Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/475

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

XVIII դ․, որից հեաո սկսեւ են անջրպետ– վել գրական աշխարհաբարի արևմտահայ և արևելահայ տարբերակները։ Այդ տար– բերակումը պայմանավորվել է տվյալ ժա– մանակաշրջանում հայ ժողովրդի հա ib քաղ․ կացությամբ (պետականության բա– ցակայություն, երկրի մսանա տվածու– թյուն նախ4 Թուրքիայի ու Պարսկաստանի, ապա նաև Ռուսաստանի միջև, արմ․ և արլ․ գաղթավայրերի ոչ բավարար կապՏ լեզվի բարբառային խիստ տարբերակվա– ծություն ևն)։ Նոր գրական հայերենի արմ․ աարբերա– կի հիմքը Կ․ Պոլսի, իսկ արլ․ տարբերա– կինը՝ Երևանի կամ Արարատյան բարբառ– ներն են։ Երկճյուղ աշխարհաբարի ենթաշրջա– նում գրական լեզուն իր երկու տարբերակ– ներով ձեռք է բերել գործառության ավելի լայն ոլորտներ, ընդգրկվելով հաս․ և մշակութային կյանքի գրեթե բոլոր բնա– գավառները։ Բանավոր հաղորդակցման ոլորտում կարևոր դեր են խաղացել բար– բառները։ Ակսվել է գրական լեզվի գի– տակցված մշակման ու նորմավորման գործընթացը, ի հայտ են եկել լեզվաշինու– թյան և լեզվական քաղաքականության որոշակի միտումներ, այսպես կոչված4 «գրապայքար»-ը, որով հաստատվել է աշ– խարհաբարի գրավոր գրական լեզվի կար– գավիճակը։ Գրաբարն աստիճանաբար դուրս է մղվել գործածությունից, գրական լեզվի մշակումն ընթացել է քերականա– կան կառուցվածքի միասնականացման, բառապաշարի հարստացման, անհարկի օտարաբանություններից մաքրելու ուղղու– թյամբ։ Առաջացել է գրավոր գրական և բանավոր խոասկցակւսն տարբերակները առավելագույն չափով մերձեցնելու պա– հանջ։ ժամանակակից աշխարհաբարի ենթա– շրջանում արևելահայ տարբերակը դար– ձել է Հայկ․ ԱԱՀ պետ․ լեզուն, դրանից բխող4 գործառության շրջանակների ան– նախընթաց ընդլայնումով և զարգացման ու մշակման մեծ հնարավորություններով։ Արևմտահայ գրական տարբերակը մնացել է որպես սփյուռքահայության ընդհանուր հաղորդակցման լեզու։ Հայրենիք–սփյուռք կապերի աշխուժացման շնորհիվ զգալի է դարձել արևելահայերենի և արևմտա– հայերենի որոշ մերձեցումն ու փոխներ– թափանցումը։ ժամանակակից հայերենի կառուց– վածքը։ Հնչյունաբանություն, ժամանակակից գրական արևելահայերե– նը ժառանգել է հին հայերենի հնչույթա– յին համակարգը՝ որոշ փոփոխություննե– րով։ Այդ փոփոխությունների հիմնական մասը վերաբերոււք է ձայնավորական հա– մակարգին․ վերացել են գրաբարյան երկ– բարբառներն ու եռաբարբառները, պահ– պանվել են պարզ ձայնավորները (ա, ե, ը, ի, ո, ու), որոնք ըստ արտաբերման տեղի և լեզվի բարձրացման աստիճանի կարելի է դասակարգել հետևյալ կերպ, (արևմտահայերենի ձայնավոր հնչույթ– ների համակարգը նույնն է արևելահայե– րենի հետ)։ Արևելահայ գրական լեզվի բաղաձայնական համակարգը համապա– տասխանում է գրաբարյանին գրեթե ամ– բողջապես։ Պահպանվել է գրաբարի պա յ– բարձրացում ^^/շարք առաջնալեզ– վային 1 միջնալեզվա– յին ետնալեզվա– յին վերին Ի t ու միշին ե 0 ո ստորին ա ՚ թական և հպաշփական բաղաձայնների եռաշարք հակադրությունը՝ ձայնեղներ, խուլեր, շնչեղ խուլեր։ Եթե գրաբարի հա– մար բառասկգբի դիրքում կանխադրվի շնչեղ ձայնեղների առկայություն, ապա ժամանակակից գրական հայերենի երկու տարբերակների համար էլ այդ առանձնա– հատկությունը պետք է համարել վերացած։ Այստեղ բոլոր դիրքերում առկա են պարզ ձայնեղներ։ Միջին հայերենի շրջանից ժառանգվել է զ հնչույթը՝ ստեղծելով նոր հնչույթաբանական հակադրություն ղ–խ՝ նախկին ղ–լ–ի Փոխարեն։ Արևմտահայե– րենի բաղաձայնական համակարգը արևե– լահայերենից տարբերվում է․ այնտեղ առաջացել է հպական և հպաշփական բաղաձայնների երկշարք հակադրություն՝ նախկին ձայնեղները վերածվել են շըն– չեղ խուլերի, իսկ խուլերը ձայնեղացել են։ Այսպես․ NtNt%tNtN փ–»փ Ք–>Ք թ–*թ 9->ց չ–>չ щ-^բ կ–»գ տ–>դ ծ–»ձ ճ–>ջ Արևելահայերենի բաղաձայնական հա– մակարգը կարելի է ներկայացնել հետևյալ աղյուսակով․ Հատկանիշներ Շրթնային Շրթնատամ– նային Ատամնային (առաջնալեզ– վային) Ալվեոլային Երկկենտրոն (առաջնաետ– նալեգվային) J3 A 3 ъ Qb Ետնալեզվա– յին Կոկորդային Պայթականներ | ձայնեղ [ խուլ 1 շնչեղ խուլ Բ պ Փ Դ տ թ Գ Կ Ք Շփականներ 1 ձայնեղ f խուլ Փ վ Գ ս ժ 2 ղ խ հ Հպաշփականներ 1 ձայնեղ [ խոս․ 1 շնչեղ խուլ ձ ծ ց 2 ճ չ Ձայնորդներ J ռնգային նայ թրթռուն 1 կողմնային մ ն P ռ ւ J Արևմտահայերենում պակասում են պայթական (պ, տ, կ) և հպաշվւական (ծ, ճ) պարզ խուլերի շարքերը։ ժամանակակից հայերենի շեշտը գրա– կան երկու տարբերակներում էլ քանակա– կան–ուժային է, որ պայմանավորված է շեշտվող վանկի ավելի ուժեղ և երկար արտասանությամբ։ Առավել կարևոր է տևողության գործո– նը․ շեշտակիր վանկը բառի ամենաերկար վանկն է։ Այն երբեմն կրկնակի երկար է, քան նախորդող վանկը։ Ձևաբանական տեսակետից շեշտը կապված–շարժական է, շեշտվում է միշտ վերջին վանկը, եթե բառն աճում է աջից, շեշտը տեղափոխվում է դարձյալ վերջին վանկի վրա։ Այդ կա– նոնից կան որոշ շեղումներ։ Շեշտ չեն կրում բառավերջի գաղտնավանկը [մմւ– ն(ը)ր, մւստ(ը)ղ], օժանդակ բայը (գը– նո՝ւմ եմ, գալիս եմ), որոշ շաղկապներ (ես ու դու, վաղ թե ուշ)։ Որոշ բառերում շեշտն ընկնում է առաջին վանկի վրա կամ վերջնավանկից առաջ (ինչպես՝ հինգե– րորդ և նրանից բարձր դասական թվա– կաններում), մի շարք եղանակավորող բառերում մա՛նավանդ, իհա՛րկե, մի՛– թե ևն)։ Բացի հիմնական շեշտից բազ– մավանկ բառերում (6-ից ավելի վանկ ու– նեցող) նկատվում է նաև երկրորդական շեշտ, որը հիմնականում արտահայտվում է վանկի ուժգնությամբ (տևողությունը և տոնը նկատելի դեր չեն կատարում)։ Շեշտի դիրքի փոփոխության հետևան– քով մի շարք դեպքերում տեղի է ունենում վանկարար տարրի հնչյունափոխություն։ Կան հետևյալ հիմնական դեպքերը, ի >ը՝ միրգ–մըրգի, ի >զրո՝ ամիս–ամսի, ու >ը՝ խումբ–խըմբի, ու>զրո՝ մանուկ–մանկու– թյուն, յա >ե՝ կյանք–կենսական, ույ >ու՝ համբույր–համբուրել, ույ >ը՝ քույր–քը– րոջ, ույ >զրո՝ կապույա–կապտել։ Գրական արևմտահայերենում, բառի հիմքը անփոփոխ պահելու ձգտման հե– տևանքով, որոշ տիպի հնչյունափոխու– թյուններ ավելի սահմանափակ տարածում ունեն։ Վանկի կառուցվածքի համար բնորոշ են հնչյունների կապակցման հատուկ կա– նոններ։ Որպես վանկարար տարր հան– դես են գալիս ձայնավորները, որոնք եր– բեմն կարող են ուղեկցվել յ ձայնորդով՝ հյուր, հայր, կյանք։ Վանկի սկզբում եր– կուսից և վերջում՝ երեքից ավելի բաղա– ձայնների կուտակում չի թույլատրվում, ընդ որում, դրանք հանդիպում են միայն որոշակի կապակցություններով՝ բառա–