1933-ին՝ «Կոմունիստական լուսավորու– թյուն», 1933–41-ին՝ «Խորհրդային ման– կավարժ», 1952-ից՝ «Սովետական մանկա– վարժ») ամսագիրը, 1932–35-ին՝ «Կուլ– տուրական ֆրոնտ» (1935–40-ին՝ «Խոր– հըրդային դպրոց», 1940-ից՝ «Սովետական դպրոց») թերթը։ ՀՍԽՀ առողջապահության ժողկոմատը հրատարակել է «Բժշկական հանդես» (1926–27), «Առողջապահությունը Հա– յաստանում» (1929), «Առողջ կենցաղ» (1929–31), «Առողջապահության ֆրոն– տում» (1932–35) հանդեսները։ 1956-ից լույս է տեսնում ՀՍՍՀ առողջապահության մինիստրության «Առողջապահություն» հանդեսը։ Ֆիզկուլտուրային–մարզական մամուլը հանրապետությունում սկզբնավորվել է 1930-ական թթ․ սկզբին։ 1932–34-ին հրա– տարակվել է «Հարվածային ֆիզկուլտուր– նիկ» ամսագիրը, 1933–39-ին՝ «Կարմիր սպորտ» երկշաբաթաթերթը, 1935-ին՝ «Ֆիզկուլտուրա U տուրիզմ» ամսագիրը։ 1956-ից հրատարակվում է ՀՍՍՀ ֆիզիկ, կուլտուրայի և սպորտի պետ․ կոմիտեի, ՀԱՄԽ–ի և ՀՍՍՀ ԴՕՍԱԱՖ–ի ԿԿ–ի օր– գան «Հայաստանի ֆիզկուլտուրնիկ» երկ– օրյա թերթը, 1972-ից՝ ՀՍՍՀ ֆիզիկ, կուլ– տուրայի U սպորտի պետ․ կոմիտեի և Հայաստանի շախմատային ֆեդերացիա– յի «Շախմատային Հայաստան» հանդեսը։ 1924-ին հիմնվել է ՀԿ(բ)Կ ԿԿ–ի կին– բաժնի օրգան «Հայաստանի աշխատա– վորուհի» հանդեսը (այժմ՝ ՀԿԿ ԿԿ–ի ամ– սագիր)։ 1928–35-ին լույս է տեսել հա– կակրոն․, գիտ․ և քաղ․ պատկերազարդ «Անաստված» տասնօրյան։ Սովետական գրականության U արվես– տի զարգացման գործում կարևոր դեր են կատարել գրական–գեղարվեստական, տե– սական–քննադատական պարբերական– ները։ 1922–23-ին հրատարակվել է «Մուրճ», 1922–26, 1928-ին՝ «Նորք», 1923-ին՝ «Պայքար», 1924–25-ին* «Նոր ակոս», 1924–26, 1933–34-ին՝ «Վերելք», 1927–32-ին՝ «Գրական դիրքերում», 1929–32-ին՝ «Նոր ուղի», 1933-ին՝ «Երի– տասարդ գրող», 1934–^6-ին՝ «Դրական սերունդ» հանդեսները։ 1932-ից հրատա– րակվում է Հայաստանի գրողների միու– թյան վարչության օրգան «Դրական թերթ»-ը, 1955-ից՝ «Սովետական գրակա– նություն» (1934–40-ին՝ «Խորհրդային գրականություն», 1940–43-ին՝ «Սովետա– կան գրականություն», 1943–55-ին՝ «Սո– վետական գրականություն և արվեստ»), 1958-ից՝ «Литературная Армения» հան– դեսները, 1967-ից՝ ՀԼԿԵՄ ԿԿ–ի և Հայաս– տանի գրողների միության վարչության «Դարուն» ամսագիրը։ Կերպարվեստի, թատրոնի, կինոյի, երաժշտության ու ճարտարապետության հարցեր է լուսաբանել «Արվեստ» հանդե– սը (1926–27, 1930–31-ին՝ «Խորհրդա– յին Հայաստան» թերթի գրական գեղար– վեստական հավելված՝ «Արվեստի ֆրոն– տում»)։ 1955-ից լույս է տեսնում «Սովե– տական արվեստ» (1932–38, 1940–41-ին «Խորհրդային արվեստ», 1943–55-ին՝ «Սովետական գրականություն և ար– վեստ») ամսագիրը։ Հայրենական մեծ պատերազմի տարի– ներին (1941–45) հանրապետության պարբերական մամուլի հիմնական թեմա– ներն էին հայրենասիրությունը, սովետա– կան ռազմիկների սխրագործություննե– րը, թիկունքի աշխատողների անձնվեր աշխատանքը։ Այս շրջանում ժամանակա– վորապես դադարել են լույս տեսնել «Ավանգարդ», «Ստալինեց», «Դրական թերթ», «Պիոներ կանչ», «Խորհրդային մանկավարժ», «Խորհրդային արվեստ», «Ջոկատավար» և այլ թերթեր ու հանդես– ներ։ Կարևոր դեր են կատարել զինվ․ և ռազմաճակատային հայերեն թերթերը («Հանուն հայրենիքի», «Հայկական սնայ– պեր», «Մարտիկ», «Սովետական ռազմիկ», «Մարտական դրոշով» ևն), որոնք փաստո– րեն հայ ռազմիկների մարտական սխրանքների տարեգրությունն են։ Հետպատերազմյան տարիներին սովե– տահայ մամուլի ուշադրության կենտրո– նում են եղել ժողտնտեսության վերա– կանգնման, հնգամյա պլանների կատար– ման հարցերը, սովետական կառավա– րության խաղաղասիրական քաղաքակա– նության լուսաբանումը։ Ստեղծվել են նոր պարբերականներ՝ ՀԿԿ Երևանի քաղ– կոմի և ժող․ դեպուտատների Երևանի քաղաքային սովետի օրգան «Երեկոյան Երևան» (1957-ից, 1957–64-ին՝ «Երևան») օրաթերթը, Սփյուռքահայության հետ մշա– կութային կապի կոմիտեի «Հայրենիքի ձայն» (1965-ից) շաբաթաթերթը, «Ոզնի» (1954-ից) երգիծական կիսամսյան, «Բան– բեր Մատենադարանի» (1956-ից) հայա– գիտ․ հանդեսը, ՀՍՍՀ պետպլանի և ՀՍՍՀ ԴԱ–ի տնտեսագիտության ինստ–ի քաղ․, տնտեսագիտ․ «Հայաստանի ժողովրդա– կան տնտեսություն» (1957-ից), գիտա– տեխ․ ինֆորմացիայի և տեխնիկա–տնտ․ հետազոտությունների ԴՀԻ–ի հրատարա– կություն «Գիտություն և տեխնիկա» (1963-ից), ՀՍՍՀ ԴԱ–ի «Լրաբեր հասարա– կական գիտությունների» (1966-ից) ամ– սագրերը, շրջանային ու բազմատիրաժ մի շարք թերթեր։ 1960–70-ական թթ․ մասսայական ին– ֆորմացիայի միջոցները, այդ թվում թեր– թերն ու հանդեսները, ղեկավարվելով ՍՄԿԿ համագումարների ու պլենումների որոշումներով, պայքար են ծավալել հա– նուն դրանց իրականացման, հետևողա– կանորեն լուսաբանել են հանրապետու– թյան հասարակական–քաղ․ և սոցիալ– տնտ․ կյանքը, կուսակցական, սովետա– կան և տնտ․ կազմակերպությունների բազմաբովանդակ գործունեությունը։ ՍՄԿԿ XXVII համագումարը (1986) նոր, պատասխանատու խնդիրներ առաջադրեց պարբերական մամուլին՝ կապված երկրի սոցիալ–տնտ․ զարգացման արագացման կուրսի, տնտեսության կառավարման առաջավոր ձևերի ներդրման հետ։ Դեմո– կրատացման, հրապարակայնության ծա– վալման պայմաններում մամուլի օրգան– ների առաջնահերթ խնդիրն է դառնում երկրի կյանքում տեղի ունեցող հեղափոխ․ վերափոխումների պարզաբանումը, աշ– խատավորության ուժերի համախմբումը դրանց հաջող իրականացման համար։ Հանրապետության մամուլի օրգանները, զինված ՍՄԿԿ XXVII և ՀԿԿ XXVIII հա– մագումարների, ՍՄԿԿ ԿԿ–ի հունվարյան (1987) պլենումի որոշումներով օգնում են աշխատավորներին՝ ավելի լավ յուրացնե– լու վերակառուցման գաղափարները՝ ոտքի հանում նրանց կուսակցության նա– խագծումների հաջող իրականացման հա– մար։ Մամուլն ըստ ամենայնի ուժեղաց– նում է պայքարը բյուրոկրատիզմի և պահ– պանողականության դեմ, նպաստում կու– սակցության ստրատեգիական կուրսի իրականացմանը, ակտիվորեն պաշտպա– նում սոցիալիզմի իդեալներն ու բարոյա– կան արժեքները։ Թերթերի ու հանդես– ների ուշադրության կենտրոնում են երկ– րում տեղի ունեցող պրոցեսների տեսա– կան իմաստավորման, հասարակական զարգացման ներկա փուլի առանձնահատ– կությունների վերլուծման հարցերը։ Գաղթավայրերի և սփյուռքի հայ մամուլ Հնդկաստան։ Հայերեն անդրա– նիկ պարբերականը՝ «Ագդարար» ամ– սագիրը, հրատարակվել է 1794– 1796-ին, Մադրասում։ Հանդեսը ձգտել է գաղութահայությանը հաղորդակից դարձ– նեւ քաղաքակիրթ աշխարհի իրադար– ձություններին, մատաղ սերնդին դաս– տիարակել հայեցի ոգով։ Տպագրել է հրա– պարակախոսական հոդվածներ, բնագիտ․ հանրամատչելի զրույցներ, թարգմանա– կան նյութեր։ Այնուհետև ւույս են տեսել «Շտեմարան» (1821–23), «Ազգասեր» (1845–48), «Ազգասեր արարատյան» (1848–52, բոլորն էլ Կալկաթայում), «Բա– նասեր» (1948–49, Մադրաս) և այլ պար– բերականներ։ Հնդկաստանում հրատա– րակված վերջին պարբերականը «Նոր ազ– դարար» հանդեսն է (1950–60, Կալկաթա)։ Իտալիա, Ավստրիա։ ժամա– նակագրական առումով «Ազդարար»-ից հետո երկրորէդ հայ պարբերականը Վե– նետիկի մխիթարյանների «Տարեգրու– թյուն»^ է (1799–1802, Վենետիկ), որը լուսաբանել է քաղ․, տնտ․, եկեղեց, ու մշակութային հարցեր։ 1803–20-ին Վե– նետիկում լույս է տեսել քաղ․, բանասիրա– կան, եկեղեց․ «Եղանակ բյուզանդյան» ժողովածուն, ուր տեղ են գտել նաև օդ– երևութաբան․ տեղեկություններ, խրատա– կան գրույցներ, վիճակագր․ տվյալներ, բնագիտ․ հանրամատչելի նյութեր։ Հա– յերեն քաղ․ անդրանիկ լրագիրը՝ «Եվրո– պա» շաբաթաթերթը, հրատարակել են Վիեննայի մխիթարյանները 1847–63-ին։ Այն պատմ․, ճանաչողական արժեք ունի XIX դ․ 40–60-ական թթ․ եվրոպ․ հեղա– փոխությունների և քաղ․ անցքերի լուսա– բանման տեսանկյունից։ Մխիթարյաննե– րի առավել մեծարժեք պարբերականները, սակայն, «Բազմավեպ» (լույս է տեսնում 1843-ից, Վենետիկում) և «Հանդես ամս– օրյա» (1887-ից, Վիեննա) ամսագրերն են։ Ազգային, բանասիրական, գրական և գիտ․ այս պարբերականները անգնահա– տելի ծառայություն ունեն հայ հին ու միջնադարյան գրականության, հայոց պատմության ու մշակույթի ամենաբազ– մազան հարցերի լուսաբանման ասպա– րեզում։ Նրանք մեծ տեղ են հատ կացրեք նաև անտիկ աշխարհի, միջին և նոր դա–
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/456
Արտաքին տեսք