վերջին Նյու Տորքում հրատարակվել են «Սուրհանդակ» (1889–90) ամսաթերթը, «Ազատություն» (1890–92) աոաջին հա– յերեն–անգլ․ կիսամսյան, «Հայք» (1891 – 1898) գրական, քաղ․ շաբաթաթերթը են, որոնք լուսաբանել են կազմավորվող ամե– րիկահայ համայնքի ներքին կյանքը, ամե– րիկահայությանը հաղորդակից դարձրել միջազգային իրադարձություններին, ար– ձագանքել Արմ․ Հայաստանի անցքերին։ Ամերիկահայ մամուլի զարգացումը հիմ– նականում պայմանավորված էր ԱՄՆ–ում հայկ․ կուսակցությունների, հայրենակ– ցական միությունների, բարեգործական ընկերությունների և այլ կազմակերպու– թյունների ստեղծմամբ։ 1899-ից Նյու Ցոր– քամ հրատարակվող «Ձայն հայրենյաց» շաբաթաթերթը դաոնում է վերակազմյալ հնչակյան կուսակցության Ամերիկայի շրջանի պաշտ․ օրգանը (1900–02, 1903– 1908)։ 1900-ից Բոստոնում լույս է տեսնում դաշնակցության Ամերիկայի կենտր․ օր– գան «Հայրենիք» թերթը (հիմն․ 1899-ին, Նյու Ցորքում)։ Ունի շեշտված հակակո– մունիստական և հակասովետական դիրքորոշում։ 1903-ից հնչակյանները հրա– տարակում են «Երիտասարդ Հայաստան» (Փարամուս, Նյու Ջերսի նահանգ) հա– սարակական–քաղ․ և տնտ․ շաբաթաթեր– թը։ XX դ․ սկզբի ամերիկահայ հիշարժան հրատարակություններից են նաև «Քաղա– քացի» (1902–09, Ֆրեզնո) և «Ազգ» (1907–21, Բոստոն) շաբաթաթերթերը։ Հիշյալ պարբերականներում մեծ տեղ են գրավել հայ ժողովրդի ա զգայի ն–ազա– տագր․ պայքարի հարցերը, Թուրքիայի հայահալած քաղաքականության մերկա– ցումը։ Աոաջին համաշխարհային պատե– րազմի տարիներին ամերիկահայ մամուլը լուսաբանել է պատերազմական գործողու– թյունների ընթացքը, պատմել հայ կամա– վորական շարժման և հայոց հերոսամար– տերի մասին։ Հետեղեռնյան շրջանում գաղթավայ– րում գործող հայկ․ կուսակցությունների վերախմբւսվորմամբ ստեղծվում են նոր պարբերականներ։ Ռամկավար և վե– րակազմյալ հնչակյան կուսակցություն– ների, նրանց «Ազգ» և «Պահակ» (1915– 1921, Բոստոն) օրաթերթերի միավորու– մով 1921-ին Բոստոնում լույս է տեսել ռամկավար ազատականների «Ազգ–Պա– հակ» օրաթերթը, որը 1922-ից կոչվում է «Պայքար»։ Նույն սկզբունքով ւքիավորվել են ռամկավարների «Նոր կյանք» (1914– 1921) և ռամկավար ազատականների «Արոր» (1919–21, երկուսն էլ Ֆրեզնո– յում) օրաթերթերը (1921-ին՝ «Նոր կյանք– Արոր*, 1922-ից՝ «Նոր օր»)։ Սովետական Հայաստանի ծնունդը հզոր ազդակ հան– դիսացավ ԱՄՆ–ի հայ բանվ․ մամուլի օր– գանների գործունեության համար։ ԱՄՆ–ի բանվ․ կուսակցության հայկ․ հատվածի օրգան «Գործավոր» (1924) և ԱՄՆ–ի հայ բանվ․ կուսակցության օրգան «Բանվոր» (1922–24) շաբաթաթերթերի միավորու– մով ստեղծվել է ԱՄՆ–ի բանվ․ (կոմունիս– տական) կուսակցության հայկ․ հատվա– ծի օրգան (1925-ից) «Պրոլետար» (1924– 1926) թերթը, որը 1926–30-ին լույս է տեսել «Նոր աշխարհ» (ԱՄՆ–ի կոմկուսի օրգան), 1930–38-ին՝ «Բանվոր» անուն– ներով։ Հայ բանվ․ մամուլի օրգանները զգալի ներդրում են ունեցել ամերիկահայ աշխատավորությանը ազգայնական գա– ղափարախոսությունից ձերբազատելու գործում, լուսաբանել Մովետական Հա– յաստանի առօրյան, նրան համակիր կազ– մակերպությունների (ՀՕԿ, Պետ․ կարմիր խաչ, հայրենակցական միություններ ևն) գործունեությունը։ Նշանակալի է Ամերի– կահայ առաջադիմական միության նախա– ձեռնությամբ 1938-ից Նյու Ցորքում հրա– տարակվող «Լրաբեր» թերթի դերը, որը պարբերաբար տպագրում է սովետական և ամերիկյան ժողովուրդների մերձեցմա– նը նպաստող նյութեր, հանդես գալիս ՍՍՀՄ–ԱՄՆ տնտ․, առևտ․, գիտատեխ․ կապերի զարգացման օգտին։ Հայրենա– կցական միությունների «Նոր Արաբկիր» (1925-ից, Նյու Ցորք, Ֆիլտդելֆիա, Բոս– տոն են), «Գերմանիկ» (1930-ից), «Նոր Չնքոլշ> (1931–35), «Կյուրինի հուշ» (1930–33), «Նոր Կեսարիա» (1934–72, բոլորը՝ Նյու Ցորքում) և այլ պարբերա– կաններ ոչ միայն սփյուռքը մայր հայրե– նիքին կապող կարևոր օղակ են հանդի– սացել, այլև կորստից փրկել են հայրենի երկրամասի բազմաթիվ ավանդություն– ներ, երգեր, ժող․ բանահյուսության նը– մուշներ ևն։ Գաղթավայրի գրական–գե– ղարվեստական լավագույն պարբերական– ներից է «Նոր գիր» (1936–54, Նյու Ցորք) եռամսյա հանդեսը, որի շուրջն էին հա– մախմբված սՓյուռքահայ առաջադեմ գրողներ ու մտավորականներ։ Անգլիախոս սերնդին հայ կյանքին հա– ղորդ պահելու նպատակով դեռևս 1930- տկան թթ․ ձեռնարկվեց անգլ․ պարբերա– կանների հրատարակումը, որն առավել տարածում ստացավ երկրորդ համաշխար– հային պատերազմից հետո։ 1958-ից լույս է տեսնում «Արմինիըն օբսերվեր» («The Armenian Observer», Ֆրեզնո, Լոս Անջե– լես), 1960-ից՝ «Արարատ» («Ararat», Նյու Ցորք), 1967-ից՝ «Արմինիըն ռիփորթըր» («The Armenian Reporter», Նյու Ցորք), 1970-ից՝ «Արմինիըն դայջեսթ» («Arme– nian Digest», Լոս Անջելես) և այլ պարբե– րականներ։ 1970–80-ական թթ․ Միջին և Մերձա– վոր Արևելքի երկրներից ԱՄՆ արտա– գաղթից հետո գաղթավայրի հայ պարբե– րական մամուլի խոշորագույն կենտրոն է դարձել Լոս Անջելեսը, որտեղ 1986-ին հրատարակվել է ավելի քան 40 անուն պարբերական։ Այստեղ են շարունակվում հրատարակվել «Նոր օր»-ը (1964-ից), «Ասպարեզ»-ը (1970-ից), «Լրաբեր»-ը (1979-ից), հիմնվել են նոր պարբերական– ներ՝ ազգային, գրական «Նոր սերունդ» (1975-ին), «Ապրիլ» ամսաթերթերը (1977-ին), «Նոր կյանք» շաբաթաթերթը (1978-ին), Հայ եկեղեցու ԱՄՆ–ի Արմ․ թեմի առաջնորդարանի «Մայր եկեղեցի» պաշտոնաթերթը (1979-ին), Ամերիկահայ միջազգային կոլեջի «Տարեգիրք»-ը (1977-ին), «Մանկական աշխարհ» պատ– կերազարդ հանդեսը (1980-ին), Ազգային ւիսրժարանի աշւսկերտների «Մեր ձայնը» պարբերաթերթը (1980-ին) ևն, որոնք հիմ– նականում հայերեն–անգլ․ են։ Մինչև մեր օրերը ԱՄՆ–ում լույս է տեսել ավելի քան 400 հայկ․ պարբերական։ Արգենտինա։ Գաղթավայրի առա– ջին հայերեն պարբերականը՝ «Արժեն– թինյան մամուլ» շաբաթաթերթը, հրատա– րակել է Ամերիկայի բանվ․ կուսակցու– թյան հայկ․ ֆեդերացիան (հնչակյաններ)՝ 1922–24-ին։ 1920–30-ական թթ․ հրատա– րակվել են «Նոր երկիր» (1922–25) ժող․ շաբաթաթերթը, «Շիրակ» բարեգործական միության կենտր․ վարչության «Շիրակ» (1929–36) հասարակական, գրական կի– սամսյան (վերջում շաբաթաթերթ), որը ծանոթացրել է Սովետական Հայաստանի կյանքին, լուսաբանել ՀՕԿ–ի, բարեգոր– ծական, վերաշինաց, հայրենակցական և այլ կազմակերպությունների գործունեու– թյունը, «Արժենթին» (1929–31) անկախ հայաթերթը, Հայաստանյայց առաքելա– կան եկեղեցու «Հայ կեդրոն» (1932–70) պաշտոնաթերթը ևն։ 1935-ից լույս է տես– նում Հաճընի հայրենակցական ընդհա– նուր միության Բուենոս Այրեսի մասնա– ճյուղի «Նոր Հաճըն» հանդեսը, որտեղ ներկայացվում են միության աշխատանք– ները, նյութեր տպագրվում Հաճընի պատ– մության, ավանդությունների, բարբառի, հաճընցիների կենցաղի ու սովորություն– ների վերաբերյալ։ Արգենտինահայ մա– րաշցիների հայրենակցական միությունը հրատարակել է«Մարաշ» (1955–66) հայե– րեն–իսպ․ երկամսյա տեղեկատուն։ Գաղ– թավայրի արժանահիշատակ պարբերա– կաններից է նաև «Սևան» (1961-ից, բո– լորը4 Բուենոս Այրեսում) գրական, հա– սարակական շաբաթաթերթը։ 1970-ից Կորդովայում տպագրվում է հայ եկեղեցու «Արևագալ» տեղեկատուն, 1979-ից «Սար– դարապատ» ազգային, հասարակական, մշակութային պարբերականը։ Մինչև մեր օրերը Արգենտինայում լույս է տեսել շուրջ 40 հայկ․ պարբերական։ Կանադա։ 1926-ին Ջորջթաունում հրատարակվել է Կանադայի հայորդինե– րի միության օրգան «Արարատ» ամսա– թերթը, որը 1927-ին շարունակվել է «Արա– գած» անունով։ Պարբերականները ձգտել են աջակցել ազգապահպանման ջանք fa– ll ին, նպաստել մատաղ սերնդի հայեցի դաստիարակությանը։ 1955-ից Տորոնտո– յում հրատարակվում է եայ եկեղեցու երի– տասարդական կազմակերպության «Նոր սերունդ» (հայերեն, անգլ․, ֆրանս․) ամ– սաթերթը։ Կանադայի Պոլստհայ միու– թյունը լույս է ընծայում «Գեղարդ» (1969-ից) գրական, մշակութային եռամ– սյա պարբերաթերթը, Թեքեյան հրատա– րակչական կենտրոնը՝ «Ապագա» (1975-ից, երկուսն էլ՝ Մոնրեալ) շաբաթաթերթը, (1977-ից՝ ֆրանս․ և անգլ․)։ Կանադայում մինչև մեր օրերը լույս է տեսել 21 հայկ․ պարբերական։ Բրազիլիա։ Հայերեն առաջին պարբերականը 1933–37-ին Սան Պաու– լուում հրատարակված հնչակյան ուսանո– ղական միության օրգան «Կայծ» ազգային, գրական, գեղարվեստական և մարզական ամսագիրն է։ 1946–47-ին լույս է տեսել Սան Պաուլուի «Հայկ․ միություն» մշակու– թային ընկերության «Վերելք» տեղեկա– տուն։ Հնչակյանները 1947–50-ին հրա– տարակել են «Հայաստանի ձայն» քաղ․, գրական և հասարակական պարբերակա– նը, որտեղ տպագրված նյութերը ծանո–
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/459
Արտաքին տեսք