Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/503

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Սակայն ռեալիզմի անվան տակ հաճախ հանդես էին գալիս նաև նատուրալիստա– կան միտումներ։ Այդպիսի դրսևորումներ կարելի է տեսնել 0․ Չիֆթե–Սարաֆի (1874–1932) «Միամիտի մը արկածները» (1908) վեպում, Հ․ Ալփիարի (1864–1919) «Ֆանթազիո» (1913) գրքում, Մ․ Մանվել– յանի (1877–1944) արձակ և դրամատիկ, մի շարք երկերում։ Նատուրալիզմի, ինչ– պես նաև ռոմանտիկ․–սենտիմենտալ ոճի ու սիմվոլիզմի այլասեռ տարրերից էր բաղկացած Ա․ Ահարոնյանի (1866–1948) ստեղծագործությունը։ Դարասկզբի հայ գրկ–յան մեջ բավա– կան ուժեղ էր ռոմանտիկ, հոսանքը։ Բայց դա պարզ շարունակությունը չէր ազգ․ դասական ռոմանտիզմի, ավանդական հատկանիշներն այստեղ միաձուլվում էին մի շարք նորագույն գրական հոսանքնե– րի, մանավանդ՝ սիմվոլիզմի գծերի հետ։ Այդ պատճառով դարասկզբի այդ հոսան– քը և՝ անցյալում, և՝ ներկայում հաճախ կոչվել է «նեոռոմանտիզմ», որի հետ տարբեր կողմերով ու չավւերով առնչվում են մի շարք հայ գրողների ստեղծագործու– թյուններ։ Այսպես, Ա, Իսահակյանի (1875–1957) 1890–1900-ական թթ․ քնա– րերգության հիմքում դրված է տիպիկ ռո– մանտիկ․ հայեցակետ, որն արտահայտ– վում է ինչպես պոեզիայի և իրականու– թյան, այնպես էլ անհատի և հասարակու– թյան փոխհարաբերության բանաստեղ– ծական իմաստավորումների մեջ։ Նրա քնարական հերոսը տիրող պայմաններից խորապես դժգոհ, աշխարհին մարտահրա– վեր նետող կամ հպարտ միայնության մեջ ապրող, մերթ ընդվզող ու մերթ հու– սալքվող ռոմանտիկ անհատն է։ Այդ աշխարհազգացողության խտացած արտա– հայտությունն է «Աբու–Լալա Մահարի» (1909–11) պոեմը։ Թեև Ա․ Իսահակյանի նախահոկտեմբերյան քնարերգության մեջ, մանավանդ ժող․ ոգով գրված երգե– րում կային նաև ռեալիստ, ոճի արտա– հայտություններ, բայց ընդհանուր առ– մամբ Իսահակյանն այդ շրջանում հանդես էր գալիս իբրև դասական ռոմանտիզմի ավանդույթների ժառանգորդ ու շարունա– կող՝ նոր պատմ․ պայմաններում։ Տ․ Չյոկյուրյան և Դ․ Վարուժան Ռոմանտիկ տրամադրություններն ու պոետիկայի սկզբունքները տարբեր երանգներով հանդես եկան նաև դարա– սկզբի հայ գրկ–յան արևմտահայ ճյուղում՝ Ռ․ Որբերյանի (1874–1931), Վ․ Թեքեյա– նի (1878–1945), Ռ․ Աևակի (1885–1915) և հատկապես Դ․ Վարուժանի (1884– 1915) ստեղծագործության մեջ։ Ծայրա– հեղ թշվառության պատկերներից և ազա– տության հզոր (թեև վերացական) մղում– ներից («Աարսուռներ», 1906) Դ․ Վարուժա– նը գնաց դեպի ազգ․ արհավիրքների ու ազատագր․ պայքարի դրվագների պատ– կերում, դեպի տիտանական ուժով և կամքով օժտված կերպարների ստեղծում («Ցեղին սիրտը», 1909)։ Իր ստեղծագոր– ծության մեջ կենտր․ դիրք գրավող «Հե– թանոս երգեր» (1912) գրքում նա կերտեց եվրոպ․ բանվոր դասակարգի տառապա– լից կյանքի, պայքարի պատկերներ, հա– յոց պատմության հեթանոսական ժամա– նակներին նվիրված բանաստեղծություն– ներում ու «Հարճը» պոեմում արտահայ– տեց իր պատկերացումները ոչ միայն անցյալի, այլև ներկայի ու ապագայի մասին։ Առհասարակ՝ 1910-ական թթ․ սկզբին արևմտահայ գրկ–յան մեջ ծագած, այսպես կոչված, «հեթանոսական շարժու– մը» ոչ թե անցյալը վերադարձնելու կամ ներկայից խույս տալու, այլ ժամանակի կենսական հարցերին պատասխանելու միջոց էր։ Ռոմանտիզմի հետ սերտորեն կապված էր նաև սիմվոլիզմի ազդեցությունը, որը բավական որոշակի արտահայտություններ ունեցավ դարասկզբի հայ գրկ–յան մեջ։ Դրանք, անշուշտ, չվերածվեցին մի ամ– բողջական սիմվոլիստ, հոսանքի։ Սիմ– վոլիզմը հայ գրողների երկերում հան– դես եկավ այն ժամանակ, երբ արևմտա– եվրոպ․ և ռուս, արվեստում այդ ուղղու– թյունն արդեն ճգնաժամ էր ապրում։ Այ– նուամենայնիվ, հայ գրկ–յան մի շարք երևույթների ձևավորման գործում կարե– վոր դեր խաղաց սիմվոլիզմը։ Բնորոշ օրի– նակ է Լ․ Շանթի (1869–1951) պատմ․ դրամատուրգիան («Հին աստվածներ», 1909, հրտ․ 1912, «Կայսրը», 1916, «Շըղ– թայվածը», 1921)։ Ակսելով իր գրական ուղին 1890-ական թթ․ ռոմանտիկ բնույթի բանաստեղծություններով ու վիպակնե– րով, նա ավելի ուշ իր հիշյալ դրամանե– րում գեղարվեստորեն մարմնավորեց մի տիպիկ սիմվոլիստ, գաղափարաստեղծա– գործական համակարգ, որի բնորոշ գծե– րից են աշխարհը, կյանքի ընթացքը իբրև մի հավերժական ինքնանպատակ շրջա– պտույտ և խաղ դիտելը, աշխարհի երկա– տումը և դեպքերը երկու զուգահեռ՝ իրա– կան և երևակայական պլաններով պատկե– րելու սկզբունքը։ Հայ տարբեր գրողներ յուրացրել և մարմնավորել են սիմվոլիստ․ ուղղության տարբեր կողմեր։ Այսպես, Ինտրան (Տ․ Չրաքյան, 1875–1921) իր «Ներաշ– խարհն․․․» (1906) գրքում արտահայտեց այդ հոսանքին բնորոշ անհատապաշտա– կան և միստիկական մոտիվներ, տհաճ իրականությունից Փախչելու, անուրջնե– րի և պատրանքների սփաիիչ աշխարհում պատսպարվելու ձգտում։ Այնինչ Աիաման– թոյի (Ատոմ Ցարճանյան, 1878–1915) ստեղծագործությունն իր բնույթով ամ– բողջովին հակաանհատապաշտական է։ Բանաստեղծն իր քնարը նվիրում է ազգ․ ճակատագրի՝ կոտորածների, մարմնա– կան ու հոգևոր տառապանքների, պայքա– րի ու հերոսացման արտացոլմանը։ Սա– կայն, սկսած առաջին՝ «Դյուցազնորեն» (1902) գրքից մինչև «Հայրենի հրավեր»-ն (1909) ու «Աուրբ Մեսրոպ» (1912) պոեմը, Աիամանթոն ընթացել է կյանքի իրական պատկերներից յուրօրինակ խորհրդանիշ– ներ ստեղծելու ճանապարհով։ Նրա գրչի տակ բառերը հաճախ զրկվում են առար– կայական իմաստից, ոգեղենանում ու դառնում են խորհրդապատկերներ։ Աիա– մանթոյի խոսքը հաճախ երկու պլան ունհ, ընդ որում, գլխավորը ոչ թե արտաքին իմաստն է, այլ ենթատեքստը, «թաքուն» բովանդակությունը։ Ավելի բարդ է Մ․ Մե– ծարենցի (1886–1908) վերաբերմունքը սիմվոլիզմի գաղափար, ու գեղարվեստ, սկզբունքների նկատմամբ։ Դեռ բանաս– տեղծի կենդանության ժամանակ գրական հակառակորդները նրան մեղադրել են սիմվոլիզմի «վարակը» հայ գրկ․ բերելու մեջ, մինչդեռ Մ․ Մեծարենցն ինքը վճռա– կանապես մերժել է այդ կարծիքը։ Իրոք, նրան էապես խորթ էին սիմվոլիզմի տե– սության եսակենտրոն, մարդատյաց կող– մերը, ինչպես նաև ուրբանիստական հա– կումները, որոնց նա հակադրում էր համ– ընդհանուր մարդասիրության իղձեր, անձ– նազոհության և այլասիրության քարոզ, կուսական բնության անսահման պաշտա– մունք։ Դրա հետ մեկտեղ Մ․ Մեծարենցի պոեզիայում կարելի է տեսնել սիմվո– լիստ․ աշխարհզգացողության որոշ գծե– րի (կյանքից մեկուսանալու և միստիկ պատկերներին ապավինելու հակում) անդրադարձում, բանաստեղծական տեխ– նիկայի առանձին կողմերի օգտագործում։ Դարասկզբի հայ գրկ–յան ամենաբարձր և կատարյալ երևույթներից մեկը Վ․ Տեր– յանի (1885–1920) պոեզիան է։ Առաջին իսկ գրքով («Մթնշաղի անուրջներ», 1908) Վ․ Տերյանը հանդես եկավ իբրև բանաս– տեղծական ձևի ու բովանդակության իս– կական նորարար, բացահայտելով խո– հերի, զգացմունքների ու երազների մի հարուստ ներաշխարհ։ Այդ ճանապարհին նրան շատ բան տվեց սիմվոլիստ, բանաս– տեղծության կուլտուրան, որից նա «սովո– րեց բանաստեղծական պատկերի ներքին հարստության, լեզվի նրբության և հըղկ– վածության, բարձր երաժշտականության, տաղաչափական անթերի կատարելու– թյան հասնելու ուղիները։ Սակայն Վ․ Տեր– յանին միշտ խորթ մնացին կրոնամիստի– կական մոտիվները, եսամոլությունը, պոեզիան իբրև մոգական արարողություն դիտելը, նրա իմաստը գիտակցաբար մը– թագնելու հակումը։ Հուսալքման և կյան– քից մեկուսանալու մոտիվների կողքին գնալով ուժեղացան հասարակական կյան– քի վերափոխման համար պայքարի ու գիտակցված անձնազոհության տրամա– դրությունները, և դա նրան բերեց Հոկ– տեմբերյան հեղավւոիւության մարտիկի ու երգչի դիրքերը։ 1910-ական թվական– ներից սկսած հայ բանաստեղծության զարգացումը մեծապես ընթանում էր Վ․ Տերյանի ազդեցությամբ։ Երևան եկավ