Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/46

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

ցուցանիշներից է նրա սեյսմիկությունը։ Գրեթե բոլոր քաղաքների, շրջկենտրոննե– րի և կարևոր բնակավայրերի համար սահ– մանված է սեյսմիկ բալականություն։ Սա– կայն բուն բնակավայրի տարածքի տար– բեր մասերի ինժեներաերկրբ․ պայման– ների տարբերության պատճառով այդ բալականությունը կարող է փոփոխվել։ Այդ պատճառով էլ այժմ կազմվում են հանրապետության քաղաքների և այլ բնակավայրերի միկրոսեյսմիկ շրջանաց– ման սխեմաներ, որոնց հիմքում դրվում են այդ քաղաքների և շինարարական օբ– յեկտների տարածքների ինժեներաերկրբ․ պայմանների մանրակրկիտ հետազոտու– թյունների արդյունքները։ Այժմ գործող նորմատիվների համաձայն հանրապետու– թյան տարածքի հվ–արմ․ և հվ․ շրջաննե– րը, Արաքս գետի ձախափնյա վտակների սահմաններում, դասվում են 8-բալանոց երկրաշարժերի, իսկ հս–արլ․ շրջաննե– րը, Կուր գետի վտակների սահմաննե– րում, 7-բալանոց երկրաշարժերի դրսևոր– ման մարզերի թվին։ Ինժեներաերկրբ․ պայմանների նույնու– թյան կամ մոտ լինելու հիման վրա ՀՍՍՀ տարածքը ենթարկվում է ռեգիոնալ ին– ժեներաերկրբ․ շրջանացման։ Առանձնաց– վում են՝ ա) հս․ և հս–արլ․ ծալքավոր ու ծալքավոր–բեկորային լեռնաշղթաների մարզը, բ) կենտր․ հրաբխային բարձրա– վանդակը, գ) հվ․ և հվ–արլ․ ծալքավոր լեռնաշղթաների մարզը և դ) միջլեռնա– յին իջվածքների ցանցը։ Այդպիսի ստորա– բաժանման հիմքում դրվում է տեկտոնա– կան, երկրբ․, գեոմորֆոլոգիական, ֆի– զիկաաշխարհագրական և հիդրոերկրբ․ պայմանների ընդհանրությունը։ Ինժեներաերկրբ․ մարզերում ավելի խո– շոր մասշտաբի շրջանացման ժամանակ առանձնացվում են ինժեներաերկրբ․ շըր– ջաններ և․ենթաշրջաններ, իսկ նրանցում՝ շինարարության համար պիտանի (բարե– նպաստ), սահմանափակ պիտանի (բարե– նպաստ) և ոչ պիտանի (անբարենպաստ) ինժեներաերկրբ․ տեղամասեր։ Պ․ Բոշնաղյան, Մ․ Իոշոյէսն․

ՀԱՆՔԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐ Մետաղային օգտակար հանածոներ։ ՀՍՍՀ տարածքը հարուստ է օգտակար հանածոներով։ 1 կմ2 մակերեսին բաժին ընկնող օգտակար հանածոների պաշար– ներով այն գրավում է առաջին տեղերից մեկը Սովետական Միությունում։ Համա– ձայն հնագիտ․ տվյալների՝ պղնձի, ոսկու, երկաթի և մի շարք այլ օգտակար հանա– ծոների հանքավայրեր Հայաստանում հայտնի էին տակավին հնագույն ժամա– նակներում, իսկ դրանցից մի քանիսը փոքր չափերով շահագործվել են։ Մինչև սովետական կարգերի հաստա– տումը հանրապետության տարածքում ըն– դամենը մի քանի փոքր մետաղային հան– քավայրեր և հանքաերևակումներ էին հայտնի, որոնք չափազանց թույլ էին ուսումնասիրված։ Ղափանի և Ալավերդու պղնձի հանքերի վերաբերյալ եղած կցկը– տուր տվյալները, բնականաբար, չէին կարող հնարավորություն ընձեռել այս– տեղ օգտակար հանածոների մասին գի– տության զարգացման համար։ Սովետա– կան կարգերի հաստատումից հետո երկ– րի և հանրապետության երկրաբանների մի քանի սերունդների ջանքերով ՀՍՍՀ տարածքում հայտնաբերվեցին և ուսում– նասիրվեցին մետաղային օգտակար հա– նածոների մի շարք հանքավայրեր և բազ– մաթիվ հանքաերևակումներ։ Դրանց մեջ արդ․ նշանակություն ունեն պղնձի, մո– լիբդենի, ոսկու և արծաթի, կապարի և ցինկի, երկաթի, ալյումինի հանքավայ– րերը։ ՀՍՍՀ մետաղային օգտակար հանածո– ների շարքում ամենակարևորը պ ղնձա– մոլիբդենային հանքավայ– րերն են, որոնք հիմնականում գտնը– վում են հանրապետության տարածքի հվ–արլ․ հատվածում՝ Զանգեգուրի լեռնա– շղթայի սահմաններում (Քաջարանի, Ագա– րակի, Դաստակերտի պղնձամոլիբդենա– յին հանքավայրեր, Լիճք, Շիկահող ևն)։ ՊղնձաԱոլիբդենային համեմատաբար ոչ մեծ հանքավայրեր հայտնի են նաև ՀՍՍՀ տարածքի կենտր․ (Ելփին, Վարդենիս) և հս․ (Հանքավան, Թեղուտ ևն) մասերում։ Առանձնացվում են պղնձամոլիբդենային հանքավայրերի մի քանի հասակային խմբեր, կավիճ (Շիկահող, Թեղուտ), էո– ցեն (Ագարակ, Այգեձոր), օլիգոցեն (Հան– քավան), միոցեն (Քաջարան), միոպւիո– ցեն (Վարդենիս, Ելփին), որոնք պատկա– նում են պլուտոնածին–ջրաջերմային (Քա– ջարան, Ագարակ, Այգեձոր, Դաստակերտ, Հանքավան, Թեղուտ, Շիկահող) և հրա– բխածին–ջրաջերմային (Ելփին, Վարդե– նիս) ծագումնաբանական խմբերին։ Արդ․ հանքայնացումն առաջացել է բար– ձըր և միջին ջերմաստիճանային պայման– ներում, չափավոր խորություններում։ Քաջարանի պղնձամոլիբ– դենային հանքավայրը ՀՍՍՀ տարածքի մետաղային օգտակար հանածո– ների հանքավայրերից ամենախոշորն է; Այն միավորում է մի քանի հանքային տե– ղամասեր։ Հանքադաշտի երկրբ․ կառուցվածքում մասնակցում են ստորին էոցենի հրաբխա– ծին–նստվածքային ապարները և դրանց պատռող մոնցոնիտները, պորֆիրանման գրանիտները և գրանոդիորիտները։ Լայն տարածում ունեն երակային ապարները, որոնք գլխավորապես ներկայացված են գրանիտ– և գրանոդիորիտ–պորֆիրներով։ Հանքառաջացման պրոցեսներն ունե– ցել են բազմափուլ, երբեմն՝ բազմաէտապ բնույթ։ Մոլիբդենի պաշարների կեսից ավելին կապված է քվարց–մոլիբդենիտա– յին, իսկ պղնձի պաշարների հիմնական մասը՝ քվարց–խալկոպիրիտային փուլի հետ։ Կարևոր է նաև քվարց–մոլիբդենիտ– խալկոպիրիտային փուլը, երկրորդական նշանակություն ունեն բազմամետաղային և այլ փուլեր։ Հանքայնացումը ներկայաց– ված է գլխավորապես երակիկացանավոր (շտոկվերկային) տիպով, պակաս նշա– նակություն ունի երակային տիպը։ Շտոկ– վերկի սահմաններում հանքային մինե– րալներն ունեն անհավասար բաշխում։ Առանձնացվում են 10–15 t/–ից մինչև 100–150 մ հաստության և 300 մ ու ավելի ձգված հանքային զոնաներ։ Ըստ խորու– թյան հանքայնացումը շարունակվում է մինչև 500 մ և ավելի։ Քաջարանի հանքա– նյութերը բնութագրվում են միներալային կազմի մեծ բազմազանությամբ։ Հիմնա– կան հանքառաջացնող հանքային մինե– րալների՝ մոլիբդենիտի և խալկոպիրիտի հետ միասին հանքանյութերի կազմում մեծ քանակությամբ առկա են նաև սյիրիտ, պակաս չափով բոռնիտ, գալենիտ, սֆա– լերիտ, մագնետիտ, Էնարգիտ, տեննան– տիտ, տետրաէդրիտ, լյուցոնիտ, բիսմու– թին, ալթայիտ, բնածին ոսկի, արծաթ, բիսմութ, տելուր, տելուրիդներ ևն։ Թվար– կած միներալները կազմող տարրերից բացի, հանքանյութերի բաղադրության մեջ մասնակցում են նաև Re, Se, Cd ևն, որոնք սեփական միներալներ չեն առա– ջացնում և ցրված են այլ տարրերի մինե– րալների բյուրեղային ցանցերում որպես իզոմորֆ խառնուրդներ։ Հանրապետության տարածքում հայտ– նաբերված օգտակար հանածոների հան– քավայրերի հաջորդ կարևոր խումբը հրաքարային հանքավայ– րերն են (Ալավերդու, Շամլուղի, Ղա– փանի պղնձի հանքավայրեր, Տանձուտ ևն)։ Դրանք ներկայացված են ծծմբահրա– քարային [Տանձուտ, Չիբուխլու (այժմ՝ Ծովագյուղ, Սևանի շրջան) ևն], պը– ղընձահրաքարային (Ալավերդի, Շամլուղ, Ղափան ևն), հրաքար–բազմամետաղային (Ախթալա), հրաքար–ոսկի–բազմամետա– ղային (Շահումյան, Խալաջ ևն) ֆորմա– ցիոն տիպերով։ Ալավերդու պղնձի հանքա– վայրի երկրբ․ կառուցվածքում մաս– նակցող ապարները ներկայացված են պորֆիրիտներով, որոնք ներդաշնակ կեր– պով ծածկված են պորֆիրիտների տու– ֆափշրաքարերով, իսկ դրանք բոլորը միասին՝ հրաբխածին–բեկորային, հրա– բեկորային ապարներով։ Հանքադաշտի սահմաններում, առանձնապես նրա հա– րավային մասում, լայն տարածում ունեն գլխավորապես հիմքային կազմի երակա– յին ապարները (դիաբազները, միկրոլի– տային և աֆանիտային պորֆիրիտները)։ Ավելի հազվադեպ են թթու կազմի (ալ– բիտոֆիրներ) երակները։ Հանքավայրը հարում է Դեբեդի բրա– խիանտիկլինալային բարձրացմանը։ Առա– վել հետաքրքիր հանքայնացումը ներկա– յացված է շտոկերով և ոսպնյակներով, որոնք հարում են հրաբեկորային ապար– ների կոմպլեքսին և առանձնապես պոր– ֆիրիտների հրաբխային փշրաքարերի սահմանին։ Հանքադաշտում հայտնի են նաև քվարց–սուլֆիդային երակներ, ինչ– պես նաև երակիկացանավոր զոնաներ։ Որպես հանքահսկիչ գործոն հանդես է գալիս միջօրեական տարածման խզում– նային զոնան, որը ձգվում է ավելի քան 3 կմ և ուղեկցվում ապարների ջրաջերմա– յին փոփոխություններով։ Հանքանյութերի կազմում, բացի հիմ– նական միներալներից՝ խալկոպիրիտ, պիրիտ, սֆալերիտ, գալենիտ, մասնակ– ցում են նաև բոռնիտ, արսենոպիրիտ, տեննանտիտ, բնածին ոսկի ևն։ Բազմա– մետաղային հանքանյութերին բնորոշ են համապատասխան տարրերի համեմատա– բար բարձր պարունակություններ։