Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/500

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

փարը։ Հայ պատմագեղարվեստ․ արձա– կի նվաճումներից են Րաֆֆու «Դավիթ Բեկ» (1881) և «Սամվել» (1886) վեպերը։ Գեղարվեստ, պատկերների մեջ վերստեղ– ծելով հին Հայաստանի պատմ․ բնանկա– րը, Րաֆֆին հայկ․ ազատագր․ շարժման ղասերից հանեց պատմա–փիլ․ ու էթիկա– կան ուսանելի խորհուրղներ, ցույց տվեց բռնության և դավաճանության անխուսա– փելի ղատապարտվածությունը, ազատու– թյան և հայրենասիրության բարոյական հաղթանակը։ Ռեալիստ, ուղղությունը 1870–80-ական թթ․ հայ գրկ–յան մեջ ի հայտ բերեց գե– ղարվեստ․ մեթոդի անցումը լուսավորա– կան դիդակտիկայից դեպի սոց․ վերլու– ծություն։ Ռեալիստ, գրողների ստեղծա– գործության հիմնական թեման գյուղա– կան իրականությունն է՝ սոց․ տեղաշար– ժերով, բարքերով ու սովորություններով։ Իր «Մանանա» (1870), «Գրոց ու բրոց» (1874), «Թորոս աղբար» (1879) ագգա– գրական–տեղագրական պատումներով Գ․ Սրվանձտյանը (1840–1892) հայ գրկ–յան մեջ բացեց մի նոր աշխարհ՝ ժողովրդի հոգևոր աշխարհը և բանահյուս, ավանդույթների, կենցաղի, բարքերի, սո– վորությունների հարուստ ու գունեղ պատ– կերների պաստառի վրա ցույց տվեց այն սարսափները, որոնք վիճակված էին արև– մտահայ գյուղին՝ թուրք, բռնապետու– թյան ներքո։ Հետռեֆորմյան արևելահայ գյուղի ներ– քին տեղաշարժերը ռեալիստ, արտացո– լում են գտել Պ․ Պռոշյանի (1837–1907) և Ղ․ Աղայանի (1840–1911) ստեղծագոր– ծություններում։ «Հացի խնդիր» (1880), «Ցեցեր» (1889), «Բղդե» (1890), «Հունո» (1901) վեպերում Պռոշյանն արտացոլել է կապիտալիզմի ներխուժման հետևան– քով անխուսափելի քայքայման դատա– պարտված նահապետական գյուղացու հա– յացքների բեկումը, նրա բողոքն ու հուսա– հատությունը, նրա ամբողշ սարսափը սոց․ վերահաս չարիքների հանդեպ։ ’’տինը կոր– ծանվում է, նորը բերում է չարիք, իսկ ապագան անորոշ է։ Այս հանգամանքը սրում էր գրողի ուշադրությունը կատար– վող իրադարձությունների հանդեպ, նրա ռեալիզմին տալով խոր դիտողականու– թյուն՝ նկատելու և քննադատելու պետ․ պաշտոնյաների կամայականությունները, օրենքի չարաշահումը, կաշառակերու– թյունը, բյուրոկրատիզմը, դրամի հերոս– ևերի ըևչաքաղցությունը։ «Երկու քույր» (1872) վեպում պատկերելով հետռեֆորմ– յան գյուղի ներքին տեղաշարժերը, Ղ․ Աղայանը ուշադրություն է դարձրել համայնքի քայքայման, գյուղացիության աղքատացման և ունեզրկման հետևանք– ների վրա, ստեղծելով սոց․ անարդարու– թյունների դեմ ընդվզող «գաղափարական ավազակի» կերպար։ «Տորք Անգեղ» (1888), «Քյոր Օղլի» (երեք դրվագ, 1887, 1893), դյուցազներգական պոեմներում Ղ․ Աղա– յանը կերտել է ժող․ հերոսի կերպարներ, որոնց բնորոշ են կամքի ուժը, ֆիզ․ զո– րությունը, ազնվությունն ու առաքինու– թյունը, ընդվզումը չարության ու անար– դարության դեմ։ Աղայանի ստեղծագոր– ծության արժեքավոր էջ են կազմում հե– քիաթները, որոնցում գրողը հաստատում է գեղեցկի, բարու, կյանքի հավերժության իմաստությունը։ Հայ ռեալիզմի սատիրական ուղղության խոշոր գեղագետն է Հ․ Պարոնյանը (1841– 1892)։ 6 ուրացնելով հայ ժող․ երգիծանքի հարստությունը, նա իր արվեստը կաւոա– րելագործեց համաշխարհային գրկ–յան գեղարվեստ․ Փորձով և ստեղծեց ազգ․ երգիծական գրկ–յան իր դպրոցը, իր եր– գիծանքի ժանրային տիպերը, դիմանկա– րի, մանրապատումի, ֆրագմենտի, աֆո– րիզմի, երկխոսության, անեկդոտի, առա– կի յուրօրինակ «սյուժետային» շղթաներ են դրանք, որ թեմայի ներքին միասնու– թյամբ ձև են տալիս ամբողջական շար– քերի՝ «Կսմիթներ» (1874–78), «Հոսհոսի ձեռատետրը» (1880), «Ազգային ջոջեր» (1874-ից), «Պտույտ մը Պոլսո թաղերու մեջ» (1880), «Ծիծաղ» (1883), «Քաղաքա– վարության վնասները» (1886–87) ևն։ Հայ երգիծական գրկ–յան մնայուն էջե– րից են «Պաղտասար աղբար» (1886–87) կատակերգությունը, «Մեծապատիվ մու– րացկաններ» (1887) վեպը։ Պարոնյանի ստեղծագործությունն ամբողջական մի երգիծապատում է, որտեղ արտացոլված են ժամանակի հայ իրականության բոլոր երևույթները՝ կենցաղային մանրուքնե– րից մինչև սոց․ ու քաղ․ իրադարձություն– ները։ 1880-ական թթ․ կեսերին գաղափարնե– րի ծրագրային ուղեգծումներին փոխարի– նելու է գալիս կյանքի հետազոտությու– նը, ասպարեզ հանելով ժողովրդի ներ– քին կյանքը, նրա ազգ․ կերտվածքը, բնա– վորությունը։ Գիտության ու արվեստի ընդհանուր ձգտումն ուղղված էր ազգ․ ինքնության բացահայտմանը։ Հայագի– տությունը քննական հայացքի տակ է առ– նում հոգևոր ու քաղաքացիական պատմու– թյունը, հայտնաբերում այն հարստությու– նը, որ հայ ժողովուրդը ներդրել է մարդ– կության պատմության մեջ։ Բանագիտու– թյունը հավաքում, համակարգում է ժողո– վըրդի հիշողության մեջ պահպանված հո– գևոր գանձերը։ Թատրոնը, երաժշտությու– նը, կերպարվեստը զբաղվում են արվես– տի ազգ․ ուղղություններ ստեղծելու հար– ցով։ Գեղարվեստ, մտածողության ընդհա– նուր շրջադարձը հասկանալի ճշմարտու– թյուն դարձավ նաև գրական նոր սերնդի համար։ «ժամանակները փոխվել էին, գրկ–յան պահանջները՝ նույնպես» (Շ ի ր– վանզադե, Երկ․ ժող․, հ․ 8, 1961, էջ 490)։ Սակայն գրական դպրոցների հաջոր– դափոխությունը որքան էլ տեսականորեն սահմանազատման պատրանք էր ստեղ– ծում, այնուամենայնիվ, գործնականում բացառում էր մեխ․ անջատման հնարավո– րությունը։ Հակակապիտ․ օպոզիցիան հայ իրականության մեջ տակավին շարու– նակում էր արտահայտություն գտնել ռո– մանտիկ․ կերպարանքով։ Այս տեսակե– տից 80–90-ական թթ․ գրկ–յան մեջ մի ուրույն երանգ է գծում հայկ․ ուշ ռոման– տիզմի գեղագետ Մուրացանի (Գրիգոր Տեր–Հովհաննիսյան, 1854–1908) ստեղ– ծագործությունը։ Արտահայտելով մանր– բուրժուագիայի և գյուղացիության ռո– մանտիկ․ ընդդիմությունը բուրժ․ քաղա– քակրթությանը, Մուրացանը առաջ էր քաշում ազգ․ սուբստանցի անփոփոխե– լիության էթիկական–փիլ․ հայեցությունը։ «Ռուզան» (1881) պատմ․ դրամայում, «Հայ բողոքականի ընտանիքը» (1882), «Իմ կա– թոլիկ հարսնացուն» (1885), «Չհաս է» (1886) վիպակներում նա արծարծում է ազգ․ բարոյականության ու դավանանքի հարցեր։ «Հասարակաց որդեգիրը» (1884), «Հարուստները զվարճանում են» (1884), «Անպատճառ իշխանուհի» (1886), «Ի՞նչ լայեղ է» (1885) վիպակներում պատկերում է բուրժ․ բարքերի այլասերումն ու ապազ– գայնացումը։ «Խորհրդավոր միանձնու– հի» (1889), «Լուսավորության կենտրոնը» (1890), «Նոյի ագռավը» (1899), «Առաք– յալը» (1902) վեպերում Մուրացանը կա– ռուցում է հասարակական իր ուտոպիան և միաժամանակ ցույց տալիս ռոմանտիկ, այդ պատրանքների փլուզումը։ Հայ դա– սական պատմավեպի նվաճումներից է Մուրացանի «Գևորգ Մարզպետունի»-ն (1896)։ Արտացոլելով X դ․ Բագրատունի– ների թագավորության շրջանի իրադար– ձությունները, Մուրացանը պատմության փիլ–յանը տալիս է էթիկական կերպա– րանք և այս դիտակետից բացահայտում հոգեբանական այն բուռն բախումները, որ առաջ են բերում «բնական մարդու» և հասարակաց անհատի ներհակություն– ները։ Մուրացանի ռոմանտիկ, իդեալի հերոսը առաքյալն է։ Որոնելով այդ հե– րոսի կերպարը, գրողը նրան դնում է անձնականի և հասարակականի սուր հանգրւյցում և, մերժելով երջանկության գեդոնիստական ըմբռնումը, հաստատում է «հասարակական պարտքի» գիտակցու– թյան էթիկական սկզբունքը։ Ռեալիստ, գրական շարժումը որոշակի ուղղություն տվեց գեղարվեստ, ժանրերի զարգացմանը։ Դրամատուրգիայում կա– տարվում են առաջին փորձերը սոցիալ– հոգեբ․ դրամայի ստեղծման ուղղությամբ, որի արտահայտությունը եղան Ա․ Քիշ– միշյանի <Օրիորդ Բերոյանց»-ը, Շիրվան– զադեի <Իշխանուհի>-ն, Լ․ Մանվելյանի «Տիգրանուհի»-ն։ Մի խումբ հայ գրողներ, նսաած են՝ Ա․ Իսա– հակյան, Ղ․ Աղայան, Հ․ Թումանյան, կանգ– նած են՝ Լ․ Շանթ, Դ․ Դեմիրճյան (Թիֆլիս, 1904-ի աշնանը) Շուրջ մեկուկես տասնամյա տեղատվու– թյունից հետո բուռն վերելք ապրեց պոե– զիան։ Արդեն 80-ական թթ․ 2-րդ կեսին ասպարեզ եկավ հայ նոր բանաստեղծու– թյան «երկրորդ սերունդը», որին Հ․ Թու– մանյանն անվանել է «բնաշխարհիկ»։ Այդ