Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/45

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


կություն ունի, քանի որ հնարավորություն է ընձեռում կանխապես շրջանացնել և առանձնացնել սարբեր տիպի շինարարա– կան հրապարակներ։ Արմատական հիմ– քի ապարների համար առանձնացվում են ներժայթքային, էֆուզիվ, փոխակերպա– յին, էֆուզիվ–նստվածքային, տերիգեն, տերիգեն–կարբոնատային, ֆլիշային, աղաբեր և մոլասային գլխավոր ֆորմա– ցիաներ։ Համապատասխանաբար առանձ– նացվում են մակերևութային գոյացումներ՝ լեռնային սառցապատման, լեռնային լանջերի, նախալեռնային հարթավայրե– րի, միջլեռնային իջվածքների և գետային հովիտների ֆորմացիաներ։ Արմատական հիմքի ապարների մեծ մասը աչքի է ընկ– նում զգալի ամրությամբ և կայունությամբ։ Դա առաջին հերթին վերաբերում է ներ– ժայթքային, էֆուզիվ, էֆուզիվ–նստված– քային և կարբոնատային ֆորմացիաները կազմող ապարներին։ Դրանք իրենց գըլ– խավոր ֆիզիկա–մեխանիկական հատկու– թյուններով դասվում են «ապառաժային» և «կիսաապառաժային» ապարների ին– ժեներաերկրբ․ խմբերին և միանգամայն բարենպաստ հիմնատակ, միջավայր և նյութ ծառայում ինժեներական կառույց– ների համար։ Այդ ապարների տիպիկ ներկայացուցիչներն են հանրապետու– թյունում լայնորեն տարածված գրանիտ– ները, գրանոդիորիտները, սիենիտները, գաբբրոները, պորֆիրիտները, բազալտ– ները, անդեզիտաբազալտները, գղձաքա– րերը, թերթաքարերը, կարծր ավազաքա– րերը, կրաքարերը ևն։ Անբարենպաստ են համարվում արմատական հիմքի կավերը, գիպսաբեր և աղաբեր կավերը, դիատո– մային նստվածքները, որոշ ավազներ ևն։ Մակերևութային գոյացումներից լայնո– րեն տարածված են ալյուվիալ, դելյու– վիալ, կոլյուվիալ, էլյուվիալ, պրոլյու– վիալ կուտակումներ, ավազակավեր, կա– վավազներ, ավազներ, կոպիճ, մանրա– խիճ, գլաքար, խիճ, չինգիլներ, տորֆա– դաշտեր և բեկորային այլ ապարներ։ Դրանցից հատուկ ուշադրության են ար– ժանի Մերձերևանյան, Աշտարակի, Հոկ– տեմբերյանի և Թալինի շրջաններում զգա– լի տարածում ունեցող կարբոնատային, երբեմն գիպսային, մակրոծակոտկեն, սու– ֆոզիոն անկայուն փոշային լյոսանման ավազակավերն ու կավավազները, որոնք հայտնի են «սպիտակահողեր» անվամբ։ Այդ գոյացումները ջրի նկատմամբ շատ զգայուն են, հեշտությամբ ենթարկվում են վտանգավոր ձևափոխությունների և պատճառ դառնում շենքերի և, հատկա– պես, հիդրոտեխ․ կառույցների վթարների։ Հանրապետության տարածքի ինժենե– րաերկրբ․ պայմանները զգալի չափով բնութագրվում են նրա հիդրոերկրբ․ առանձնահատկություններով, առաջին հերթին ստորերկրյա ջրերի տեղադրման խորությամբ և ագրեսիվությամբ։ Արմա– տական հիմքի ապարներում գործող ստոր– երկրյա ջրերը տեղադրված են զգալի խո– րությունների վրա և գործնականորեն շենքերի ու կառույցների հիմքերի խո– րության վրա չեն ազդում։ Մակերևութա– յին գոյացումներում գործող ստորերկըր– յա ջրերը հաճախ տեղադրված են շատ Փոքր խորությունների վրա, և նման տե– ղամասերի շինարարական իրացումը հնա– րավոր է այդ ջրերի մակարդակի արհես– տական իջեցման կամ տեղամասի ընդհա– նուր չորացման միջոցով։ Բացի այդ, մի շարք դեպքերում ստորերկրյա ջրերը ֆի– զիկա–երկրբ․ ժամանակակից պրոցեսնե– րի և դրանց հետ կապված անդարձելի դեֆորմացիաների պատճառ են դառնում։ ՀՍՍՀ–ում լայն տարածում ունեն պլիո– ցենյան հասակի էոլային ծագման լյոսան– ման կավերը (Դեբեդ, Աղստև, Հախում, Տավուշ, Որոտան, Ողջի, Մեղրի գետերի ավազաններում), որոնք հաճախ կառու– ցապատվում են և որոշակի պայմաննե– րում ենթարկվում անդարձելի խոշոր դե– ֆորմացիաների։ Հանրապետության տարածքի ինժենե– րաերկրբ․ պայմանները խիստ բարդանում են բազմաթիվ ֆիզիկաերկրբ․ ու ինժե– ներաերկրբ․ պրոցեսների ու երևույթների (սողանքներ, փլվածքներ, թափվածքներ, նստվածքներ, սուֆոզիա, ճեղքայնություն, սելավներ ևն) գոյության շնորհիվ։ Դը– րանք այնքան լայն տարածում ունեն, որ էապես ազդում են տեղանքի կայունու– թյան գնահատման և տնտ․ իրացման հնա– րավորությունների վրա։ Այդ պրոցեսնե– րը հաճախ անհնարին են դարձնում ար– դեն պատրաստի կառույցների հետագա շահագործումը, վթարային վիճակ ստեղ– ծում, հսկայական նյութական վնաս հասց– նում ժող․ տնտեսությանը։ Բազմաթիվ արդ․ կենտրոններ ու բնակավայրեր տե– ղաբաշխված են Հրազդան, Աղստև, Փամ– բակ, Դեբեդ, Արփա, Ախուրյան և այլ գետերի հովիտներում, ուր լայնորեն զար– գացած են նորագույն ֆիզիկա–երկրբ․ պրոցեսները։ Չափազանց մեծ տարա– ծում ունեն սողանքները։ Հայտնի են Արզնիի, Աթարբեկյանի, Գետամիջի, Քա– նաքեռի, Արաբկիրի, Երևանի, Ողջաբեր– դի, Գեղարդի, Սովետաշենի (Երևան), Ֆիոլետովոյի, Դիլիջանի, Զարխեջի (այժմ՝ Կույբիշև) և Թեղուտի (Իջևանի շրջ․), Սա– մեդ Վուրղունի, Աչաջրի, Մարտունու, Գյոլքենդի, Մարտիրոսի, Ռինդի, Սովե– տաշենի (Եղեգնաձորի շրջ․), Գնիշիկի, Ղափանի, Քաջարանի, Միսիանի, Վահագ– նիի, Զաջուռի և բազմաթիվ այլ սողանք– ներ։ Դրանք բոլորն էլ համարվում են խոշոր, խոր, թեք կամ մեծաթեք ժամա– նակակից սողանքներ և, չնայած միմյան– ցից տարբերվում են իրենց հասակով, շարժման բնույթով և առաջացման պատ– ճառով, սակայն բոլորն էլ օրինաչափ կա– պի մեջ են գտնվում տեղանքի երկրբ․, տեկտոնական, հիդրոերկրբ․, լիթոլոգա– ապարագրական և գեոմորֆոլոգիական պայմանների հետ։ Սողանքների մեծ մա– սին բնորոշ է մակերևութային գոյացում– ների սողքը ավելի հին հասակի ապար– ների մակերևույթով, այսինքն սողանքի հարթությունը համընկնում է ապարների լիթոլոգիական կոնտակտների կամ միջ– շերտային հարթությունների հետ։ Լայն տարածում ունեն փքվող բենթոնիտների ու բենթոնիտացման ենթարկված հրա– բխային ապարների և սերպենտինիտնե– րի հիմքի վրա զարգացող սողանքային դեֆորմացիաները, որոնցում կարևոր դեր են խաղում թեփուկային կառուցվածք ունե– ցող մոնտմորիլլոնիտային խմբի կավա– յին միներալները։ Ինչպես ցույց են տվեւ․ նորագույն արբանյակային նկարահա– նումները, սողանքային և օլիստոստրո– մային բնույթի զանգվածների զգալի մասը հարում է խոշոր հակադրություններով օժտված խզման զոնաներին և այդ զոնա– ներում արտահայտված քիվերի (էսկարպ– ների) ստորոտներին։ Այդ նույն նկարա– հանումները վկայում են լեռնազանգված– ների դանդաղ, հոսունաբանական (ռեո– լոգիական) բնույթի լատերալ տեղաշար– ժերի և սեյսմոդիսլոկացիաների առկա– յության մասին (Աղստևի ավազան, Սևա– նի ավազան, Գոգարանի և Բազումի լեռ– նաշղթաներ, Կենտր․ Զանգեգուր, Ուրծի լեռնաշղթա ևն)։ Ինժեներական երկրաբանության տե– սանկյունից, շարժման (դինամիկայի) առումով, ուշադրության են արժանի նաև միոցենի շերտախմբերում հանդիպող աղային գմբեթները, որոնք ոչ վաղ երկրբ․ անցյալում ենթարկվել են զգալի վերամ– բարձ տեղաշարժերի։ Դրանց թվին են պատկանում, մասնավորապես, Կարմիր բլուրի, Եռաբլուրի, Ծիծեռնակաբերդի, Պտղնիի և Թագավորանիստ բլուրի (Ար– զընու շրջակայքում) տակ գտնվող աղային զանգվածները։ Մի շարք շրջաններում պա– լեոզոյի, վերին յուրայի, ստորին կավճի և էոցենի կրաքարերի մեջ հայտնի են զգալի ծավալ և երկարություն ունեցող քարանձավներ (Արարատի, Եղեգնաձորի, Ղափանի, Գորիսի, Իջևանի շրջաններում)։ Այդ դատարկությունների իրացման հար– ցը կապված է դրանց առաստաղների կա– յունության և դրանցում գտնվող ջրերի քիմ․ կազմի ու շարժման արագության հետ։ Լայն տարածում ունեն սելավային հոս– քերը Ղափանի, Մեղրիի, Գուգարքի, Թու– մանյանի և այլ շրջաններում։ Վերջին 30 տարիների ընթացքում ձեռնարկված հա– կասելավային միջոցառումների շնորհիվ Երևան քաղաքի համար սելավների վտան– գը հասցված է նվազագույնի։ Հանրապետության ոռոգման, արդ․ և քաղաքացիական շինարարության պրակ– տիկայում շատ տարածված են սուֆոզիոն– անկայուն «սպիտակահողերի» վրա կա– ռուցված շենքերի ու կառուցվածքների նստվածքները (նստումը և գերնստումը)։ Երբ շարժվող ջրի ճնշման աստիճանափո– խումները (գրադիենտները) հասնում են կրիտիկական չափերի, սկսվում է «սպի– տակահողի» բուռն սուֆոզիան, նրա մաս– նիկների դուրս բերումը, ապա առաջա– նում են դատարկություններ՝ «հարամի– ներ», որոնցում կորչում է թանկարժեք ջուրը, հիմնատակերն ու կառույցները են– թարկվում են անթույլատրելի ձևափոխու– թյունների ։Ամենատարածված պրոցեսներից են՝ Երկրի մակերևույթին մերկացած ապար– ների հողմահարումը, փլվածքներն ու թափվածքները։ Դրանց հետևանքով, մի կողմից, էապես իջնում է ամուր, կայուն ապարների կրողունակությունը, իսկ մյուս կողմից, պատրաստի քարաբեկորա– յին նյութ է մատակարարվում սելավային հոսքերին։ Հանրապետության տարածքի ինժենե– րաերկրբ․ պայմանների կարևորագույն