կյանքի խաթարման պատճառները և դը~ րանցից դասեր քաղել։ Հայ ռոմանտիկ– ները և, հատկապես, Ի»․ Աբովյանը բա– ցատրում էին <uiqq> ու «հայրենիք» ըմ– բռնումների իմաստը և հանուն նրանց պաշտպանության ու բարգավաճման պատգամներ հղում սերունդներին։ Հայ բազմադարյան քերթության պատմության մեջ առաջին անգամ արվեստի նյութ են դառնում հայրենի բնությունն ու մշակույ– թի հուշարձանները, իրենց իրական վի– ճակով ու նշանակությամբ շաղկապված ազգ․ հոգեբանության հետ։ Հայրենի բնությունն իր վեհ ու ռոման– տիկ հրաշքներով, երկրի ողջ տարածքով մեկ ցրված շին․ արվեստի կոթողներով, կանգուն ու ավերակ քաղաքներով, բեր– դերով ու տաճարներով ընթերցողին էր հաղորդում դարի ու պատմության շունչը, օգնում հասկանալու վաղնջական ժամա– նակների հերոսների նուրբ հոգու և ժայռե– ղեն կերտվածքի, անվախության ու ինք– նավստահության գաղտնիքները։ Դրկ–յան մեջ առատորեն մուտք են գործում ժող․ բառն ու բանը, կենդանի մտածողության ձեերը։ Առաջին անգամ գրկ–յան միջոցով լսվում է հայ կնոջ ձայնը՝ նկարագրվում նրա իրական գեղեցկությունն ու հոգե– կան աշխարհի հարստությունը։ XVIII դ․ վերջին և XIX դ․ 1-ին կեսին վիպասանության ասպարեզում քանակա– կան առումով շատ բան չի ստեղծվել, սա– կայն եղածները բարձրարժեք ստեղծա– գործություններ են, ինչպես Խ․ Աբովյանի «Վերք Հայաստանի» վեպը և «Թուրքի ախ՝ չիկը» նովելը։ Ավանդույթների բացակա– յության պատճառով դյուրին չէր կարճ ժամանակամիջոցում այնպիսի շարժում առաջ բերել, որ հրապարակ գային և՝ գաղափար․–գեղարվեստ․ հատկանիշնե– րով ակնառու, Ա՝ ինքնուրույն վեպեր, վիպակներ, պատմվածքներ։ Ուստի հայ արձակագիրները որոշ ժամանակ դեռ կա– տարում են փոխադրություններ ու թարգ– մանություններ, այն էլ, մասամբ, գրա– բարով, ինչպես Մ․ Թաղիադյանի «Վեպ Վարդգիսի»-ն, որի նյութն իբր առնված էր Երվանդունիների թագավորության ժա– մանակներից, և որն իրականում, գերմա– նացի գրող Հ․ Ցղոկկեի (Չոկկե) «Աբե– լինոն մեծ ավազակ» վեպի փոխադրու– թյունն է, կամ Աբովյանի «Օվսանա» վիպակը և «Պատմություն Տիգրանի» ման– կավարժ․ վեպը, որոնց սկզբնաղբյուրնե– րը տակավին պարզված չեն։ XIX դ․ 20-ական թթ․ ստեղծվում են մեծ թվով կրոնա–բարոյախոսական վիպակ– ներ ու պատմվածքներ, որոնք նույնպես թարգմանություններ են։ Հորինված լինե– լով բողոքական քարոզիչների կողմից և տպագրվելով Մոսկվայի Լազարյան ճե– մարանի տպարանում, Շուշիում և Զմյուռ– նիայում, դրանք երկար ժամանակ դար– ձել են հոգեշահ ընթերցանության նյութ («Ավետարանի զորություն կամ մին արաբ ծառայի պատմություն», «Երեք խոսակցու– թյունք մին քահանայի, մին աշխարհական մարդո հետն՝ փրկության ճանապարհի համար», 1830, «ժամանակեն վերջ», «Մեղ– քըն խաղ անիլո բան չէ», 1832, «Խաշնա– րածին սյղջկանը՝ Եղիսաբեթին երջանիկ մահը», «Մարիամ անուն պզտիկ աղջկան մը պատմությունը», 1841 ևն)։ էական նպաստը, որ հայ իրականությունն ստա– ցավ այս գրքույկներից, խոսակցական աշխարհաբարի մշակումն էր, որի հաղ– թանակը կասկած չէր հարուցում այլևս։ 4 Բողոքական քարոզիչները Շվեյցարիա– յից ու Գերմանիայից գալով Հայաստան և իրենց առաքելությունն սկսելով գավառ– ներում, հենց այստեղ էլ սովորում էին խոսակցական աշխարհաբարը և օգտա– գործում հոգեշահ պատմվածքների շարա– դրման ու թարգմանության համար։ Հայ նոր գրկ–յան կենսունակ ժանրերից է նաև առակագրությունը, որի նմուշնե– րը, հորինվելով գերազանցապես չափա– ծո, օգտագործվում էին ինչպես բարոյա– խոսական և ուսուցողական նպատակնե– րով, այնպես էլ կյանքում ու կենցաղում արմատացած հոռի սովորույթներն ու բարքերը խարազանելու, ժխտելու հա– մար։ Առակների այլաբանական կեղևի տակ ընթերցողներն ու ունկնդիրները դյու– րությամբ հայտնադործում էին ժամանա– կի վատերին ու նրանց մերժելի արարք– ները։ Առարկաների սյուժետային մասը ստեղծելիս օգտագործվում էին ինչպես ժող․ թափառիկ սյուժեները, այնպես էլ անտիկ, եվրոպ․ և ռուս, առակագիրների ստեղծագործությունները (Եզոպոս, Լա– ֆոնթեն, Կռիլով), իսկ թարգմանություն– ներն էլ այնպիսի վարպետությամբ էին ՝ կատարվում, որ դժվար էր դրանք զանա– զանել ազգ․ քերթողների երկերից։ Այդ բնագավառում ամենաշոշափելին Խ․ Աբով– յանի վաստակն է («Պարապ վախտի խա– ղալիք»), նրան հետևել են Մ․ Թաղիադյա– նը, Ա․ Արարատյանը, Դ․ Այվազովսկին, Հ․ Տեր–Զաքարյանը, Վ․ Ասկարյանը և ուրիշներ։ Ընդ որում՝ առակների մի մասն էլ անմիջապես լույս է տեսել «Բազմավեպ», «Կովկաս» և այլ պարբերականների էջե– րում։ Հայկ․ ռոմանտիզմի գրկ–յան բերած նո– րություններից են նաև սոց․ ու քնար, պոեմի ժանրերը (Խ․ Աբովյան, «Հազար– փեշեն», Ղ․ Ալիշան, «Պլպուլն Ավարայ– րի»), որոնք իրենց գրական գեղագիտ․ հատկանիշներով նոր ուղի են բացում հայ բանաստեղծության պատմության մեջ։ Հայ ռոմանտիզմի գրկ–յան ամենաթույլ զարգացած սեռը թատերգությունն էր, և այդ վիճակը տևեց բավականաչափ եր– կար։ Փորձեր, հարկավ, արվում էին, գըր– վում էին փոքրիկ թատերախաղեր՝ դրա– մատիկ տեսարաններ ու պատկերներ (Խ Աբովյան, «Խաղարկություն ման– կանց», պիես), բեմադրվում դպրոցական հանդեսների ժամանակ, այնուամենայնիվ, ինքնուրույն գործերը հազվագյուտ բա– ներ էին, և ասպարեզը թարգմանություն– ներինն էր։ Ինքնուրույն ուշագրավ երկե– րից է Դ․ Շերմազանյանի «Նկարագրու– թիւնք ինչ–ինչ գործոց Կարապետ Եպիս– կոպոսի» կատակերգությունը՝ 1830-ական թթ․ Տփղիսի հայության և հայ հոգևորա– կանների կյանքից, որը իր համարձակ մերկացումների պատճառով բեմ չի հան– վել։ Դրվել ու բեմադրվել են նաև վոդե– վիլներ Նոր Նախիջևանի բարբառով (կլա– սիցիստական ողբերգության տեսաբան Ա․ Տիգրանյան), իսկ ավելի վաղ՝ «Խարա– դիմայ դրժողութեան» կատակերգությու– նը (Մ․ Մկրտչյան, հնդկահայ գաղթավայր) ևն։ Դրկ–յան տարածման ու ժողովրդակա– նացման, գրողի ու ընթերցողի փոխհարա– բերության բնագավառում նույնպես լուրջ տեղաշարժ է կատարվում։ Դրկ–յան տա– րածման միջոցը ձեռագիր ընդօրինակու– թյունների փոխարեն աստիճանաբար դառնում է տպագրությունը։ Ակսած 1810- ական թթ․ վերջերից քննական սկզբունք– ներով նախապատրաստվում և մեծ տպա– քանակով հրատարակվում են նաև նախ– նյաց մատենագրության հուշարձանները, գրական առանձին կենտրոնների ու բա– նաստեղծական դպրոցների արգասիք– ները, ինչպես «Մուզայք Արարատյան» ժողովածուն, որտեղ ամփոփված են Մոսկ– վայի Լազարյան ճեմարանի սաների գըլ– խավորապես չափաբերական ստեղծա– գործությունները, «Երախայրիք Ներսիս– յան դպրոցի» ժող․՝ Հ․ Ալամդարյանի և իր սաների արձակ ու չափածո գրվածքնե– րով, Կալկաթայի «Աիրակարկաջ» երգա– րանը՝ հնդկահայ բանաստեղծության նը– մուշներով ևն։ Հայ պարբերական մամու– լը ևս, նրա առաջնեկ «Ազդարարը» և հե– տևորդները՝ «Հայելի Կալկաթյան», «Ազ– գասեր», «Ազգասեր Արարատյան», «Բազ– մավեպ», «Արշալույս Արարատյան», «Կով– կաս», «Արարատ» և ուրիշներ իրենց էջե– րում զետեղում են գրական ստեղծագոր– ծություններ։ Սովորույթ է դառնում այն, որ օրվա հուզող հարցերը և հանրության հետաքրքրությանն արժանացած գրական ստեղծագործությունները մամուլի մեկ օր– գանից արտատպվում են մյուսի մեջ՝ գրկ–յան նվաճումները դարձնելով ողջ գրագետ հայության սեվւականությունը։ Հայ գրկ–յանն է վերաբերում սույն շըր– ջափուլում արևմտահայ իրականության մեջ կյանքի կոչված հայատառ թուրք, մա– տենագրությունը, որի հեղինակները բա– ցառապես հայեր էին՝ տաղերգուներ, ար– ձակագիրներ։ Փոքր–ինչ այլ բնույթ ունեն դարձյալ հայ գրողների՝ օտար լեզուներով ստեղ– ծած գրական այն երկերը, որոնք, արտա– ցոլելով հանդերձ հայ ժողովրդի կյանքը և նրա վերափոխման արմատական խըն– դիրները, Հայաստանի քաղ․ ինքնուրույ– նության վերացման ու հոգևոր կյանքի արթնացման հարցերը, հասցեագրված էին օտար ընթերցողներին։ Նման ստեղ– ծագործություններից լայն տարածում են գտել մասնավորապես երկուսը՝ XVIII դ․ հայ ազատագր․ շարժման ականավոր գոր– ծիչ Հովսեփ էմինի «Հովսեփ էմինի կյան– քըն ու արկածները», որ լույս է տեսել Լոն– դոնում, 1792-ին, անգլ․, և Հ․ Արարատ– յանի երկհատոր հուշագրությունը՝ «Հա– րություն Արարատյանի կյանքը» (1813, ռուս․, հայ․ հրտ․ 1892)։ Այն լույս է տեսել նաև գերմ․, անգլ․ և այլ լեզուներով։ Նույնպիսի նպատակ էր հետապնդում Խ․ Աբովյանի մանկապատանեկան հի– շողությունների մատյանը, որից միայն հատվածներ են ծանոթ (տպագրված են Ա․ Հաքստհաուզենի «Անդրկովկաս» գըր– քում)։ Այս շրջափուլում իր երերուն քայլերն է անում նաև հունգարալեզու հայ գրկ․ք որը բուռն զարգացում է ապրել մսանա․
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/497
Արտաքին տեսք