Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/458

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Գերմանիա։ Առաջին հայ պարբե– րականը՝ «Հանդես ․ հայագիտության»-ը, լույս է տեսել Մարբուրգում 1901–02-ին (երկու գիրք, նյութերի մի մասը՝ գերմ․)։ Ավելի ուշ հրատարակվել է «Մեսրոպ» (1914, Բեռլին) երկամսյա հանդեսը։ Հա– յերեն պարբերականներ հրատարակելու փորձեր են կատարվել նաև հաջորդ տասն– ամյակներում՝ «Թիքա» (1922, Լայպցիգ), «Հայ երիտասարդ» (1927, Բեռլին)։ Երկ– րորդ համաշխարհային պատերազմից հետո հայերեն պարբերականներ են լույս տեսել ԳՖՀ–ում և Արմ․ Բեռլինում։ Շվեդիա։ Հայագետ–լեզվաբան Ն․ Բյուզանդացու նախաձեռնությամբ 1887– 1888-ին Ստոկհոլմում լույս է տեսել «Քննասեր» հայագիտ․ հանդեսը (վիմա– տիպ, երեք համար)։ 1980-ից Ուփսալայի հայ ուսանողներն ու երիտասարդները հրատարակում են «Արագիլ» պարբերա– թերթը։ Հունգարիա։ Հայերեն միակ հրա– տարակությունը Բուդապեշտի «Մասիս» միության «Նոր դար» (1919) ամսաթերթն է։ Բելգիա։ Առաջին հայ պարբերակա– նը «Լրագիր» (1927, Բրյուսել) հասարա– կական–քաղ․ կիսամսյան է։ Այնուհետև հրատարակվել են «Գիտություն և գիտե– լիք» (1928–29, Անտվերպեն) ամսագիրը, «Հայ աշխարհ» (1937–39, Բրյուսել) հա– յերեն–ֆրանս․ պատմա–մշակութային ամ– սաթերթը։ Նիդերլանդներ։ 1975-ին Ամս– տերդամում հայերեն և հոլանդերեն լույս է տեսել ազգային, մշակութային և հասա– րակական «Տեղեկաթերթ» պարբերականը։ Այնուհետև, նույնպես երկու լեզվով, հրա– տարակվել են հայրենասիրական բովան– դակության «Դեպի հայրենիք» (1978, Ռեյսվեյք) ամսագիրը և «Պայքար» (1979, Ալմելո) ամսաթերթը։ Եգիպտոս։ Գաղթավայրի առաջին պարբերականը «Արմավենի» (1865, Կա– հիրե) կիսամսյան է։ Դարասկզբին հրա– տարակվել է «Ազատ բեմ» (1903–05, Ալեքսանդրիա, 1906–07, Կահիրե) պար– բերականը։ Այնուհետև լույս են տեսել «Եգիպտահայ տարեցույց»-ը (1914–16, Կահիրե, 1917–19, 1925–26, Ալեք– սանդրիս!), «Արաքս» (1925–65, Ալեք– սանդրիս!) շաբաթաթերթը։ 1913-ից Կա– հիրեում հրատարակվում է դաշնակցու– թյան օրգան «Հուսաբեր» օրաթերթը։ Ռամ– կավար ազատական կուսակցության օր– գանն է (1922-ից) «Արև» օրաթերթը (1915– 1924, Ալեքսանդրիա, 1924-ից՝ Կահիրե), որը լուսաբանում է միջազգային հարցեր, հանդես գալիս խաղաղության պաշտպա– նության դիրքերում, անդրադառնում եգիպտահայ համայնքի և Սովետական Հայաստանի առօրյային։ Մինչև մեր օրե– րը Եգիպտոսում լույս է տեսել շուրջ 160 հայկ․ պարբերական։ Լիբանան։ Հայերեն առաջին պար– բերականը «Լույս» խմորատիպ թերթն է, որը տպագրվել է Զահլեում, 1918-ին։ Լի– բանանահայ մամուլի կենտրոնը, սակայն, դարձել է Բեյրութը։ Առաջադիմական, դե– մոկրատական–հայրենասիրական ուղղու– թյան պարբերականներից առավել նշա– նակալին «Մեր նշանաբանն է Հառաջ» (1957–64), «Կանչ» (1971-ից) շաբաթաթեր– թերն են, որոնց բնորոշ է հետևողական պայքարը հանուն երկրում խաղաղության հաստատման, իմպեր․ մեքենայություն– ների մերկացման, Սովետական Հայաս– տանի հետ կապերի ամրապնդման։ Նույն նպատակին են ծառայում նաև հնչակյան– ների «Արարատ» և ռամկավարների «Զար– թոնք» (երկուսն էլ՝ Բեյրութում, 1937-ից) օրաթերթերը։ Բեյրութում լույս են տեսել նաև մի շարք գրական–գեղարվեստական հանդեսներ, որոնցից են «Անի» (1946– 1955), «Մշակույթ» (1954–55), «Գիրք գրա– կանության և արվեստի» (1955–56, 1959), «էջեր գրականության և արվեստի» (1965– 1972) պարբերականները։ Սրանք կարևոր դեր են կատարել սփյուռքահայ մշակույթի և հասարակական մտքի զարգացման գոր– ծում, պարբերաբար տպագրել սփյուռքի և հայ սովետական գրողների ստեղծա– գործություններ։ 1932–34, 1947–68-ին հրատարակվել է «Երիտասարդ հայուհի» ամսագիրը։ Ուշագրավ են նաև «Շիրակ» (1956-ից) Թեքեյան մշակութային միու– թյան պատկերազարդ ամսագիրը, «Նայի– րի» (1941-ից) շաբաթաթերթը, Բեյրութի Հայկազյան կոլեջի հայագիտ․ ամբիոնի «Հայկազյան հայագիտական հանդես» (1970-ից) տարեգիրքը։ Մինչև մեր օրերը Լիբանանում հրատարակվել է շուրջ 190 անուն հայկ․ պարբերական։ Սիրիա։ 1913–14-ին Հալեպում լույս է տեսել «Աղբյուր» խմորատիպ ամ– սաթերթը։ 1918–22-ին ռամկավար կու– սակցությունը հրատարակել է «Հայ ձայն» (Հալեպ, Ադանա) օրաթերթը։ Սիրիահայ կարևոր հրատարակություններից է հըն– չակյան կուսակցության «Սուրիական մա– մուլ» (1922–27, Հալեպ) օրաթերթը, որը լուսաբանել է ազգ․ խնդիրներ, անդրա– դարձել հայ գաղթականների ու որբերի անմխիթար վիճակին, միջազգային իրա– դարձություններին։ «Սուրիահայ տարե– ցույց»^ (1924–25, Հալեպ) տպագրել է փաստագրական և տեղեկատու նյութեր Սիրիայի և հարևան երկրների հայ հա– մայնքների կյանքից, դրվագներ Մեծ եղեռ– նից և հայ ազատագր․ պայքարի պատ– մությունից։ Ռամկավար ազատական կու– սակցության պաշտ․ օրգան «Եփրատ» (1927–49, Հալեպ) քաղ․, գիտ․ և ազգա– գրակ․ օրաթերթը հանդես է եկել Սիրիա– յի անկախության համար արաբ ժողո– վըրդի ազատագր․ պայքարի պաշտպա– նությամբ, լուսաբանել Սովետական Հա– յաստանի առաջընթացը, ակտիվորեն մաս– նակցել հայրենադարձության կազմա– կերպմանը։ Հալեպում 1975-ից լույս է տեսնում «Գեղարդ» գրական–գեղարւ|ես– տական, պատմ․ տարեգիրքը, 1980-ից՝ «Նոր ապրիԼ» բազմաբնույթ քառամսյան։ Մինչև մեր օրերը Սիրիայում (հիմնակա– նում Հալեպում) լույս է տեսել ավելի քան 70 անուն հայկ․ պարբերական։ Իրան։ Հայերեն առաջին պարբերա– կանը «Շավիղ» (1894–97, Թեհրան) չա– փավոր–լիբերալ ուղղության ա զգայի ն– գրական և յշաղ․ շաբաթաթերթն է։ իրա– նահայ առաջադիմական հրատարակու– թյուններից են «Զանգ» (1910–22, Թավ– րիզ) և «Վերածնունդ» (1930–53, Թեհ– րան) հասարակական, քաղ․ և գրական շաբաթաթերթերը, որոնք հիմնականում լուսաբանել են գաղթավայրի առօրյան։ 1931-ից Թեհրանում լույս է տեսնում դաշ– նակցական կուսակցության օրգան «Ալիք» օրաթերթը, որն ունի շեշտված հակակո– մունիստական բնույթ։ Երկրորդ համաշ– խարհային պատերազմի տարիներին Թավրիզում հրատարակվել են «Հակա– ֆաշիստական թերթիկ» (1943–44), «Հա– կաֆաշիստ» (1944–45), «Արևելք» (1945– 1946) պարբերականները, որոնք պարզա– բանել են ՍՍՀՄ դերը ֆաշիզմի դեմ մըղ– վող պայքարում, հավատ ներշնչել սովե– տական ժողովրդի հաղթանակի նկատ– մամբ։ Իրանահայ հիշարժան պարբերա– կաններից են նաև «Հուր» (1971–76, Թեհրան, հայերեն և պարսկ․) պատմա– բանասիրական և մշակութային ամսագի– րը, «Արարատ» (1979-ից, Թեհրան) գրա– կանության և արվեստի տեղեկատու հան– դեսը։ Մինչև մեր օրերը Իրանում լույս է տեսել շուրջ 85 անուն հայկ․ պարբերա– կան։ Ե ր ու ս ա ղ և մ։ Առաջին հայ պարբե– րականը Երուսաղեմի հայոց պատրիար– քարանի «Սիոն» (1866-ից) եկեղեց․, գրա– կան և բանասիրական ամսագիրն է։ Գաղթավայրի հասարակական–մշակութա– յին կյանքը և Սովետական Հայաստանի առօրյան է լուսաբանում «ՀԵՄ» գրա– կան–հասարակական եռամսյա հանդեսը (1940–45, 1977-ից)։ 1980-ից լույս է տես– նում նաև Հայ մարմնամարզական ընդհա– նուր միության Երուսաղեմի մասնաճյուղի պաշտոնաթերթ «ՀՄԸՄ տեղեկատու»-ն։ Կ ի պ ր ո ս։ Առաջին հայ պարբերա– կանը «Ազատ կիպրահայ» (1922–23, Նի– կոզիա) շաբաթաթերթն է։ 1959–62-ին ռամկավարները Նիկոզիայում լույս են ընծայել քաղ–ազգային «Հենարան» շա– բաթաթերթը, որը լուսաբանել է գաղթա– վայրի կյանքը, աջակցել հայրենադարձու– թյանը, պայքարել դաշնակցության դեմ, լուրեր տպագրել Սովետական Հայաս– տանից։ Հայախոս միության օրգան «Լու– սարփի» (1926–28, Լառնաքա) ամսա– թերթի խնդիրն էր պահպանել ու տարա– ծել մայրենի լեզուն։ 1937–78-ին (ընդհա– տումներով) Կիպրոսի Մելգոնյան կրթա– կան հաստատության սաները հրատարա– կել են «Այգ» պարբերականը, որտեղ տպագրվել են գրական ստեղծագործու– թյուններ, տեղեկատվություններ հաստա– տության կյանքից։ 1973-ից մելգոնյանցի– ները լույս են ընծայում «Ցոլք» պարբերա– կանը։ Տեղեկատու հրատարակություններ ունեն ՀԲԸՄ Կիպրոսի մասնաճյուղը, Ազգ․ առաջնորդարանը։ Եթովպիա։ 1932-ին Աղիս Աբեբա– յում լույս է տեսել «Նոր ծաղիկ» գրական– գեղարվեստական և գիտ․ կիսամսյա հան– դեսը, որը տեղեկություններ է տպագրել գաղթավայրի իրադարձությունների, մայր հայրենիքի վերաբերյալ։ 1958–62-ին Ադիս Աբեբայում հրատարակվել է «Փյու– նիկ» դեմոկրատ, հայրենասիրական պար– բերականը, որը ծանոթացրել է համայն– քի իրադարձություններին, տպագրել գրական–գեղարվեստական գործեր։ Ամերիկայի Միացյալ Նա– հանգներ։ Հայերեն առաջին պարբե– րականը՝ «Արեգակ» ամսաթերթը, լույս է տեսել 1888-ին, Ջերսի Սիթիում։ Դարա–