ․ երաժշտ․ ուսումնարան), կենտրոնական գեղ․ արդ– յունաբերական դպրոցը (1938-ից՝ Փ․Թեր– լեմեզյանի անվ․ Երևանի գեղ․ ուսումնա– րան), 1922-ին՝ Լենինականի ինդուս– տրիալ տեխնիկումը, որի դաշտավարա– կան բաժնի հիման վրա 1924-ին ստեղծ– վեց Լենինականի դաշտավարական տեխ– նիկումը։ Այդ նույն թվականին սկսեցին գործել Երևանի ու Լենինականի մանկա– վարժ․ տեխնիկումները, Լենինականի երաժշտ․ ստուդիան, Նոր Բայազետի (Կա– մո) կաթնատնտեսական տեխնիկումը (1967–ից՝ Ա․ Թամամշրսնի անվ․ անասնա– բուժական–անասնաբուծական տեխնի– կում), իսկ մի շարք շրջաններում հիմնվե– ցին գյուղատնտ․ դպրոցներ։ Կուլտուրա– կան հեղափոխության իրականացման պայմաններում ամրապնդվեց ուս․ հաս– տատությունների նյութատեխ․ բազան, բարելավվեցին ուս․ պլաններն ու ծրագրե– րը։ 1927–30-ին բացվեցին միջնակարգ մասնագիտ․ նոր ուս․ հաստատություն– ներ՝ Երևանի ադրբ․ գյուղատնտ․, հիդրո– մելիորատիվ, լեռնամետալուրգիական, գյուղմեխանիզացիայի, Ստեփանավանի գյուղատնտ․, Հոկտեմբերյանի և Դորիսի գյուղատնտ․ տեխնիկումները։ Մինչև 1930-ը հանրապետությունում կար 46 միջ– նակարգ մասնագիտական ուս, հաստա– տություն (5 հզ․ սովորող)։ Հաջորդ տարիներին ընդլայնվեցին մասնագիտությունների շրջանակները, բացվեցին մեքենաշինական, թեթև արդ– յունաբերության, երաժշտամանկավարժ․ և այլ տեխնիկումներ ու ուսումնարաններ, որտեղ, որպես կանոն, սովորողները ըս– տանում էին հարակից մի քանի մասնա– գիտություններ ևն։ Հայրենական մեծ պատերազմի նախօր– յակին հանրապետությունում կար 62 միջ– նակարգ մասնագիտ․ ուս․ հաստատու– թյուն, պատերազմի տարիներին դրանց թիվը կրճատվեց։ Հետպատերազմյան տա– րիներին ժող․ տնտեսությանը անհրաժեշտ նորանոր տեխնիկումներ և ուսումնարան– ներ բացվեցին Երևանում, Լենինակա– նում, Արթիկում, Արարատում, Գորիսում, Սևանում, Ղափանում, Ալավերդում, Հրազդանում և այլուր, զգալիորեն բարե– լավվեց ժողտնտեսության համար միջ– նակարգ մասնագիտ․ որակյալ կադրերի պատրաստման գործը։ Մշակվեցին ուսում– նադաստիարակչական պրոցեսի կազմա– կերպման գիտ․ հիմքեր, ընդլայնվեց ուսումնա–նյութական բազան, սկսեցին գործել նաև երեկոյան և հեռակա ուսում– նարաններ ու տեխնիկումներ, որոնցում երիտասարդները կրթություն են ստա– նում առանց արտադրությունից կտըր– վելու։ Հանրապետությունում անընդմեջ կատարելագործվում են տեխնիկումների և ուսումնարանների ուս․ պլաններն ու ծրագրերը, դասավանդման մեթոդիկան, ուսուցման ընթացքում ներդրվում տեխ․ նորագույն միջոցներ։ 1986-ին հանրապետությունում կար 65 միջնակարգ մասնագիտ․ ուս․ հաստատու– թյուն (48 հզ․ սովորող), ուր կադրեր են պատրաստվում 156 մասնագիտություն– ների գծով։ Հ․ Պողոսյան Բարձրագույն կրթություն Միջնադարյան Հայաստանում և Կիլի– կիայում՝ Անիում, Հաղպատում, Նոր Գե– տիկում, Սանահինում, Կեչառիսում, Սսում, Հռոմկլայում, Տաթևում, Գլաձո– րում և մի շարք այլ վայրերում վանքերին կից գործել են բարձր տիպի դպրոցներ, որոնք կոչվել են ուսումնարան, վարժա– րան, ճեմարան, համալսարան։ Դրանք հոգևոր գործիչներից բացի, պատրաստել են մանկավարժներ, մատենագիրներ, իմաստասերներ, ճարտասաններ, քերա– կաններ, թարգմանիչներ, տոմարագետ– ներ, գրիչներ, ծաղկողներ ևն։ Սանահինի համալսարանում (X–XIII դդ․) գործել են ճարտասանական, փիլ․, երաժշտ․, բժշկ․ վարժարաններ, դասավանդվել են «յոթ ազատ արվեստներ», տոմար և այլ գի– տություններ։tXIV դ․ վերջին և XV դ․ սկզբին այստեղ բուռն ծաղկում է ապրել գրչության արվեստը, ստեղծվել են բազ– մաթիվ ձեռագրեր։ Անիի դպրոցում (XI– XIII դդ․) առաջնակարգ տեղ է տրվել լեզ– վին, իմաստասիրությանն ու բնական գի– տություններին։ Ուսումնասիրվել են ան– տիկ աշխարհի մտածողներ Արիստոտելի, Փիլոնի և այլոց երկասիրությունները։ Միջնադարյան Հայաստանի նշանավոր ուսումնագիտ․ կաճառ Գլաձորի համալ– սարանը (XIII–XIV դդ․) ունեցել է երեք լսարան՝ ուսումնարան ներքին և արտա– քին գրոց, գրչության արվեստի՝ մատենա– գրության և մանրանկարչության, խազա– գիտության ու երաժշտության։ Լայն տեղ է հատկացվել իմաստասիրությանը, բնա– կան գիտություններին, արվեստին։ ժա– մանակակիցները համալսարանն անվանել են «Երկրորդ Աթենս պանծալի», «Մեծ դպրատուն», «Մայր իմաստից Գլաձոր» են։ Այստեղ ուսումնասիրվել են թե սկըզբ– նաղբյուրներ, թե մեկնողական գրակա– նություն։ Համալսարանն ունեցել է գրչա– տուն և նկարչական արվեստանոց։ Ուսում– նառության տևողությունը 7–8 տարի էր (չհաշված «քահանայության կրթության» երեք տարին, որն անհրաժեշտ էր համալ– սարան ընդունվելու համար)։ Տաթևի հա– մալսարանը (1390–1435) ունեցել է երեք լսարան (ուսումնարան)՝ ուսումնարան ներքին և արտաքին գրոց, գրչության ար– վեստի, երաժշտության։ Վերելք է ապրել հատկապես Գրիգոր Տաթևացու րաբունա– պետության շրջանում։ Տաթևացին կատա– րեւագործել է համալսարանի ծրագիրը, կազմել դասագրքեր։ Համալսարանն ունե– ցել է կանոնադրություն և ուսումնագիտ․ աստիճանավորում։tXII–XV դդ․ գրչու– թյան կենտրոններից էր Մեծոփավանքի դպրոցը։ Այստեղ Գրիգոր Տաթևացին 1408-ին հիմնադրել է բարձր տիպի դըպ– րոց, որտեղ ծաղկել է հատկապես գրչու– թյան և մանրանկարչության արվեստը։ Միջնադարյան Հայաստանում բարձր տիպի դպրոցները, բացի վարդապետա– կան կոչումից, շնորհել են նաև կոչում– ներ՝ կապված տվյալ դպրոցի ուղղության հետ։ Այսպես, Սյունյաց դպրոցն ավար– տածները ստացել են «քերթող», Արագա– ծոտնինը՝ «իմաստասեր», Կիլիկիայի Քե– սուն գավառի Կարմիր վանքի դպրոցինը՝ «շնորհալի» տիտղոսները։ Գլաձորի դըպ– րոցի աշակերտներն իրենց անվանի մարդկանց «անհաղթ փիլիսոփա» են ան– վանել։ XIX դ․ 1-ին կեսին պարսկ․ լծից Արլ․ Հայաստանի ազատագրումը և միացումը Ռուսաստանին (1828) բարենպաստ պայ– մաններ ստեղծեցին հայ դպրության և մշակույթի հետագա առաջընթացի հա– մար։ Բազմաթիվ ուս․ հաստատություն– ներ բացվեցին Անդրկովկասի տարբեր վայրերում (Թիֆլիս, Շուշի ևն)։ Հայ ժողովրդի կրթության և մշակույթի զար– գացմանը մեծ նպաստ է բերել հատկապես Մոսկվայի Լագարյան ճեմարանը (հիմն, է 1815-ին)՝ որպես հայագիտ․ և արևելա– գիտ․ ուսումնագիտ․ խոշոր կենտրոն։ Այս– տեղ ուսուցումը տարվել է ռուսերեն, հա– յերեն են դասավանդվել հայագիտ․ առար– կաները, ուսուցչական–դասախոսական կազմի և սաների մեծ մասը եղել են հայեր։ ճեմարանում ստեղծվել են ուս․ ձեռնարկ– ներ ու մենագրություններ արլ․ լեզվաբա– նության, Արևելքի և Անդրկովկասի պատ– մության ու մշակույթի վերաբերյալ, պատ– րաստվել են թարգմանիչներ, դիվանագի– տության բնագավառի աշխատողներ, արլ․ լեզուների ուսուցիչներ։ Տարբեր ժամա– նակներում ճեմարանում դասավանդել են Հ․ Ալամդարյանը, Ս․ Կարնեցին (առաջին ռեկտորը), Մ․ Նալբանդյանը, Մ․ Սալլան– թյանը, Ս․ Տիգրանյանը, Ս․ Շահազիզը, Վ․ Գասպարյանը, Մ․ Սադաթյանը և ուրիշ– ներ։ ճեմարանում գործել է տպարան, ուր տպագրությունն իրականացվել է 13 լե– զուներով։ XIX դ․ ուս․ հաստատություն– ներից առանձնանում է նաև էջմիածնի Դևորգյան ճեմարանը (հիմն, է 1874-ին, Գևորգ Դ Կաթողիկոսի նախաձեռնու– թյամբ)։ Չնայած հոգևոր բնույթին, ճե– մարանում գերիշխել է աշխարհիկ ոգին։ 1915-ից ճեմարանում ուժեղացել է մարք– սիստ․ գաղափարների ազդեցությունը։ Այստեղ են լուծվել հայագիտ․ բազմաթիվ կարևոր պրոբլեմներ, մշակվել հայկ․ դըպ– րոցների ուս․ պլաններ ու ծրագրեր, կազմվել դասագրքեր ևն։ Հայաստանում սովետական կարգերի հաստատումից հետո լուսժողկոմատի 1920-ի դեկտ․ դեկրետով ստեղծվել է Երե– վանի ժող․ համալսարանը (1923-ից՝ Երե– վանի պետ․ համալսարան)։ Համալսա– րանի պաշտոն, բացումը տեղի է ունեցել 1921-ի հունվ․ 23-ին։ Առաջին ռեկտորն էր Հ․ Մանանդյանը։ Համալսարանը նախա– պես ուներ երկու ֆակուլտետ՝ բնագիտա– կան և հասարակագիտական։ Այնուհետև բացվեցին նորերը՝ գյուղատնտ․, արեելա– գիտ․, տեխ․ (1921), բժշկ․ (1922)։ 1922-ից սկսվել է գիտ․ աշխատությունների և դա– սագրքերի հրատարակությունը։ 1925-ից լույս է տեսնում համալսարանի «Գիտա– կան տեղեկագիր»-ը։ 1986–87 ուս․ տարում համալսարանն ուներ 17 ֆակ․, 92 ամբիոն, 123 կաբինետ և լաբորատորիա, կադրեր է պատրաստել 24 մասնագիտությունների գծով։ Համալ– սարանը գիտ․ և ուսումնա–մեթոդական կապերի մեջ է Մոսկվայի, Լենինգրադի, Կիեի, [սարկովի, Տարտուի, Թբիլիսիի, Բաքվի և երկրի այլ համալսարանների հետ։ Համալսարանի գրադարանը հանրա– պետության խոշորագույններից է (1,7 մլն
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/449
Արտաքին տեսք