Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/505

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

րեն հիշյալ վերջին ժանրի սկզբնավորողն է հայ գրկ–յան մեջ։ Արձակի փոքր ձևերին էին դիմում նաև Հ․ Թումանյանը (պատմվածք և հեքիաթ), Ա․ Իսահակյանը (պատմվածք, հեքիաթ, արձակ բանաստեղծություն և պոեմ), ինչպես նաև՝ 1910-ական թթ․ ասպարեզ իջած արևելահայ արձակագիրների նոր սերունդը [Դ․ Դեմիրճյան, Ա․ Զորյան, Մ․ Մանվելյան, Կ․ Միքայելյան (1883– 1942)]։ Զգալիորեն մեծացավ քնարական արձակի տեսակարար կշիռը։ Որոշակի սյուժեի և կերպարների վրա հիմնված երկերի փոխարեն արձակագիրները հա– ճախ գերադասում էին ազատ խորհրդա– ծության և քնարական զեղումների ձևը, երբեմն օգտվելով նաև ռիթմական արձա– կի հնարավորություններից։ Այդպիսի էջեր են ստեղծել Վ․ Փափազյանը («Ըմ– բոստ երգեր», «Լուր–դա–լուր», «Առվակը»), Ա․ Իսահակյանը («Աիրո երգը», «Մանկու– թյուն», «Ողբում եմ․․․»), Հ․ Հակոբյանը («Ազատն աստված», «Երգը քառաթև»), Մ․ Արագին («Արևը», «Սպիտակ հերոսու– հին»), առաջին համաշխարհային պատե– րազմում զոհված երիտասարդ խոստում– նալից գրող Ի․ Իսահակյանը (1893–1916) («Հեքիաթ արևի տակ», 1912)։ Արևմտա– հայ քնարական արձակի ամենանշանա– կալից ստեղծագործությունը Ինտրայի «Ներաշխարհն․․․» գիրքն էր։ Այդ ձևին բավական հաճախ դիմում էին նաև արև– մտահայ գավառական գրկ–յան ներկայա– ցուցիչները՝ Թլկատինցին, Ռ․ Զարդար– յանը, Ա․ Հարությունյանը (1873–1915), ինչպես նաև՝ Մ․ Մեծարենցը։ Տագնապե– լով կոտորածների և տարագրության հե– տևանքով արևմտահայ գյուղի իսպառ վե– րացման հեռանկարից, նրանք ձգտում էին քնարական ներշնչանքի ուժով բա– նաստեղծացնել այդ աշխարհը, սիրո և նվիրվածության զգացմունքներ հարուցել նրա նկատմամբ։ Դարասկզբի հայ դրամատուրգիայի մեջ յուրօրինակ կերպով համադրվում էին անցյալի ռեալիստ, ավանդույթներն ու գեղարվեստ, նոր միտումները։ Թեև նոր դարի սկզբին դեռ շարունակվում էր Դ․ Սունդուկյանի գրական գործունեությու– նը, բայց թատերգության մեջ առավել ազդեցիկ դիրքերը պատկանում էին Շիր– վանզադեին և Լ․ Շանթին։ Իր դրամատի– կական երկերով («Պատվի համար», 1905, «Եվգինե», 1903, «Ունե՞ր իրավունք», 1903 ևն) Շիրվանզադեն բեմ հանեց դարասկըզ– բին բնորոշ սոցիալ–հոգեբ․ կոնֆլիկտնե– րը, մարդկային հարաբերություններն ու հոգեբանությունը։ Հերոսների խոսքում տիրապետող դարձավ ժամանակի գրա– կան հայերենը։ Ռեալիստ, դրամատուր– գիայի սկզբունքները գեղարվեստ, տար– բեր մակարդակներով ու ձևերով մարմնա– վորվեցին նաև Վ․ Փափազյանի («ժայռը», 1904, «Հոսանք», 1908), Լ․ Մանվելյանի (1864–1919) («Մագդա», 1913, «Դոկտոր Երվանդ Բոշայան», 1900), Դ․ Դեմիրճյա– նի («Վասակ», 1912, «Դատաստան», «Ազ– գային խայտառակություն», «Հովնան Մեծատուն», 1919) և ուրիշների ստեղծա– գործություններում։ Հայ թատերգության և բեմարվեստի մեջ սիմվոլիստ, սկըզ– բունքների մուտքը կապվում է Լ․ Շանթի «Հին աստվածներ» (1912) և «Կայսրը» (1916) դրամաների հետ։ Դործողության զարգացման իրական պլանից բացի, մեծ տեղ տալով նաև մտապատրանքին, երևա– կայական պատկերներին, նա դուռ է բա– ցում թատերական պայմանականության և ֆանտաստիկայի համար, կերպարներն ու տեսարանները, երբեմն նաև առանձին արտահայտություններ բարձրացնելով խորհրդանիշի աստիճանի։ Եթե անցյալում Դ․ Աունդուկյանն իր բո– լոր պիեսները, այդ թվում և դրամատիկ իրավիճակների վրա կառուցված երկերը կոչում էր «կատակերգություն» (կամ «կա– տակ»), ապա XX դ․ սկզբի հայ թատեր– գության մեջ տիրապետող դարձավ դրամա– յի ժանրը՝ գրավելով միջին տեղ ողբեր– գության և կատակերգության միջև։ Այդ ժանրային տեսանկյունով են գրված Շիր– վանզադեի, Լ․ Շանթի, Վ․ Փափազյանի, Դ․ Դեմիրճյանի և ուրիշների գրեթե բոլոր պիեսները։ Դրաման իր վրա էր վերցնում նաև ողբերգության ֆունկցիաները։ Դա– րասկզբին նոր կատակերգություններ գրեթե երևան չեկան, և դա նույնպես ուներ իր հասարակական հիմքը, հայկ․ կյանքի ընդհանուր ողբերգ․ իրադրությունը չէր կարող աղբյուր դառնալ ծիծաղաշարժ եր– կերի համար։ Հայ նոր գրկ–յան պատմության եզրա– փակիչ փուլում մեծապես ընդլայնվեցին նրա միջազգ․ կապերը, բազմապատկվե– ցին տարբեր ազգ․ գրկ–ների երկերի հա– յերեն թարգմանությունները, դրանց մեկ– նաբանման և գնահատման փորձերը հայ քննադատական մտքի կողմից։ Հատկա– պես լայն ծավալ ստացան հայ–ռուս․ գրա– կան առնչությունները։ Զգալիորեն մեծա– ցավ նաև հայ գրկ–յան միջազգ․ ճանաչումն ու հեղինակությունը՝ շնորհիվ օտար լե– զուներով կատարված թարգմանություն– ների։ Բացառիկ նշանակություն ունեցան 1916-ին հրտ․ ռուս, երկու գրքերը․ Պետ– րոգրադում՝ «Հայ գրականության ժողո– վածուն»՝ Մ․ Դորկու խմբագրությամբ, և Մոսկվայում՝ «Հայաստանի պոեզիան» ան– թոլոգիան՝ Վ․ Բրյուսովի խմբագրությամբ, հայ բազմադարյան բանաստեղծության պատմ․ զարգացման ընթացքը ներկայաց– նող ծավալուն առաջաբանով։ Արմ․ Եվրո– պայում հայ հին և նոր գրկ․ պրոպագան– դելու գործում մեծ դեր խաղաց Ա․ Չոպան– յանը (1872–1954)՝ ֆրանս․ հրտ․ բազ– մաթիվ ժողովածուներով և ուսումնասիրու– թյուններով։ XX դ․ առաջին երկու տասնամյակներով ավարտվում է հայ նոր գրկ–յան պատմու– թյունը, որին, 1920-ից հետո, հաջորդում է նոր փուլ՝ սովետական շրջանի գրկ–ը։ է․ Ջբբաշրսն Գրկ․ է և ո, Ռուսահայոց գրականությունը սկզբից մինչե մեր օրերը, Վնա․, 190Հ։ Ս ա ր– գիսյան P․, Մխիթարյան միաբանության երկուհարյուրամյա գրական գործունեությունն ու նշանավոր գործիչները, Վնտ․, 1905։ Ա ր– Փիարյան Ա․, Պատմություն ԺԹ դարու Թուրքիո հայոց գրականության, Կահիրե, 1943։ Տերտերյան Ա․, Հայ կլասիկներ, Ե․, 1944։ Նույնի, Երկ․, Ե․, I960։ О ՚շ ա– կ ա ն Հ․, Համապատկեր արևմտահայ գրա– կանության, հ․ 1–6, Բեյրութ, 1945–66։ Հով– հաննիսյան Ա․, Նալբանդյանը և նրա ժամանակը, հ․ 1–2, Ե․, 1955–66։ Կարին– յ ա ն Ա․, Ակնարկներ հայ պարբերական մա– մուլի պատմության, հ․ 1–2, Ե․, 1956 – 60։ Թերզիբաշյան Վ․, Հայ դրամատուր– գիայի պատմություն, հ․ 1–2, Ե․, 1959–1964։ Հայ նոր գրականության պատմություն, հ․ 1–5, Ե․, 1962 – 79։ Խանզադյան Ց․, Հոդվածների ժող․, Ե․, 1963։ Սարին– յ ա ն Ս․, Հայկական ռոմանտիզմ, Ե․, 1966։ Հակոբյան Պ․, Խաչատուր Աբովյան․ կյանքը, գործը, ժամանակը (1809–1836), Ե․, 1967։ Աբեղյան Մ․, Ուրվագծեր 19-րդ դարու հայոց գրականության պատմությունից (առաջին երեսնամյակ), Երկ․, հ․ 4, Ե․, 1970։ Սուրխաթյան Հ․, Դրականության հար– ցեր, Ե․, 1970։ Դանիելյան Կ․, Հայ գյուղագրությունը 19-րդ դարում (1860 – 1890), Ե․, 1973։ Զաքարյան Ա․, XX դարի սկզբի հայոց բանաստեղծությունը, գիրք 1–2, 1973 – 77։ Նանումյան Ռ․, Ատեփանոս Նազարյան, կյանքը ն․ գործունեությունը, Ե․, 1978։ Դարոնյան Ա․, Միքայել Նալբանդ– յան․ կյանքը և գործունեությունը, Ե․, 1979։ Մակինցյան Պ․, Դիմագծեր, Ե․, 1980։ Ալեքսանյան Ա․, Հայ լուսավորական ռեալիզմը, Ե․, 1980։ Ջրբաշյան է․, Չորս գագաթ (Թումանյան, Իսահակյան, Տերյան, Չարենց), Ե․, 1982։ Աղաբաբյան Ա․, XX դարի հայ գրականության զուգահեռական– ներում, գիրք 1–2, Ե․, 1983 – 84։ Կ ի ր UI- կ ո ս յ ա ն Վ․, Արևմտահայ բանաստեղծու– թյունը, 1890–1907 թթ․, Ե․, 1985։ Ղան UI- լ ա ն յ ա ն Ա․, Հայ գրականությունը և բա– նահյուսությունը, Ե․, 1986։ Սովետական շրջանի գրականություն 1920–30-ական թթ․ գրականություն։ Հայ գրկ․ զարգացման նոր շրջան թևա– կոխեց Հայաստանում սովետական իշխա– նության հաստատումից հետո։ Քսանա– կան թվականների հենց սկզբից ծայր առավ գրկ–յան բովանդակության ու ձևե– րի հարստացման, իրականության ար– տացոլման գեղարվեստ, նոր սկզբունք– ների մշակման բարդ ընթացք։ Զարգացման արդյունավետ ուղիներ և դրանց կողքին՝ բազում խաչուղիներ ու զիգզագներ։ Դեղարվեստ․ հայտնություն– ներ և դրանց կողքին՝ մոլորություններ ու սայթաքումներ։ Ռոմանտիկ, խանդավա– ռություն նոր գրկ–յան գալիքի հանդեպ և տարակուսանքներ՝ նորի ստեղծման կա– պակցությամբ։ Տասնյակ տեսակետներ և հարցադրումներ՝ միմյանց լրացնող ու միմյանց հերքող։ Այսպիսի հակասական իրադրության մեջ սկսվեց քսանական թվականների գրական շարժումը։ ժողո– վըրդի կյանքում կատարված արմատական հեղաշրջումը թելադրում էր սոցիալիստ, գրկ–յան գաղափար, բովանդակության ու գեղարվեստ, որոնումների մի նոր ըն– թացք։ Հոգևոր կյանքի ամենակարևոր խնդիրներից մեկը դարձավ գեղարվեստ, գրկ–յան նոր դիմագծի ձևավորումը։ Մինչ որոշ տեսաբաններ, նկատի ունենալով այն հանգամանքը, որ Հայաստանը գե– րազանցապես գյուղաց․ երկիր է, ժխտում էին պրոլետ, (իմա՝ սոցիալիստ․) գրկ–յան զարգացման հնարավորությունը, գրկ–յան կենդանի ընթացքը ի հայտ էր բերում իր նոր կառուցվածքի ներքին ու հարուստ պաշարները։ Հայ սովետական գրկ–յան սկզբնավորման շրջանի ամենահրատապ խնդիրը, ինչպես և պետք էր սպասել, նրա ստեղծագործական անձնակազմի խնդիրն էր, մասնավորապես, «անցյալի