Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/460

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

թացրել են համայնքի անցուդարձին, Սո– վետական Հայաստանի վերելքին։ 1960- ական թթ․ սկսում են լույս տեսնել նաե հայերեն–պորտուգալ․ պարբերականներ՝ «Հայաստան» (1965–67, Սան Պաուլու) ազգային, գրական, քաղ․ ամսագիրը, ՀԲԸՄ Սան Պաուլուի մշակութային հանձ– նախմբի «Նոր Անի» (1980-ից) գրական, գեղարվեստական պարբերականը։ Ավստրալիական Մtի ու– թ յ ու ն։ Առաջին պարբերականը Ավս– տրալիայի հայոց եկեղեցու «Լույս» (1955-ից, Սիդնեյ) ամսագիրն է։ Գաղթա– վայրում հրատարակված հայկ․ պարբե– րականների զգալի մասը կրոնա–եկեղեց․ բնույթի են․ դրանցից են՝ «Ձայն» (1956– 1961, հայերեն–անգլ․) ամսաթերթը, «Լրա– տու» (1962–65, հայերեն–անգլ․) պարբե– րականը, «Հույս» (1966-ից, բոլորը՝ Մել– բուռնում) ամսագիրը են։ Այս պարբերա– կանները նպաստել են հայապահպանու– թյան ձեռնարկներին, ավստրալահայու– թյանը հաղորդ պահել մայր հայրենիքի և էշմիածնի առաքելական եկեղեցու իրա– դարձություններին։ Ավստրալիայում գոր– ծող հայ ազգային կոմիտեն լույս է ըն– ծայել «Հայ դատ» (1975–79) կիսամյա հանդեսը, ՀԲԸ Միության Ավստրալիայի մասնաճյուղը 1979-ից, հրատարակում է «Արագած» ամսաթերթը։ Լույս են տեսնում նաև ուսանողական, պատանեկան պար– բերականներ՝ «Շիրազ» (1978-ից), «Նոր սերունդ» (1979-ից, բոլորը՝ Սիդնեյում) ևն։ Մինչև մեր օրերը Ավստրափայում լույս է տեսել 14 հայկ․ պարբերական։ Գրկ․ Բարսեղյան Խ․ Հ․, Բոլշևիկյան հայ պարբերական մամուլի պատմություն, 1900–1920, Ե․, 1956։ Ֆ և լ և ք յ ա ն Տ․ ՝՝Հայաստանի պարբերական մամուլը սոցիա– լիզմի կառուցման պայքարում, Ե․, 1970։ ’՝Հայ պարբերական մամուլը, մատենագիտական համահավաք ցուցակ (1794–1980), կազմ․ Մ․ Ա․ Բաբլոյան, Ե․, 1986։ Ա․ Ի>ւսոաւո]ւսն, Մ․ Մքսիթաբյան, Հ․ Ֆեչեքյան, Մ․ Բաբչոյան, Գ․ ԳույոււՏշյաԱ

ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈԻԹ6ՈԻՆ Հայկ․ հեռուստատեսության (ՀՀ) առա– ջին հաղորդումը եթեր է արձակվել 1956-ի նոյեմբ․ 29-ին։ 1957-ի նոյեմբ․ 7-ին տըր– վել է արտաստուդիական անդրանիկ ռե– պորտաժը։ Կարճ ժամանակում հեռուս– տատեսությունը դարձել է քաղ․, մշակու– թային, գիտա–ճանաչողական, ուս․ և այլ ինֆորմացիայի կարևորագույն միջոց (1987-ին հանրապետության յուրաքան– չյուր 100 ընտանիքից 93-ը հեռուստացույց ուներ)։ 1970-ին շահագործման է հանձնը– վել Նորքի հեռուստատեսային համալիրը (հանրապետ․ հեռուստակենտրոն)։ Առա– ջին տեսագրումը կատարվել է 1971-ին։ 1972-ին գործարկվել է Երևան–Դոնի Ռոս– տով ռադիոռելեային գիծը, որով կենտր․ հեռուստատեսությունը (ԿՀ) ընդունում է ՀՀ հաղորդումները։ 1973-ից գործում է ՀՀ 2-րդ ծրագիրը։ 1977-ից ընդունվում են ԿՀ 2-րդ ծրագրի հաղորդումները։ Գունավոր պատկերմամբ առաջին հա– ղորդումը ՀՀ–թյամբ տրվել է 1971-ի մայի– սի 1-ին։ 1981-ից ՀՀ հաղորդումները հե– ռարձակվում են միայն գունավոր պատ– կերմամբ։ 1987-ին հանրապետության ռադիոռելեային գծերի երկարությունը կազմել է 1330 կւէ։ 1987-ին գործել են ԿՀ առաջին և երկ– րորդ, ՀՀ երկու ծրագրերը՝ 43,9 ժ ընդ– հանուր տևողությամբ, որից ՀՀ հաղոր– դումները՝ 14 ժ։ ՀՀ առաջին ծրագրով տրվում են ինֆորմացիոն հասարակա– կան–քաղ․, ուս․, գեղարվեստական և մար– զական հաղորդումներ։ Երկրորդ ծրագիրը նախատեսված է Երևանի և նրա շրջակայ– քի համար։ 1987-ին հեռուստատեսային առնվազն մեկ ծրագիր ընդունելու հնա– րավորություն ուներ հանրապետության բնակչության 99% –ը։ Բնակչության 97%–ը ընդունել է ԿՀ առաջին ծրագրի, 84%–ը՝ ԿՀ 2-րդ ծրագրի հաղորդումները։ ՀՀ արտադրական–ստեղծագործական աշխատանքները կոորդինացնում է ծրա– գրերի գլխ, դիրեկցիան, որը միավորում է հաղորդավարների, թողարկիչների, նը– կարիչների, հնչյունային ռեժիսորների, հեռուստատեսային օպերատորների, կի– նոցուցադրումների բաժնի և ֆիլմադարա– նի աշխատանքը։ ՀՀ ծրագրերի նյութերը պատրաստում են պրոպագանդայի, ինֆորմացիայի, կո– մունիստական դաստիարակության, երի– տասարդական, մանկապատանեկան, ուս․ և գիտահանրամատչելի, գրականության և արվեստի, դրամատիկական, երաժշտ․, նամակների և սոցիոլոգիական ուսումնա– սիրությունների, ռուսերեն և սովետական ժողովուրդների լեզուներով տրվող, Փո– խանակային և ԿՀ ու համամիութենական ռադիոյի համար հաղորդումներ պատ– րաստող խմբագրությունները։ Պրոպագանդայի գլխ․ խմբագրության «Հրատապ էկրան», «Հեռուստատեսային պրեսկոնֆերանս», «Արձագանք», «Հըն– գամյակի սոց․–տնտ․ պրոբլեմները», «Պա– րենային ծրագիրը գործողության մեջ», «Պատմվածքներ կոմունիստների մասին» հաղորդումներն ու հանդեսները գործնա– կան օժանդակություն են ցույց տալիս կուսակցական կազմակերպություններին։ Ինֆորմացիայի գլխ․ խմբագրության «Իրադարձություններ, երկրներ, պրոբ– լեմներ», «Կապիտալիզմն առանց դիմա– կի» հաղորդաշարերում մեկնաբանվում են միջազգային կյանքի, պատերազմի ու խաղաղության հարցեր, ըստ ամենայնի լուսաբանվում ՍՍՀՄ խաղաղասիրական արտաքին քաղաքականությունը, մերկաց– վում իմպերիալիստական ագրեսիվ շըր– ջանների նկրտումները։ Սովետական պե– տության ներքին և արտաքին քաղաքա– կանության, սովետական ապրելակերպի պրոպագանդմանն են ծառայում «Երաշ– խավորված է սահմանադրությամբ», «Սո– վետական ապրելակերպ», «Արվեստա– գետն ու ժամանակը», «Խոսք երիտասար– դությանը», «Կարգապահությունն ու մենք», «Որակի գումարելիները», «Իմ հայ– րենիքը ՍՍՀՄ–ն է», «Ձայն խաղաղու– թյան», «Մոլորակին մաքուր երկինք» և այլ հաղորդաշարեր։ Աճող սերնդի կոմունիստական դաս– տիարակության նպատակին են ուղղված «Խարույկ», «Արիության դասեր», «Ան– խախտ բարեկամություն», «Հետաքրքիր հանդիպումների ակումբ», «16–18» մանկ, հանդեսները, «Մենք և երեխաները» հա– ղորդաշարը։ Նախադպրոցական տարիքի երեխաների համար գործում են հայոց և ռուսաց լեզուների ուսուցման հաղորդա– շարերը։ Առանձին հաղորդումներ են նը– վիրվում սովետական ժողովուրդների գրականությանը, հայ ժողովրդի պատմու– թյանը։ Գեղարվեստական հաղորդումնե– րից լայն ճանաչում ունեն «Դրական կա– մուրջներ», «Մեր լեզուն, մեր խոսքը» (ՀՍՍՀ պետ․ մրցանակ, 1985), «Բյու– րակն», «Նորք», «Հայ երգի ակումբ», «Երաժշտական կյանք», «Երաժշտական Փոստարկղ» հանդեսները։ Պարբերաբար տրվում են եղբայրական հանրապետու– թյունների և սոցիալիստ, երկրների երա– ժըշտ․ ու գեղարվեստական կոլեկտիվնե– րի, անհաա կատարողների ելույթներ։ 1970-ին ստեղծվել է հեռուստատեսային կինոնկարների «Երևան» ստուդիան, որը տարեկան նկարահանում ու մշակում է շուրջ 320 ժ կինոժապավեն, որից 20-ը՝ 35 ւէւէ։ Ստուդիայի թողարկած լքի շարք կինոնկարներ միութենական փառատո– ների մրցանակակիրներ են, իսկ «Զորի Միրո», «Արամ Խաչատրյան», «Անուշ» և «Քառյակ» ժապավեններն արժանացել են հեռուստատեսային ֆիլմերի համամիու– թենական փառատոների գլխ․ մրցանակ– ներին։ ՀՍՍՀ հեռուստատեսության և ռադիո– հաղորդումների պետկոմը 1957-ից հրա– տարակում է «Եթերում է Երևանը» (հայե– րեն և ռուս․) հեռուստատեսային հաղոր– դումների ծրագիր–տեղեկատուն։ Ս․ Պողոսյան

ՌԱԴԻՈՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐ 1925-ին կազմակերպվել է ռադիոլսող– ների ընկերություն, 1926-ին՝ՀԿ(բ)Կ ԿԿ–ին առընթեր ռադիոհանձնաժողով։ 1926-ի սեպտ․ 1-ին Երևանի նորակառույց ռա– դիոկայանից եթեր է արձակվել փորձնա– կան ռադիոհաղորդում (պաշտոնական գործարկումը՝ նոյեմբ․ 7-ին)։ Հաղոր– դումները տրվել են շաբաթական 3 ան– գամ՝ օրական 1 – 1,5 ժ տևողությամբ։ Հիմնականում հաղորդվել են տեքստա– յին նյութեր, որոնք կազմվում էին հան– րապետական թերթերի խմբագրություն– ներում։ 1927-ին ռադիոկայանը վերա– հեռարձակման գծերով միացվել է Հա– յաստանի առաջին պեա․ թատրոնին (Երե– վան), պետ․ կոնսերվատորիային, բա– նակի տանը, բանվ․ ակումբներին, մշա– կույթի աներին։ Անդրֆեդերացիայի փոս–