Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/496

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

խոսությունն է, կրոն, ջերմեռանդության արթնացումը և հնազանդումը աստվածա– յին կարգին։ Իշխում էր բռնահանգը, միև– նույն ձևով հանգավորվող երկարաշունչ ու խրթին բանատողը՝ առանց բանաստեղ– ծական գյուտերի ու պատկերների։ Բըռ– նահանգի վարպետներ էին Հայաստանի արլ․ ու արմ․ բնաշխարհներում ստեղծա– գործող մխիթարյան բանաստեղծները՝ Ղ․ Ինճիճյան, Գ․ Ավետիքյան, է․ Հյուր– մյուզյան–Վրույր, Ա․ Բագրատունի–Առան Սիսակյան, Մ․ Զախջախյան– Վ․ Ռուբին– յան։ Հետագա հայ բանաստեղծության վրա նրանց ազդեցությունը երկրորդական է, մանավանդ որ նրանց՝ գրական ասպա– րեզը թողնելու հետ միասին դադարում է նաև գրաբար բանաստեղծությունը, եթե մի կողմ թողնենք նորավարժ ճարտասան– ների դպրոցական վարժությունները և երիտասարդ Ղ․ Ալիշանին, Մ․ Պեշիկթաշ– լյանին ու մի քանի ուրիշների, որոնք, իբրև բանաստեղծներ թրծվելով մխիթար– յան քուրայում, որոշ ժամանակ դեռ իրենց հոգու պարտքն էին տալիս, իսկ հետա– գայում կա՝մ ընդհանրապես թողնում են հանգագիտությամբ պարապելը, կա՝մ անցնում են հայ ռոմանտիկների բանակը և յուրացնում վերջիններիս գեղագիտու– թյունն ու փորձը։ Կլասիցիզմի զարգացման ամենաբուռն շրջանում աստիճանաբար սկսում են նըշ– մարվել հայկ․ սենտիմենտալիզմի ու ռո– մանտիզմի հատկանիշները։ Սենտիմեն– տալիզմն անկախ գոյություն չունեցավ գրեթե, նրա դրսևորումները նկատվում են կլասիցիզմից ռոմանտիզմին անցնող որոշ հեղինակների և վաղ ռոմանտիկնե– րի ստեղծագործական առօրյայում։ Հատ– կանշական կողմը զգայական պատրանք– ներով չափից ավելի գայթակղվելն էր (Հ․ Ալամդարյան, 1795–1834, «Ամենևին ես գեղեցիկ», «Թշվառություն սոխակի», «Ողջույն հրաժեշտի զաւակաց իմոց» բա– նաստեղծություններ, Ւյ․ Աբովյան, դոր– ւղատյակ շատ եղերերգություններ ու ող– բեր)։ Բայց այս շրջանի ամենահամապարփակ ու կենսունակ ուղղությունը ռոմանտիզմն է։ Դրական սեռերից ամենապահպանողա– կանը, թերևս, քնարերգությունն էր, որի տեսակներից շատերը գալիս էին դեռ միջ– նադարից՝ բնության և սիրո երգեր, ող– բեր, դիմառնություններ, բայց մեծապես փոխվում է վերջիններիս ձևն ու բովան– դակությունը հայկ․ ռոմանտիզմի տիրա– պետության շրջանում։ Միջնադարից եկող բնության ու սիրո երգերը մեծ մասամբ այլաբանություններ էին քրիստ․ կրոնի ու բարոյական ըմբռնումների․ Քրիստոսի ու Աստվածամոր կերպարների բնութա– գրմանն էր ծառայեցվում հայ բանաս– տեղծության մակդիրների ու համեմատու– թյունների ամբողջ զինանոցը։ Բայց նոր շրջանում այլաբանություններին փոխա– րինելու են գալիս իրական ապրումներն ու ընկալումները։ Բազմապատկվում են նաև ռոմանտիկ քերթողների սիրային մոտիվները՝ սեր առ հայրենիք, սեր առ կին ու սիրած էակ, մայր, ընդհանրապես մարդն ու տառապող մարդկությունը, ան– ցած փառքերի ու ժամանակների կարոտ ու վերհուշ։ Հայրենասիրությունը վերըս– տին այս գրկ–յան գլխ․ թեման էր։ Քնարեր– գությունը վերացական խոսքից ու բռնա– հանգերից անցնում է տաղաչափական բազմազան ձևերի ու հանգավորման, դառնում յուրատեսակ քնարական օրա– գրություն կամ մենախոսություն, սկըզբ– նավորվում է անձնական քնարերգությու– նը, որի առաջին խոշոր դեմքերը Հ․ Ալամ– դարյանն ու Խ․ Աբովյանն են։ Բանաստեղ– ծությունների մեջ դրսևորվում են քնարա– կան հերոսի ապրումները, ձգտումներն ու տառապանքները, իսկ արձակի մեջ, որ հայ ռոմանտիզմի կարևորագույն ձեռքբե– րումներից է, տիպերն ու կերպարները։ Գրկ․ դառնում է կյանքի հայելի։ Մինչև հայ ռոմանտիզմի գրկ–յան հաղ– թանակը, հայ արձակը, որպես ինքնակա սեռ, շատ թույլ էր զարգացած։ ճառերը, քարոզները, ուղերձները, նամակները նրա տեսակներից ամենակենսունակներն էին, այն էլ ճարտասանական փայլով ու պա– ճուճանքներով։ Վիպասանությունը տա– կավին չէր անջատված պատմագրությու– նից, իսկ վիպական սեռի շատ տեսակներ (նովել, պատմվածք, վիպակ, օրագրու– թյուն, ուղեգրություն) առհասարակ գո– յություն չունեին։ Արևելահայ նոր, ռոմանտիկ, քերթու– թյունը նախ և առաջ էպիկական սեռի ու տեսակների գրկ․ է, և ապա նոր՝բանաս– տեղծություն․ երկուսի ամենամեծ վար– պետը Ju․ Աբովյանն է։ Իսկ արևմտահայ ռոմանտիկ գրկ․՝ քնարերգության ու թա– տերգության /լրկ․ է։ Մասնավորապես արևելահայ արձակը դարձավ ազգ․ ինքնագիտակցության ու համախմբման, ազգ․ ազատագր․ պայքա– րի ու վերածնության իսկական հնոց, իսկ նրա ստեղծած գրական կերպարները եղան սերունդների համար կյանքի ու պայքարի ուղեցույց և առաջնորդ։ Դարի ու ժամանակի առաջադրած մեծ հարցերը՝ ո՞վ ենք մենք, ո՜՛րտեղից ենք գալիս և ո՞ւր ենք գնում, ի՞նչպես պիտի ապրենք աշխարհում և ի՞նչ պիտի անենք, իրենց քննությունն ու արդար լուծումը գտան այդ գրկ–յան մեջ ի դեմս Աբովյանի «Վերք Հայաստանի» պատմավեպի։ Հայ նոր արձակը դժվարին ճանապարհ է անցել, երկար ժամանակ «թաքնվելով» պատմագրական երկերի էջերում ու նը– րանց տարազով։ Դեպքերն այդ երկերում զարգանում էին իրենց բնական հաջորդա– կանությամբ, ինչպես կատարվել էին իրա– կանության մեջ՝ բնավ դուրս չգալով տե– ղագրական սահմաններից ու զուգորդվե– լով աստվածաշնչային առասպելների ու միջադեպերի հետ։ Գործող անձինք հան– դես էին գալիս իրենց իրական անուն– մականունով։ Բուն պատմ․ աշխատություն– ներից այդ երկերը զանազանող հատկա– նիշներ նշմարվում էին լոկ պատումի ըն– թացքում, որը որոշ առումով հագեցված էր վիպասանական և քնար, տարրերով։ Նկատվում էին միևնույն գրվածքի մեջ նան արձակ ու չափածո մասերի «խաղաղ հա– րևանության» դեպքեր, հանգավոր շե– ղումների և երգերի ներհյուսումներ։ Աբովյանի ժամանակակիցներից բացի, նկարագրության նույն ոճը ընդօրինակում են նաև նրա գրական աշակերտները՝ Պռոշյանը, Աղայանը, Րաֆֆին։ Զտարյուն պատմողական երկերն էլ աստիճանա– բար «ծանրաբեռնվում» են հուշագրական ու կենցաղային, հռետորական և քնար, տարրերով ու շեղումներով։ «Վերքին» զուգահեռ, վիպական կտա– վի ուշագրավ գործեր են ստեղծվում և, որ առավել կարևոր է, հրատարակվում, մաս– նավորապես հնդկահայ գաղթաշխարհում, դրանց հեղինակները նույնպես աչքի են ընկնում արդիականության հրատապ հար– ցերին պատասխանելու ձգտումով և ընդ– գծված հայրենասիրական շնչով(Թ․ Ավե– տումյանի «Արամայիս», 1846, վեպը)։ Ուշագրավն այն է, որ եթե գեղարվեստ, արձակն առաջ ենթակա էր պատմագրու– թյան խնամակալությանը, այժմ ինքն է սկսում խորապես ազդել պատմ․ երկասի– րությունների, հնախոսական ու ճանա– պարհորդական նկարագրությունների վրա (Մ․ Թաղիադյան, Ղ․ Ալիշան ևն)։ Արձակ գրվածքներն այլևս չոր ու ցամաք փաստե– րի արձանագրումներ չեն։ Դեպքերի ու դեմքերի նկարագրությունը, որ կատար– վում է առաջին դեմքով, հագեցված է ժող․ պատումների տարրերով և հուզական շեշտերով, սակավ են ժամանակաբանա– կան ցուցումներն ու սառնությունը։ Պատ– կերավոր խոսքով առաջ տանելով իրենց պատումը՝ նրանք բնավ էլ աչքաթող չեն անում ժող․ խավերին, գյուղաց․ զանգված– ների ապրածը, որոնք տառապանքների մեջ անգամ վառ էին պահում հավատը գա– լիք լավ օրերի ու փրկության նկատմամբ (մասնավորապես Անանունի «Պատմու– թիւն պատերազմութեան» երկը, գրված 1826–28)։ Եթե սոցիալ․ հարաբերությունների ար– տացոլումը անցյալ դարերի գրական տե– սակներից միայն առակների մենաշնորհն էր, այսուհետև դասակարգային հակասու– թյունների ցուցադրմամբ ու մերկաց– մամբ են տարվում և՝ բանաստեղծները, և՝ արձակագիրները, միայն թե չարիքն ու չարագործությունը դիտվում է ոչ իբրև սոց․ տարբերությունների, ճնշման ու շա– հագործման հետևանք, այլ բնախոսական հատկանիշ և բարոյագիտ․ ըմբռնում։ Հայ կլասիցիզմի ստեղծած գրկ․ դեռևս ժող․ գրկ․ չէր, դրամատուրգիան դուրս չէր գալիս դպրոցական պատերից, իսկ բանաստեղծությունը բավարարում էր շատ նեղ միջավայրի, ավելի ճիշտ՝ հեղի– նակների ու նրանց մերձավորների պա– հանջները։ Գրական հանգավոր «վեճերը», որոնք բավականաչափ տարածված էին (մխիթարյան բանաստեղծներ՝ Ղ․ Ին– ճիճյան և Մ․ Ջախջախյան, արևելահայ քերթողներից՝ Ա․ Պատկանյան և Մ․ №n- ճենց), անձնական ունակությունների ու համոզումների ցուցադրումից այն կողմ չէին անցնում, հասարակական հետաքըր– քրություն չէին ներկայացնում։ Ռոմանտիզմի գրկ․, ընդհակառակը, բա– վարարություն էր տալիս առավելապես բազմահազար ժող․ զանգվածների պա– հանջներին, պատկերում կյանքն ու իրա– կանությունը՝ իրենց բազմազան առնչու– թյունների մեջ ձգտում ի հայտ բերել ազգ․ հոգեբանության էական հատկանիշները, հայոց կեցության ու պատմության խոր– հուրդն ու փիլիսոփայությունը, ազգ․