անողոք մերկացումներով նշավակում այն ամենը, ինչն արատավորում է մարդուն։ Նրա մտքի խոյանքը, որ սահմաններ չի ճանաչում, աներևակայելի չափազանցու– թյուններով, այլևայլ գեղարվեստ, միջոց– ների կուտակումներով, նորակազմ բա– ռերի գործածությամբ, բանաստեղծ, անա– սելի գյուտերով ստեղծում է ծավալուն, գունագեղ, երբեք չկրկնվող պատկերներ, ի հայտ բերելով մայրենի լեզվի գեղեց– կությունն ու անսպառ հարստությունը։ Գրիգոր Նարեկացին, յուրացնելով ժող․ ողբասացության արվեստը, «Մատեան»-ի սակավաթիվ հատվածներ գիտակցաբար հորինել է նույնահանգ տողերով։ Բայց հանգի գործածությունը, իբրև ռիթմական անհրաժեշտ գործոնի, կապվում է Գրիգոր Մագիստրոս Պահլավունու (մոտ 990– 1058) անվան հետ։ Նրա «Թղթեր»-ում պահ– պանվել են աշխարհիկ ու կրոն բնույթի տաղեր՝ ներբողներ, խրատներ, որոնցից մեկը («Լուաք թէ եկն․․․») գրված է հայ– րենասիրական ջերմ պաթոսով։ Գրիգոր Մագիստրոս Պահլավունու նշանավոր եր– կը «Առ Մանուչե» («Հազարտողեան», 1045) պոեմն է, բաղկացած է 1016 տողից և ներկայացնում է Աստվածաշնչի հա– մառոտ բովանղակության չափածո վերա– շարադրանքը։ Պոեմը նախանշել է ազգ․ բանաստեղծության զարգացման ընթացքը լոկ տաղաչափական տեխնիկայով և աչքի է ընկնում բանատողի, անղամավոր կազ– մության կանոնավորությամբ ու միահան– գությամբ։ Գրիգոր Նարեկացու բանաստեղծական ավանդների հետ սերտորեն առնչվում է Վարդան Անեցու (XI դ․) «Վասն կառաց աստուածութեանն» պոեմը, որը, քրիս– տոնեական ըմբռնումների դրոշմը կրե– լով հանդերձ, արծարծած նյութով ձգվում է ետ՝ մինչև հեթանոսական դիցաբանու– թյունը։ Պոեմը գեղարվեստ, փայլուն ոճի, ճշմարիտ ներշնչման, բովանդակության ու կառուցվածքի կատարյալ փոխպայմա– նավորվածության մի հրաշակերտություն է։ Վարդան Հայկազնի (XI դ․ վերջ– XII դ․ սկիզբ) «Տաղ գերեզմանական վասն փոխման երանեալ և սուրբ կաթողիկոսին Հայոց Գրիգորի Վկայասիրի» ծավալուն քերթվածով, որն ստեղծվել է Գրիգոր Բ Վկայասերի մահվան (1105) կապակցու– թյամբ, սկզբնավորվում է կենսագրական պոեմի տարատեսակը։ Նոր հոսանքի զարգացման գործում ակ– նառու է Հովհաննես Սարկավագի դերը։ Նրա բանաստեղծական հարուստ ժառան– գությունից մնացել են քիչ գործեր՝ ողբ, մի քանի շարականներ և «Բան իմաստու– թեան ի պատճառս զբոսանաց առ ձագ որ գաղօթանոցաւ նորա ճռուողէր քաղցրա– ձայն որ կոչի սարեկ» 188 տողանոց պոե– մը, որտեղ զարգացվում է այն տեսակետը, թե ճշմարիտ արվեստի աղբյուրը բնու– թյունն է, և բանաստեղծը պետք է հետևի բնությանը, սովորի նրանից։ Ըստ հեղի– նակի՝ արվեստն ստեղծվում է բնության նմանողությամբ և որքան ձգտի բնակա– նության, այնքան կլինի կատարյալ։ Թե՝ բովանդակության և թե՝ ձևի տեսա– կետից բանաստեղծական մշակույթի նոր առաջընթացն է հաստատում Ներսես Շնորհալու ստեղծագործական վաստակը։ Ընդարձակելով շարականի, գանձի, աղոթ– քի թեմատիկ սահմանները, փառաբանե– լով անցյալի պետ․ երևելի գործիչներին, երկրի ազատության համար նահատակ– ված հերոսներին, բնության ու մարդկա– յին ոգու ուրախ զարթոնքը, նա առաջինը այդ ժանրերով արծարծում է զուտ հայրե– նասիրական ու հումանիստական գաղա– փարներ։ ժող․ սիրերգի օրինակով նա նորոգում է նաև հոգևոր երգի արվեստը, նրա շարականներն ու աղոթքները հորին– ված են բազմահանգությամբ և անթերի ռիթմով։ Հայ բանաստեղծության մեջ իրենց նախօրինակը չունեն նրա ուսու– ցողական ոտանավորները, ուղերձները, խրատներն ու գովեստները, որոնք գրվել են ընթերցողին կրթելու, բազմապիսի օգտակար գիտելիքներ տալու, նրանց ազգ․ ինքնագիտակցությունը բարձրացնե– լու մտադրությամբ։ Նույն նպատակներին են ծառայում նաև հանելուկները, որոնց, իբրև գրական տեսակի, չափածո մշակ– ման և դասական կատարելագործման փաստը կապվում է Ներսես Շնորհալու անվան հետ։ Նրա «Վիպասանութիւն» (1121), «Ողբ Եդեսիոյ» (1145), «Բան հաւա– տոյ» (1151) և «Ցիսուս որդի» (1152) եր– կերով հայ գրկ–յան մեջ սկզբնավորվում են վիպական ու վիպաքնարական պոեմի տարատեսակները։ «Վիպասանութիւն»-ը, որի նյութն առնված է հայոց պատմությու– նից, գրված է հոմերոսյան դյուցազնավե– պերի նմանողությամբ և ունի աշխարհիկ բովանդակություն։ «Ողբ Եդեսիոյ» վի– պաքնարական պոեմը բանաստեղծի գը– լուխգռրծոցն է և հայ քաղ․ պոեզիայի անդրանիկ երկը։ Այն ստեղծվել է 1144-ին տեղի ունեցած իրական դեպքերի տպավո– րության տակ․ օժտված է ծավալուն սյու– ժեով, ռազմ, գործողությունների գունեղ նկարագրությամբ և Եդեսիա քաղաքն անձնավորող որբևայրի կնոջ հույզերի, մորմոքի, խոհերի, լավատեսության քնա– րական վերարտադրություններով։ Պոեմն ուսուցանում է պայքարով ու հաղթանա– կով ազատություն նվաճեւու, կյանքը եր– ջանկությամբ վայելելու աշխարհայացք։ Ներսես Շնորհալին ստեղծագործել է հայկ․ չափերի գրեթե բոլոր տեսակներով, որոնց մեծ մասի առաջին կիրառողն ինքն էր։ Նա վճռական դեր է խաղացել բանաս– տեղծ․ տեխնիկայի, հանգի ու հանգագի– տության զարգացման գործում։ Բանաստեղծ, մշակույթի բարձր մակար– դակն են հաստատում Գրիգոր Մարադե– ցուց (XII դ․) պահպանված երկերը։ Ոգով՝ կրոն․, պատկերավորման համակարգով՝ գեղագիտ․ նոր չափանիշներին հարող նրա գովեստները, մեղաները, աղոթքներն ու «Վայգիրք»-ը (Ш9) իրական հանգա– մանքների քնարական արտացոլումն են, գրված են ժող․ լալյաց երգերի և Գրիգոր Նարեկացու «Մատեան»–ի նկատելի ազ– դեցությամբ ։Ներսես Լամբրոնացու (1153–1198) չա– Փածո վաստակի մեջ առանձին տեղ են գրավում երկու տասնյակից անցնող շա– րականները, որոնցով նա շարունակում է Ներսես Շնորհալու լավագուն ավանդույթ– ները, և «Գովեստ ներբողական պատմա– գրական բանիւ․․․» 938-տողանոց կենսա– գրական քերթվածը՝ նվիրված Ներսես Շնորհալու կյանքին ու գործունեությանը։ ժամանակաշրջանի դասական բանաս– տեղծությունը հաջորդ շրջանի հետ կա– մըրջելու առումով նշանակալից է Գրի– գոր Դ Տղայի (1133–1193) դերը։ Նրա «Ողբ Երուսաղեմի» (1189) մոտ 3000- տողանոց վիպաքնարական պոեմը ար– տացոլում է Կիլիկյան Հայաստանի քաղ․ ինքնուրույնության ծրագիրը։ Տարանջատվելով պատմագրությունից, գեղարվեստ, արձակը գլխավորապես զար– գանում է վարքի, վկա յաբանու թյան, զրույ– ցի և առակի ժանրերով։ Վարքը կենսա– գրական բնույթի պատմվածք է դրական, սրբացված մի հերոսի մասին՝ ծննդից մինչև վախճանը։ Կենսագր․ պատմվածք– ներ են նաև վկայաբանությունները, այն տարբերությամբ, որ սրանց հերոսները, այլադավան տիրողների կողմից ենթարկ– վելով դաժան կտտանքների, դրսևորում են անսասան կամք ու համոզմունք և նա– հատակվում են հանուն հավատի։ Ըստ այդմ՝ այստեղ կենտր․ տեղ է գրավում հերոսի վախճանի հետ կապված իրադար– ձությունների նկարագրությունը։ Վարքա– գրական ստեղծագործությունները սովո– րաբար նվիրված են մշակույթի մեծանուն դեմքերին՝ նրանց օրինակելի կյանքի և հասարակական–քաղ․, մատենագրական հայրենանվեր գործունեության ուսանելի դրվագների պատկերմանը։ Ներսես Լամբ– րոնացին գրում է Նարեկացու, մի անհայտ հեղինակ՝ Հովհաննես Սարկավագի, Սամ– վել Սկևռացին՝ Ներսես Լամբրոնացու վարքը (1190)։ Գրիգոր Նարեկացու և Ներսես Լամբրոնացու ներբողական վարքերն է շարադրում նաև Գրիգոր Սկև– ռացին։ Արձակի լավագույն նմուշներից են խոսրով Գանձակեցու և Հովսեփ Դվնե– ցու վկայաբանությունները, որ հեղինա– կել են Մխիթար Գոշն ու Գավիթ Ալավկա որդին (ծն․ թ․ անհտ․– 1129)։ Թե՝ վար– քերը, թե՝ վկայաբանությունները օժտը– ված են պատմաճանաչողական արժեքով։ Ստեղծվում են նաև կենցաղային ու պատմ․ բազմաթիվ զրույցներ, առօրյա կյանքն ու մարդկային փոխհարաբերություններն արտացոլող խրատական պատմություն– ներ, զավեշտական մանրապատումներ, որ մշակելով գրառել են գրիչներն ու մա– տենագիրները (Մատթեոս Ուոհայեցի)։ Մխիթար Գոշի առակներով գեղարվեստ, արձակը ձեռք է բերում ինքնակա բնույթ։ Գոշից մնացել է 190 առակ։ Առակներում արտացոլվում են XII դ․ պետ․ ինքնուրույ– նության հասած Հայաստանի սոցիալ– քաղ․ վիճակը։ Առակների այլաբանական հերոսները բազմազան են՝ երկնային մարմիններ, բուս, աշխարհի ամենատար– բեր տեսակներ, կենդւսնիներ, մարդիկ։ Գոշի առակները, որ գրված են սեղմ, հստակ ու արտահայտիչ ոճով, պատկե– րավոր մտածողությամբ, տեղ–տեղ էլ՝ երգիծական գունավորումներով, հավաս– տում են ժամանակաշրջանի գեղարվեստ, արձակի բարձր որակը։ վ․ Ներսիսյան XIII–XVI դդ․ գրականություն։ Հայ ժողովրդի համար պատմաքաղ․ մղձա– վանջային XIII– XVI դդ․ ժամանակնե– րում, հայ մշակույթի բնականոն զար– գացումը դանդաղում է, բայց կանգ չի
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/489
Արտաքին տեսք