Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/467

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

1930-ական թթ․ վերջերից հայ մատենա– գիտության ասպարեզում կարևոր դեր սկսեց կատարել Ալ․ Մյսանիկյանի անվ․ հանրապետական գրադարանը։ Այստեղ 1932-ին կազմակերպվեց տեղեկատու–մա– տենագիտ․ բաժին (այժմ՝ տեղեկատվու– թյան և մատենագիտության բաժին), որն զգալի գործ է կատարել բանավոր և գրա– վոր մատենագիտության ասպարեզում։ 1958-ից ստեղծվեց հայ գրքի մատենագի– տության բաժին։ Գրադարանը հրատարա– կել է <Աասունցի Դավիթ» (1940), «Եղիշե Չարենց» (1957), «Ակսել Բակունց» (1960), «Հովհաննես Թումանյան» (1961), «Ավե– տիք Իսահակյան» (1976), «Գաբրիել Մուն– դուկյան» (1976) և ուրիշ հայ դասական– ների ու ժամանակակից հեղինակների մատենագիտություններ։ Լույս է ընծայել նաև հասարակական–քաղ․, տեխ․, երա– ժըշտ․ մատենագիտ․ ցանկեր, ինչպես և մի շարք հայ պարբերականների («Հյու– սիսափայլ», «Մշակ», «Փորձ» ևն), «Հայ գիրքը 1801–50 թվականներին», «Հայ գրականությունը օտար լեզուներով» (1971), Հայաստանի գրադարաններում եղած օտար լեզուներով գրականության համահավաք գրացուցակ մաաենագիտու– թյունները ևն։ ՀԱԱՀ–ում մատենագիտ․ աշխատանք են կատարում նաև Խնկո– Ապոր անվ․ մանկ, հանրապետ․ գրադա– րանը, Երևանի համալսարանի գրադարա– նը, Մեսրոպ Մաշտոցի անվ․ Մատենադա– րանը, ՀԱԱՀ ԳԱ ինստ–ները և հիմնա– կազմ գրադարանը, մարքսիզմ–լենինիզմի ինստ–ը, Թումանյանի թանգարանը ևն։ Նշանակալից են Մատենադարանի հրա– տարակած «Ցուցակ ձեռագրաց»-ի երկ– հատորյակը (1965, 1970), ՀԱԱՀ ԳԱ լույս ընծայած՝ Հ․ Անասյանի «Հայկական մա– տենագիտության» երկու հատորները (1959, 1976)։ ՀԱԱՀ–ում մատենագիտ․ կրթություն տրվում է Խ․ Աբովյանի անվ․ մանկավարժ․ ինսա–ի գրադարանագիտ․–մատենագիտ․ բաժնում և էջմիածնի գրադարանային տեխնիկումում։ 1920-ից սկսած մատենագիտ․ աշխա– տանք է կատարվում նաև սփյուռքում։ Հրատարակվում են գրավաճառային և հրատարակչական շատ գրացուցակներ, գրողների անհատական մատենագիտու– թյուններ։ Հատկապես արժեքավոր են մի շարք ձեռագրացուցակներ, ինչպես՝ Հ․ Ոսկյանի «Ցուցակ հայերէն ձեռագրաց Մխիթարեան մատենադարանին ի Վիեն– նայ» (1963), Ա․ Այուրմելյանի «Մայր ցու– ցակ հայերէն ձեռագրաց Երուսաղեմի Արբոց Հակոբեանց վանքի» (1948) ևն։ Սփյուռքում հայկ․ մատենագիտության գլխ․ կենտրոնը Բեյրութն է։ Գրկ․ Մատենագիտություն հայկական մա– տենագիտության, Ե․, 1963։ Իշխանյան Ռ․, Հայ մատենագիտության պատմություն, պր․ 1–3, 1964–63։ Ռ․ ԻշիսսնրսՆ

ԿՈԻԼՏՈԻՐ–ԼՈՒԱԱՎՈՐԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐ Կուլտ–լուս․ հիմնարկները (գրադարան– ներ, թանգարաններ, ակումբային հիմ– նարկներ, կուլտուրայի և հանգստի զբո– սայգիներ) կոչված են նպաստելու աշխա– տավորների կոմունիստական դաստիա– րակությանը, քաղ․ պատրաստականու– թյանը, նրանց կուլտուր․ մակարդակի բարձրացմանը, ստեղծագործական ունա– կությունների զարգացմանը, հանգստի կազմակերպմանը։ Կուլտ–լուս․ հիմնարկների աշխատանքը, որպես գաղափարական գործունեության ինքնուրույն բնագավառ, սկզբնավորվել է սովետական կարգերի հաստատումից հետո և առնչվել կուլտուրական հեղափո– խության իրականացման հետ։ Կուլտ–լուս․ աշխատանքի գլխ․ խնդիր– ներն ու կարևորագույն սկզբունքները սահմանել է Վ․ Ի․ Լենինը․ դրանք հետա– գա զարգացում են գտել ԱՄԿԿ համագու– մարների և գաղաՓարական աշխատան– քի վերաբերյալ ՍՄԿԿ ԿԿ որոշումներում։ Գրադարաններ Հայ գրերի ստեղծումով է սկզբնավոր– վել գրադարանների պատմությունը։ Միջ– նադարում դրանք կոչվել են գրատուն, գրանոց, արկեղք գրոց, գանձատուն, մա– տենադարան, դիվան, երբեմն էլ՝ նշխա– րանոց, նշխարախուց։ Եղել են վանքե– րին ու մենաստաններին կից, կամ տեղա– վորվել առանձին շինություններում ու վանքերին մոտակա քարայրերում։ Հայ գրքի կարևոր կենտրոններ էին Աանահի– նի, Հաղպատի, Տաթևի, Գլաձորի վանքե– րը, ինչպես նաև էջմիածնի ձեռագրատու– նը, Արգինայի և Հռոմկլայի կաթողիկոսա– կան, Անիի արքայական, Գեղարդի, Հով– հաննավանքի, Աաղմոսավանքի, Արճեշի Մեծոփա, Վարագա, Նարեկա, Գետիկի, Ամրդոլու վանքերի, Լիմ անապատի և այլ գրադարաններ։ XIX դ․ գրադարաններ են բացվել նաև մի շարք ուս․ հաստատություններում․ Երևանի արական (1832), ՀռիՓսիմյան իգական (1850) գիմնազիաներում, ուսուց– չական սեմինարիայում (1881), թեմական հոգևոր դպրոցներում ևն։ XIX դ․ 90-ական թթ․ գրադարաններ են ունեցել նաև տար– րական և ծխական որոշ դպրոցներ։ 1902-ին Երևանում բացվել է քաղաքային գրադարան–ընթերցարան, ստեղծվել են նաև մասնավոր գրադարաններ, որոնցից հայտնի էր Ավետիսյանի գրադարան–ըն– թերցարանը։ 1913-ին Հայաստանում կար 13 գրադարան՝ 9 հզ․ գրքով։ Մինչև 1920-ը առաւլել խոշոր գրադա– րանները գտնվել են բուն Հայաստանից դուրս։ Վենետիկի և Վիեննայի միաբա– նություններում, Երուսաղեմում և այլ վայ– րերում հին ձեռագրերից զատ հավաքվել են հայագիտ․ գրքեր, պարբերական մա– մուլի հավաքածուներ։ Մեծ ճանաչում է ունեցել Լազարյան ճեմարանի (Մոսկվա) գրադարանը, որտեղ 1910-ական թթ․ կար ավելի քան 45 հզ․ գիրք։ Կարևոր դեր են կատարել բարեգործական և լուսավոր, ընկերությունները, որոնք հիմնել են գրա– դարաններ, հանրային ընթերցարաններ բացել գավառներում։ Կ․ Պոլսի Ասիական ընկերությունը (XIX դ․ 2-րդ կես) գրքեր է նվիրել Վանի և Զեյթունի դպրոցներին։ Բաքվի «Մարդասիրական ընկերության» գրադարանը 1914-ին ունեցել է մոտ 22 հզ․ գիրք, ստացել 68 անուն պարբերական։ Կովկասի հայոց բարեգործական ընկերու– թյան (Թիֆլիս) գրադարանը 1917-ին ունե– ցել է 17 հզ․ գիրք և տարեկան սպասարկել մոտ 40 հզ․ ընթերցողի։ Հայագիտ․ հա– րուստ գրադարաններ են ունեցել Հայոց ազգագրական ընկերությունը և Ներսիս– յան դպրոցը Թիֆլիսում, Աանասարյան վարժարանը Կարինում, Կեդրոնական վարժարանը Կ․ Պոլսում ևն։ Հայաստանում սովետական կարգերի հաստատումից հետո գրադարանային գործը ստացել է պետ․ կարևորություն։ Կարճ ժամանակամիջոցում հանրապետու– թյունում ստեղծվել է խրճիթ–ընթերցա– րանների և գրադարանների (մասսայա– կան, ուս․, գիտ․, տեխ․, արհմիութենական ևն) լայն ցանց։ 20-ական թթ․ հանրապե– տությունում եղել է 60 գրադարան և 245 խրճիթ–ընթերցարան։ Տարեցտարի ամ– րապնդվել է գրադարանների նյութատեխ․ բազան, բարելավվել գրականության մա– տակարարումը, մասնագետ կադրերով դրանց ապահովումը։ Կենսագործելով ՀամԿ(բ)Կ ԿԿ «Գրա– դարանային գործի բարելավման մասին» որոշումը (1929), հանրապետության գրա– դարանները ակտիվորեն աջակցել են սոցիալիստ, ինդուստրացման, գյուղա– տնտեսության կոլեկտիվացման, կուլտուր․ շինարարության իրականացման գործին։ 1980-ական թթ․ վարչատերիտորիալ և արտադր․ սկզբունքով կազմակերպված գրադարանային կենտրոնացված համա– կարգերը հնարավորություն տվեցին ըս– տեղծելու բազմահարուստ միասնական ֆոնդ և տեղեկատու մասնագիտ․ ապա– րատ։ Հանրապետության խոշոր գրադա– րանների բազայի վրա ստեղծվել են ավան– Խորհրդի նիստ Դիլիջանի քաղաքային գրա– դարանում դային գրադարաններ։ Գրադարանային գործը հանրապետությունում ղեկավարում և կոորդինացնում է ՀՍՍՀ կուլտուրայի մինիստրությանն առընթեր միջգերատես– չական գրադարանային պետ․ հանձնա– ժողովը։ Մատենադարան։ Հայկական ՍՍՀ Մի– նիստրների խորհրդին առընթեր Մեսրոպ Մաշտոցի անվ․ հին ձեռագրերի ինստ–ը, հիմն, է 1959-ի մարտի 3-ին, ՀՍՍՀ Մի– նիստրների խորհրդի որոշմամբ, Պետա– կան ձեռագրատան հիմքի վրա։ Ունի մատենագրության և մանրանկարչության,