Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/476

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

սկզբի համար միայն ս, զ, շ, ժ շփական– ներ + պայթական, իսկ բառավերջում՝ ձայնորդ + շփական + հպաշփական կամ պայթական։ հնարավոր են հետևյալ կա– ղապարները (v-ձայնավոր, с-բաղաձայն, y-j ձայնորդ)․ 1․ V Ш 2․ cv–սա, c(yv)–հյու–(սիս), vc–ակ, (vy)c–այս․ 3․ cvc–կաթ, c(yv)c-qjnnn, c(vy)c– թույն, ccv-սպա, cc(yv)–սկյու–(ռիկ), vcc–անձ, արտ։ 4․ ccvc–շաապ,tcc(yv)c–սկյութ, cc(vy)c–ստույգ,tcvcc–հարս, վանք, հասկ, c(yv)cc–կյանք․ 5․ ccvcc-սպունգ, ստերջ, cvccc-կուրծք։ Բառասկզբի шц, ստ, շտ, շպ, սփ, զգ և նման կապակցությունները կարող են ար– տասանվել նաև նախահար ը–ով․այդ դեպ– քում դրանք տարրալուծվում են տարբեր վանկերի միջև՝ ըս–կիզբ։ Այս առանձնա– հատկությունը հատկապես բնորոշ է արև– մտահայերենի արտասանությանը։ Մյուս դեպքերում արևելահայ և արևմտահայ տարբերակների միջև վանկի կառուցված– քի էական տարբերություններ չեն նկատ– վում։ Արևմտահայերենը, թերևս, փոքր– ինչ ավելի է խուսափում բաղաձայնների կուտակումից՝ դրանք անջատելով ը ձայ– նավորով, ինչպես նաև չունի այնպիսի փոխառյալ վանկատիպեր, ինչպես ակտ, տակտ ևն։ Բ ա ռ ա գ ի տոլթյուն․ ժամանակակից հայերենի երկու տարբերակներն էլ օժտ– ված են հարուստ և ոճականապես շերտա– վորված բառապաշարով, տարբերակված համանիշների առատությամբ, նյութական աշխարհի իրերն անվանելու, վերացական բարդ հասկացություններն արտահայտե– լու կարողությամբ։ Բառապաշարի ոճա– կան շերտավորվածությունը հնարավո– րություն է տալիս յուրաքանչյուր գործա– ռական ոճում որոշակի ընտրություն կա– տարելու առկա հոմանիշային շարքերից։ Ըսա կիրառության ոլորտների առանձ– նացվում են ոճականապես չեզոք, ընդհա– նուր գործածության և ոճական զանա– զան երանգավորումներ ունեցող՝ <ոճա– կանապես նշույթավորված» բառեր։ Տար– բերակվում են առօրյա խոսակցական, գեղարվեստ․, գիտ․, հրապարակախոսա– կան, վարչագործարարական ոճեր։ Եր– կու գրական տարբերակներում էլ նկատ– վում են գործառական ոճերի միջև բա– ռերի բաշխման տարբերությունները։ Արևելահայերենում գործառական ոճերն ավելի հստակ են տարբերակված, գիտ․ ոճին հատուկ է մենիմաստ տերմինների լայն գործածությունը, բառերի պատկե– րավոր և փոխաբերական կիրառումից խուսափելու միտումը, մինչդեռ արևմտա– հայերենում գիտ․ ոճը (հատկապես հու– մանիտար գիտություններում) բնութագըր– վում է գեղարվեստ, ոճին հատուկ մի շարք առանձնահատկություններով։ Հրապա– րակախոսական ոճը նույնպես արևելա– հայերենում ավելի շատ ձգտում է դեպի գիտ․, իսկ արևմտահայերենում՝ գեղար– վեստականը։ Վարչագործարարական ոճը առավել զարգացած է արևելահայերե– նում, որը արդյունք է նրա՝ որպես պետ․ պաշտոնական լեզվի կարգավիճակի։ Ըստ ծագման, հայերենի բառապաշարի մեջ առանձնացվում են բնիկ հայկ․ (այ– սինքն՝ հնդեվրոպ․) և փոխառյալ բառա– շերտեր։ Բնիկ բառերը հիմնական բա– ռաֆոնդի՝ լեզվի սկզբնական, ամենակա– յուն բառաշերտի կարևոր մասն են կազ– մում և աչքի են ընկնում ակտիվ բառա– կազմական դերով։ Փոխառյալ բառերի մեջ, ըստ փոխատու լեզվի, առանձնաց– վում են իրան․, հուն․, կովկասյան, փոք– րասիական, սեմական, թյուրք․, արևմտա– եվրոպ․, ռուս, և այլ ծագում ունեցող բա– ռեր։ Տին փոխառությունների մեծագույն մասը յուրացվել է հայերենի կողմից և իբրև այդպիսին չի ընկալվում։ ժամանա– կակից Փուլում հայերենը փոխառություն– ներ է կատարում գլխավորապես ռուսե– րենից՝ հիմնականում այդ ճանապարհով յուրացնելով, այսպես կոչված, «միջազ– գային» բառապաշարը, հատկապես գիտ․ և տեխ․ տերմինաբանությունը։ Փոխա– ռությունը հայերենի բառապաշարի հա– րըստացման կարևոր աղբյուրներից է։ Սակայն գրական հայերենը միտում ունի լեզվի զարգացման ընթացքում փոխառու– թյունները փոխարինել հայերեն համար– ժեքներով, նոր բառեր կերտելով, պատ– ճենելով կամ թարգմանելով օտար տեր– մինը։ Հայերենն աչքի է ընկնում բառա– կերտման լայն հնարավորություններով և․ բառակազմական կաղապարների առա– տությամբ ու բազմազանությամբ։ Բառի կառուցվածքում հանդիպում են հետևյալ բաղադրիչները՝ արմատներ և ածանցներ, բառակազմական և քերականական ձե– վույթների միջև միջանկյալ դիրք գրավող (դերբայական, պատճառական, կրավո– րական և այլ ածանցներ) և կառուցված– քային–գործառական ոչ իմաստակիր միա– վորներ (հոդակապեր և նրա դերում հան– դես եկող նախդիրներ ու շաղկապներ), պատմականորեն առաջացած այլևայլ հիմ– քակազմ տարրեր։ Ըստ հասկացական միավորների բաղադրության, որպես բա– ռակազմական պրոցեսների արդյունք, տարբերակում են բարդ, ածանցավոր և բարդ ածանցավոր բառեր։ Բառակերտ– ման հիմնական միջոցներն են բառաբար– դումն ու ածանցումը, վերջին տասնամ– յակներում աշխուժացել է նաև հապավու– մը։ Ըստ կառուցվածքային հատկանիշների կամ ըստ բաղադրիչների միացման ձևի հայ քերականագիտության մեջ բառա– բարդումը ընդունված է բաժանել համա– դրական և հարադրական տիպերի, հա– մադրականից ստացվում են ձևական ան– կախությունը կորցրած բաղադրիչների սերտ ձուլումով միասնական բառային շեշտ ունեցող բառեր՝ գրքասեր, մեծար– գո, հորեղբայր ևն, հարադրականից ըս– տացվում են բաղադրիչների ձևական ան– կախությունը (առանձին շեշտ և արտա– սանական դադար) և որոշ դեպքերում իմաստը պահպանած կամ միասնաբար մի նոր, դարձվածաբանական իմաստ ար– տահայտող բառային միավորներ՝ գի– շեր–ցերեկ, կողք–կողքի, հատ ու կենտ, գրական–գեղարվեստական, ինչպես նաև՝ բարև տալ, ձեռք բերել, առնել–անցնել, ոսոել–խմել ևն։ Հարադրական բարդու– թյուններն ըստ բաղադրիչ հիմքերի խոս– քիմասային պատկանելության բաժան– վում են բայական և անվանական (ոչ– բայական) հարադրությունների։ Անվա– նական հարադրություններում բաղադրիչ– ները պատկանում են միևնույն խոսքի մասին (բացի բայից) և միմյանց նկատ– մամբ համադասական հարաբերության մեջ են, ինչպես Գ+Գ՝ օր ու գիշեր, աղ– մուկ–աղաղակ, Ա+Ա՝ կարմիր–կանաչ, X Գ Բ Ա Թ Կ Գ Գ ծովափ Ա ձյունափայլ Գ արևածագ Ա գրագետ Ա սանձարձակ – Ա մարդամոտ Բ Դ լսափող Գ վազանց – – – Ա Գ սևահող Ա ազատամիտ Ա, Մ առատահոս Ա ամրապինդ Ա բազմահազար – Թ Գ միեղջյուր Ա հնգանիշ Ա միածին Մ քառարշավ – Թ տասնմեկ – Դ Ա յուրօրինակ Ա ինքնասեր Ա ինքնագոհ – – Մ Գ հեռակետ Ա հարաշարժ Ա մշտադալար – – Կ – Գ վրաերթ Ա մոտակա – -