Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/499

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

հրապարակախոսական աշխատություն– ներ։ Ներքաղաքական ռեակցիայի ուժեղա– ցումը Թուրքիայում սուր տագնապներ առաջ բերեց Պ․ Դուրյանի (1851–1872) բանաստեղծական զգացողություններում։ «Նոր սև օրերի» սարսաֆները ցրում են հայրենիքի Փրկության ռոմանտիկ պատ– րանքները, և բանաստեղծն իր անձնա– կան ողբերգության ու ազգ․ ցավի մեջ բեկում է աշխարհի ու մարդկության տա– ռապանքը։ Պ․ Դուրյանը երագում է նախ– նական «ՓիլիսոՓա աշխարհը», որտեղ կյանքը բանաստեղծական էր և «ներդաշ– նակության, գեղեցիկին և սիրունին իդեա– կանը» հուշում էր երգի ու սիրո հավեր– ժության խորհուրդը։ Ռոմանտիկորեն չա– Փազանցված, բայց զգացմունքի ամբողջ խորությամբ Դուրյանն արտահայտում է անհատի հոգևոր դրաման, հանգամանք, որը նրա պոեզիային հաղորդում էր ներ– քին լարում և փիլ․ խոհականություն («Տրտունջք», «Իմ մահը», «Սիրել», «Դըր– ժել», «Լճակ»)։ Բանաստեղծի գրական ժառանգության մի բաժինն են կազմում դրամատիկ, ժանրի երկերը, «Վարդ և Շուշան» ռոմանտիկ, մելոդրաման, «Սև հողեր», «Արտաշես աշխարհակալդ, «Ան– կումն Արշակունի հարստության» և այլ պատմա–ռոմանտիկ․ դրամասերը, «Թատ– րոն կամ թշվառներ» սոց․ դրաման։ XIX դ․ հայ քաղաքաց․ պոեզիայի խոշո– րագույն դեմքը Ռ․Պատկանյանն է (1830– 1892)։ Նրա ստեղծագործության գլխ․ մո– տիվը հայ ժողովրդի քաղ․ մաքառումն է և ազատագրության երազանքը։ «Հայ և հայություն», «Իմ երգը», «Օրորք Հայաս– տանի», «Արաքսի արտասուքը» բանաս– տեղծություններում, «Քաջ Վարդան Մա– միկոնյանի մահը», «Քյոռ Օղլի» պոեմնե– րում բանաստեղծը ողբում է հայոց անցյա– լի կորսված Փառքը և ազատասիրության ու հայրենասիրության գաղափարներով արթնացնում ժողովրդի ազգ․ արժանա– պատվությունը։ 70-ական թթ․ ռուս–թուրք․ պատերազմի իրադարձությունների ազդե– ցությամբ նա ստեղծում է բուռն ներշըն– չանքով ու մարտական կրքոտությամբ տո– գորված «Ազատ երգեր» (1878) բանաստեղ– ծությունների շարքը, որտեղ պատկերում է թուրքահայերի ողբերգ․ սարսուռները և ազգը կոչում ազատագր․ պայքարի։ Պատկանյանը գրել է նաև սենտիմեն– տալ–ռոմանտիկ․ երեք վիպակ՝ «Ես նշա– նած էի» (1880), «Փառասեր» (1880), «Տի– կին և նաժիշտ» (1§84), որոնք արծարծում են ազգ․ բարոյականության հարցեր, գրա– կան լեզվով և Նոր Նախիջևանի բարբա– ռով չափածո և արձակ երկեր, որոնց մեջ սուր երգիծանքով մերկացվում են գավա– ռական քաղաքի բարքերի այլափոխու– թյունը, աղայական վերնախավերի ըն– չաքաղցությունը, գռեհկությունն ու ինք– նագոհությունը։ 1850–60-ական թթ․ հայ գրկ–յան կենտր․ դեմքը Մ․ Նալբանդյանն է (1829–1866)։ Նա թողել է գրական հարուստ ժառանգու– թյուն՝ պոեզիայի, գեղարվեստ, արձակի, գրաքննադատության, հրապարակախո– սության ժանրերով, իր միտքն զբաղեց– րել է պատմագիտ․, Փիլ․, լեզվաբան․, տնտեսագիտ․, էսթետիկ․, բանասիր․, մանկավարժ․, սոցիոլոգիական խնդիրնե– րի արծարծումով։ Մ․ Նալբանդյանի պոե– զիային բնորոշ է Փիլ․ խոհականությունը։ Նրա քնարական հերոսը ճշմարտություն որոնող պատգամախոս է, որն ըմբռնում է դարի ազատության ձգտումը և այդ գա– ղափարին է նվիրում իր գոյության իմաս– տը, հոգու իր ներքին բռնկումները հասց– նելով հեղ․ պայքարի գիտակցության («Ազատություն», 1859, «Մանկության օրեր», 1860)։ Դրական–պատմ․ իմաստով նշանակա– լից էին Մ, Նալբանդյանի Փորձերը ազգ․ վեպի ձևավորման գործում։ Նրա երկու վեպերը՝ «Մինին՝ խոսք, մյուսին՝ հարսն» (1858)՜ վիպակը, «Մեռելահարցուկ» (1859) անավարտ վեպը հայ ռեալիստ, վեպի առաջին նմուշներից էին, որոնցում սրու– թյամբ ներկայացվում են ժամանակի գա– ղափար․ ու սոց․ հակասությունները։ Հրա– պարակախոսական ու գեղարվեստ, ոճե– րի միասնություն ներկայացնող ստեղծա– գործություն է «Հիշատակարան Կոմս էմ– մանուելի օրագրական թերթերից» (1858– 1860) երկը, որտեղ արտացոլվել են ժամա– նակի հայ հասարակական կյանքի բնորոշ իրադարձությունները։ «Ցաղագս հայկա– կան մատենագրութեան ճառ» (1854–55), «Հառաջաբան «Թափառական հրեայի» (1857), «Հանդես նոր հայախոսության» (1858), «Կրիտիկա» «Աոս և Վարդիթերի» (1863–64) և բազմաթիվ այլ հոդվածնե– րով ու ուսումնասիրություններով Մ․ Նալ– բանդյտնը հիմք է դրել հայ պրոֆեսիոնալ գրաքննադատությանը։ Նրա քննադատա– կան հայացքների մեկնակետը ռեալիզմի և ժողովրդայնության գեղագիտ․ սկըգ– բունքն է։ Բացառիկ է Մ․ Նալբանդյանի դերը հայ հրապարակախոսության զարգացման գոր– ծում։ «Երկու տող» (1861), «Երկրագոր– ծությունը որպես ուղիղ ճանապարհ» (1862), «Նկատողությունք», «Ազգային թշվառություն», «Հեգելը և նորա ժամանա– կը» (1862, հրտ․ 1902) գործերը հրապա– րակախոսական արվեստի իսկական նը– մուշներ են։ Դարաշրջանի մտածողության բարձրակետից քննելով հայ ժողովրդի կեցության հարցերը, Մ․ Նալբանդյանը երևույթներն ստուգեց Ռուսաստանի և Եվրոպայի հասարակական զարգացման Փորձով, դրանք իմաստավորեց մարդկու– թյան պատմության ընդհանուր օրինաչա– փությունների տրամաբանությամբ և հրա– պարակախոսությունը ներարկեց գիտ․ Փիլ․ վերլուծությամբ։ Երկու իրադարձություն առանձնապես նշանակալից եղան 70–80-ական թթ․ հայկ․ իրականության սոց․ և ազգ․ տեղաշար– ժերի տեսակետից՝ գյուղաց․ ռեֆորմը Անդրկովկասում և ռուս–թուրք․ պատերազ– մը։ Պատմ․ այս հանգամանքները, որոնք գաղափար, սրություն էին տալիս մտավոր կյանքին, ուրույն ուղղություն էին պար– տադրում նաև հայ գրկ–յանը։ Դրկ–յան առաջատար ժանրը տրձակն էր։ Մասնա– վորապես հասարակական մեծ արժեք է ստանում վեպը, որը, ընդհանրացնելով ժամանակի գեղարվեստ․ Փորձը, պատաս– խան է տալիս ժամանակի հրատապ հար– ցերին։ Վեպի զարգացումն ուղեկցվում է կառուցվածքային և բովանդակային հա– մակարգի ընդլայնմամբ։ «Ազգային վե– պի» համապարփակ կառուցվածքներին զուգահեռ ձևավորվում է նաև թեմատիկ վեպը՝ սոց․, քաղ․, կենցաղային, պատ՞մ․ ևն։ 1870–80-ական թթ․ հայ գրկ․ ընթանում է ռոմանտիզմի և ռեալիզմի գեղարվեստ, փորձի նոր յուրացումներով։ Բուռն վերելք է ապրում ռոմանտիզմը, միաժամանակ զարգացման նոր հնարավորություններ է բացահայտում ռեալիզմը, և քննադատու– թյունը գրական պրոցեսի օբյեկտիվ կա– ցությունը վավերացնում է «ռեալական» և «իդեալական» ուղղությունների գեղար– վեստ․ ու իմացաբանական նշանակու– թյամբ։ Արձակի առաջատար դեմքերն էին Րաֆֆին, Հ․ Պարոնյանը, Պ․ Պռոշյա– նը, Ղ․ Աղայանը, Ծերենցը, Մ․ Տյուսաբը, որոնք ընդլայնում են իրականության ընդգրկման շրջանակները, արծարծում սոց․, ազգ․, բարոյափիլ․ խնդիրներ։ «Մայ– աա» (1883), «Աիրանույշ» (1884), «Արաք– սիա կամ վարժուհին» (1887) վեպերում Ա․ Տյուսաբը (1841 – 1901) գրկ․ է բերում կանանց ազատագրման հարցը։ Ռոմանտիզմի գեղարվեստ, խոշոր նվա– ճումներից է պատմավեպի ստեղծումը, որը պայմանավորված է հայ ժողովրդի ազգ–պատմ․ ինքնագիտակցության առաջ– ընթացով և ուղւյակիորեն թելադրված էր ազգ․ ազատագր․ շարժման կոնկրետ հան– գամանքներով։ Դասական պատմավեպի հիմնադիրը Ծերենցն է (Հովսեփ Շիշման– յան, 1822–1888)։ «Թորոս Լևոնի» (1877), <Երկունք Թ դարու» (1879), «Թեոդորոս Ռշտունի» (1881) պատմավեպերում նա բացահայտել է հայոց պատմության առեղծվածը, ելակետ ունենալով «բարո– յական դաշինքի» պատմափիլ․ դրույթը։ Այս տեսակետից բացառիկ գեղարվեստ, արժեք է ներկայացնում «Երկունք Թ դա– րու» վեպը, որտեղ, սուր քննադատության ենթարկելով ազնվականությանը, գրողն ընդգծում է ժողովրդի դերը պատմության մեջ։ 1870–80-ական թթ․ գրկ–յան կենտր․ դեմքը Րաֆֆին է (Հակոբ Մելիք–Հակոբ– յան, 1835–1888)։ Իր գեղարվեստ, եր– կերով, հրապարակախոսական ու քննա– դատական հոդվածներով նա արձագան– քել է ժամանակի բոլոր կենսական հար– ցերին, լուսաբանել սոց․ ու ազգ–քաղ․ կացության հրատապ խնդիրները, ուղ– ղություն տվել մտավոր ու գրական շարժ– մանը։ Լայն ու համապարփակ է Րաֆֆու ստեղծագործության գեղարվեստ, աշխար– հը։ «Աալբի» (1866), «Հարեմ» (1868), «Խա– չագողի հիշատակարանը» (1873) վեպե– րում, մի շարք պատմվածքներում արտա– ցոլել է պարսկ․ ֆեոդալ, իրականությու– նը՝ սոց․, իրավական, քաղ․ ու ազգ․ ճընշ– ման ու բռնության սարսափներով, «Զահ– րումար» (1871), «Ոսկի աքաղաղ» (1878) վեպերում բացահայտել է արևելահայ առևտր․ բուրժուազիայի սոց․ էգոիզմն ու ապազգ․ վերասերումը։ «Ջալալեդդին» (1878), «Խենթը» (1880), «Կայծեր» (հ․ 1–2, 1883–1887) ծրագրային–քաղ․ վե– պերում Րաֆֆին պատկերել է արևմտա– հայերի ողբերգական կացությունը թուրք, տիրապետության տակ և առաջադրել ազգ–ազատագրության հեղ․ ուղու գաղա–