Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/479

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


կազմ (բայական և անվանական) նախա– դասություններ։ Որպես երկկազմ նախա– դասության տարատեսակություն առանձ– նացվում են թերի (զեղչված անդամներով) նախադասությունը, իսկ միակազմների մեջ՝ բառ–նախադասությունը։ Նախադասության մեջ արտահայտվող հիմնական շարահյուսական իմաստները՝ սուբյեկտ–օբյեկտային (ենթակա–խնդիր), որոշչային և պարագայական, ժամանա– կակից հայերենում ունեն իրենց արտա– հայտման որոշակի առանձնահատկու– թյունները։ Սուբյեկտ–օբյեկտային հարա– բերությունները պարզ նախադասության մեջ արտահայտվում են ենթակայի և խնդրի տարբեր հոլովաձևերով, բայի իմաստով և խնդրառությամբ, իսկ սակավ դեպքերում շարադասությամբ։ Որոշչային հարաբերություններն արտահայտվում են հիմնականում ածականի, գոյականի սեռական հոլովի (հատկանիշի ընդհա– նուր իմաստով՝ դաշտի ծաղիկ) առդրու– թյամբ գոյական անդամի հետ։ Հատկա– ցուցիչ–հատկացյալի հարաբերությունը նույնպես արտահայտվում է սեռական հոլովի, ստացական դերանունների սա– դր ութ յամբ ։ Պարագայական իմաստներն արտահայտվում են թեք հոլովաձևերով, որոնք մեծ մասամբ կապվում են գերա– դաս անդամին տարածաժամանակային իմաստ ունեցող կապերով և կապական բառերով, ինչպես նաև համապատասխան մակբայներով։ Նախադասության անդամների կա– պակցման եղանակներն են համաձայնու– թյունը, խնդրառությունը և առդրությունը։ Համաձայնությունը հայերենում սահմա– նափակ տարածում ունի, հիմնականում համաձայնում են ենթական ու ստորոգ– յալը, բացահայտիչն ու բացահայտյալը։ Գոյություն ունի նաև մասնակի իմաստա– յին համաձայնություն թվով որոշիչ–որոշ– յալի միջև՝ բազմակիություն, զանազանու– թյուն արտահայտող որոշչի հետ գործած– վում է հոգնակի որոշյալ՝ տարբեր երե– վույթներ, անհամար աաոդեր։ Խնդրա– ռությունը (կառավարում, հոլովառություն) սովորաբար հատուկ է բային, սակայն բայանուն գոյականները և ածականների մի զգալի մասը նույնպես կարող են որո– շակի հոլովառություն ունենալ։ Գերադաս (կառավարող) անդամի դերում են հան– դես գալիս նաև կապերը, «պահանջում են> կապի խնդրի որոշակի հոլով։ Առդրու– թյունը կապակցության առավել տարած– ված տիպն է, որ արտահայտվում է բազ– մապիսի կապակցություններում՝ Գ+Գ, Ա+Գ, Թ՜ՒԳ, Մ՜՜ՒԳ (բայանուն), Մ+Գ, անորոշ դերբայ+Բ,Մ+Ա, Ա+Ա, Թ+Ա ևն։ Բարդ նախադասությունների կառուց– վածքային կաղապարները և շարահյուսա– կան կապի միջոցները նույնպես բազմա– զան են։ Ըստ շարահյուսական կառուց– վածքի և բաղադրիչների միջև եղած հա– րաբերությունների բնույթի տարբերակ– վում են բարդ համադասական, բարդ ստո– րադասական, համաստորադաս, միավոր– յալ, խառը տիպի նախադասություններ։ Բարդ համադասական նախադասության բաղադրիչները համազոր են և կապակց– վում են երկու եղանակով՝ համադասա– կան շաղկապներով և շարահարությամբ։ Շարահարությունը հատուկ է միավորա– կան և ներհակական հարաբերության որոշ տիպերի՝ Աշուն էր, դաշտերը դեղ– նել էին։ Գարունն էլ եկավ, արագիլները չվերադարձան։ Շաղկապներով արտա– հայտվում է բարդ համադասական նախա– դասության բաղադրիչների ավելի սերտ կապը, այդ հատկապես վերաբերում է զուգադրական շաղկապներին՝ և․․․և, թե․․․ թե, ոչ․․․ ոչ (էլ), ոչ թե․․․ այլ, ոչ միայն․․․ այլև։ Ատորադասական նախադասության այսպիսի կապակցությունը հիմնականում արտահայտվում է ստորադասական շաղ– կապներով և հարաբերական բառերով։ Այստեղ բաղադրիչները համազոր չեն և նրանցից մեկը (կամ մի քանիսը) գտնվում է կախյալ հարաբերության մեջ (երկրոր– դական նախադասություն) մյուսից (գըլ– խավոր նախադասություն)։ Ավելի սերտ կապն արտահայտվում է այն դեպքում, երբ գլխավոր նախադասության մեջ առ– կա է համապատասխան հարաբերյալ բառը՝ Եկավ այն պահին, երբ արդեն ուշ էր։ Բարդ ստորադասական նախադասու– թյան բաղադրիչները կարող են կապակց– վել նաև անշաղկապ շարահարությամբ, այս դեպքում կարևոր քերականական նշանակություն է ձեռք բերում հնչերանգը՝ Կարող եք, գնացեք (եթե կարող եք, գնա– ցեք), ինչպես նաև շարադասությունը։ Արևմտահայ տարբերակում նախադա– սությունների կառուցվածքային տիպերը և նախադասության անդամների շարադա– սությունը հիմնականում նույն պատկերն ունեն։ Որպես մասնավոր տարբերություն կարելի է նշել սուբյեկտ–օբյեկտային հա– րաբերությունն արտահայտելու մեջ շա– րադասության ավելի կարևոր դերը արև– մտահայերենում, քանի որ այստեղ չկա անձի և իրի տարբերակում, հետևաբար, նաև անձի առման դեպքում ենթակայի և խնդրի հոլովների ձևական տարբերու– թյուն, ինչպես՝ Պողոսը կը սիրե Պետրոսը։ Չկա նաև օժանդակ բայի տեղափոխու– թյուն տրամաբանական շեշտի դեպքում, արևմտահայերենում այն արտահայտվում է միայն հնչերանգով (հմմտ․ արևելահա– յերեն՝ դո՞ւ ես գնացել, դո՞ւ ես գալիս, արևմտահայերեն՝ դո՞ւն գացած ես, դո՞ւն կուգաս)։ Ընդհանուր առմամբ երկու գրական տար– բերակներն էլ, ունենալով քերականական կարգերի և, նույնիսկ, նրանց արտահայտ– ման միջոցների նյութական ընդհանրու– թյուն, տարբերություններ են ի հայտ բե– րում լեզվական միավորների գործառու– թյան և արժեքի հարցում։ ժամանակակից հայերենի գործառու– թյունը ե․ զարգացման հեռանկարները․ գրական արևելահայերենը, դառնալով Հայկ․ ԱԱՀ պետ․ լեզուն, գործածվելով պետ․, հասարակական և մշակութային կյանքի բոլոր ոլորտներում, ձեռք է բե– րել հետագա զարգացման, մշակման և նորմավորման աննախընթաց հնարավո– րություններ։ Գիտության, տնտեսության և մշակույթի վերելքը հայոց լեզվի առջև խնդիր էր դրել բավարարելու հասարակության պա– հանջները այդ բնագավառներում։ Լե– զուն համեմատաբար կարճ ժամանակա– շրջանում զգալի առաջընթաց է ապրել ինչպես քերականական կառուցվածքի միասնականացման, արտահայտչամիջոց– ների կատարելագործման, այնպես էլ բառապաշարի հարստացման ուղղու– թյամբ։ Գրական լեզվի գործառության ոլորտ– ների ընդլայնումը, նրա կիրառումը որ– պես ուսուցման, զանգվածային ինֆոր– մացիայի միջոց նպաստում է բնակչու– թյան բոլոր խավերի կողմից յուրացվե– լուն, ամենօրյա հաղորդակցման ոլորտ ներթափանցելուն։ Գրական արևելահա– յերենը այժմ համաժող․ հասկանալի լե– զու է և ձգտում է առաջիկայում դառնալ նաև համաժող․ խոսակցական լեզու։ Հայրենիքի և սփյուռքի միջև կապերի ամրապնդումը, գիտ․ և ուսումնական գրկ–յան փոխանակումը, հայրենիքում սփյուռքահայ գրողների երկերի հրատա– րակումը որոշակի նախադրյալներ են ստեղծում գրական արևելահայերենի և արևմտահայերենի որոշ մերձեցման, հատ– կապես գեղարվեստ, խոսքի և հրապարա– կախոսության մեջ որոշ բառերի, ոճերի ու արտահայտությունների փոխներթա– փանցման համար։ Ներկա փուլում լեզվաշինությունը և լեզվական քաղաքականությունը գիտակց– ված և նպատակամղված բնույթ ունեն։ Ատեղծված է տերմինաբանական կոմիտե, որը քննարկում և կանոնարկում է գիտ․ և տեխ․ տերմինաբանությունը, ելնելով լեզվի զարգացման միտումներից, հանձ– նարարականներ է մշակում ճիշտ լեզվա– գործածության, ուղղագրության և ուղղա– խոսության բնագավառում։ Պետ․ լեզվի կարգավիճակը, գործառա– կան համապարփակությունը, լեզվական ճիշտ քաղաքականությունը ապահովում են հայոց լեզվի հետագա զարգացումն ու կատարելագործումը։ Գրկ․ Աճաոյան Հ․, Հայոց լեզվի պատ– մություն, հ․ 1–2, Ե․, 1940–51։ Ժամանակա– կից հայոց լեզու, հ․ 1–3, Ե․, 1974–79։ Ջահուկյան Գ․ Բ․, Հայոց լեզվի զար* գացումն ու կառուցվածքը, Ե․, 1969։ Ն ու յ ն ի, ժամանակակից հայերենի տեսության հի– մունքները, Ե․, 1974։ Սարգսյան Ա․ Ե․, Արևմտահայերեն և արևելահայերեն գրա– կան լեզուներ (զուգադրական քննություն), Ե․, 1984։ Լ․ Հովսեփյան․

ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈԻՆ Բանահյուսության Բանահյուսությունը սկզբնավորվել է հայկ․ ցեղերի և հայոց լեզվի առաջաց– ման հետ միաժամանակ։ Պատմականո– րեն նախորդել է հայ գրավոր դպրությա– նը, դարեր շարունակ եղել ժողովրդի հոգևոր գեղարվեստ, պահանջների բա– վարարման հիմնական միջոցը․ հայ գրկ–յան սկզբնավորման շրջանում (V դ․) դարձել է նրա կայուն հիմքերից ու բաղա– դրիչներից մեկը, ապա բանավոր ավան– դությամբ շարունակել է զարգանալ իր