Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/464

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Արմ․ Եվրոպայում հայերեն գրքերի հրա– տարակման գործը։ 1686-ին Վենետիկում Ոսկան Երևանցու աշակերտ Թադեոս Համազասպյանը վա– ճառական Դասպար Սահրադյանի դրա– մով հիմնեց տպարան և 1688-ին լույս ընծայեց պատկերազարդ մեծ ճաշոց (1222 էջ)։ 1687-ին մի այլ հայ վաճառականի՝ Նահապեա Դուլնազարի Վենետիկի տանը կահավորված ապարանում լույս տեսավ Հովհաննես Հոլով Կոսաանդնուպոլսեցու «Պարզաբանութիւն հոգենուագ սաղմո– սացն» աշխատությունը՝ աշխարհաբար երկրորդ գիրքը։ Հովհաննես Հոլովը հայ հնատիպ գրքի 300-ամյա պատմության ըն– թացքում ամենաբեղմնավոր գիտնականն էր։ Նա իր կենդանության օրոք հրատա– րակել է իր հեղինակած կամ թարգմանած ավելի քան 15 անուն գիրք։ Վենետիկում XVII–XVILI դդ․ գործող իտալացի և հույն տպագրիչներ Ջ․ Բովի– սը, Ջ․ Մորետին, Միքելանջելո Բարբո– նին, Անտոնի Բորտոլին, Ջիովանի Բաշոն, Ստեֆանո Օրլանդոն, Պիետրո Վալվա– գին, Դեմետրիու Թեոդոսիուն և ուրիշներ հրատարակեցին մի շարք հայերեն գրքեր, նրանք կատարում էին հայերի, հիմնակա– նում մխիթարյանների պատվերները։ Այդ տպարանատերերի մոտ աշխատում էին հայ գրաշարներ։ Մխիթար Սեբաստացին և նրա աշա– կերտները Վենետիկում հաստատվելուց հետո իտալ․ տպարաններում հրատարա– կում էին հայերեն հոգևոր և աշխարհիկ գրքեր։ Դրանցից էին Մխիթար Աեբաստա– ցու «Դուռն քերականութեան աշխարհա– բառ լեգուին հայոց»-ը (1727),որ արևմտա– հայերենի առաջին քերականությունն է, «Բառգիրք հայկազեան լեզուի» 1-ին հա– տորը (1749) ևն։ Լույս ընծայվեցին նաև Աստվածաշունչ (1733), Մ․ Չամչյանի «Պատմութիւն Հայոց»–ը (1784–86)։ 1789-ին մխիթարյանները Ա․ Ղազարում ւեիււկսՆ ասյարաՆ։, 1ւ ավելի մեծ թավւ ստացավ նրանց գրահրատա– րակչական աշխատանքը։* Մխիթարյանների մյուս ճյուղը, որ առանձնացել էր 1772-ին, Իտալիայի Տրիեստ քաղաքում 1776-ին հիմնեց իր տպարանը։ Մինչև Վիեննա տեղափոխվե– լը, 35 տարվա ընթացքում նրանք լույս ընծայեցին շուրջ 70 անուն գիրք (որոն– ցից 25-ը՝ հայատառ թուրքերեն՝ թուրքա– խոս հայերի համար)։ XVII ղ․ վերջերից սկսած հայկ․ տպա– գրությունն արմ–ից տեղաշարժվում է դեպի արլ․, և նրա գլխ․ կենտրոնն էր դառնում հայաշատ Կ․ Պոլիսը։ Այս քաղաքը մինչև 1800-ը տպագրված հայերեն գրքերի քա– նակով առաջին տեղում է․ նրանում լույս է ընծայվել շուրջ 350 անուն հայերեն գիրք։ Երկրորդ տեղում է Վենետիկը՝ շուրջ 260 անուն։ 1677–78-ին Կ․ Պոլսի իր տպա– րանում երկու գիրք հրատարակեց Երե– միա Քյոմուրճյանը, իսկ XVII դ․ վերջում այստեղ հայկ․ տպարաններ հիմնեցին Աարգիս Եվղոկացին, Դրիգոր Մարզվա– նեցին, Աստվածատուր Կոստանդնուպոլ– սեցին։ Վերջին երկուսը XVIII դ․ 1-ին կեսում Կ․ Պոլսի հայկ․ տպագրության գլխ․ դեմքերը դարձան։ Այդ դարում Կ․ Պո– լսի հայ տպագրիչներից էին նաև Աար– գիս Դպիրը, Մարտիրոս Դպիրը, Չնչին Հովհաննեսը, Ատեփանոս Պետրոսյանը և Թուրքիայի արքունի տպարանապետ Պողոս Արապյանը (1742–1835), որ 70 տարի աշխատել է որպես տառաձուլիչ ու տպագրիչ և հռչակված էր Օսմանյան կայս– րության մեջ։ Նա Թիֆլիսում կահավորել է արքունի տպարան ու վրացերեն գրքեր տպագրել (1781–83), օգնել էջմիածնի հայկ․ տպարանի կատարելագործմանը։ Կ․ Պոլսում գործել են Արապյանների մի քանի տպարաններ, որոնք XVIII դ․ վեր– ջին և XIX դ․ 1-ին կեսին լույս են ընծայել շուրջ 150 անուն բարձրորակ տպագրու– թյամբ հայերեն գրքեր։ XVIII դ․ Կ․ Պոլսում գործել են ավելի քան երկու տասնյակ հայկ․ տպարաններ, որոնք առաջինն են ւույս ընծայել հայ պատմիչներ Ագաթանգեղոսի, Փավստոս Բուզանդի, Եղիշեի, Ատեփանոս Օրբելյա– նի երկերը, փիլիսոփաներ Դավիթ Ան– հաղթի, Դրիգոր Տաթևացու, Աիմեոն Զու– ղայեցու և այլոց աշխատությունները։ Տպագրվել են նաև հայերեն այբբենարան– ներ, օրացույցներ, տաղարաններ, քերա– կանության դասագրքեր և հոգևոր ու եկե– ղեց․ գրքեր։ XIX դ․ 2-րդ կեսին հայկ․ տպագրությու– նը մուտք գործեց Հայաստան, Հնդկաս– տան ու Ռուսաստան։ 1771-ին Աիմեոն Երևանցի կաթողիկոսը էջմիածնում հիմ– նեց տպարան, որտեղ 1772-ին լույս տե– սավ նրա «Զբօսարան հոգևոր» գրքույկը, որ Հայաստանի հողում կատարված ան– դրանիկ հրատարակությունն է։ Հայկ․ տպագրությունն իր սկզբնավորումից 260 տարի անց հաստատվեց հայրենիքում։ Հայաստանի առաջին տպարանի տպա– տառերը, տպագրական մամուլը, մյուս պարագաները պատրաստվել էին տեղում, գլխավորապես ոսկերիչ Հարություն էջ– միածնեցու կողմից։ Այստեղ ստեղծվեց նաև թղթի գործարան։ Մինչև դարավերջ էշմիածնի տպարանը լույս ընծայեց 13 անուն գիրք։ Նույն ժամանակ հայկ․ տպագրությունը սկիզբ առավ նաև Հնդկաստանի Մադրաս քաղաքում, որտեղ վաճառական Շահա– միր Շահամիրյանի սարքավորած տպա– րանում 1772-ին լույս տեսավ նրա որդու՝ Հակոբ Շահամիրյանի «Նոր տետրակ» աշխատությունը, իսկ հաջորդ տարին իր՝՝ Շ․ Շահամիրյանի «Որոգայթ փառաց» գիր– քը։ Արանք Հայաստանի պետականու– թյունը վերականգնելու հարցերին էին նվիրված։ Ապա հայկ․ տպագրությունն անցավ նաև Կալկաթա։ Հնդկաստանում հայերը հրատարակեցին քերականական, փիլ․, պատմ․, եկեղեց․ գրքեր։ Հնդկաս– տանում (Մադրասում) է լույս տեսել նաև հայ առաջին պարբերականը՝ «Ազդա– րար»-ը (1794–96), որի հրատարակիչն ու խմբագիրն էր հայ լրագրության ռահվիրա Հարություն Շմավոնյանը։ 1781-ին, Պետերբուրգում, նորջուղայեցի վաճառական Դրիգոր Խալդարյանցի հիմ– նադրած տպարանում լույս տեսավ «Տետ– րակ այբբենական» մայրենի լեզվի դասա– գիրքը, որը Ռուսաստանում տպագրված առաջին հայերեն գիրքն է։ Մինչև 1788-ը այս տպարանը լույս ընծայեց շուրջ 15 անուն հայերեն գիրք, այդ թվում՝ Ներսես Շնորհալու «Ցիսուս Ռրդի»-ն, Եղիշեի «Պատմութիւն Վարդանանց»-ը, իր՝ Խալ– դարյանցի, կազմած հայ–ռուս․ բառարա– նը ևն։ իյալդարյանցի մահից հետո տպարանն անցավ էջմիածնի տնօրինու– թյանը, և կաթողիկոսի ներկայացուցիչ Հովսեփ Արղությանն այն տեղափոխեց Նոր Նախիջևան (1790), ապա՝ Աստրախան (1796)։ Այս երեք քաղաքներում մինչև դարավերջ տպարանը լույս ընծայեց շուրջ 50 անուն հայերեն գրքեր։ 1512–1800 թթ․ հայկ․ տպագրություն եղել է հետևյալ քաղաքներում․ Վենետիկ, Կոստանդնուպոլիս, Հռոմ, Փարիզ, Բա– վիա, Ցյուրիխ, Բեռլին, Քյոլն, Ֆրանկ– ֆուրտ (Մայնի), Լվով, Նոր Ջուղա, Լիվոռ– նո, Ամստերղամ, Մարսել, Լոնդոն, Լայպ– ցիգ, Պադուա, Պարմա, Հարլեմ; Նյուրն– բերգ, Զմյուռնիա, էջմիածին, Մադրաս, Տրիեստ, Կալկաթա, Պետերբուրգ, Նոր Նախիջևան, Աստրախան։ Այդ ժամանա– կամիջոցում տպագրվել է ավելի քան 1000 անուն հայերեն գիրք։ Հայ տպագրության այս առաջին փուլում չկար հրատարակ– չության և տպարանի բաժանում, տպագը– րիչը նաև խմբագիր էր, սրբագրիչ, հրա– տարակիչ։ XIX դ․ 1-ին կեսը բնորոշ էր տպագրու– թյան ասպարեզում գրաբար–աշխարհա– բար հրատարակությունների մրցությամբ։ XVII դ․ տպագրվել է 3 անուն աշխարհա– բար գիրք, XVIII դ–ում շուրջ 20 անուն, իսկ XIX դ․ 1-ին կեսում շուրջ 320 անուն։ Այս դարի երկրորդ կեսում բացարձակ գերակշռությունն անցավ աշխարհաբար հրատարակություններին։ 1801 – 1920-ին հայկ․ տպագրությունը շարունակում էր զարգանալ հիմնականում Հայաստանից դուրս։ Կարևոր էր Տփղի– սում Ներսիսյան տպարանի ստեղծումը, որ գործեց 1823-ից մինչև 1860-ական թթ․ և բազմաթիվ գրքերի հետ միասին տպա– գրեց «Կովկաս», «Մեղու Հայաստանի» պարբերականները, առաջին անգամ լույս ընծայեց խ․ Աբովյանի «Վերք Հայաստա– նի»^ (1858)։ Տփղիսում մինչև 1920-ը հայերեն գրքեր հրատարակվել են մի քանի տասնյակ տպարաններում, այդ թվում՝ Դ․ Պատկանյանի, Դ․ Մելքումյանի և Հ․ էնֆիաճյանի, Հ․ Մարտիրոսյանի, Մ․ Վարդանյանի, Տ․ Ռոտինյանի, Տ․ Նա– զարյանցի, Ն․ Աղանյանցի, «էպոխա», «Հերմես» ևն։ Դրանցում, բացի հարյուրա– վոր գրքերից, տպագրվել են ավելի քան 170 անուն հայերեն պարբերականներ։ Նույն ժամանակամիջոցում հայկ․ տպա– գրություն է եղել ռուս, պետության նաև ոլրիշ քաղաքներում՝ Մոսկվայում, Պե– տերբուրգում, Բաքվում, Թեոդոսիայում, Օդեսայում, Նոր Նախիջևանում, Ախալ– ցխայում, Աուխումում, Անապայում, Ար– մավիրում, Եկատերինոդարում, Կիևում, Պյատիգորսկում, Աարատովում, Աշխաբա– դում և այ լուր։ XIX դ․ Կ․ Պոլիսն իր 130-ից ավելի հայկ․ տպարաններով մնում էր առաջատար։ Մինչև 1920-ը այստեղ լույս են ընծայվել ավելի քան 350 անուն հայերեն պարբե– րական հրատարակություններ։ Թուրքիա– յում հայկ․ տպագրության կարևոր կենտ– րոն էր նաև Զմյուռնիան, որտեղ շուրջ 50 հայերեն պարբերականներից բացի․