Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/502

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Դ․ Զոհրապի գրչին են պատկանում ։ «Անհետացած սերունդ մը» (1887) վեպը և շուրջ քառասուն նովել, որոնք գրողը հետագայում խմբավորել ու հրատարակել է ներքին միասնություն ներկայացնող երեք շարքերով՝ «Խղճմտանքի ձայներ» (1909), «Կյանքը ինչպես որ է» (1911), «Լուռ ցավեր» (1911)։ Զոհրապի նովել– ների հերոսները նյութապաշտ հասարա– կության գռեհիկ ու կոպիտ բարքերի զո– հերն են։ Կյանքի տարերքին հանձնված մարդիկ կրում են իրենց ճակատագրի լուռ ցավերը և անարձագանք մնացած խղճմտանքի ձայները մարում անտարբեր աշխարհի ողբերգական մոռացության մեջ։ Շիրվանզադեն «Նամուս» (1885), «Չար ոգի» (1894) վեպերում սոց․ ժամանակը դիտելով հնի ու նորի բախման հանգույ– ցում, պատկերում է գավառական քաղաքի բարքերի հեղաբեկումը՝ մարդկային ճա– կատագրերի ողբերգական հետևանքնե– րով։ «Արամբի» (1888) վեպում, «Օրիորդ Լիգա» (1885), «Մելանյա» (1899) վիպակ– ներում արծարծվում են ընտանիքի ու բարոյականության հարցերը, «Գաղա– փարի գերին», «Նորերից մեկը», «Սրճա– րանի հաճախորդը» պատմվածքներում հայտնվում է հասարակությունից օտար– ված «ավելորդ մարդը»։ «Գործակատարի հիշատակարանից» (1883), «Վարդան Ահրումյան» (1902) վի– պակներում ասպարեզ է գալիս բուրժ․ էգոիզմի ոգով արթնացած նոր ժամա– նակի հերոսը, որի համար արդեն սահ– մանափակ են թվում գավառական քաղա– քի հորիզոնները, և նա իր հայացքն ուղղում է դեպի «կապիտալի մեծ աշխար– հը»։ Այս «մեծ աշխարհի» համապատկերը ներկայացնող ստեղծագործություններում՝ «Զուր հույսեր» (1890), «Արսեն Դիմաքս– յան» (1893), «Քաոս» (1898), դրսևորվեց Շիրվանզադեի ռեալիզմի գեղարվեստ, հարստությունը։ Հայ քննադատական ռեալիզմի խոշորագույն երկը հանդիսա– ցավ «Քաոս» վեպը, որտեղ գրողը ար– վեստագետի լայն դիտողականությամբ և պատմականության խոր զգացողութ; յսմբ ներկայացրել է կապիտալիզմի ձևավոր– ման ընթացքը, ցույց տվել այդ հասարա– կության տիպերին՝ սոց–հոգեբ․ իրենց տարերքի մեջ։ XIX դ․ երկրորդ կեսի հայ գրկ․ բացա– ռիկ նշանակություն ունեցավ ժողովրդի հոգևոր զարգացման պատմության մեջ։ Այն յուրացնելով ռոմանտիզմի և ռեալիզ– մի գեղարվեստ, փորձը, անսախընթաց բարձրության հասցրեց պոեզիան, դրա– մատուրգիան, արձակը։ Ս․ Մգրինյաև XX դ․ 1-ին երկու տասնամյակների գրականություն։ Հայ գրկ–յան պատմու– թյան մի առանձին և շատ կարևոր շիջանն են կազմում XX դ․ առաջին երկու imuu- նամյակները։ Դա հայ նոր գրկ–յան ան– ցած շուրջ հարյուրամյա ուղու հանրա– գումարի, միաժամանակ՝ նրա գեղար– վեստ․ հասունության և կատարելության, մի շարք խոշոր նվաճումների ժամանա– կաշրջանն է։ Այդ տարիներին երևան ե– կան սոցիալիստ, արվեստի առաջին ար– տահայտությունները հայ իրականության մեջ, ստեղծվեցին քաղ․, գաղափարական և գեղարվեստ, նախադրյալներ՝ ապագա հայ սովետ, գրկ–յան առաջացման հա– մար։ Դարասկզբի հայ գրկ–յան մեջ բազմա– կողմանիորեն արտացոլվեցին պատմ․ մեծ իրադարձություններով (ռուս, երեք հե– ղափոխությունները, առաջին համաշխար– հային պատերազմն ու հայոց Մեծ եղեռնը) հագեցած այդ շրջանի հիմն, գծերը։ XX դ․ սկզբի գրական շարժումը ավելի, քան նա– խորդ շրջանում, սերտորեն կապված է ժամանակի հասարակական–քաղ․ տեղա– շարժերի հետ։ XX դ․ սկզբին հայ գրկ․ աչքի է ընկնում գեղարվեստ, մեթոդների ու հոսանքների, ոճերի, ժանրերի ու ձևերի բացառիկ բազմազանությամբ ու բարդությամբ, նը– րանց ներքին գեղագիտ․ հարստությամբ։ Նախկինում արդեն ձևավորված գրական հոսանքները ստացան նոր որակ և դրսե– վորման նոր եղանակներ։ Առաջացան հայ գրկ–յանը մինչ այդ անծանոթ հոսանքներ, ոճեր և ժանրային ձևեր։ Սակայն գրական զարգացման առաջավոր միտումները զգա– լի չափով կապված մնացին ռեալիզմի հետ, որը հայ գրկ–յան մեջ ձևավորվել էր դեռևս XIX դ․ կեսերին և իր բարձր զարգացմանն էր հասել դարավերջին։ Շարունակում էին գործել դասական ռեալիզմի մի շարք նշա– նավոր դեմքեր, որոնք հրապարակեցին իրենց վերջին կատակերգությունները (Դ․ Սունդուկյան), վիպակներն ու պատմ– վածքները (Պ․ Պռոշյան), հրապարակախո– սական հոդվածները (Ղ․ Աղայան)։ Շիր– վանզադեն շարունակեց իր «Քաոս» վե– պով հաստատած ստեղծագործական սկըզ– բունքները։ Նա գրեց բազմաթիվ նոր՝ ար– ձակ և դրամատիկ, երկեր, որոնց շարքում հատկապես աչքի են ընկնում «Արտիստը» (1901) և «Վարդան Ահրումյան» (1902) վի– պակները, «Պատվի համար» (1905) դրա– ման։ Այդ և ուրիշ երկերում գրողը շարու– նակեց բուրժ․ հասարակության բարոյա– կան հիմքերի անխնա մերկացումը, կի– րառելով կերպարների արարքներն ու ճակատագիրը սոց․ միջավայրի ու շրջա– պատող հանգամանքների տրամաբանու– թյամբ բացատրելու ռեալիստ, սկզբուն– քը։ Հայկ․ ռեալիզմի հիմնավորման ու զարգացման գործում մեծ դեր խաղացին նաև՝ Շիրվանզադեի բազմաթիվ գրաքննա– դատական հոդվածները։ Հայ ռեալիստ, արձակի մյոլս նշանավոր ներկայացուցի– չը՝ Նար–Դոսը, խորացրեց հայ քննադա– տական ռեալիզմի «հոգեբանական ճյու– ղը»։ Դարասկզբին հրատարակվեցին նրա լավագույն վեպերը («Պայքար», «Մահ») և մի շարք պատմվածքներ, որոնք ներ– կայացնում էին նրա ռեալիզմի զարգաց– ման նոր աստիճանը։ Այս շրջանում ռեա– լիստ․ մեթոդով էր ստեծագործում նաևՎ․ Փափազյանը։ Հրաժարվելով նախորդ տա– րիների ռոմանտիկ, և սիմվոլիստ, նախա– սիրություններից, նա ստեղծեց ռեալիստ, երկեր, ինչպես «Գյուղից» (1904–06) ակ– նարկ–պատմվածքների շարքը, «ժայռը» (1904) դրաման, «Ծովափին» և «Կարապ– ների լիճը» (1910–11) վիպակները։ Բարդ ուղիներով էր ընթանում ռեալիզ– մի ՝զարգացումը արևմտահայ գրկ–յան մեջյ Դարասկզբին Ա․ Արվփարյանը (1831 – 1908) տպագրեց «Մինչև ե՞րբ» (1907) և «Ոսկի ապարանջան» (1906) վի– պակների վերամշակված տարբերակները, որոնցով հաղթահարեց փաստագրական «նաիվ ռեալիզմի» տարրերը և սոց․ սուր հակադրությունների բացահայտման մի– ջոցով հասավ բուրժ․ հասարակությունը արմատապես վերափոխելու գաղափարին։ Ռեալիստ, արվեստի հետևորդներ էին նաև Առանձարը (1877–1913)՝ իր երգի– ծական պատմվածքներով («Վշտի ծիծաղ», 1905), Ռ․ Զարդարյանը (1874–1915)՝ գավառի կյանքից քաղած պատմվածքնե– րով ու քնարական արձակով («Ցայգա– լույս», 1910), Տ․ Չյոկյուրյանը (1884– 1915)՝ «Վանքը» (1914) հոգեբան, վեպով, Երուխանը (1870–1915)՝ իր բազմաթիվ նորավեպերով (որոնց մեջ արտահայտվել են,նաև առանձին նատուրալիստ, միտում– ներ)։ Ստեղծագործական բացառիկ բեղմ– նավորություն հանդես բերեց Ե․ Օտյանը (1869–1926)՝ հրապարակելով բազմա– թիվ մեծ ու Փոքր երկեր («Հեղափոխու– թյան մակաբույծները», 1898–99, պատմ– վածաշար, «Ազգային բարերարը», 1905, «Վաճառականի մը նամակները․․․», 1914, «Առաքելություն մը ի Ծապլվար», 1911, վիպակներ, «Ընտանիք, պատիվ, բարոյա– կան», 1910, «Թաղականին կնիկը», 1915, վեպեր)։ Նա ստեղծեց դարասկզբի պոլ– սահայ կյանքի լայն ու բազմերանգ պատ– կերը, ցույց տվեց բուրժ․ բարոյա–քաղ․ ըմբռնումների ներքին սնանկությունը։ XX դ․ սկզբին ամբողջ խորությամբ բա– ցահայտվեց Հ․ Թումանյանի հանճարը, հաստատվեց նրա տեղը հայ գրկ–յան մեջ՝ որպես ազգ․ մեծ բանաստեղծի, որպես հարազատ ժողովրդի բնավորության, իդեալների ու գեղարվեստ, ավանդույթ– ների լավագույն կրողի ու մարմնավորո– ղի։ 1903-ին լույս տեսավ «Բանաստեղծու– թյուններ» ստվար ժողովածուն, որի մեջ առաջին անգամ հիմնովին վերամշակված տեսքով տեղ գտան նրա լավագույն պոեմ– ները, բալլադներն ու բանաստեղծություն– ները։ Դրան հաջորդեցին պատմվածքնե– րը, ինքնուրույն և թարգմանական հե– քիաթները, ավելի ուշ՝ քառյակները։ 1920-ական թթ․ ավելի լայնորեն ծավալ– վեց Հ․ Թումանյանի հրապարակախոսա– կան և գրական–քննադատական գործու– նեությունը, որն ուղղված էր կյանքը դե– մոկրատական իդեալների ոգով վերակա– ռուցելու, ժողովուրդների միջև խաղաղու– թյուն ու փոխըմբռնում հաստատելու, ինչ– պես նաև գրկ–յան ժողովրդայնության ու ռեալիզմի սկզբունքները հաստատելու նպատակին։ Այս ամենի շնորհիվ Թուման– յանը դարձավ դարասկզբի հայ գրկ–յան կենտր․ և ամենահեղինակավոր դեմքը։ Հ․ Թումանյանի ստեղծագործությունը նշա– նավորեց ռեալիզմի զարգացման բարձ– րագույն աստիճանը նախահոկտեմբեր– յան հայ գրկ–յան մեջ։ Դարասկզբին ասպարեզ մտան նաև ուրիշ ռեալիստ, գրողներ, որոնց ստեղծա– գործական կյանքը հիմնականում կապ– վում է հետհոկտեմբերյան ժամանակաշըր– ջանի հետ։ Այս առումով նշանակալից երևույթներ էին հատկապես Դ․ Դեմիրճ– յանի (1877–1956) «Ավելորդը» (1917) պատմվածքը և Ս․ Զորյանի (1889–1967) «Տխուր մարդիկ» (1918) ժողովածուն։