Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/451

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


մի շարք նախակրթարաններ և տարրա– կան վարժարաններ։ Կ․ Պոլսում այժմ գործում են, այն էլ աշակերտների խիստ նվազած թվով և հայագիտ․ առարկաների սեղմված ծրագրով, էսայան, Կեդրոնա– կան և Մխիթարյան վարժարանները, 22 նախակրթարան և տարրական դպրոց։ 1953-ին բացվեց Ս․ Խաչ դպրեվանքը, որը փրկարար եղավ հայկ․ գավառներում վե– րապրող, բայց իրենց մայրենին կորցրած բազմաթիվ հայ երիտասարդների համար։ Դպրեվանքի շրջանավարտներից շատերը սփյուռքի տարբեր գաղթավայրերում լըծ– ված են հայապահպանության գործին։ Սակայն դպրեվանքը այժմ անկում է ապ– րում։ Սփյուռքահայ ամենակազմակերպված և ստվարաթիվ դպրոցները գտնվում են Լի– բանանում։ 1922–1926-ին հայ առաքելա– կան եկեղեցին այստեղ ուներ 15, կաթո– ղիկեն՝ 8 և ավետարանականը՝ 6 դպրոց։ Հետագայում աճեց հայկ․ դպրոցների թիվը և 1975-ին, մինչև երկրի քաղ․ կացության սրվելը, այստեղ արդեն կար հայկ․ 68 վարժարան, այդ թվում լրիվ միջնակարգ՝ 12, թերի միջնակարգ՝ 8, բարձրագույն նախակրթարան՝ 5։ Բեյրութի հայկ․ նշա– նավոր ուս․ հաստատություններից են Սա– հակյան–Լևոն Մկրտչյան, Հայ ավետարա– նական կոլեջները (հիմն, են 1923-ին), Նշան Փալանջյան ճեմարանը (1930), Կե– նաց երկրորդական, Վիեննական Մխի– թարյան երկրորդական (1937), Դար ուհի Հակոբյան (1939), Հովակիմյան–Մանուկ– յան (1947) վարժարանները, Լեոն և Սո– ֆիա ազգ․ կոլեջը (1964) ևն։ Բեյրութի ճիպեյլ թաղամասի «Թռչնոց բույնը», որն ունի նախակրթարանի մա– կարդակ, 1927-ին հիմնել է դանիացի մի– սիոներուհի Մարիա Ցակոբսոնը, որն առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Փրկել է բազմաթիվ հայ որ– բերի կյանք։ Նոր Ադանա թաղամասում գործում է «Հայ կույրերու և համրերու վարժարանը»՝ հիմնվել է 1926-ին, շվեյ– ցարացի հայասերների միության կող– մից։ 1975-ին Լիբանանի հայկ․ վարժարան– ների աշակերտության թիվը 17 հզ․ էր։ Քաղաքացիական պատերազմի կապակ– ցությամբ առաջացած արտագաղթի հե– տևանքով երկրի դպրոցներում նվազեց սովորողների թիվը։ Լիբանանահայ գաղ– թավայրի կրթական համակարգում են Հայկազյան կոլեջը, Սեն ժոզեֆ համալ– սարանի հայագիտ․ ամբիոնը, Երվանդ Հյուսիսյան հայագիտ․ ամբիոնը, Նշան Փալանջյան ճեմարանի հայագիտ․ ամ– բիոնը։ Հայկազյան կոլեջը հիմնվել է 1955-ին։ Նպատակն է Մերձավոր Արևելքի հայ համայնքներն ապահովել որակավոր ուսուցիչներով ու մտավորականներով։ Կոլեջի հայագիտ․ ամբիոնում դասավանդ– վում են հայ լեզվագիտություն, գրականու– թյուն, մշակույթի պատմություն, հայ ժո– ղովրդի պատմություն։ Ամբիոնն ունի գրա– դարան, որն ամեն տարի հարստացվում է մայր հայրենիքից ստացված գրքերով ու հրատարակություններով։ Սեն ժոզեֆ հա– մալսարանի հայագիտ․ ամբիոնը հիմնվել է 1933-ին։ Ունի եռամյա դասընթաց,որտեղ դասավանդում են հայոց լեզու, մատենա– գրություն, արդի հայ գրականություն, հայ մշակույթի պատմություն, գրաբար, լեզվագիտություն։ Երվանդ Հյուսիսյան հայագիտ․ հիմնարկը (հիմն, է 1964-ին) հայագիտ․ գիտելիքներ է տալիս սփյուռ– քահայ ուսուցիչներին և մամուլի աշխա– տողներին։ Այստեղ դասավանդվում են գրաբար, աշխարհաբար, հայ նոր գրակա– նության, լեզվաբանության, հայ դպրոցի և մանկավարժության, փիլիսոփայութրսն, հայոց լեզվի, ճարտ․, երաժշտ․, մանրա– նկարչության պատմություն, պատմ․ և Սովետական Հայաստանի աշխարհագրու– թյուն։ Դպրոցների կազմակերպված համա– կարգ ունի նաև սիրիահայ գաղութը։ Հալեպի առաջին հայկ․ դպրոցը՝ Ներսես– յան ազգ․ վարժարանը հիմնադրվել է 1876-ին։ 1915-ի եղեռնից փրկված հայերը Սիրիայում հիմնեցին հարյուրից ավելի դպրոցներ։ Այժմ հայկ․ դպրոցներ կան Հալեպում (22), Դամասկոսում (3), Քե– սապում (3), Կամիշլիում (3), Լաթաքիա– յում (1)։ Հալեպի գլխ․ միջնակարգ դըպ– րոցներն են Լևոն Նաճարյան–Գալուստ Կյուլպենկյանը, Կարեն–Եփփեն, Կիլիկ– յանը, Մխիթարյանը։ Նախակրթարաննե– րից են Տաուտիե թաղամասի հայ ավետա– րանականը, կրթասիրացը, Գերմանիկյա– նը, Անարատ քույրերինը, Հայկազյանը, Մեսրոպյանը, Ներսեսյանը ևն։ Դամաս– կոսում գործում են Թարգմանչաց, Ազգա– յին Սահակյան (այժմ՝ Կյուլապի Կյուլ– պենկյան) և Ալիշան վարժարանները։ Սվւյուռքի կրթական կենտրոններից է Կիպրոսը։ Նիկոզիայում այժմ գործում է «Ազգային Նարեկ» վարժարանը (ստեղծ– վել է Ազգ․ Մելիքյան և Ուգունյան դպրոց– ների միավորումով)։ Վարժարանը իր մասնաճյուղերն ունի Լառնակա և Լի– մասոլ քաղաքներում։ Կիպրական կա– ռավարությունը նպաստ է տալիս այդ վար– ժարանին, վճարում ուսուցիչներին։ Վար– ժարանն ունի ուսուցչական որակյալ կադ– րեր։ Մեծ համբավ է վայելում Կիպրոսի Մելգոնյան (Մելքոնյան) կրթական հաս– տատությունը, որը հիմնվել է 1924-ին։ Սկզբում այն եղել է որբանոց–նախակըր– թարան, 1934-ից լրիվ միջնակարգ (երկ– րորդական) գիշերօթիկ վարժարան է։ 1940-ին Կիպրոսի կառավարությունը Մել– գոնյանը ճանաչել է որպես բարձրագույն երկրորդական վարժարան։ Ունի ճեմա– րանական, առևտր․ և գիտ․ բաժիններ։ Այստեղ ուսանելու են գալիս Լիբանանից, Սիրիայից, Հունաստանից, Եգիպտոսից, Եթովպիայից, Քուվեյթից, Իրաքից, Իրա– նից, ԱՄՆ–ից և այլ վայրերից։ Եգիպտահայ առաջին դպրոցը հիմնվել է 1828-ին, Կահիրեում։ Սկզբում կոչվել է Լոս Անջելեսի Մեսրոպյան վարժարանը Եղիազարյան հոգետուն–դպրատուն (հիմ– նադիր բարերարի անունով), ապա՝ Խո– րենյան ազգ․ երկսեռ, 1865-ից՝ Գալուստ– յան ազգ․ վարժարան։ 1920-ից հետո եգիպ– տահայ գաղութը վերելքի շրջան է ապրել։ Ընդարձակվել է կրթական ցանցը։ 1935-ին այստեղ կար 20 դպրոց։ 1950-ից հետո զգալի թվով եգիւցտահայեր արտագաղ– թել են Կանադա, Ավստրալիա, Անգլիա և այլ երկրներ, որի հետևանքով փակվել են շատ դպրոցներ։ Այժմ գաղութն ունի 3 վարժարան՝ Դալոատյան ազգ․, Պողոս– յան (հիմն, է 1890-ին), Նուբարյան (հիմն, է 1925-ին)։ Ցուրաքանչյուր դպրոցում սո– վորում է 100–120 աշակերտ։ Հնդկաստանում բարգավաճ են եղել հատկապես Ագրայի, Կալկաթայի, Մադ– րասի, Բոմբեյի համայնքները, որոնք ունե– ցել են իրենց դպրոցները։ 1821-ին բացվել է Կալկաթայի Հայոց մարդասիրական ճե– մարանը, 1846-ին՝ «Ս․ Սանդուխտ» դըպ– րոցը (հիմնադիր՝ Մ․ Թաղիադյան), 1922-ին Դավիթյան օրիորդաց դպրոցը (1949-ից Հայոց մարդասիրական ճեմարա– նին կից)։ Ներկայումս, չնայած հնդկա– հայ համայնքի ոչ ստվար կազմին, այդ դպրոցները շարունակում են գործել։ Այս– տեղ հիմնականում ուսանելու են գալիս իրանահայ պատանիներ և աղջիկներ։ Կրթական հաստատությունների ոչ լայն ցանց ունի հունահայ համայնքը։ 1987-ին Աթենքում գործում են Արթաքի Գալփաքյան նախակրթարանը (հիմն, է 1959-ին) և ավետարանական համայնքի վարժարանը։ Քուվեյթի հայ գաղութն ունի իր ամենօրյա վարդարանը։ Իրաքում գոր– ծում է հայ ազգ․ երկսեռ վարժարան։ Սուդանի մայրաքաղաք խարտումում կա մեկ հայկ․ նախակրթարան։ Եթովպիայում հայկ․ առաջին դպրոցը4 Ազգ․ Արարատ– յան վարժարանը, հիմնվել է 1918-ին, 1932-ից կոչվում է Ազգ․ Գևորգով վարժա– րան։ Ֆրանսահայ գաղութն աղքատ է հայկ․ ամենօրյա վարժարաններով։ Փա– րիզի Սևրի արվարձանում գործում է Սամ– վել Մուրադյան վարժարանը, հիմնվել է 1832-ին, Իտալիայի Պադուա քաղաքում՝ Մխիթարյան միաբանության նախաձեռ– նությամբ։ 1846-ին տեղափոխվել է Փա– րիզ, 1870-ին4 Վենետիկ, 1929-ին՝ վերըս– տին Փարիզ։ Փարիզի Ռենսի արվարձա– նում գործում է Դպրոցասեր տիկնանց վարժարանը։ 1879-ին հիմնվել է Կ․ Պոլ– սում, 1922-ին տեղափոխվել է Սալոնիկ (Հունաստան), ապա՝1 Մարսել, 1928-ից հաստատվել է Փարիզում։ Այս դպրոցները ունեն ֆրանս․ միջնակարգ վարժարանին համապատասխանող ծրագիր։ Վենետի– կում գործում է Մուրատ–Ռափայելյան միջ– նակարգ վարժարանը՝ հիմնադրված 1836-ին, Մխիթարյան միաբանության նա– խաձեռնությամբ։ Այժմ ունի մոտ 120 աշա– կերտ տարբեր երկրներից։ Երուսաղեմում գործում է Մրբոց Թարգմանչաց վարժա– j րանը (հիմն, է 1929-ին), Ամմանում՝ Ցուզ– պաշյան, հայ կաթոլիկների հ ավետարա– նականների վարժարանները։ Ուրուգվա– յի հայկ․ կրթական հաստատություննե– րից են Ազգ․ Ներսեսյան, Նուբարյան նա– ‘խակրթարանները և Մարի Մանուկյան միջնակարգ վարժարանը։ Բուենոս Այ– րեսում (Արգենտինա), ուր կենտրոնացած