Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/488

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

թյունների ու ճշմարիտ հոգեբանության պատկերման անհրաժեշտությունը։ Կյան– քի արտացոլման գեղարվեստ, սկզբունքն ստացավ տեսակարար կշիռ, հաստատվող որակ և նկատելի բազմազանություն։ ժա– մանակաշրջանը տվեց գրկ–յան ընթացքը գլխավորող արտակարգ մեծություններ՝ Դրիգոր Նարեկացի (951 –1003), Հովհան– նես Սարկավագ (1045– 1050-ի միջև– 1129), Ներսես Շնորհալի (1100–1173) Մխիթար Դոշ (1120-ական թթ․–1213)։ Պատմ․ արձակը, որ V–IX դդ․ գրական շարժման մեջ հանդես էր գալիս իբրև գլխ․ ժանր, սկսեց առաջնությունը զիջել չա– փածո խոսքի տեսակներին։ Ձևի ու բո– վանդակության առումով զգալիորեն վե– րակառուցվեցին հին ժանրերը, և դրանց համակարգը համալրվեց նորերով։ Դրկ–յան մեջ մարդը երևաց հասարակա– կան ու անհատական ձգտումներով, ազգ․ ու համամարդկային խոհերով։ Այս ամենը նշանավորեց ժամանակաշրջանի գրկ–յան գաղափարական ու գեղարվեստ, վերելքը, շարժման մեջ դրեց աշխարհականացման այն սաղմերը, որոնք գրկ–յան զարգաց– ման հաջորդ փուլում դարձան իշխող ոգի ու ձև։ Այս շրջանում են ձևավորվել եկե– ղեցական–ծիսական կիրառության համար նախատեսված Տոնապատճառ, Տոնամակ, ՃԼաշոց, Հայսմավուրք, Վարք սրբոց հա– րանց, Շարակնոց, Դանձարան ժող–ները, որոնցում ընդգրկված նյութերը ներկա– յացնում են գրական ակնհայտ արժեք և նպատակ են հետապնդել ապահովելու ժողովրդի հոգևոր ու բարոյական, ազգ․ և հայրենասիրական դաստիարակությու– նը։ X դ․ 1-ին կեսի գրկ–յան մեծարժեք կո– թողներից է Թովմա Արծրունու (IX դ․ երկ– րորդ կես –X դ․ սկիզբ) «Պատմութիւն տանն Արծրունեաց» (887–910) մատյանը։ Ամբողջության մեջ մատյանն արտահայ– տում է համազգ․, հայրենասիրական բո– վանդակություն, ժողովրդի ուժն ու ազա– տասիրական ոգին արժեքավորելու մի– տում։ X դ․ 20-ական թթ․ իր «Պատմութիւն հայոց»-ն է գրել Հովհաննես Դրասխանա– կերտցին (845–850-ի միջև – մոտ 925)։ Նա ևս գիրքն սկսել է հնագույն ժամանակ– ներից և հասցրել մինչև իր օրերը (924)։ Երկը մեծ մասամբ ունի հուշագրական բնույթ և ծրագրային–քաղ․ բովանդակու– թյուն։ Դիրքը գրված է գեղեցիկ ոճով, ճարտասանական ու գեղարվեստ, բազմա– զան հնարանքների կիրառումով։ Պատմ․ դեպքերի ընթացքը հաճախ ընդմիջարկ– վում է ողբերով։ Նրա կրտսեր ժամանա– կակիցն է Անանուն Արծրունին։ Նրա «Պատմությունը» հիմնականում նվիրված է Դագիկ Արծրունու թագավորության վեր– ջին շրջանի դեպքերին։ Նրա կառույցնե– րը ներկայացնելիս հեղինակը արժեքա– վորում է բնության և մարդկային ներդաշ– նակ գեղեցկությունները։ Անանուն Արծ– րունին գրեթե ամբողջովին գրում ու մտա– ծում է պատկերներով։ Դրիգոր–Դերենիկի սպանության և այդ առթիվ նրա կնոջ կազմակերպած սգահանդեսի նկարագրու– թյունը՝ միջավայրի գունեղ և առարկայա– կան վերարտադրությամբ, գեղարվեստ, արձակի իսկական նմուշ է։ Ի դեմս Սո– փիի գրողն ստեղծել է կամային ուժեղ բնավորությամբ օժտված հայ կնոջ կեր– պար։ X դ․ 2-րդ կեսից պատմագրության մեջ նկատվում է գեղարվեստ, ֆունկցիայից ձերբազատվելու և զուտ գիտ․ փաստա– գրական բնույթ ընդունելու միտում։ Սա հայ մատենագրության մեջ գիտ․ ու գե– ղարվեստ․ արձակների սահմանազատման նախանշաններից էր։ Պատմագրության գեղարվեստ, կողմի անկման բնորոշ ար– տահայտությունը եղավ Ուխտանեսի (X դ․ 2-րդ կես) «Պատմութիւն»-ը (գրված 980– 987), որն իր երկու հատվածներով (եր– րորդ գիրքը չի պահպանվել) վաղ շրջանի պատմիչներից քաղված հայտնի տվյալ– ների և VII դ․ սկզբին հայ–վրաց․ եկեղե– ցական հարաբերությունների առիթով ըս– տեղծված վավերագրերի ամփոփումն է՝ զուրկ գեղարվեստ, արժեքից։ Այս մի– տումը մասամբ առկա է նաև Ստեփանոս Տարոնեցու (X դ․ երկրորդ կես –XI դ․ առաջին կես) «Պատմութիւն տիեզերա– կան» (ավարտել է 1004-ին) երկում։ Վեր– ջինիս սկզբի երկու մասերը (հանդեսնե– րը) շարադրված են Ժամանակագրությա– նը հատուկ սեղմ ոճով, փաստերի և անուն– ների զուսպ թվարկումով։ Միայն «ինքնա– խոսական»-ը կազմող երրորդ մասը, որ կարևորագույն տեղեկություններ է պա– րունակում X դ․ խաղաղ տասնամյակնսրի մշակութային վերելքի մասին, երբեմն ձեռք է բերում գեղարվեստ, նշանակու– թյուն։ Պատմագրության գիտա–գեղար– վեստ․ միասնությունը վերստին երևան է գալիս Արիստակես Լաստիվերտցու (XI դ․) «Պատմութիւն» (գրված 1072–1079-ին) երկում, պատկերում է XI դ․ Հայաստանի մեծագույն աղետները՝ բյուզանդ․ նվա– ճումները և թուրք–սելջուկյան արյունոտ արշավանքները։ Դիրքը բաղկացած է 25 գւ}սից և հեղինակային հիշատակարանից։ XI–XII դդ․ առատ են ժամանակագրու– թյուններով, որոնցից հայտնի են Հակոբ Սանահնեցու, Հովհաննես Սարկավագի, Մատթեոս Ուոհայեցու, Դրիգոր Երեցի, Սամվել Անեցու և ուրիշների երկերը։ Առավել ուշագրավը Մատթեոս Ուռհայե– ցու «ժամանակագրութիւն»-ն է (գրված 1113–1144)․ կազմված է երեք մասից, ընդգրկում է 952–1137-ի նշանակալից դեպքերը։ Դիրքն իրականում ժամանակա– գրական կառուցվածքով ստեղծված պատ– մա–գեղարվեստ․ երկ է՝ նվիրված Հայաս– տանի և Արևելքի հայաշատ կենտրոնների կյանքին։ Բնույթով դասական պատմագրությու– նից արմատապես տարբերվում է Անա– նուն Զրուցագրի (X դ․) «Պատմութիւն»-ը, որը պատմ․ մի քանի զրույցների ժող․ է և ստեղծվել է արաբ, տիրապետության ու Բագրաաունյաց թագավորության շրջան– ներում ձևավորված բանահյուս, պատում– ների հիման վրա։ Երկը զուրկ է գիտ․ ար– ժեքից, ներկայացնում է պատմ․ իրակա– նության գեղարվեստ, արտացոլումը՝ դեպ– քերի ու դեմքերի վիպական կերպարավո– րումով, ժող․ կենդանի ոճին բնորոշ աշ– խույժ երկխոսություններով։ Աննախադեպ վերելք է ապրում չափածո գրկ․։ Երբեմն չափածո են հորինվում նաև խրատը, ներբողը, վկայաբանությունը, քարոզը, թուղթը, հիշատակարանը ևն։ Ձևավորվում են տարատեսակներով հա– րուստ ծավալուն քերթվածը, որ պոեմի նախօրինակն է հայ միջնադարում, իմաս– տասիրական բանքը, հայրենը, կաֆան, հանելուկը։ Բանաստեղծության վերելքն ամենից առաջ կապվում է Դրիգոր Նարե– կացու ստեղծագործության հետ։ Նրա ներ– բողները նախապատրաստեցին չափածո ներբողի երևան գալը։ Ռիթմական արձակի նմուշներ են նաև եկեղեցական զանազան տոներին երգելու համար հորինված նրա քարոզները, որոնք սկզբնաբառի կայուն գործածության շնորհիվ վերանվանվե– ցին գանձեր։ Դրիգոր Նարեկացու գրա– կան մեծության առհավատչյան տաղերն են և «Մատեան ողբերգութեան» (1002) պոեմը։ Հակառակ շարականի պոետիկա– յի, բանաստեղծն իր տաղերով քնարեր– գության մեջ արմատավորում է իրական կյանքի, ապրած ընկալումների վերարտա– դրման գեղագիտ․ սկզբունքը։ Նրա տա– ղերը մտահղացմամբ կրոն, են, արտացոլ– ված նյութով՝ աշխարհիկ։ Ս․ Կույսին, Քրիստոսի ծնունդն ու հարությունը երգե– լու նպատակով հեղինակը փաստորեն գովաբանում է կնոջ մարմնական բարե– մասնությունները, տղամարդու կորովի կազմվածքը, արժեքավորում բնության գե– ղեցկությունները։ Նրա տաղերով հայ քնարերգության մեջ դրվում է սիրո և բնու– թյան թեմաների հայտնադործման սկիզ– բը։ Նրան է պատկանում բաղաձայնույթի և առձայնույթի տաղաչափական գյուտը։ «Մատեան ողբերգութեան»-ը 95 գլխից կազմված քնարական պոեմ է և նվիրված է մարդու կատարելության խնդրին։ Պոե– մը հումանիստական բովանդակությամբ և ինքնատիպ արվեստով հայ ու համաշ– խարհային պոեզիայի եզակի երկերից է։ Բանաստեղծը, որ հանդես է գալիս մարդ– կության բացասական գծերը մարմնավո– րող քնարական հերոսի դերում, տառա– պում է հանցապարտության գիտակցու– թյունից և աստծու աոջե բաց է անում սիր– տը, խոստովանում մեղքերը, աղաչելով օգնել մաքրագործվելու։ Պոեմը զարգա– նում է անհատի ներաշխարհն ամբողջաց– նող բարդ ու հակադիր ապրումների՝ մե– ղանչումի, զղջումի, կորստյան սարսափի, հեծեծանքի, հույսի, հիասթափության, հավատի փոխնիփոխ ծավալումներով։ Աստված բարձրագույն, ամենակարող և անթերի այն էությունն է, որի հետ, ըստ հեղինակի, պետք է ձգտի նույնանալ մարդը։ Դրսևորելով իրականության խոր իմացություն, արտակարգ մարդաճանա– չություն, հեղինակը բացահայտում է հա– սարակական կյանքում գործող բազմա– զան կապեր ու հարաբերություններ, Դրիգոր Նարեկացու «Մատյան Ողբէրգու– թյան> պոեմի Ա գլխի աԿԻգբո (գոԻչ՝ Սաե– փանոս, ծաղկոդ՝ Հովհաննես, Երեանի Մեսրոպ Մաշտոցի անվ․ Մատենադա– րան, ձեռ– JSC 03863, էջ 4ա, 1401 թ․)