Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/463

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

XVI դ․ հայկ․ տպագրության ժամանակագրական պատկերը Անուն Քաղաք Տպագրիչ, հրատա– րակիչ Թւլական Ուրբաթագիրք Վենետիկ Հակոբ Մեղապարտ 1512 Պաաարագատետր > > 1513 Աղթարք > > > Պարզատումար > > > Տաղարան > » >

  • Դ․ Պռստել, Linguarum

•Ամբրոսիոս Թեզեոս, Փարիզ Դ․ Պռստել 1538 Ներածություն Բավիա Թեզեոս Ամբրոսիոս 1539 •Կ․ Գեսներ, Mithridat 1սառնայՓնթուր տումարի (օրա– Ցյուրիխ 1555 ցույց) Վենետիկ Աբգար Թոխաթեցի 1565 Սաղմոսարան > > Փոքր քերականոլթիւն Կ․ Պոլիս > > Տօնացոյց > » Պարզատումար Աղօթամատոյց–Պատարագամա– » > > տոյց > > > Տաղարան > > > Մաշտոց > > 1569 Հայկական տառեր (նմուշներ) •Լ․ Թուրնայզեր, KAI’ EPMH- Հռոմ Սուլթանշահ, Գրանժոն 1579 NEIA Քեռլին Վոլտցեն 1583

  • 4․ Թուրնայզեր, МЕГАЛН ХУ-

MIA > > > Տօմար Գրիգորեանն Հռոմ Հովհ․ Տերզնցի, Սուլ– թանշահ 158Հ Դաւանութիւն ուղղաւիառութեան Կանօն օրհնութեան (Մարկան– տոնիո Կոլոնացու Hidragiolo- > > gia գրքում) •Բլեզ դը Վիժներ,Ձեռնարկ գրերի > Սուլթանշահ 1586 մասին Փարիզ Ա․ Լ․ Անժելյե > •Նույնը (2-րդ հրտ․) > > Սաղմոսարան •Լ․ Թուրնայզեր, Magna Alchi- Վենետիկ Հովհ․ Տերզնցի 1587 1586-87 mia Քյոլն Ցոհան Գիմնիցիում 1587

  • Մ․ Պանսա, Della Libraria

•Ռոկկա, Առաքելական գրադա– Հռոմ Ջ․ Ռուֆինելլո 1590 րան Հռոմ Վատիկանի տպ․ 1591 •Lords Prayer Ֆրանկֆուրտ 1593 Կարճառօտ ի դաւանութենէ Հռոմ ՂոՓուզենց Հովհ․ 1596

  • Պ․ Գ․ Պալմա, Նմուշներ

Փարիզ Ս․ Պրոյոստո > •Th․ De Brey, Alphabeta Ֆրանկֆուրտ >

  • Արալեզու հրատարակություններ են հայատառ հատվածներով։

րում։ Հայերեն շարժական տառերով տպա– գիր հատվածներ կան իտալացի արևելա– գետ Թեզեոս Ամբրոսիոսի «Ներածու– թյուն» լատիներեն աշխատության մեշ (Բավիա, 1539) և գերմանացի Լեոնարդ Թուրնայզերի գրքերում (Բեռլին, 1583, Քյոլն, 1587) ևն։ Հայկ․ տպագրության առաջին դարում, ըստ եղած տվյալների, լույս են տեսել 32 անուն հայերեն և հա– յատառ հատվածներ ունեցող գրքեր (XV դ․ վերոհիշյալ հայերեն տպագիր այբուբենի հետ՝ 33), որոնցից 19-ը հայ տպագրիչ– ների լույս ընծայած զուտ հայերեն հրա– տարակություններ են։ XVII դ․ սկզբներին Վատիկանը սկսել էր ավելի մեծ հետաքրքրություն ցուցաբերել արլ․ ազգերի, այդ թվում հայերի նկատ– մամբ՝ ջանալով կաթոլիկական դավա– նանքը տարածել Արևելքի երկրներում։ Այդ նպատակով 1627-ին Ուրբանոս VIII պապը Հռոմում հիմնեց հատուկ տպարան (Ուրբանյան), որտեղ XVII դ․ ընթացքում տպագրվեցին շուրջ 30 անուն հայերեն գրքեր՝ հիմնականում դավանաբանական բնույթի, նաև՝ բառարաններ ու հայոց լեզվի ձեռնարկներ՝ այլազգի քարոզիչ– ներին հայոց լեզվին վարժեցնելու նպա– տակով։ Հայաստանից Լվով եկած քահանա Հով– հաննես Քարամատանենցը տեղի հայկ․ թաղամասում 1615-ին հիմնեց տպարան և 1616–18-ին հրատարակեց հայերեն Սաղմոսարան, Բժշկարան և հայատառ ղպչաղերեն՝ Աղօթագիրք։ 1638-ին Նոր Ջուղայի Ամենափրկիչ վանքում վանահայր Խաչատուր Կեսարացին (1590–1646) և մի քանի միաբաններ առանց եվրոպացի որևէ մասնագետի օգնության, հիմնեցին տպարան, թղթի գործարան և 1639– 1642-ին լույս ընծայեցին՝ Սաղմոսարան, Հարանց վարք, Խորհրդատետր (Պատա– րագատետր) և ժամագիրք։ Սա տպագրու– թյան հայկ․ ինքնուրույն գյուտի արժեք ուներ, և առաջին տպարանն էր Պարսկաս– տանի հողում։ Հրատարակչական այդ գործունեությունը շարունակեց Իտալիա– յում տպագրական արվեստին վարժված Հովհաննես Ջուղայեցին, որը Լիվոռնո– յում 1644-ին մի Սաղմոսարան տպագրե– լուց հետո՝ իր տպարանը փոխադրեց Նոր Ջուղա և 1647-ին հրատարակեց Պարզա– տումար։ Ապա սկսեց Աստվածաշնչի հրա– տարակությունը, որ անավարտ մնաց։ Մեծ ու փոքր ընդմիջումներով Նոր Ջու– ղայի տպարանը գործում է մինչև այսօր։ XVII դ․ հայոց գրահրատարակչական– տպագրական կյանքում կատարված ամե– նախոշոր իրադարձությունը Ոսկանյան տպարանի հիմնադրումն ու գործունեու– թյունն էր։ Հակոբ Ջուղայեցի կաթողիկո– սը Եվրոպայում էջմիածնի համար մշտա– պես գործող տպարան ստեղծելու նպատա– կով էջմիածնի նոտար Մատթեոս Ծարե– ցուն գործուղեց Եվրոպա։ Նրան հաջող– վեց Ամստերդամում 1658–60-ին հիմնա– դրել տպարան, որ կոչվեց Մ․ էջմիածնի և Ս․ Սարգսի անվան։ 1664-ին տպարանի տնօրինությունը ստանձնեց ժամանակի ականավոր հայ մտավորականներից մե– կը՝ Ոսկան Երևանցին։ Տպարանը 1669-ին Ամստերդամից փոխադրվեց Լիվոռնո, 1672-ին՝ Մարսել և գործեց մինչև 1686-ը՝ լույս ընծայելով 40 անուն հայերեն գիրք։ Առաջին անգամ էր, որ հայկ․ մի տպարան այսքան երկարակյաց եղավ և զգալի արտադրանք տվեց։ Ոսկանյան տպարանը հրատարակեց և՝ հոգևոր, և՝ աշխարհիկ գրքեր, առաջիններից էին՝ Աստվածա– շունչ (1666–68, առաջին հրատ․), Շա– րակնոց (1665, առաջին* հրատ․), Սաղ– մոսարան, Մաշտոց (Ծիսարան), ժամա– գիրք ևն, երկրորդներից՝ «Դիրք Այբու– բենից» (1666), իր՝ Ոսկան Երևանցու «Քեիականութեան գիրք»-ը (1666), Մով– սես Խորենացունը համարված «Աշխարհա– ցոյց»-ը, Վարդան Այգեկցու առակները (երկու հրատ․՝ 1668, 1683), Առաքել Դավ– րիժեցու «Գիրք պատմութեանց»-ը (1669) ևն։ Այս տպարանի կարևոր հրատարակու– թյուններից է նաև աշխարհաբար առաջին

ԳԻՐՔԸ՝ «Արհեստ համարողութեան»-ը (1675, Մարսել), որ նաև հայերեն առաջին տպագիր թվաբանական գիրքն է։ Ոսկան Երևանցու գրահրատարակչա– կան գործունեությունը բեկում մտցրեց հայկ․ տպագրության զարգացման ընթաց– քի մեջ։ Մեծացավ հայերեն գրքի տպա– քանակը՝ մի քանի հարյուրից հասնելով մինչև մի քանի հագարի։ Այդ հրատարա– կությունները բերվում էին Հայաստան ու հայաբնակ այլ վայրեր։ Ոսկանյան հրա– տարակությունները օրինակելի էին իրենց ստուգված բնագրերով։ Ոսկան Երևանցին էր, որ ստեղծեց անընդմեջ գործող հայկ․ գրահրատարակչություն։ Նրա մոտ տպա– գրական գործ սովորած վարպետները տարբեր քաղաքներում հիմնեցին հայկ․ նոր տպարաններ։ Դրանցից Մատթեոս Վանանդեցին, գալով Ամստերդամ՝ նոր տպարան հիմնադրեց և 1685-ին սկսեց հայերեն գրքերի հրատարակություն։ Այս տպարանում աշխատում էին մշակութային խոշոր գործիչ Թովմաս Վանանդեցին (տնօրեն) և ականավոր գիտնական Ղու– կաս Վանանդեցին։ Տպարանն առաջին անգամ լույս ընծայեց Մովսես Խորենացու «Հայոց պատմութիւն»-ը, առաջին հայերեն տպագիր քարտեզը՝ «Համատարած աշ– խարհացոյց»-ը (երկուսն էլ 1695-ին), Ղու– կաս Վանանդեցու լքի քանի գիա․ գրքերը և այլն։ Տպարան–հրատարակչության Փակվելու տարին՝ 1717-ին, Վենետիկի Ա․ Ղազար կղզում հաստատվեց Մխիթար– յան միաբանությունը, որը և շարունակեց