Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/466

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

քերի ցանկերը, շարականների հեղինակ– ների մատենագիտ․ ցուցակները («Վասն շարականաց, թէ ով ոք է ասացեալ», «Վասն անունոց յօրինողաց զշարակա– նաց» են), որպիսիք կազմել են Առաքել Այունեցին, Դրիգոր Տաթեացին և ուրիշ– ներ։ Մովսես Ւարենացին և Ղազար Փար– պեցին, նշելով իրենց օգտագործած աղ– բյուրները, սկիզբ են դրել հայ պաամ․ գրականության մատենագիտությանը, հե– տագայի մի շարք պատմիչներ (Հովհան– նես Դրասխանակերտցի, Ատեփանոս Ասո– ղիկ, Մխիթար Անեցի, Կիրակոս Դանձա– կեցի, Մխիթար Այրիվանեցի և ուրիշներ) կազմել են իրենցից առաջ եղած պատմիչ– ների ու նրանց երկերի ցանկերը, երբեմն ծանոթագրություններով։ Միջնադարյան Հայաստանում կազմվել են նաև տոմա– րագիտ․, աշխարհագր․, բժշկ․, ինչպես նաե ուս․ ու ընդհանուր բնույթի մատենա– գրություններ, ձեռագրերի գրացուցակ– ներ [պահպանվել են Աաղմոսավանքի, Ամրդոլու վանքի (Բաղեշ) գրացուցակնե– րը]։ Միջնադարի նշանավոր հայ մատենա– գետներից են Հովհաննես Աարկավագը (կազմել է Հայաստանի կրթական հիմ– նարկներում ուս․ ծրագրով հանձնարարե– լի գրականության մատենագիտություն՝ «Կարգադրութիւն» երկու մասով՝ կտակա– րանների գրքեր և «Նուրբքն»), Դրիգոր Աբասի որդին (կազմել է «Դիրք պատճա– ռաց» մատենագիտ․ ժողովածուն՝ նվիր– ված Հին և Նոր կտակարանների ուսում– նասիրությանը), Վարդան Բաղիշեցին (կազմել է Ամրդոլու վանքի գրացուցակը՝ «Այսք են վարդապետական գրեանք»-ը և «Վասն պատմագրաց հայոց» մատե– նագիտությունը) և ուրիշներ։ Միջնադար– յան հայ մատենագետների շնորհիվ այսօր իմանում ենք չպահպանված մի շարք երկերի մասին։ Հայկ․ նոր մատենագիտությունը զար– գացավ հետեյալ ուղղություններով, ա) Ը ն դ հ ա ն ու ր–ա զգային․ ներկա– յացուցիչներն էին Մ․ Միանսարյանցը՝ հայ գիա․ մատենագիտության հիմնադի– րը» որը հրատարակեց իր նշանավոր «Կովկասի և Անդրկովկասի մատենագի– տություն»^ (1874–76), Գ․ Զարբհանալ– յանը, որը հրատարակեց «Հայկական մա– տենագիտություն»^ (1565–1880 թթ․, հայ տպագիր գրքի այբբենական ցանկ, Վնտ․, 1883) և «Մատենադարան հայկական թարգմանութեանց նախնեացն» (1889), Ա․ Ղազիկյանը, որը ստեղծեց հայ գրքի ամենից ավելի ամբողջական, տեղեկատ– վությամբ ամենից հարուստ և ստույգ «Հայկական նոր մատենագիտություն և հանրագիտարան հայ կյանքի»-ն (1909– 1914, անավարտ տպագրութ․)։ բ) Հր ա– տարակչակա ն–գ րա վա ճառա– յ ի ն մատենագիտություն, հրատարակ– վում էր գրացուցակների ձեով՝ ներկայաց– նելով տպարանների, հրատարակչություն– ների լույս ընծայած հայերեն գրականու– թյունը և գրատների ու գրախանութների ունեցած գրքերը։ Առաջինը Վենետիկում 1710-ին լույս ընծայված «Բանք և քա– րոզք․․․» (Խաչատուր էրզրումեցու) գրքում տպագրված գրացուցակն է, ներկայացնում է տպագրիչ Ա․ Բորտոլիի հայերեն հրա– տարակությունները։ Դա նաև հայ առաջին տպագիր մատենագիտությունն է։ Իրենց հրատարակությունների գրացուցակնե– րը հաջորդաբար տպագրել են Վենետիկի (1810-ից) և Վիեննայի (1859-ից) մխիթար– յանները, Կ․ Պոլսի, էջմիածնի, Երուսա– ղեմի, Տփղիսի հայ տպարաններն ու գրախանութները։ գ) Դր աղարան ա– յ ի ն մատենագիտություն, արտահայտ– ված է հայոց անհատական և հասարակա– կան գրադարանների գրացուցակներով։ Դրանցից են Ա․ Ի»ուդաբաշյանի գրադա– րանի գրացուցակը (Պետերբուրգ, 1839), Երեանի, Շուշիի, Տփղիսի, Բաքվի մի շարք հայկ․ գրադարանների տպագիր գրացու– ցակները։ Հարուստ են Տփղիսի Հանրային (1886, 1891, 1910–12), Ներսիսյան դըպ– րոցի (1893–94), Շուշիի բարեգործական ընկերության (1891), Մոսկվայի Լազար– յան ճեմարանի (1894, 1899, 1900–1901, 1912) հայկ․ գրադարանների գրացուցակ– ները։ դ) Ձեռագրացուցակներ, ներկայացնում են հայ ձեռագրային մի շարք հավաքածուներ։ Առանձին գրքով հրատարակված առաջին ձեռագրացուցա– կը Դ․ Շահնազարյանի «Մայր ցուցակ»-ն է (1863)․ ներկայացնում է էջմիածնի մա– տենադարանի ձեռագրերը։ Նյութերի նկա– րագրության որակով, ծանոթագրություն– ների ճոխությամբ ամենից արժեքավորն է Հ․ Տաշյանի «Ցուցակ հայերէն ձեռա– գրաց մատենադարանին Մխիթարեանցն ի Վիեննայ» (Վնն․, 1895)։ Զեռագրացու– ցակագրությամբ զբաղվել են Հ․ Աճաո– յանը, Դ․ Արվանձտյանը, Ա․ Պարոնյանը, Ն․ Մառը, Ֆ․ Մակլերը, Ֆ․ Կոնիբերը, Բ․ Մարգիսյանը և ուրիշ հայագետներ։ Կազմվել են Հայաստանի տարբեր վան– քերում, ուսումնարաններում, Պետեր– բուրգի, Փարիզի, Բեռլինի, Մյունխենի, Կրակովի, Դեռլայի և շատ այլ վայրերի գրադարաններում ու անհատների հա– վաքածուներում եղած հայերեն ձեռա– գրերի ցուցակները։ ե) Հ ա յ ո ց պար– բերական մամուլի մատենագի– տություն․ սկիզբ է առել 1850-ական թթ․ և առաջին ծավալուն երկն էր Հարոյի (Ն․ Տեր–Հարությունյան) «Հայոց մամուլը Ռուսաստանում և Կովկասի մեջ» (1878), ապա՝ Դ․ Դալեմքյարյանի «Պատմություն հայ լրագրության, ի սկզբանե մինչե մեր օրերը» (1893), Դ․ Լեոնյանի «Հայոց պար– բերական մամուլը» (1895), Մ․ Պոտուրյա– նի «Հայ մամուլը տասն և հինգ տարուն մեջ» (1909) մատենագիտությունները։ զ) ճյուղային մատենագիտություն, որից նկատելի զարգացում ապրեց հա– յագիտականը։ Հայ հին և միջնադարյան հեղինակների երկերը ներկայացնող մա– տենագիտ․ աշխատություններից են Ա․ Աո– մալյանի իտալ․ երկու երկերը՝ «Պատկեր նախնական թարգմանութեանց ի հայ բար– բառ» (1825) և «Պատկեր հայոց դպրու– թեան պատմութեան» (Վնտ․, 1829), Ա ․Նա– զարյանի ռուս, երկու աշխատությունները՝ «Թռուցիկ ակնարկ․․․» (Կագան, 1844), «Ակ– նարկ․․․» (Կազան, 1846), Հ․ Դուայթի «Ca– talogue of All Works» (Նյու Ցորք, 1853), Ք․ Պատկանյանի «Հայ պատմագիրնե– րի երկասիրութեանց ցուցակ»-ը (ֆրանս․, ռուս․, հայ․, 1860, 1879, 1880), ինչպես և Մ․ Միանսարյանցի և Դ․ Զարբհանալյանի վերը նշված երկերը։ Հայագիտ․ ուսում– նասիրություններ ընդգրկող մատենագի– տություններից են Կ․ Եզյանի «Եւրոպա– կան լեզուներով գրուած գրքեր և յոդուած– ներ» («Հանդես գրականական և պատմա– կան», գիրք Դ, Մոսկվա, 1890) երկը, Պ․ Ֆերհաթյանի «Ցուցակ հայագիտական հրատարակութեանց ի Եվրոպայ», 1896– 1910 (1919), Ա․ Պարոնյանի «Մատենա– խօսութիւն հայկական»-ը («Բանասեր», 1900), Դ․ Շրումպֆի «Ուսումնասիրու– թյունք հայոց լեզվի և մատենագրության յԱրեմուտս» (1895), Կ․ Կոստանյանի «Հա– յագիտությունն Արեմտյան Եվրոպայում» (1910)։ Այս բնույթի մի շարք մա տ են ագի– տություններ տպագրվել են նաև ուսում– նասիրություններին կից, պարբերական– ներում։ Նույն ժամանակաշրջանում հայ գրքի արձանագրական մատենագիտու– թյան դեր էին կատարում պարբերականնե– րում, հատկապես «Հանդես ամսօրյա»-ում, հաջորդաբար տպագրվող հայերեն ըն– թացիկ հրատարակությունների ցանկերը։ Մինչե 1920-ը լույս են տեսել նաև հայ հնատիպ, գեղարվեստական, մանկ, գրա– կանության, ինչպես և անհատական մա– տենագրություններ ։Հայկ․ մատենագիտության սովետական շրջանը բնորոշվում է հետնյալով․ 1) ՀԱԱՀ–ում մատենագիտ․ աշխատանքը դարձավ պետ․, 2) հայկ․ մատենագիտու– թյան գլխ․ կենտրոնը աշխարհում դարձավ Երեանը, 3) հայկ․ մատենագիտությունը հստակորեն անջատվեց բանասիրությու– նից որպես ինքնուրույն մասնագիտու– թյուն, 4) կազմակերպվեց մատենագիտ․ միջնակարգ և բարձրագույն կրթություն։ ՀԱԱՀ ԺԿԽ–ի 1922-ի դեկտ․ 27-ի որոշմամբ ստեղծվեց ՀԱԱՀ պետ․ գրապաւատ, որը կոչված է գրանցելու, հաշվառելու՜ հան– րապետությունում լույս տեսնող տպագիր արտադրանքը։ 1926-ին գրապալատը լույս ընծայեց «Տպագրության տարեգիր»-ի անդրանիկ (1925 թ․ ներկայացնող) համա– րը։ Դա հայ առաջին մատենագիտ․ պար– բերականն է (հրատարակվում է մինչե այժմ)։ Գրապալատի մաաենագիա․ հրա– տարակություններից են ընթացիկ գրքերի գրադարանային տպագիր քարտերը (1926- ից)։ Դրապալատը հրատարակել է նաե իր տնօրեն Հ․ Պետրոսյանի կազմած մա– աենագիտությունները, որոնցից են՝ «Հայ հին և միջնադարյան գրականության բիբ– լիոգրաֆիա»^ (1941), «Հայ գրականու– թյան բիբլիոգրաֆիա»-ն (1953), «Սովե– տական գեղարվեստական գրականու– թյան բիբլիոգրաֆիա»-ն (1949) և եռա– հատոր «Հայ պարբերական մամուլի բիբ– լիոգրաֆիան» (1956, 1957, 1954)։ 1920- ական թթ․ ՀԱԱՀ–ում մի շարք մատենա– գիտություններ լույս տեսան առանձին գրքույկներով և պարբերականների մեջ։ 1923-ից սկսեցին լույս տեսնել Հայպետ– հրատի հրատարակչական գրացուցակնե– րը, 1936-ից՝ «Թեմատիկ պլան»-ները, որպիսիք այժմ ամեն տարի լույս են ըն– ծայում «Հայաստան», «Աովետական գը– րող», «Լույս», Երեանի համալսարանի, ՀԱԱՀ ԴԱ հրատարակչությունները։ 1934-ին Երեանում լույս տեսավ Դ․ Լե– վոնյանի «Հայոց պարբերական մամուլը», որը հայ պարբերական մամուլի բոլոր մատենագիտություններից լավագույնն է։